Պոլ Բուրժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Բուրժե
ֆր.՝ Paul Bourget
PaulBourget.jpg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1852(1852-09-02)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԱմյեն[7]
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1935(1935-12-25)[1][2][3][4][5][6] (83 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[7]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, ակնարկագիր, վիպասան, գրական քննադատ և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն[2]
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունԼուի լը Գրան լիցեյ, Սենտ Բարբի քոլեջ և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա, Ֆրանսիական հայրենիքի լիգա և Zutiste?
ԿուսակցությունԱկսյոն ֆրանսեզ
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ[1] Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[1] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1] Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա[1] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1] և Concours général
Envoi Paul Bourget.jpg
Paul Bourget Վիքիպահեստում

Պոլ Շառլ Ժոզեֆ Բուրժե (ֆրանսերեն՝ Paul Charles Joseph Bourget, ֆրանսերեն: , սեպտեմբերի 2, 1852(1852-09-02)[1][2][3][4][5][6], Ամյեն[7] - դեկտեմբերի 25, 1935(1935-12-25)[1][2][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիա[7]), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, վիպասան[8][9], քննադատ[10]: Հինգ անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակով պարգևատրման[11]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Բուրժեն ծնվել է ֆրանսիական Պիկարդիա երկրամասի Ամյեն քաղաքում: Նրա հայրը, որ մաթեմատիկայի պրոֆեսոր էր, պաշտոնավարել է Կլերմոն-Ֆեռան քաղաքի քոլեջում, որտեղ էլ տղան ստացել է սկզբնական կրթությունը: Այնուհետև ուսումը շարունակել է Լուի լը Գրան լիցեյում (Lycée Louis-le-Grand) և գործնական հետազոտությունների բարձրագույն դպրոցում (École des Hautes Études)՝ խորամուխ լինելով փիլիսոփայության մեջ:

Գրականություն մուտք է գործել որպես բանաստեղծ, 1872 -1882 թվականներին լույս ընծայել բանաստեղծական մի շարք ժողովածուներ (նրա բանաստեղծություններից մի քանիսի հիման վրա Կլոդ Դեբյուսին երաժշտություն է գրել): Հետևելով իր կուռքը հանդիսացող արվեստաբան-փիլիսոփա Իպոլիտ Տենի խորհուրդներին՝ ուժերը փորձել է նաև գրական ժուռնալիստիկայի ու քննադատության բնագավառներում, անվանի մի շարք գրողների ստեղծագործությունների վերաբերյալ գրել վերլուծական հոդվածներ, որոնք սկզբում լույս են տեսել Nouvelle Revue պարբերականում, ապա հրատարակվել առանձին գրքով («Essais de Psychologie Contemporaine», 1883 թ.): Գրկանագիտական հոդվածներում, ակնարկներում Բուրժեն հետազոտել է Ֆլոբերի, Բոդլերի ստեղծագործություններում դրսևորվող հոռետեսության ակունքները, կոչ է արել վերածնել ստենդալյան ավանդույթները արձակում:

1884 թվականին նա տևական ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում, որտեղ էլ կատարել է իր առաջին փորձը գեղարվեստական արձակի բնագավառում: L'Irréparable-ին հաջորդել են Cruelle Enigme-ը (1885), ապա՝ Օկտավ Միրբոյի կենսագրության որոշ դրվագների ինքնատիպ անդրադարձեր հանդիսացող André Cornelis-ը (1886) և Mensonges-ը (1887), որոնք ջերմորեն են ընդունվել թե՛ քննադատների և թե՛ ընթերցողների կողմից, թարգմանվել մի շարք լեզուներով[12]:

«Տանջալի առեղծված» (Cruelle Enigme, 1885) վեպից սկսած՝ իր ստեղծագործություններում առանձնահատուկ ուշադրություն է նվիրել հասարակության բարձր խավերի ներկայացուցիչ կաթոլիկների ու սկեպտիկների արարքների, դրանց դրդապատճառների ու հետևանքների հոգեբանական նրբին ու գեղեցիկ վերլուծությանը:

