Jump to content

Էդվարդ Բերն-Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Բերն-Ջոնս
անգլ.՝ Edward Coley Burne-Jones
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1833(1833-08-28)[1][2][3][…]
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհունիսի 17, 1898(1898-06-17)[4][3][5][…] (64 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունբրիտանացիներ
ԿրթությունԷքսետեր քոլեջ, Թագավոր Էդուարդի դպրոց և Heatherley School of Fine Art?
Ազդվել էԴանթե Գաբրիել Ռոսսետտի[7]
ԵրկերԿախարդված Մեռլինը, Hope?, Ոսկե սանդուղքը և King Cophetua and the Beggar Maid?
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, դիզայներ, նկարազարդող, գծագրող, վիզուալ արտիստ, արվեստագետ, ջրանկարիչ, պաստելիստ և pen drawer
ԱմուսինGeorgiana Burne-Jones?[8]
Ծնողներհայր՝ Edward Richard Jones?[8], մայր՝ Elizabeth Coley?[8]
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԵրեխաներMargaret Burne-Jones?[9][8], Philip Burne-Jones?[9][8] և Christopher Burne-Jones?[9][8]
 Edward Burne-Jones Վիքիպահեստում

Էդվարդ Կալի Բերն-Ջոնս կամ Էդուարդ Կոուլի Բերն Ջոնս[10] (անգլ.՝ Edward Coley Burne-Jones, օգոստոսի 28, 1833(1833-08-28)[1][2][3][…], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 17, 1898(1898-06-17)[4][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][4]), ոգով պրեռաֆայելիտներին մոտ անգլիացի գեղանկարիչ և նկարազարդող, արվեստների և արհեստների շարժման առավել ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Լայն ճանաչում ունի իր վիտրաժներով։

Բերն-Ջոնսը նախնական կրթություն է ստացել Բիրմինգհեմի՝ Էդվարդ թագավորի դպրոցում։ 1848 թվականից հաճախել է երեկոյան դասընթացների կառավարության դիզայնի դպրոցում[11]։ 1853 թվականին սովորել է աստվածաբանություն Օքսֆորիդի համալսարանի Էքստերի քոլեջում։ Այստեղ ծանոթացել է Ուիլյամ Մորիսի հետ, և երկուսով, գտնվելով պրեռաֆայելիտների նկարների տպավորությունների տակ, որոշում են ընդունում հրաժարվել աստվածաբանությունից հանուն գեղանկարչության։ Երբ 1856 թվականին Դանթե Գաբրիել Ռոսսետտին հանդիպել է Ուիլյամ Մորիսի և Էդվարդ Բերն-Ջոնսի հետ, այս ծանոթությունը դարձել է պրեռաֆայելիտների շարժման նոր փուլի սկիզբ։

Ամուսնություն և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջիանա Բերն-Ջոնսի դիմանկարը Ֆիլիպի և Մարգարետի հետ, 1883

1856 թվականին Բերն-Ջոնսը նշանադրվել է Ջորջիանա (Ջորջի) Մակդոնալդի (1840—1920)՝ Մակդոնալդի քույրերից մեկի հետ։ Նա սովորում էր նկարչուհի դառնալու համար և Բերն-Ջոնսի դպրոցական հին ընկերոջ քույրն էր։ 1860 թվականին զույգը ամուսնացել է։ Ջորջիանան զբաղվել է փայտի փորագրությամբ և ընկերացել է Ջորջ Էլիոթի։ (Մակդոնալդի մյուս քույրը ամուսնացել է նկարիչ Էդվարդ Պոյնթերի հետ, երկրորդը՝ մետաղագործական ձեռնարկության սեփականատեր Ալֆրեդ Բոլդուինի հետ և դարձել է փոխնախագահ Սթենլի Բոլդուինի մայրը, իսկ երրորդը՝ Ռեդյարդ Քիփլինգի մայրը։ Այսպիսով, Քիփլինգը և Բոլդուինը եղել են Բերն-Ջոնսի զարմիկները)։

Ջորջիանան որդուն՝ Ֆիլիպին, լույս աշխարհ է բերել 1861 թվականին։ Երկրորդ որդին, որը ծնվել է 1864 թվականի ձմռանը, երբ Ջորջիանան հիվանդ էր քութեշով, ծնվելուց շատ չանցած մահացել է։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Կոնսինգտոն սքվերի № 41 տուն, և նրանց դուստրը՝ Մարգարետը, ծնվել է այնտեղ 1866 թվականին[12]։

1867 թվականին Բերն-Ջոնսը և նրա ընտանիքը տեղափոխվել են Գրանժ՝ Ֆուլեմում գտնվող 18-րդ դարի մեծ այգով տուն։ 1870-ական թվականների ընթացքում Բյոն Ջոնսը գրեթե չի ցուցադրել իր աշխատանքները՝ մտահոգվելով մամուլի թշնամական հարձակումներից և հույն բնորդուհի Մարիա Զամբակոյի հետ ունեցած կրքոտ սիրավեպի պատճառով (նկարագրված որպես «նրա կյանքի հուզական կուլմինացիա»[13]), որը ավարտվել է աղջկա՝ Ռեգենտի ջրանցք նոտվելով ինքնասպան լինելու փորձով[13][14]։ Այս դժվար տարիներին Ջորջիանան դարձել է Մորիսի մոտ ընկերը, որի կինը՝ Ջեյնը, սիրահարված էր Ռոսսետտիին։ Ջորջին և Մորիսը կարող էին սիրահարված լինել միմյանց, բայց անգամ, եթե Մորիսը խնդրել էր լքել ամուսնուն, նա մերժել է։ Վերջ ի վերջո Բերն-Ջոնսերը, ինչպես և Մորիսները, մնացել են միասին, բայց Ջորջին և Մորիսը մտերիմ են եղել մինչև կյանքի վերջ[15]։

Նրանց որդին՝ Ֆիլիպը, դարձել է հայտնի դիմանկարիչ և մահացել է 1920 թվականին։ Նրանց սիրելի դուստր Մարգրետը (մահացել է 1953 թվականին) ամուսնացել է Ջորջ Ուիլյամ Մակքեյլի՝ Մորիսի ընկերոջ և կենսագրի հետ։ Նրանց երեխաները՝ Անժելա Թյորքելը և Դենիս Մակքեյլը դարձել են գրողներ։

Բերն-Ջոնսը «Քոֆետու արքան և աղքատ կինը» (անգլ.՝ King Cophetua and the Beggar Maid, 1884) նկարի համար արժանացել Պատվո լեգեոնի շքանշանի։

1894 թվականին Բերն-Ջոնսը ստացել է բարոնետի տիտղոս[11]։

1885 թվականին ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ասոցիացված անդամ, սակայն 1893 թվականին հրաժարվել է այդ կոչումից[11]։

Գեղանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սեր ավերակների մեջ»

22 տարեկան հասակում Բերն-Ջոնսը իր համար բացահայտել է Թոմաս Մելորի «Արթուրի մահը»-ը և մինչև կյանքի վերջ ստեղծել է այդ լեգենդին նվիրված կտավներ։ Հին ավանդությունները Բերն-Ջոնսին գերել են նաև այն բանի համար, որ քրիստոնեական ավանդություններ էին՝ կառուցված բարու և չարի, մեղքի և փրկության պայքարի թեմատիկայի վրա։ Ինչպես այլ ժամանակակիցներ, որոնք կորցրել էին Աստծու հանդեպ հավատը, Բերն-Ջոնսը պահպանել է հավատը քրիստոնեական բարեգործության, ռոմանտիկ սիրո, բարեպաշտության նկատմամբ։ Մահից երկու տարի առաջ նա գրել է․ «Զարմանալի է, բայց սուրբ Գրաալի մասին այս պատմությունը միշտ եղել է իմ մտքում… Արդյոք աշխարհում կա մի բան, որը նույնքան գեղեցիկ է»։

Բերն-Ջոնսը շատ է նկարել տղամարդու մերկ մարմին։ Նրա նկարները մակերեսային են, դրանցում չկա վառ արտահայտված լույս ու ստվերի խաղ։ Նա հենվում է գծի վրա, իսկ նրա աշխատանքների կոլորիտը շատ հաճախ ոսկե նարնջագույն է[16]։ Բերն Ջոյսին բնորոշ չէ պրեռաֆայելիտների ավելորդ ռեալիզմը։ Նրա հերոսները շատ ստատիկ են, նրանց դեմքերը կտրված են, իսկ կեցվածքը ավելի շուտ հիշեցնում է արձանների նրբագեղ կեցվածքը[16]։ Նկարներում գրեթե դինամիկա չկա, միայն զննում։

Ազդեցություն է ունեցել նկարիչ Ջոն Սթենհոուպի ստեղծագործության վրա։

Նկարների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1872—1877 — «Հրապուրված Մերլին» / The Beguiling of Merlin։ Նկարը պատվիրվել է բարերար և արվեստի առարկաների հավաքորդ Ֆրեդերիկ Լեյլանդի կողմից
  • 1876 — «Ավետում» / The Annunciation
  • 1880 — «Ոսկե սանդուղքը» / The Golden Stairs
  • 1884 — «Քոֆետու արքան և աղքատ կինը» / King Cophetua and the Beggar Maid
  • 1886—1887 — «Գորգոնների գլուխ» / The Baleful Head
  • 1894 — «Սեր ավերակների մեջ » / Love Among the Ruins
  • 1882—1898 — «Ծաղիկների գիրքը» / The Flower Book

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Edward Coley (Sir) Burne-Jones (նիդերլ.)
  3. 1 2 3 4 Edward Coley Burne-Jones — 5 — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 1 2 3 4 5 6 RKDartists (նիդերլ.)
  5. 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 1 2 Union List of Artist Names — 2018.
  7. ↑ https://en.wikipedia.org/wiki/Edward_Burne-Jones
  8. 1 2 3 4 5 6 Kindred Britain
  9. 1 2 3 Lundy D. R. The Peerage
  10. ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 71
  11. 1 2 3 «Эдвард Коли Берн-Джонс». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  12. ↑ Wildman, Edward Burne-Jones, p. 107.
  13. 1 2 Wildman, Edward Burne-Jones, p. 114
  14. ↑ Flanders, Circle of Sisters, p. 118—120.
  15. ↑ Flanders, Circle of Sisters, p. 136
  16. 1 2 Братство Прерафаэлитов

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Бёрн-Джонс, Эдвард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Булгаков, Ф. И. Сэр Эдуард Бёрн-Джонс // Сто шедевров искусства. — СПб. : изд. ред. «Нового журнала иностранной литературы», 1903. — С. 12—14.
  • Лис Бодри. Бёрн Джонс : с восемью иллюстрациями в красках / пер. Е. Боратынской. — Москва — Санкт-Петербург — Киев — Одесса : Книгоиздательство Ю. И. Лепковского, 1910. — (Художественная библиотека).
  • Лоранс де Кар. Прерафаэлиты : модернизм по-английски. — М. : Астрель, 2002. — 128 с. — ISBN 5-271-02251-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Բերն-Ջոնս» հոդվածին։