Անատոլ Ֆրանսի դիմանկարը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլ Ֆրանսի դիմանկարը
տեսակդիմապատկեր և փորագրություն
նկարիչԷդգար Շահին
տարի1925 թվական
բարձրություն18,5 սանտիմետր և 23 սանտիմետր
լայնություն13,5 սանտիմետր և 15,2 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութչոր ասեղ
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Անատոլ Ֆրանսի դիմանկարը[1], Էդգար Շահինի հոգեբանական դիմանկարներից է, որը պատկանում է մեծ մարդասեր Անատոլ Ֆրանսին։

Մտահղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի հետ ունեցած մոտ փոխհարաբերությունը նպաստել էր, որ Շահինը լավ ճանաչի նրան խոր ծերության տարիներին։ Նա նրան լավ գիտեր որպես առաջադիմական գրողի, որն իր վեպերով մերկացնում էր կապիտալիստական կեղծ դեմոկրատիան, նրա քաղաքական անսկզբունքայնությունը, կղերականության հետադիմական գործունեությունը։ Շահինին հայտնի էին նաև Ա.Ֆրանսի մարդասիրական նկրտումները հայկական եղեռնի կապակցությամբ, երբ նա ի լուր աշխարհի հանդես էր եկել` դատապարտելով թուրքական իշխանությունների բարբարոսությունները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունի գրողի հայացքը խորն է, իմաստուն, արտահայտությունը` բարի, մարդկային, ազնիվ բարեմասնություններով օժտված։ Սակայն ծերունական խաղաղ արտահայտության (հավանաբար չիրականացված մտահղացումների հետ կապված) ետևում կա ինչ-որ մտահոգություն։

Անատոլ Ֆրանսը պատկերված է դիմացից։ Նա կրում է ցածր գդակ։ Նրա լայն ճակատը և մինչև կուրծքը իջած սպիտակ մորուքը պատկառելի տեսք են տալիս նրա դեմքին։

Նյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլ Ֆրանսի դիմանկարը կատարված է չոր ասեղի տեխնիկայով, ինչպես Պոլ Վերլենինը, բայց դրանց մեջ տարբերություն կա, որը պայմանավորված է յուրաքանչյուրի ֆիզիկական տվյալներով։ Վերլենը գրաֆիկական է, Ֆրանսը` փափուկ գեղանկարչական։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Անատոլ Ֆրանսը իր դիմանկարից գոհ է մնացել և մի օրինակի վրա հետևյալ մակագրությունն է արել. «Առ Էդգար Շահին` շնորհակալ ըլլալով իրեն, որ զիս այսքան շնորհքով ու բարյացակամությամբ պատկերացուց և հիացումս հայտնելով իր այսքան խորունկ տաղանդին համար»։

Մալուլի հաղորդումով` Ֆրանսի դիմանկարը գնահատման է արժանացել Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ամերիկայում Ռուսաստանում` հրատարակվելով գծեր։

«Հայերը արվեստի մեջ» հոդվածում Ս.Գ. Կարա-Մուրզան Շահինի մասին գրել է. «Զարմանալի է պորտրետային նմանությունը որսալու Շահինի կարողությունը։ Նկարի կատարելությամբ Շահինը կարողանում է բացահայտել մոդելի ներքին, հոգեբանական դեմքը։ Անատոլ Ֆրանսի պորտրեն, որ կատարել է Շահինը, ֆրանսիացիների կողմից իրավամբ համարվում է պորտրետային արվեստի գլուխգործոց»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շահին Էդգար Պետրոսի | Էդգար Շահինի դիմանկարը (ինվենտար համար` 16231) - Database - Collection - National Gallery of Armenia». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  2. Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987