Մաֆիկենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Մաֆիկենգ
տսվանա՝ Mahikeng
Mafeking Obelisk.jpg
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1852 թ.
ԲԾՄ1500 մետր, 1284 մետր
Բնակչություն15 117 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Փոստային ինդեքսներ2745[1][2]
Պաշտոնական կայքmahikeng.gov.za
##Մաֆիկենգ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Red pog.png

Մաֆիկենգ, մինչև 1980 թվականը Մաֆեկինգ (տսվանա՝ Mafikeng, անգլ.՝ Mafeking), քաղաք Հարավային Աֆրիկայում, հյուսիսարևմտյան նահանգի կենտրոնն է: Գտնվում է Բոտսվանի սահմանին, Քեյփթաունից 1400 կմ և Յոհանեսբուրգից 260 կմ հեռավորության վրա: 2001 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 49.300 մարդ: Գտնվում է տափաստանային դաշտում՝ 1500 մ բարձրության վրա, Մոլոպո գետի ափին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես քաղաքի տարածքը հանդիսանում էր Բարոլոնգ ցեղի ղեկավարների նստավայրը, որը պատկանում էր ցվանային: 1880-ական թվականներին բրիտանացի գաղութարարները առաջնորդներից հող գնելով, հիմնեցին Մաֆիկենգ բնակավայրը, որը ցվանա լեզվից թարգմանվում է որպես քարերի տեղ: Ավելի ուշ բնակիչները սկսեցին արտասանել անունը որպես Մաֆեկինգ: Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ քաղաքը, որի կայազորը ղեկավարում էր Ռոբերտ Բադեն-Փաուելը, պաշարեց բուրամին 1899 թվականի հոկտեմբերից մինչև 1900 թվականի մայիսը, որից հետո նրանք հեռացրեցին պաշարումը: Քաղաքն ի սկզբանե պատկանել է Բեչուանալանդի գաղութին, լինելով նրա կենտրոնը: 1885-1965 թվականներին Մաֆիկենգում գտնվում էր նաև հարևան Բեչուալանդի պրոտեկտորատի կենտրոնը:

1970 -ական թվականներին քաղաքում էր գտնվում Բանտուստանի ժամանակավոր մայրաքաղաք Բոպուտաթսվասը, որի կազմում այն չէր մտնում: Շուտով մոտակայքում կառուցվում է Բանտուստանի մայրաքաղաք Մմաբաթոն: 1980 թվականին քաղաքը պաշտոնապես վերանվանվել է Մաֆիկենգ: 1994 թվականին Բանտուստանի վերացումից հետո Մաֆիկենգը և Մմաբաթոն միավորվում են, իսկ Մաֆիկենգը դառնում է Հյուսիսարևմտյան նահանգի մայրաքաղաք:











Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաֆիկենգի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Միջին առավելագույն, °C 30,6 29,3 28,2 25,8 22,8 20,4 20,2 23,4 26,9 29,5 29,7 30,5 26,4
Միջին ջերմաստիճան, °C 23,7 22,8 21,4 18,2 14,3 11,4 11,3 14,2 18,1 21,3 22,4 23,4 18,5
Միջին նվազագույն, °C 16,8 16,4 14,6 10,5 5,8 2,3 2,4 5,0 9,3 13,2 15,0 16,3 10,6
Տեղումների քանակ, մմ 111,5 83,1 79,0 53,3 14,7 5,6 2,5 5,5 15,2 43,7 68,6 85,5 568,2
Источник: [1],[2]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Почта ЮАР
  2. http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls