Բրենտա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրենտա
Bassanodelgrappa flickr02.jpg
Բնութագիր
Երկարություն 174
Ավազանի մակերես 1600 կմ²
Ջրի ծախս 78
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում 46/0/26/N/11/15/58/E
 · Բարձրություն 450 մ
Գետաբերան Ադրիատիկ ծով
 · Գետաբերանի տեղակայում 45/11/0/N/12/19/0/E
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Bacchiglione, Cismon և Q3868672?
Երկիր Իտալիա
Երկրամաս Տրենտո

Բրենտա (իտալ.՝ Brenta), գետ Իտալիայում, որի հոսքը սկսվում է Տրենտո գավառում և ավարտվում Ադրիատիկ ծովում[1]։ Տրենտինո Ալտո Ադիջե շրջանում գետը առաջացնում է համանուն գետահովիտ։ Բրենտան թափվում է Վենետոյի շրջանում գտնվող Վենետիկյան ծովածոցը։ Երկարությունը 174 կմ է[2], ավազանի մակերեսը՝ 1600 կմ²։

Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում գետը կոչվում էր Մեդոակուս (լատ.՝ Medoacus) և Պադովայից ոչ հեռու այն բաժամվում էր 2 թևի՝ Մեդոակուս Մայոր և Մեդոակուս Մինոր։ Միջին դարերում գետը փոխել է իր ընթացքը և Պադովայով անցնող նրա հունը զբաղեցվել է Բակիլոնե գետի կողմից։

XVI դարում գետից տարվել է առաջին ջրանցքը, որը գնում էր Ստրա գյուղից մինչև Ադրիատիկ ծով՝ շրջանցելով Վենետիկական ծովածոցը։ Երկրորդ ջրանցքը,որը հաճախ անվանում են Ռիվյերա դել Բրենտա (իտալ.՝ Riviera del Brenta), կառուցվել էր Վենետիկն ու Պադովան (որը, ըստ էության, Վենետիկի հանրապետության երկրորդ մայրաքաղաքն էր հանդիսանում) իրար միացնելու համար։

Բրենտան եղել է շատ կարևոր տրանսպորտային զարկերակ։ Ինչպես գետի, այնպես էլ Ռիվյերա դել Բրենտայի ափին կանգնած են Ֆոսկարի և Պիզանի վիլլաները և բազում այլ պալատներ և առանձնատներ, ուր ամառվա ամիսներին գնում էին Վենետիկի հարուստ բնակիչները։

Բասանո դել Գրապայում գետը հատվում է Անդրեա Պալլադիոյի կողմից 1596 թվականին նախագծված Պոնտե Վեկյոն կամ Ալպինի կամուրջով։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս գրականության մեջ Բրենտան գովերգել է Պուշկինը, ում այդ անունը ծանոթ էր իտալացի հեղինակների ստեղծագործություններից[3], իսկ Վլադիսլավ Խոդասևիչը իր Բրենտա կատարած այցելությունից հիասթափված՝ Պուշկինին ուղղված բանաստեղծական պատասխանում այն անվանել է «շիկակարմիր գետակ» և «կեղծ գեղեցկության օրինակ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Брента, река»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  2. Брента հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. Проект «Евгений Онегин» Արխիվացված է Ապրիլ 14, 2009 Wayback Machine-ի միջոցով: