Բիֆերնո
Արտաքին տեսք
| Բիֆերնո | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 84 կմ |
| Գետաբերանի տեղակայում | Ադրիատիկ ծով |
| Կոորդինատներ | |
| Երկրամաս | Կամպոբասո |
Բիֆերնո (իտալ.՝ Biferno), գետ Իտալիայի հարավում։
Երկարությունը 84 կմ է։ Հոսում է Մոլիզեի մարզի տարածքով։ Նեապոլիտանական Ապենիների Մատեզե լեռներից է սկսվում գետի ակունքը (Բոյանո համայնք)։ Ակունքից մինչև մի քանի կիլոմետր երկարության վրա գետի մեջ են թափվում բազմաթիվ վտակներ, որոնք հոսում են Մատեզե լեռներից։ Գետը հոսում է Կամպոբասո գավառով՝ առաջացնելով Guardialfiera լիճը, և Կամպոմարինո ու Տերմոլի համայնքների միջով թափվում Ադրիատիկ ծով։
Հին Հռոմի ժամանակաշրջանում անվանվել է Տիֆերն (լատիներեն՝ Tifernus)[1]:
Մոլիզեի մարզում արտադրվող կարմիր գինին իր անվանումը ստացել է Բիֆերնո գետից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Биферно». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)