Հիմա գլխավոր ճյուղը դարձել է զբոսաշրջությունը։ Կատոլիկան հայտնի առողջարան է Ադրիատիկ ծովի ափին։ Այստեղ գտնվում է «Լե Նավի» («Le Navi») թեմատիկական պարկը՝ ակվարիումների համակարգ, որտեղ ներկայացված են ծովային ֆաունայի տարբեր ներկայացուցիչներ, նաև ցուցադրանմուշներ, որոնք պատմում են ծովագնացության և ծովահենության պատմության մասին։