Ժան Ժորես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Ժորես
ֆր.՝ Jean Jaurès
Jean-Jaurès01.jpg
Ծնվել էսեպտեմբերի 3, 1859(1859-09-03)[1][2][3][4][5]
ԾննդավայրԿաստր[6]
Մահացել էհուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3][4][5] (54 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[6]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց և Լուի լը Գրան լիցեյ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պրոֆեսոր, լրագրող, գրող, պատմաբան և լրագրող
ԱշխատավայրԼ'Յումանիտե, La Dépêche du Midi? և Թուլուզի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և նախագահ
Քաղաքական կուսակցությունԲանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին
Պարգևներ և
մրցանակներ
Concours général և փիլիսոփայության դասավանդման իրավունք (agrégation)
Jean Jaurès Վիքիպահեստում

Ժան Ժորես (ֆր.՝ Jean Jaurès, 1859 թ. սեպտեմբերի 3, Կաստր -  1914 թ. հուլիսի 31, Փարիզ), ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ, «Յումանիտե» թերթի հիմնադիրը։ Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում բազմիցս բողոքել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ սուլթանական կառավարության բիրտ կամայականությունների և դաժանությունների դեմ։

1903 թ. փետրվարին Փարիզում արտասանած ճառում Ժորեսը քննադատել է 1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից... Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը... Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր... Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականու թյունները. որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում»[7]։

Ժորեսն արձագանքել է Կիլիկիայի 1909 թ. ապրիլյան դեպքերին և, նկատի ունենալով երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեին, «Յումանիտեում» (1909, ապրիլի 4) գրել է. «Լիբերալները ներգրավվել են հետադիմության բանսարկությունների մեջ, և հայերը կոտորվեցին, ինչպես կարմիր սուլթանի լավագույն օրերին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Sycomore / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Жорес Жан // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1991, Էջ 206:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Молчанов H. Н., Жорес, Ж., 1909, Jauids, Р., 1937.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png