Հարավային դաշնային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային դաշնային համալսարան
ռուս.՝ Южный федеральный университет
Տեսակfederal university? և կրթօջախ
Միջազգային անվանումSouthern Federal University
ԿարգախոսԿրթությունը միավորում է
Հիմնադրված է1915
ՌեկտորԻննա Շևչենկո
Ուսանողներ33125[1]
Դոկտորներ394
Դասախոսներ2951
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2]
ԿամպուսԴոնի Ռոստով, փողոց Զորգե, 21, 28
Երկիր Ռուսաստան[3]
ՏեղագրությունՌուսաստան Ռուսաստան, Դոնի Ռոստով, Տագանրոգ, Ռոստովի մարզ
Հասցե344006, Դոնի Ռոստով, փողոց Բ. Սադովայա, 105
Կայքsfedu.ru

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Հարավային դաշնային համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Southern Federal University (Rostov-on-Don) Վիքիպահեստում

Հարավային դաշնային համալսարան, ՀԴՀ (ռուս.՝ Южный федеральный университет, ЮФУ), դաշնային համալսարան Ռուսաստանում, որը տեղակայված է Ռոստովի մարզի Դոնի Ռոստով և Տագանրոգ քաղաքներում[4]։ Ռուսաստանի գիտակրթական խոշոր կենտրոններից է[4]։

Հարավային դաշնային համալսարանի պատմությունը սկսվում է 1915 թվականից, երբ Ռուս-վարշավական Կայսերական համալսարանի (կառուցվել է 1817 թվականին Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ը) ֆակուլտետները սկսել էին տեղափոխվել հարավ[4]։ Վարշավայի համալսարանի Դոնի Ռոստով տեղափոխելու նախաձեռնողը Նիկոլայ Պարիսկին է եղել (1858-1923)։ 20-րդ դարի ընթացքում համալսարանը մի քանի անգամ անվանափոխվել է։ «Կրթություն» ազգային ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ ՀՖՀ-ի կազմում ընդգրկվել են Ռոստովի պետական համալսարանը, Տագանրոգի ռադիոտեխնիկական պետական համալսարանը, Ռոստովի պետական մանկավարժական համալսարանը և Ռոստովի ճարտարապետության և արվեստի պետական ակադեմիան[4]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դրությամբ՝ համալսարանի կազմի մեջ են ներառվել 5 ակադեմիա, 16 ուսումնական ինստիտուտ, 6 ֆակուլտետ, 6 մասնաճյուղ և 2 ներկայացչություն, ինչպես նաև 19 նորարարական-տեխնոլոգիական և գիտաուսումնական կենտրոն, 3 գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան և Կրթության ռուսական ակադեմիայի շրջանային գիտական կենտրոնը[4]։ 2016 թվականի դրությամբ՝ համալսարանում ուսանել են ավելի քան 29 000 ուսանող[4]։

2014 թվականին «Էքսպերտ ՌԱ» գործակալությունը համալսարանին շնորհել է մակարդակային «С» որակակարգը, որը նշանակում է շրջանավարտների նախապատրաստման «բարձր մակարդակ»[5]։

2015 թվականի նոյեմբերի 19-ին բացվել է Նեյրոտեխնոլոգիայի ընկալման և ճանաչման լաբորատորիան, որը զբաղվում է պոտենցիալ վտանգավոր նյութերի մեթոդների և արագ հայտնաբերման միջոցների մշակմամբ։ Դա հեռանկարային հետազոտությունների ֆոնդի և Հարավային դաշնային համալսարան միասնական ծրագիրն է[6]։

2016 թվականը ՀՖՀ-ն ԲՐԻԿՍ երկրների լավագույն համալսարանների վարկանիշում զբաղեցրել է 85-րդ տեղը[7]։

Կազմվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիաներ Ինստիտուտներ Ֆակուլտետներ
  • Ճարտարապետության և արվեստի ակադեմիա
  • Դմիտրի Իոսիֆովիչ Իվանովսկիի անվան բնագիտության ակադեմիա
  • Հոգեբանության և մանկավարժության ակադեմիա
  • Ֆիզկուլտուրայի և սպորտի ակադեմիա
  • Ինժեներա-տեխնոլոգիական ակադեմիա
  • Պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ
  • Ի. Ի. Վորովիչի անվան մաթեմատիկայի, մեխանիկայի և համակարգչային գիտությունների ինստիտուտ
  • Երկրի մասին գիտությունների ինստիտուտ
  • Հասարակագիտության ինստիտուտ
  • Բանասիրության, լրագրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտ
  • Փիլիսոփայության և սոցիալ-քաղաքական գիտությունների ինստիտուտ
  • Բարձր տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Նանոտեխնոլոգիաների, էլեկտրականության և գործիքաշինության ինստիտուտ
  • Ռազմային ուսուցման ֆակուլտետ
  • Կառավարման ֆակուլտետ
  • Ֆիզիկական ֆակուլտետ
  • Քիմիական ֆակուլտետ
  • Տնտեսական ֆակուլտետ
  • Իրավաբանական ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային դաշնային համալսարան» հոդվածին։