Դեկադենտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռամոն Կասաս «Երիտասարդ դեկադենտուհին» (1899).

Դեկադենտություն, գրական ուղղություն, որը ձևավորվել է Ֆրանսիայում XIX դարի 80-ական թվականներին (ֆրանսերեն «decadence» - անկում բառից): Այն երբեմն բնութագրվում է որպես կապող օղակ XIX դարի ռոմանտիզմի և XX դարի մոդեռնիզմի միջև: Նրանք դեմ էին արվեստի հին, ավանդական մոտեցումներին, փնտրում էին ինքնարտահայտման նոր ձևեր, որոնք ավելի լավ կհամապատասխանեին ժամանակակից մարդու աշխարհընկալումներին: Այս ուղղության հիմնադիրները հանդես էին գալիս արվեստի նախկին ուղղությունների դեմ, հիմնականում նատուրալիզմի և ռեալիզմի դեմ: Սկզբնական շրջանում նրանց առաջարկած փոփոխությունները վերաբերում էին միայն արտահայտչաձևերին: Նրանք առաջարկում էին արվեստում նոր, ավելի ճկուն ձևերի ստեղծում:

Դեկադենտության բնորոշ գծերն են սուբյելտիվիզմը, ինդիվիդուալիզմը, փոխուստը հասարակությունից, կտրվածությունը իրականությունից, արվեստը արվեստի համար սկզբունքը, արժեքների անկումը:

Արևմտյան մշակույթում դեկադենտության նշանավոր դեմքերից են Օսկար Ուրայլդը, Շարլ Բոդլերը, Արթուր Ռեմբոն, Օլդոս Խակսլին, Պոլ Վեռլենը և ուրիշներ: Ռուս դեկադենտների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Բալմոնտը, Դոբրոլյուբովը, Կոնևսկին, Սոլոգուբը, ինչպես նաև վաղ շրջանում Վալերի Բրյուսովը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Подборка книг «Декадентство»»։ www.livelib.ru։ Վերցված է 2016-11-06