Քննադատների ու գրականագետների մեծագույն մասի կարծիքով՝ Պոլ Բուրժեի գլուխգործոցը «Սանը» վեպն է, որտեղ նա պատկերում է, թե ինչպես փիլիսոփա Ադրիեն Սիքստի մատերիալիզմի ու պոզիտիվիզմի ազդեցության տակ ընկած, անկայուն մտածելակերպի ու հոգեկերտվածքի տեր ուսանող Ռոբեր Ժելսոնի գործողությունները կործանարար ցինիկության կերպ են ստանում ու հանգեցնում մի երիտասարդ կնոջ ողբերգական մահվան[13]: Այդ վեպը հսկայական հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Ֆրանսիայում, այլև նրա սահմաններից շատ ու շատ հեռու, դարձել է բեսթսելլեր: Բրիտանացի անվանի քննադատ, գրող, դասախոս Ջոն Քոուփեր Պովիսը իր կազմած «100 լավագույն գրքերի ցանկ»-ում «Սան»-ին հատացրել է 33-րդ տեղը[14]: Իսկ ֆրանսիացի գրականագետ Միշել Մենսյուի կարծիքով Բուրժեն, լինելով հեգեբանական վեպի վարպետ, իր գրքերում արտահայտիչ կերպով կերտել է 19-րդ դարավերջի մտավորականության ու ստեղծագործ երիտասարդության դիմանկարը, և դրանք դեռևս 1884 թվականից ազդակ են ծառայել դեկադենտական շարժման առաջացման համար:

Պոլ Բուրժեն 1894 թվականին ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի ակադեմիկոս, 1895-ին նրան շնորհվել է Պատվո լեգեոնի սպայի կոչում, իսկ շքանշանին արժանացել էր դրանից տասը տարի առաջ[12]:

1899 թվականին նա ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիական հայրենիքի լիգայի հիմնադրման աշխատանքներին:

1901 թվականից վերջնականապես անցում է կատարել դեպի կաթոլիկության դիրքերը, նրա ստեղծագործությունները սխեմատիկ բնույթ են ստացել և ծառայել փքուն հայրենասիրության, կղերականության, մինչև անգամ՝ միապետության վերականգնման գաղափարների պաշտպանությանը:

1914 թվականի մարտի 16-ին Բուրժեն ներկա է գտնվել Le Figaro թերթի խմբագրությունում այդ լրագրի խմբագրի և իր ընկերոջ՝ Գաստոն Կալմետի սպանությանը. վերջինիս վրա ատրճանակից կրակողը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժոզեֆ Կայոյի կինն էր՝ Անրիետը, ում դատավարությունը ժամանակին ահռելի սկանդալի բնույթ է կրել[15]:

Պոլ Բուրժեն 1929 թվականին լույս տեսած, Իտալիայի մասի պատմող Le Visage de l'Italieգրքի հեղինակներից է, գիրք, որի համար նախաբան է գրել Բենիտո Մուսոլինին[16]:

