Լիդսի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիդսի համալսարան
University of Leeds Logo.svg
Parkinson Building, Leeds University, England-12Sept2010.jpg
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1831[1]
Անդակակցություն «Ռասսել» խումբ[2], White Rose University Consortium[3], Worldwide Universities Network, N8 Research Partnership, European University Association[4], ORCID[5] և Jisc[6]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Տեղագրություն Leeds
Պարգևներ royal charter
Կայք leeds.ac.uk
Կոորդինատներ: 53°48′26.000000099207″ հս․ լ. 1°33′6.0000001001203″ ամ. ե. / 53.80722222224977713° հս․. լ. 1.551666666694477836° ավ. ե. / 53.80722222224977713; 1.551666666694477836
University of Leeds Վիքիպահեստում

Լիդսի համալսարան (անգլ.՝ University of Leeds), Մեծ Բրիտանիայի ամենամեծ համալսարաններից մեկը: Ունի 7.500 մշտական աշխատող և ավելի քան 32.000 ուսանող` ցերեկային ուսուցմամբ: Մտնում է բրիտանական համալսարանների լավագույն տասնյակում թե' գիտահետազոտական աշխատանքի ծավալով, թե' ուսանողների քանակով: 2006 թվականից ամենամեծ թվով դիմորդներ ունեցող անգլիական համալսարանների հնգյակում է[7]: Համալսարանը մտնում է «կարմիր աղյուսից համալսարանների» և «Ռասել» միավորման մեջ: 2014-2015 ուստարում համալսարանի եկամուտը կազմել է £639.6 միլիոն, որից £66.7 միլիոնը` գիտահետազոտական դրամաշնորհից ու պայմանագրերից: Գտնվում է Լիդսի կենտրոնի հարևանությամբ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկինսոնի մասնաշենքը

Համալսարանը ստեղծումը սերտորեն առնչվում է Լիդսի` որպես տեքստիլ և արդյունաբերական կենտրոնի զարգացման հետ: Մինչև 19-րդ դարը Անգլիայում գործել է 4 համալսարան Օքսֆորդիում, Քեմբրիջում, Լոնդոնում և Դարհեմում: Բացի աշխարհագրական սահմանափակումներից` այս համալսարաններն ունեին նաև կրոնական սահմանափակում. պատկանում էին անգլիկան եկեղեցուն: Ի հակադրություն դրա` Լիդսում, Բիրմինգհեմում, Լիվերպուլում և Մանչեստրում բացվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք տեղադրված էին արտադրական կենտրոններում և չունեին կրոնադավանական սահմանափակումներ:

1831 թվականին Լիդսում բացվում է Բժշկության դպրոց: 1874 թվականին բացվում է Յորքշիրի գիտական քոլեջը, որում դասավանդվում էին փորձարարական ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն, երկրաբանություն, քիմիա` ներառյալ քիմիական ներկերը (առարկան կարևոր նշանակություն ուներ տեքստիլ արդյունաբերության համար): 1887 թվականին քոլեջը միացվում է Բժշկության դպրոցին: Հաջորդ տարի Յորքշիրի քոլեջը Լիվերպուլի և Մանչեստրի համանման համալսարանների հետ միանում է թագուհի Վիկտորյայի համալսարանին: 1904 թվականին Էդուարդ VIII-ի հրամանով Լիդսի մասնաճյուղի հիման վրա ձևավորվում է Լիդսի համալսարանը[8]:

Ժամանակակից կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Լիդսի համալսարանը Մեծ Բրիտանիայի լավագույն ուսումնական հաստատություններից մեկն է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էլեկտրոնիկան, սննդի արդյունաբերությունը, քաղաքային նախագծումը, տրանսպորտը, ներկանյութերի քիմիան, անգլերենի և օտար լեզուների դասավանդումը:

Նշանավոր դասախոսներ և շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդսի համալսարանում դասավանդել են ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Հենրի Բրեգը, Ջոն Թոլքինը, բանաստեղծ, թարգմանիչ Ջեֆրի Հիլլը: Համալսարանի շրջանավարտներից են Ջեֆ Հունը (պաշտպանության նախարար), Ռոդերիկ Լայնը (Բրիտանիայի դեսպանը ՌԴ-ում), Մարկ Նոպֆլերը (կիթառահար), Ջեկ Ստրոն (արտաքին գործերի նախարար), Վոլե Շոյինկան (գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր), Պիրս Սելերսը (աստղագնաց): Ներկայումս մասնավորապես այնտեղ են աշխատում սոցիոլոգ, պրոֆեսոր Զ. Բաումանը, փիլիսոփայության պրոֆեսոր Պիտեր Սայմոնսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.leeds.ac.uk/info/5000/about/133/heritage
  2. http://russellgroup.ac.uk/about/our-universities/
  3. http://www.whiterose.ac.uk/about/
  4. http://www.eua.be/about/members-directory
  5. https://orcid.org/members/001G000001pYquGIAS-university-of-leeds
  6. https://www.jisc.ac.uk/membership
  7. "The Times Good University Guide 2016: Most Applications". The Good University Guide. London. Retrieved 16 November 2015.(subscription required)
  8. "University of Leeds – Heritage". University of Leeds. Retrieved 25 May 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]