Դալմատինյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալմատինյան կղզիներ
Dalmatinski otoka
Կոորդինատներ 44°27′36″ հս․. լ. 14°55′14″ ավ. ե.HGЯO
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Կղզիների քանակը 1246
Ամենամեծ կղզին Քրք
Ընդհանուր մակերեսը 3260 կմ2
Ամենաբարձր կետը 778 մ
Ջրատարածություն Ադրիատիկ ծով
Դալմատինյան կղզիներ (Խորվաթիա)##
Դալմատինյան կղզիներ (Խորվաթիա)

Դալմատինյան կղզիներ (խորվ.՝ Dalmatinski otoka), թվով 1246 կղզիներ, որոնք պատկանում են Խորվաթիային և գտնվում են Ադրիատիկ ծովում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 3260 կմ2[1], բնակչությունը 121 606 մարդ՝ 2001 թվականի տվյալներով[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզեխումբը ձևավորվել է Բալկանյան թերակղզու արևմտյան ափի իջեցման և Դինարյան բարձրավանդակի մասնակի ջրածածկման հետևանքով, որոնց հետևանքով ձևավորվել են նաև գեղատեսիլ ծովածոցերն ու նեղուցներն։ Կղզիները հարուստ են կրաքարով, ինչպես նաև կրաստով։ Կղզեխմբի լանդշաֆտում կան բազմաթիվ բլուրներ և իջվածքներ։ Ամենաբարձր կետը 778 մետրն է (Բրաչ կղզի)։ Բուսական աշխարհը բնութագրվում է միջերկրածովյան թփերով։

Կղզեխմբի տարածքում կան երեք ազգային պարկեր՝ Բրիուներ, Կորնատներ և Մլետ։

Կղզեխմբի խոշոր կղզիներն են (50 կմ2֊ուց ավել մակերեսով)․

  • Քրք
  • Ցրես
  • Բրաչ
  • Խվար
  • Պագ
  • Կորչուլա
  • Դուգի֊Օտոկ
  • Մլետ
  • Ռաբ
  • Վիս
  • Լոշին
  • Փաշման
  • Շոլտա
  • Ուգլյան

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզեխմբի բնակելի խմբերին բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և գինեգործությամբ։ Կան ցիտրուսային մրգերի և ձիթապտղի այգիներ։ Զարգացած է տուրիզմը։ Այստեղ ստեղծված են մի քանի ծովային առողջարաններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Duplančić Leder, T.; Ujević, T.; Čala, M. (2004): Duljine obalne crte i površine otoka na hrvatskom dijelu Jadranskog mora određene s topografskih karata mjerila 1:25 000, Geoadria, Vol. 9, No. 1, 5-32». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  2. Центральное бюро статистики Хорватии