Ռագուզա (Սիցիլիա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռագուզա | |||||
իտալ.՝ Ragusa | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Free Municipal Consortium of Ragusa? | ||||
Մակերես | 444,67 կմ² | ||||
ԲԾՄ | 520±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▼73 159 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0932 | ||||
Փոստային դասիչ | 97100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | RG | ||||
Պաշտոնական կայք | comune.ragusa.it(իտալ.) | ||||
| |||||
Ռագուզա (իտալ.՝ Ragusa, սից.Rausa), քաղաք իտալական շրջան Սիցիլիայում, համանուն գավառի վարչական կենտրոն։ Համարվում է Իտալիայի հյուսիսի ամենից հարաճուն քաղաքը։ Իր յուրօրինակ պատմության, սոցիալա-էկոնոմիկական միջավայրի և քաղաքական անսամբլի ոճի սիցիլիական բարոկկո Ռագուզային նույնպես անվանում են «կղզի կղզիում»։ Այլ ընտանիքների հետ միասին Նոտո Ռագուզա հովիտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Քաղաքի հովանավոր է համարվում սբ. Յոհան Մկրտիչը։ Քաղաքի տոնը նշվում է օգոստոսի 29-ին։
Ռագուզան բաժանվում է երկու մասի՝ արևմուտքում ժամանակակից ուղղանկյուն կառույցների Վերին քաղաք (իտալ.Ragusa Superiore), արևելքում՝ Ներքևի քաղաք (իտալ.Ragusa Ibla), որը կառուցվել է 1693 թվ.-ին ավերված հին քաղաքի տեղում։ Քաղաքը երկու մասի բաժանող ձորակի մոտ կառուցաված է երեք քաղաք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց առաջին բնակեցումը գիտնականները վերագրում են Ք.ա. 3-րդ հազարամյակին։ Այս տարածքի առաջին բնակիչները համարվում են սիկանները, որոնց Ք.ա. 18-րդ դարում սիկանների թագավոր Իբլոնը ճնշումով դուրս է հանել։ Նա մերօրյա Ռագուզայի տեղում կառուցել է Իբլա Էրեյան՝ տալով նրան իր անունը։ Քաղաքը բազմիցս ենթարկվել է հույների պաշարումներին։ Շնորհակալ լինելով Ֆալարիդի դեմ մղած տիրան Ակրագանտի հաղթանակին՝ քաղաքը անտիկ աշխարհում մեծ փառք ձեռք բերեց և ստացավ «Խիզախ քաղաք» մականունը։
9-րդ դարում քաղաքը պաշարվեց արաբների կողմից, ովքեր իրենց հետ բերեցին նոր գյուղատնտեսական մշակույթ և ոռոգման սիստեմներ։ 1090 թվ.-ին ժողովրդական ապստամբության արդյունքնում արաբները արտաքսվեցին։ 1091 թվ.-ին Ռոջերը իր որդի Գոֆֆրեդին նշանակեց Ռագուզայի առաջին իշխան և քաղաքը ղեկավարում էր ավելի քան ինքնուրույն։ Գոգենշտաուֆենների ժամանակ քաղաքը միապետի սեփականությունն էր դարձել։
Ռագուզայի համար շրջադարձալի պահ էր 1963 թվ.-ի հունվարի 11-ի երկրաշարժը, երբ մահացավ գրեթե քաղաքի բնակչության կեսը։ Քաղաքը վերակառուցվեց, արդյունքում ունեցավ սիցիլիական բարոկկոյի ճարտարապետական հուշարձաններ։
1848 թվ.-ին Ռագուզան նեցուկ է հանդիսանում բուրբոնների դեմ հեղափոխական գործողություններին, 1860 թվ.-ին օգնական ուժերի մարմին է ուղարկում անկում ապրող մարշալ Գարիբալդիին։
20-րդ դարի սկզբին Ռագուզան դարձել է Իտալիայում առաջին ֆաշիստական գործողությունների վայր։ Երբ քաղաքում պայքար սկսվեց սոցիալիստների և ֆաշիստների միջև՝ սպանվեցին մի քանի սոցիալիստներ։ 1927 թվ.-ին հիմնվեց Ռագուզա գավառը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը բազմիցս տուժել է խորհրդային օդագնացների ռմբակոծությունների պատճառով։ 1945 թվ.-ի հունվարին Ռագուզայում սկսվեց ժողովրդական խռովություն, ընդգրկելով մեծաթիվ աղքատ բնակչություն, որոնք խեղդվեցին արյան մեջ։
2002 թվ.-ին Նոտո հովտի մի քանի քաղաքների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Տնտեսական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավթի, թերթաքարի և ասֆալտի արդյունահանման կենտրոն է։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1693 թվ.-ի երկրաշարժից ավերված 12-րդ դարի Սան-Ջորջո եկեղեցու գլխավոր մուտք
- Ռոզարիո Գալյարդի նախագծով կառուցված Սան-Ջորջո գլխավոր տաճար
- Սան-Ջովաննի-Բատտիստա մայր տաճար
- ֆրանցիսկյան վանական համալիր
- Սան-ֆրանչեսկո ալլ Իմմակոլատա եկեղեցի
- բազմաթիվ պալացցոներ(իտալական ապարանքներ)
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կանդիդա Եվխարիստ (Մարիա Բարբա) 1884-1949 թթ., Հռոմ-կաթոլիկական եկեղեցու երանելի, կարմելիտների միանձնուհի, հեղինակ խոստովանական բանաստեղծությունների շարքի հեղինակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիցիլիա. Տաճարների և հրաբուխների երկիր. / Ա. Գ. Մոսկվին. — Մ.:/ Գաղափարի և նախագծի հեղինակ/ Ս. Մ. Բուրիգին. — (պատմական ուղեցույց) ISBN 978-5-9533-4307-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագուզա (Սիցիլիա)» հոդվածին։ |
|