Ամբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ամբերգ (այլ կիրառումներ)
Քաղաք
Ամբերգ
Amberg
Զինանշան
DEU Amberg COA.svg

Amberg Stadtbrille.JPG
Կոորդինատներ: 49°26′40″ հս․ լ. 11°50′54″ ավ. ե. / 49.44444° հս․. լ. 11.84833° ավ. ե. / 49.44444; 11.84833
Երկիր Գերմանիա Գերմանիա
Երկրամաս Բավարիա
Ներքին բաժանում Գաիլոհ և Ռայգերինգ
Ղեկավար Վոլֆգանգ Դանդորֆեր
Առաջին հիշատակում 1034
Մակերես 50,04 կմ²
ԲԾՄ 435 մ
Բնակչություն 43 755 հազար մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 09621
Փոստային ինդեքս 92224
Փոստային ինդեքսներ 92224
Ավտոմոբիլային կոդ AM
Պաշտոնական կոդ 09 3 61 000
Պաշտոնական կայք amberg.de
##Ամբերգ (Գերմանիա)
Red pog.png
##Ամբերգ (Բավարիա)
Red pog.png

Ամբերգ (գերմ. և բավ. Amberg), շրջանային ենթակայության քաղաք Բավարիա դաշնային երկրում (Գերմանիա)։ Բնակչությունը՝ 44,65 հազար մարդ (2005)։ Քաղաքը գտնվում է Նյուրենբերգից 60 կիլոմետր արևելք, Ֆիլս գետի վրա։ Ամբերգում և Վայդենում են գտնվում բարձրագույն տեխնիկական դպրոցը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբերգը առաջին անգամ հուշագրություններում հիշատակվում է 1034 թվականին՝ «Ամմենբերգ» (բառացի թարգմանությամբ՝ կերակրող լեռ) անվանումով։ Միջնադարում Ամբերգը հանդիսանում էր երկաթի և երկաթահանքի տեղափոխման համար միջանկյալ կետ։ Ամբերգից երկաթը ջրային ճանապարհով՝ Ֆիլս գետով տեղափոխում էին Ռեգենսբուրգ։ Հակադարձ ճանապարհին Ամբերգ էին ներմուծում աղ։

1269 թվականից Ամբերգը մտավ Վիտտելսբախերների ազդեցության տակ և ավելի ուշ դարձավ Վերին Պֆալցի մայրաքաղաքը։ 1296 թվականին Ամբերգը ստացավ քաղաքային իրավունքներ։

1595 թվականից մինչև 1620 թվականը քաղաքում էր գտնվում Քրիստիան I–ի (Անհալտ Բերնբուրգյան) նստավայրը։

Երեսնամյա պատերազմի ժամանակ Ամբերգը անցավ Բավարիայի տիրապետության տակ և նորից դառձավ կաթոլիկական։ Բազմաթիվ բողոքականներ փախուստի դիմեցին և բնակություն հաստատեցին մոտակա քաղաքներ Նյուրենբերգում և Ռեգենսբուրգում։

1810 թվականին Վերին Պֆալցի մայրաքաղաք դառձավ Ռեգենսբուրգը։ 1859 թվականին Ամբերգում երկաթգիծ կառուցվեց։

1972 թվականի հուլիսի 1–ին կայացան վարչական բարեփոխումներ, որի արդյունքը եղավ այն, որ Ամմերսրիխտը, Գայլոն, Կամերզյոլդենը և Ռայգերինգը միացվեցին Ամբերգին։ 1995 թվականին կայզեր Վիլհելմի նախկին զորանոցում բացվեց Ամբերգ Վայդենի ինստիտուտը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Բնակչություն Թվական Բնակչություն
1400 2720 1950 37920
1500 3180 1960 41849
1600 4280 1970 41522
1700 3720 1980 44264
1800 5763 1990 43111
1859 12312 2000 43794
1900 22039 2005 44600
Սուրբ Մարտինի Բազիլիկը

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմական կենտրոնը շրջապատված է 4 դարպասներով քաղաքային պարիսպով՝ Նաբբուրգյան դարպասներ, Ֆիլսյան դարպասներ, Վինգերսխոֆերսյան դարպասներ և Կղմինդրյան դարպասներ (Ziegeltor)։

Քաղաքի հիմնական տեսարժան վայրն է հանդիսանում, այսպես կոչված, «քաղաքային աչքերը», որոնք Ֆիլս գետի վրայով կազմում են կամուրջի կամարներ և դրանց անդրադարձումը ջրում։

Ամբերգում է գտնվում Եվրոպայի ամենափոքր հյուրանոցներից մեկը, որը կոչվում է Էխոյզլ (գերմ․ Eh’häusl)։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայի հարավային կողմում գտնվում է Սուրբ Մարտինի Բազիլիկը։ Այն կառուցված է գոթական ոճով 1421 թվականին։

Սուրբ Գեորգիի եկեղեցին կառուցվել է XI դարում։ Այն հետաքրքիր է առավելապես իր պատմության պատճառով (եղել է մենաստանի մի մասը, 1916 թվականին այնտեղ հիվանդանոց էր գտնվում )։

Ամբերգ քաղաքի վրա՝ Մարիայի Փրկությունը լեռան գագաթին, վեր է սլանում եկեղեցի, որը նախկինում եղել է ուխտագնացության վայր։ Եկեղեցին օծվել է 1711 թվականին։ Ներկա ժամանակ լեռան վրա, համարյա ամբողջ շաբաթ, մինչև հուլիսի 2-ը, տեղի է ունենում տոնախմբություն, ուր շատ ժողովուրդ է հավաքվում։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային թանգարան, Հնէաբանական թանգարան, միակը իր տեսակում օդի թանգարան (Կլյոստերլ 2006 թվականի հունիսի 4-ից), արդյունաբերության թանգարան և հանքարդյունաբերության՝ Թոյերնում։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1803 թվականից վանական-ֆրանցիսկների նախկին լյութերոկան եկեղեցում գտնվում է թատրոնը։ 1953 թվականին թատրոնը դադարեցրեց իր գործունեությունը, բայց 1978 թվականի վերականգնումից հետո այն նորից բացեց իր դռները հանդիսատեսի առջև։ Վերջին ժամանակներս թատրոնում տեղի են ունենում եկվոր թատրոնների ներկեյացումները, քանի որ ամբերգյանը չունի իր խումբը։

Հայտնի բնիկները և բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաումանն Հանս - մանկական գրող, բանաստեղծ, երգահան
  • Օտմայր Կասպար - գերմանացի աստվածաբան և երգահան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]