Պլիտվիչկա լճեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկ
խորվ.՝ Plitvička jezera

Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Շրջան Լիչկո Սենսկա, Կարլովաչկա
Հիմնվել է 1949 թվականի ապրիլի 8
Մակերես 294.82 կմ2
այցելուներ 1 367 304[1](2015)
Կայք http://www.np-plitvicka-jezera.hr/
##Պլիտվիչկա լճեր (Խորվաթիա)
Green pog.svg

Պլիտվիչկա լճեր[2] (խորվ.՝ Plitvička jezera), ազգային պարկ Խորվաթիայում։ Այն գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Լիչկո Սենսկա (խորվ.՝ Ličko-senjska županija) (90,7 %) և Կարլովաչկա (9,3 %) ժուպանությունների տարածքում։ Կրաքարային հատվածներով հոսող Կորանա գետի ջրերը, հազարավոր տարիների ընթացքում իրենց հետ բերել են տրավերտինի արգելապատնեշներ` առաջացնելով բնական ամբարտակներ։ Սրա շնորհիվ ձևավորվել են մի քանի տեսարժան լճեր, ջրվեժներ և քարանձավներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պլիտվիչկա լճեր» անվանումն առաջին անգամ կիրառվել է հոգևորական Օտոչացա Դոմինիկ Վուկասովիչի կողմից 1777 թվականին[3]։

1949 թվականի ապրիլի 8-ին Պլիտվիչկա լճերը ստացան ազգային պարկի կարգավիճակ, իսկ 1979 թվականին «Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը ներառվեց Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[4]։

Plitvice lakes june 30 2017 - elevated view.jpg

Մինչև 1958 թվականը ազգային պարկը հասանելի չէր զբոսաշրջիկների համար, այնտեղ միայն կածաններ էին անցկացվել։ 1958 թվականին պարկի տնօրեն Իոսիպ Մովչանը սկսեց հետիոտնի համար նախատեսված ճանապարհների կառուցումը, իսկ ներկայումս այդ ճանապարհների կողքին գործում են նաև դիզելային և էկոլոգիապես մաքուր էլեկտրական ավտոգնացքների ուղիներ, ինչպես նաև էլեկտրական քարշուժով լաստանավեր և զբոսամոտորանավակներ։ Ազգային պարկի լճերում խստիվ արգելվում է լողալը, իսկ ընդհանուր պարկի տարածքում արգելվում է զբոսախնջույքների (պիկնիկ) կազմակերպումը, խարույկի այրումը և առանց վզափոկի շների հետ զբոսնելը[5]։ Նման խիստ կանոնակարգը տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար է, ինչը բազմաթիվ տարիների ընթացքում պահպանում են տեղի էկոլոգները։

1991 թվականի գարնանը պարկում տեղի ունեցավ Պլիտվիչկա Արյունոտ Զատիկ իրադարձությունը։ Սա Խորվաթիայում տեղի ունեցած առաջին զինված բախումն էր, որի ժամանակ զոհեր եղան։ Հարավսլավիայի պատերազմների ժամանակ Պլիտվիչկա լճերը բազմիցս դարձել են կռվի դաշտ։ Ներկայումս ազգային պարկի տարածքը ամբողջությամբ ականազերծված է, իսկ զբոսաշրջային ենթակառուցվածքը վերականգնված է և ինտենսիվ զարգանում է։ Սակայն պարկի շրջակայքում դեռևս ականներ են գտնում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի առաջին ջրվեժներից մեկը

«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկի տարածքը կազմում է 29 482 հեկտար[2], այն ներառում է 16 խոշոր և մի քանի ավելի փոքր կարստային կասկադանման լճեր, 140 ջրվեժներ, 20 քարանձավներ, յուրօրինակ հաճարենու և փշատերև անտառներ, որոնք պահպանվել են հին ժամանակներից և օժտված են ինքնավերականգնվելու ունակությամբ։ Ազգային պարկի տարածքում ապրում են արջեր, գայլեր, հազվագյուտ թռչունների շատ տեսակներ և այլ կենդանիներ։

