Հոլոթուրիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծովային վարունգից)
Ծովային վարունգ (a — շոշափուկներ, b —անալ անցք, c — շարժունակ ոտիկները, d — մեջքի փշերը)

Հոլոթուրիաներ, փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս մյուս անվանումը՝ ծովային վարունգ։

Մարմինը որդանման է, մեկ ծայրում գտնվում է շոշափուկներով պատված բերանը, մյուսում՝ անալ անցքը։ Խոշոր տեսակների երկարությունը հասնում է մինչև 2 մ-ի։ Լավ արտահայտված է հինգ ճառագայթների համաչափությունը։ Զարգանում է ձևափոխությամբ, ձվից դուրս է գալիս լողացող թրթուրը։ Հայտնի մոտ 1100 տեսակներն ապրում են ծովերի հատակին, դանդաղաշարժ են, սողացող։ Սնվում են տիղմով, մանր պլանկտոնով։ Չինաստանում չորացրած վիճակում հոլոթուրիաները օգտագործվում են սննդի մեջ։ ՍՍՀՄ-ում, Հեռավոր Արևելքում ևս հոլոթուրիաներ ունեն արդյունագործական որոշ նշանակություն, նաև մարդիկ հոլութորիաները օգտագործում են որպես սնունդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 513