Ոսկե սանդուղքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե սանդուղքը
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Բյորն-Ջոնս[1]
տարի1880 և 1876[1]
բարձրություն269,2 սանտիմետր[2]
լայնություն116,8 սանտիմետր[2]
ուղղությունՊրեռաֆայելիտներ[1] և էսթետիզմ[1]
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԹեյթ Բրիտանիա[3]
հավաքածուԹեյթ Բրիտանիա և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 The Golden Stairs Վիքիպահեստում

«Ոսկե սանդուղքը» (անգլ.՝ The Golden Stairs), պրեռաֆայելիտ նկարիչ Էդվարդ Բերն-Ջոնսի ամենահայտնի նկարներից մեկը։ Աշխատանքներն սկսվել են 1876 թվականին, և 1880 թվականին նկարը ցուցադրվել է Գրոսվենոր պատկերասրահում[4][5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Բերն-Ջոնսի բազմաթիվ այլ աշխատանքների՝ «Ոսկե սանդուղքի» կոմպոզիցիան գրական սկզբնաղբյուրի հիման վրա չէ։ Այն դասվում է սիմվոլիստական նկարների շարքին, քանի որ չունի հստակ սյուժե, այլ ավելի շուտ տրամադրություն է հաղորդում[6]։ Նկարն առանձնանում է գույների ներդաշնակությամբ՝ 1860-ական և 1870-ական թվականների արվեստի գործերի գեղագիտության ավանդույթներով։ Դա հստակ երևում է երաժշտական ​​գործիքներով մի խումբ երիտասարդ կանանց պատկերում, որոնք իջնում ​​են պարուրաձև աստիճաններով և հագնված են սպիտակ, ոսկե և արծաթագույն դասական զգեստներ[7][8]։ Քննադատ Ֆրեդերիկ Ջորջ Սթիվենսը «Աթենեում» հանդեսում գրել է, որ երաժիշտները «հմայված անցնում են, ինչպես հմայված երազի մեջ ոգիներ... ուր են գնում, ովքեր են, դրա մասին ոչինչ չի կարելի ասել»[9]։ «Apollo» ամսագրի տեսաբանի կարծիքով դա «Արվեստն արվեստի համար» հայեցակարգի էսթետիկ արքետիպն է։ Թեյթի ֆոնդապահ Էլիսոն Սմիթը դիտարկել է այն որպես նկարչի՝ գեղարվեստի և նոտային գրառման կամ չափածոյի չափականության միջև «համապատասխանության» գաղափարի փոխանցման փորձ[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե սանդուղքը» եղել է այն բազմաթիվ նկարներից մեկը, որի ուրվանկարները Բերն-Ջոնսն արել է 1872 թվականին Իտալիա այցից հետո։ 1876 թվականին նա սկսել է աշխատել հենց կտավի վրա և փութով ավարտել է այն 1880 թվականի ապրիլին՝ Գրոսվենոր պատկերասրահի ցուցադրության բացումից ընդամենը մի քանի օր առաջ։ Քննադատ Սթիվենսը «Ոսկե սանդուղքը» կտավում հայտնաբերել է Պիեռո դելլա Ֆրանչեսկայի արվեստի ազդեցությունը, որի որմնանկարները Բերն-Ջոնսը տեսել և կրկնօրինակել է 1871 թվականին[8]։

Երաժիշտ կանանց մարմիններն ստեղծվել են պրոֆեսիոնալ բնորդուհիների օգնությամբ, իսկ գլուխները Բերն-Ջոնսի շրջապատի կանանցն էին[4]։ Այսպես, նրա դուստր Մարգարեթը պատկերված է վերևից չորրորդ տեղում և ձեռքին շեփոր կա[11], Էդիթ Ջելլիբրանդը, որը հայտնի է Էդիթ Չեսթեր բեմական անունով, վերևից յոթերորդն է և կռացած է[12] (որոշները պնդում են, որ դա Դորոթի Դինն է[13]), Մեյ Մորիսը՝ Ուիլյամ Մորիսի դուստրը, վերևից իններորդն է և ձեռքին ջութակ կա, Ֆրենսիս Գրեմը՝ հետագայում լեդի Հորներ, Ուիլյամ Գրեմի դուստրը, ներքևից ձախում է և պահում է ծնծղաներ[11]։ Նրա մոտ աստիճանին կանգնած է Մերի Գլադստոնը՝ Ուիլյամ Գլադստոնի դուստրը[14]։ Բացի այդ, նկարում պատկերված է Լորա Տենանտի դեմքը՝ հետագայում առավել հայտնի Լորա Լիթլթոն անունով, և Մերի Ստյուրատ-Ուորթլին՝ հետագայում լեդի Լավլեյս[4]։

Նկարը ձեռք է բերել Սիրիլ Ֆլաուերը (1843-1907)՝ հետագայում առավել հայտնի որպես լորդ Բաթերսի, քաղաքագետ և մեկենաս, հետագայում ժառանգվել է Թեյթ բրիտանական պատկերասրահին, որտեղ էլ պահվում է այժմ[4][5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/burne-jones-the-golden-stairs-n04005
  3. https://artuk.org/discover/artworks/the-golden-stairs-117715
  4. 4,0 4,1 4,2 4,3 Wildman and Christian (1998), pp. 246—249
  5. 5,0 5,1 Wood (1997), pp. 88-89
  6. Wood (1997), p. 88
  7. «The Golden Stairs». Smarthistory at Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  8. 8,0 8,1 Wildman and Christian (1998), p. 247
  9. Quoted in Wood (1997), p. 88
  10. Moore, 2016
  11. 11,0 11,1 MacCarthy (2011), p. 102 (caption to colour plate VI)
  12. Marcus (1975), p. 54.
  13. Furness, 2016
  14. MacCarthy (2011), p. 277

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե սանդուղքը» հոդվածին։