Վերին և ներքին լճերի մակարդակների միջև եղած գումարային տարբերությունը կազմում է 133 մետր։ Կասկադի ամենավերին լիճը սնվում է երկու ոչ մեծ գետակներից՝ Ցրնա և Բիելա («Սև» և «Սպիտակ»)։ «Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը երկրագնդի այն եզակի վայրերից է, որտեղ ամեն տարի առաջանում են նոր ջրվեժներ, ինչը պայմանավորված է տեղի լեռների կրաքարային ծագմամբ։ Ջուր թափվող տերևներն ու մոտակայքում աճող ծառերի ճյուղերն արագ ծածկվում են կալցիֆիլներով (այսպես կոչված «կավճային բույսերով»), որոնք մահանալուց հետո քարանում են և ձևավորում են գետը ծածկող կոշտ նստվածքներ։ Ջուրն անընդհատ մաքրելով, իր հետ քշել տանելով նման ամբարտակները առաջացնում է նոր ջրվեժներ։

«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը գտնվում է լեռնային տեղանքում, ամենաբարձր կետը Մալա Կապելա լեռն է, որն ունի 1280 մետր բարձրություն։

Bjelopolje 0220.JPG
Plitvice Lakes electric boat.jpg
Chalet Jelov Klanac.JPG
220
Տարի Այցելուների թիվ
1894 1,000
1989 500,000
2006 866,218[6]
2007 927,661[6]
2008 948,891[6]
2009 939,747[6]
2010 980,033[6]
2011 1,083,638[6]
2014 1,184,449
2015 1,367,304[7]

Լճեր և ջրվեժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլինո լիճ
Միլինո լիճ
Գալովաց լիճ
Գալովաց լիճ
Կոզյակ լիճ
Կոզյակ լիճ
150
Գավանովաց
Գրանդինսկո լիճ
Գրանդինսկո լիճ

Ազգային պարկի լճերը (16 խոշոր և բազմաթիվ մանր լճեր) բաժանվում են 2 խմբի՝ Վերին և Ներքին։ Լճերի ընդհանուր մակերեսը կազմում է 217 հեկտար։ Այս լճերը սնվում են 5 գետերից՝ Կորանա, Ցրնա, Բիելա, Պլիտվիցա և Ռիեչիցա։ Ջրվեժները մոտավորապես երեսունն են։ Ապարների լվացման և լճերում նոր կուտակումների հետևանքով անընդհատ փոխվում է ջրվեժների և լճերի կառուցվածքը։ Լճերի մեծ մասն անվանված են այդտեղ խեղդված մարդկանց պատվին։ 2008 թվականին դեռ թույլատրվում էր Կոզյակ լճում լողալ, բայց խեղդված մարդկանց մեծ թիվը բերեց ամբողջությամբ լողալն արգելելուն։

Ամենախոշոր «Վերին լճերը»․

  • Պրոշենկոյի լիճ, Պրոշչե (խորվ.՝ Proščansko jezero, Prošće), 68 հա, առավելագույն խորությունը 37 մետր, ձգվածությունը 2,5 կմ
  • Ցիգինովաց (խորվ.՝ Ciginovac), 7,5 հա
  • Օկրուգլյակ (խորվ.՝ Okrugljak), 4,1 հա
  • Բատինովեց (խորվ.՝ Batinovac), 1,5 հա
  • Վիր (խորվ.՝ Vir), 0,6 հա
  • Մեծ Յովինովաց (խորվ.՝ Veliki Jovinovac), կամ Մեծ լիճ (խորվ.՝ Veliki jezero), 2 հա
  • Փոքր Յովինովաց (խորվ.՝ Mali Jovinovac), կամ Փոքր լիճ (խորվ.՝ Mali jezero) 2 հա
  • Գալովաց (խորվ.՝ Galovac), 12,5 հա
  • Միլինո լիճ (խորվ.՝ Milino jezero)
  • Գրանդինսկո լիճ (խորվ.՝ Gradinsko jezero), 8,1 հա
  • Մեծ Բուրգետ (խորվ.՝ Veliki Burget), 0,6 հա
  • Կոզյակ (խորվ.՝ Kozjak), 81,5 հա, խորությունը 46 մ, ձգվածությունը 3 կմ։

Խոշոր «Ներքին լճերը»․

  • Միլանովաց (խորվ.՝ Milanovac), 3,2 հա
  • Գավանովաց (խորվ.՝ Gavanovac), 0,7 հա
  • Կալուջեռովաց (խորվ.՝ Kaluđerovac), 2,1 հա
  • Նովակովիչա-բռոդ (խորվ.՝ Novakovića-brod), 0,4 հա։

Ջրվեժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին լճերի վրա գտնվող հիմնական ջրվեժներն են՝ Բատանովաչկի (խորվ.՝ Batinovački), Գալովաչկի (խորվ.՝ Galovački), Կոզյաչկի (խորվ.՝ Kozjački)։ Իսկ Ներքին լճերի վրա գտնվողներն են՝ Միլանովաչկի (խորվ.՝ Milanovački), Միլկե Տրնինե (խորվ.՝ Milke Trnine), Վելիկե Կասկադե (խորվ.՝ Velike Kaskade)։ Ամենագեղեցիկն ու հայտնին իրավացիորեն համարվում է Սաստավցի (խորվ.՝ Sastavci) ջրվեժը, որով թափվում է Կորանա և Պլիտվիցա գետերի ջրերը 72 մետր բարձրությունից։

Քարանձավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը հետաքրքիր է նաև քարանձավագիտության տեսանկյունից։ Պարկի տարածքում կա 20 քարանձավ, իսկ առանձին հետաքրքրություն են ներկայացնում այն քարանձավները, որոնք գտնվում են ջրվեժների տակ։ Ամենահայտնի քարանձավներն են՝ Շուպլյարա (խորվ.՝ Šupljara) «առանց առաստաղ և հատակ քարանձավ», «քարանձավ անցք»), Գոլուբնյաչա (խորվ.՝ Golubnjača), Ցրնա պեչինա (խորվ.՝ Crna pećina

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը գտնվում է ծովի մակարդակից 400-ից 1200 մետր բարձրության վրա (տարածքի ¾-ը լեռներ են), սրա հետևանքով այստեղ բնությունը լեռնային է։ Հիմնականում այստեղ աճում են հաճարենի, եղևնի, սոճի, իսկ պարկի հյուսիսարևմտյան մասում գտնվող՝ Չորկովա ուվալա (խորվ.՝ Čorkova uvala) վայրում, աճում է հաճարաեղևնային կուսական անտառ, որն ունի յուրօրինակ գերաններով ծառեր։ Ազգային պարկի տարածքում աճում են 1267 տեսակի բույսեր, որից 75-ը համարվում են էնդեմիկներ, ինչպես նաև 55 տարբեր տեսակի խոլորձներ։

«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկում բնակվում են գայլեր, արջեր, անտառային կատուներ, այծյամներ։ Այս շրջանում գրանցված է 161 տեսակի թռչուն, որոնցից 70-ը մշտապես ձվադրում են հենց այստեղ։ Բացի սրանից այստեղ հայտնաբերվել են 321 տեսակի թիթեռներ և 21 տեսակի չղջիկներ։

CypripediumCalceolus2.JPG
Ligulaire-Souveyrols.JPG
Gewoehnliche Pestwurz Common Butterbur (Petasites hybridus).jpg
210

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պլիտվիչկա լճեր» ազգային պարկը տեղակայված է երկու կլիմայական գոտիների սահմանին․ ծովային և ցամաքային, դրա համար ցամաքային քամիների հետ այստեղ են թափանցում խոնավ, ծովային օդային զանգվածներ։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 1487 մմ, իսկ օդի միջին տարեկան ջերմաստիճանը 8,7 °C։ Պրոնսչասկի և Կոզյակ լճերի ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 24 °C-ի։ Ձյունը նստում է նոյեմբեր ամսից մինչև մարտ, իսկ հունվարին և փետրվարին լճերը սառցակալում են[8][9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сречко Божичевич Плитвицкие озёра / Гл. редактор Ана Ивеля-Далматин. — Туристическое бюро о. о. о., Загреб, 2010. — 80 с. — (Туризм и культурное наследие). — ISBN 978-953-215-622-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «SEEbiz.eu / Plitvička jezera s rekordnim brojem posjetitelja» 
  2. 2,0 2,1 ЮНЕСКО. Официальный сайт. Национальный парк Плитвицкие озера
  3. «Plitvička jezera» 
  4. «Parc national Plitvice» 
  5. Правила поведения в национальных парках Хорватии(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Broj posjetitelja u NP Plitvička jezera u razdoblju 2006.-2011. g.»։ Վերցված է 31 March 2015 
  7. «Mrak Taritaš i Zmajlović odobrili betonizaciju Plitvica: UNESCO Hrvatskoj dao rok do veljače» 
  8. Gušić, B. & Marković, M. (ed.) (1974) Plitvička jezera - čovjek i priroda, Zagreb, Nacionalni park Plitvice
  9. Božičević, Penzar & Stilinović 2007, էջ. 65-67 , Ivan Penzar, « Caractéristiques du climat des lacs de Plitvice »

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]