Գարդա (լիճ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարդա (այլ կիրառումներ)
| Կոորդինատներ | 45°38′0″N 10°40′0″E / 45.63333°N 10.66667°E | |
| Տեղագրություն | Լոմբարդիա, Վենետո, Տրենտինո Ալտո Ադիջե | |
| Երկարություն | 51.9 կմ | |
| Լայնություն | 16.7 կմ | |
| Ավազանի մակերեսը | 370 կմ² | |
| Ծավալը | 50.35 կմ³ | |
| Ամենամեծ խորությունը | 346 մ | |
| Միջին խորությունը | 136 մ | |
Գարդա (իտալ.՝ Lago di Garda), [ˈlaːɡo di ˈɡarda] կամ Lago Benaco , լատիներեն՝ Benacus), Իտալիայի ամենամեծ լիճը։ Գտնվում է Հյուսիսային Իտալիայում, հայտնի է որպես հանգստավայր։ Ալպյան այս շրջանը սառցե դարաշրջանում ձևավորվել է սառցադաշտերից։ Լիճը և ջրափնյա գիծը բաժանվում են Վերոնա գավառի (հարավ-արևելքում), Բրեշիա գավառի (հարավ-արևմուտքում) և Տրենտո գավառի (հյուսիս)։ Լճի անունը գալիս է համանուն քաղաքի անունից, որն իր հերթին ծագել է գերմաներեն warda բառից, որը նշանակում է «հսկողության վայր» կամ «դիտարկման վայր»։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի հյուսիսային մասն ավելի նեղ է՝ շրջապատված Բալդո լեռնաշղթայի լեռներով։ Ունի մորեն հովտին բնորոշ ձև և ձևավորվել է պալեոլիթ սառցադաշտի ներքո։ Չնայած սառցադաշտի հետքերն ակնհայտ են այսօր, վերջին տարիներին ենթադրվում էր, որ սառցադաշտը զբաղեցրել է նախկինում գոյություն ունեցող, 5-6 միլիոն տարի առաջ տարածված էրոզիայից առաջացած ցածրավայրը։
Լճի վրա կան բազմաթիվ փոքր կղզիներ և հինգ հիմնական կղզիներ, որոնցից ամենամեծը Գարդա կղզին է, որտեղ 1220 թվականին սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին հիմնել է վանք, որի տեղում այժմ կանգնած է 19-րդ դարում Վենետիկի գոթական ոճով կառուցված շինությունը։ Սան Բիաջո կղզին, որը հայտնի է նաև որպես Isola dei Conigli («Ճագարների կղզի»), գտնվում է հարավում։ Երկուսն էլ Սան Ֆելիչե դել Բենակոի ծովեզերքից հեռու են՝ լճի արևմտյան կողմում։ Մյուս երեք հիմնական կղզիներն են Isola dell'Olivo, Isola di Sogno և Isola di Trimelone: Հիմնական վտակը Սառկա գետն է, ինչպես նաև Պոնալե գետը (սնուցվում է Լեդրո լճով), Վարոնե գետը և լեռան երկու կողմից հոսող տարբեր վտակներ, միակ դուրս եկող գետը Մինչոն է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղմ կլիմայի շնորհիվ այստեղ աճում են միջերկրական բույսեր, այդ թվում՝ ձիթապտղի ծառեր։ Կարելի է հանդիպել նաև ցիտրուսային ծառեր (կիտրոն), ինչը խիստ հազվադեպ է այս լայնության վրա (46 ° հյուսիս)[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այստեղ զարգացել է տուրիզմը։ Հին ժամանակներում, Կատուլլուսի նման բանաստեղծները գրել են "Lacus Benacus"-ի մեղմ կլիմայի մասին։ Լիճը ձգվում է հյուսիսից հարավ դեպի Պո հովիտ, և լճին բնորոշ քամիները հանդիսանում են ցածր և բարձր բարձրության տարբերության արդյունք. լեռներից հովիտ քամիները լինումե ն առավոտյան, իսկ կեսօրին փչում են դեպի լեռներ։ Քամիներն ունեն իրենց անունները. հիմնականում դրանք կոչվում են իտալական բարբառով և մեկ քամին կարող է ունենալ մի քանի անուն։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տրենտո-Ալտո Adige/Südtirol |
Վենետո |
Լոմբարդիա |
|---|---|---|
| Տրենտո (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ արևմուտքից արևելք) |
Վերոնա գավառ (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ հյուսիսից հարավ) |
Բրեշիա (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ հարավից հյուսիս) |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լճի և ձյունապատ Ալպերի տեսքը տիեզերքից
- Բորգետո Մինչո փոքրիկ գյուղը Վալեջո սուլ Մինչո կոմունայի Վիսկոնտի կամրջի մոտ, հայտնի է իրեն բնորոշ շենքերով և ջրաղացներով
- Լճափնյա զբոսավայր Ռիվա դել Գարդայում
- Մայրամուտը Նագո Տորբոլեում
- Արկո ամրոցը լճի հյուսիսում գտնվող քաղաքում
- Նալդո լեռը լճափից
- Գարդա լճի ափին կան հին հռոմեական բազմաթիվ մասունքներ, որոնցից առավել հայտնի է Գրոտի դի Կատուլոն
- Ամրոց Մալչեզինեում, որը կառուցել է Սկալա ընտանիքը լճի արևելյան կողմում
- Գարդա լիճը և շրջակայքի լեռները
- Լիճը հարավից՝ Պեսկիերա դել Գարդայի կողմից, կտավի վերևի հատվածում Բրեշիայի լեռներն են։ Նկարիչ՝ Ջիրոլամո դայ Լիբրի, 1533
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- VisitGarda is the official website for the promotion of tourism of Lake Garda.
- Gardalombardia is the official website for the promotion of tourism of the western coast of Lake Garda.
- Brescia Tourism is the official tourism board website of Brescia and Garda Lake. Արխիվացված 2013-10-28 Wayback Machine
- Virtual tour Garda Lake. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Lake Garda հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Mylake app Արխիվացված 2017-09-14 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարդա (լիճ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 700)։ |