Բուրժեն մահացել է 83 տարեկան հասակում՝ 1935 թվականին, Ծննդյան տոների ժամանակ, Փարիզում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Austin, Lloyd J. (1940). Paul Bourget. Sa vie et son œuvre jusqu'en 1889 Paris: Librairie E. Droz.
  • Beaufort, M. Pearde (1915). "Paul Bourget and Ireland," The Irish Monthly, Vol. 43, No. 509, pp. 695–703.
  • Blaze de Bury, Yetta (1897). "Paul Bourget," The Forum, Vol. 23, pp. 497–514 (Rep. in French Literature of To-day. Boston and New York: Houghton, Mifflin & Company, 1898, pp. 107–132.)
  • Bowman, Edgar Milton (1925). The Early Novels of Paul Bourget. New York: Carranza & Co.
  • Crawford, Virginia M. (1935). "Paul Bourget and Some Successors," Studies: An Irish Quarterly Review, Vol. 24, No. 95, pp. 433–441.
  • Dimnet, Ernest (1913). Paul Bourget. London: Constable & Company, Ltd.
  • Doumic, René (1899). "Paul Bourget." In: Contemporary French Novelists. New York: Thomas Y. Crowell & Company, pp. 177–211.
  • Dworski, Sylvia (1941). Paul Bourget, Novelist and Short Story Writer. Ph.D. Diss., Yale University.
  • Fewster, J.C. (1992). "Au Service de l'Ordre: Paul Bourget and the Critical Response to Decadence in Austria and Germany," Comparative Literature Studies, Vol. 29, No. 3, pp. 259–275.
  • France, Anatole (1922). "Science and Morals: M. Paul Bourget". In: On Life and Letters. London: John Lane, The Bodley Head, Ltd., pp. 53–74.
  • Goetz, T.H. (1978). "Paul Bourget's Le Disciple and the Text-Reader Relationship," The French Review, Vol. 52, No. 1, pp. 56–61.
  • Gosse, Edmund (1905). "Some Recent Books of Paul Bourget." In: French Profiles. New York : Dodd, Mead and company, pp. 239–265.
  • Guérard, Albert Léon (1916). "Paul Bourget." In: Five Masters of French Romance. New York: Charles Scribner's Sons, pp. 177–211.
  • Lynch, Hannah (1902). "Paul Bourget, Preacher," Contemporary Review, Vol. 82, pp. 305–340.
  • Jones, Edward A. (1940). "Paul Bourget and French Traditionalism," Phylon, Vol. 1, No. 2, pp. 165–174.
  • Keating, L. Clark (1957). "Mark Twain and Paul Bourget," The French Review, Vol. 30, No. 5, pp. 342–349.
  • Keeler, M. Jerome (1936). "Paul Bourget," The Catholic World, Vol. 142, pp. 554–561.
  • Klerkx, Henri (1946). Paul Bourget et ses Idées Littéraires. Nimègue: Van de Vegt.
  • Lemaître, Jules (1886). "Paul Bourget." In: Les Contemporains: Études et Portraits Littéraires. Paris: Boivin & Cie., pp. 337–364 (tr. by A.W. Evans, "Paul Bourget." In: Literary Impressions. London: Daniel O'Connor, 1921, pp. 43–79).
  • Marsile, M.J. (1893). "Paul Bourget and French Literature," The Globe, Vol. IV, No. 13, pp. 650–655.
  • Mathias, Yehoshua (1995). "Paul Bourget, Écrivain Engagé," Vingtième Siècle. Revue d'Histoire, No. 45, pp. 14–29.
  • Maurras, Charles (1923). "Les Idées Politiques de M. Paul Bourget," Revue Hebdomadaire, Vol. 12, pp. 296–313.
  • O'Rell, Max (1898). "Mark Twain and Paul Bourget," The North American Review, Vol. 160, No. 460, pp. 302–310.
  • Secor, Walter Todd (1948). Paul Bourget and the Nouvelle. New York: King's Crown Press.
  • Singer, Armand E. (1976). Paul Bourget. Boston: Twayne Publishers.
  • Smith, Garnet (1892). "Paul Bourget," The Gentleman's Magazine, Vol. 272, pp. 370–385.
  • Turquet-Milnes, G. (1921). "Paul Bourget." In: Some Modern French Writers: A Study in Bergsonism. New York: Robert M. McBride & Company, pp. 107–130.
  • Twain, Mark (1895). "What Paul Bourget Thinks of Us," The North American Review, Vol. 160, No. 458, pp. 48–62 (Rep. in How to Tell a Story, and Other Essays. New York: Harper & Brothers Publishers, 1898, pp. 181–212.)
  • Vickers, Jackie (1992). "Women and Wealth: F. Scott Fitzgerald, Edith Wharton and Paul Bourget," Journal of American Studies, Vol. 26, No. 2, pp. 261–263.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Base Léonoreministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118659561 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. Delille, Edward (1892). "M. Paul Bourget," Fortnightly Review, Vol. 67, pp. 655–67.
  9. Bazin, René (1926). "Paul Bourget, Romancier," Journal des Débats, Vol. 33, pp. 844–856.
  10. Charpentier, Jean (1936). "Paul Bourget, Critique et Romancier," Mercure de France, Vol. 265, pp. 230–54.
  11. «Nomination Database»։ www.nobelprize.org։ Վերցված է 2017-04-20 
  12. 12,0 12,1  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Bourget, Paul Charles Joseph»։ Encyclopædia Britannica 4 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 331–332  This cites:
    • Constantin Lecigne, L'Évolution Morale et Religieuse de M. Paul Bourget (1903).
    • Jules Sargeret, Les Grands Convertis (1906).
  13. Matthew M. Anger. "Faith and Fiction", Seattle Catholic, 18 October 2004.
  14. Powys, John Cowper (1916). One Hundred Best Books. New York: G. Arnold Shaw, pp. 33–34.
  15. Martin, Benjamin F. (1984)։ The Hypocrisy of Justice in the Belle Epoque։ Louisiana State University Press։ էջ 152 
  16. Le Visage de l'Italie, publié sous la direction littéraire de Gabriel Faure. Préface de Benito Mussolini. - Paul Bourget, Henri de Régnier, Henry Bordeaux, Georges Goyau, Pierre de Nolhac, de l'Académie française ; Gérard d'Houville et Marcelle Vioux, Marcel Boulenger, Gabriel Faure, Paul Guiton, Ernest Lémonon, Eugène Marsan, Maurice Mignon, Ed. Schneider, J.-L. Vaudoyer.։ WorldCat (Impr.-éditions des Horizons de France, 39, rue du Général-Foy)։ 1929։ Վերցված է June 14, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պոլ Բուրժե հոդվածին
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жан Кассу. Энциклопедия символизма.: Живопись, графика и скульптура. Литература. Музыка. (при участии Пьера Брюнеля, Франсиса Клодона, Жоржа Пийемана, Лионеля Ришара). Перевод с французского Н. В. Кисловой, Н. Т. Пахсарьян. Издательство: Республика. 1999. ISBN 5-250-02668-0 С: 432.