Ռայխսվեր
Ռայխսվեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | ![]() |
Ներառնում է | German Army?[1] և German Navy?[1] |
Թվակազմ | 115 000 մարդ |
Տեղաբաշխում | Ցոսեն |
Շրաբ | Wünsdorf, Ցոսեն, Տելտով Ֆլեմինգ, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Նախկին | Գերմանական կայսրական բանակ |
Ստեղծվեց | հունվարի 1, 1921[1] |
Լուծարվեց | 1935[1] |
Հաջորդ | Վերմախտ |
Ռայխսվեր (գերմ.՝ Reichswehr, от Reich «պետություն, կայսրություն» + Wehr «պաշտպանություն»), Գերմանիայի զինված ուժեր 1919֊1935 թվականներին, 1919 թվականի Վերսալյան պայմանագրի դրույթների համաձայն կազմով և քանակով սահմանափակ զորամիավորում: Հավաքագրվում էին վարձով (115 հազար մարդ և սահմափակ թվով նավեր):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական պատմագիտության մեջ Ռայխսվերի կազմակերպման և ձևավորման նախաձեռնող է հանդիսանում գեներալ Հանս ֆոն Սեկտը, դե ֆակտո նախկին Գլխավոր շտաբի հրամանատարը[2]:
Կապպովյան խռովություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թվականի մարտի 12-ին Գերմանիայի կենտրոնական և արևելյան զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալտեր ֆոն Լյուտվիցը և կապիտան Գերման Էրհարդտը մտադիր էին խռովություն կազմակերպել, որի մասին տեղյակ էր զինվորական նախարար Գուստավ Նոսկեն: Խռովության կազմակերպիչ և դրա քաղաքական ղեկավար Վոլֆգանգ Կապպը զինվորականների նախաձեռնության մասին տեղյակ չէր:
Գեներալ Լյուտվիցը մտավ Բեռլին այն ժամանակ, երբ Էրիխ Լյուդենդերֆը նպատակ ուներ անցկացնել զինվորական շքերթ: Բանակը հրաժարվեց ենթարկվել կառավարությանը և այն հեռացավ Դրեզդեն, ապա շտապով Շտուտգարտ: Ստացված հրամանին ի պատասխան Սեկտը պատասխանեց, որ «ռայխսվերը չի կրակի ռայխսվերի վրա»:
Համենայնդեպս Կապպը ուղևորվեց պետական գրասենյակ, բայց պետական պաշտոնյաները հրաժարվեցին կատարել նրա հրահանգները: Ռայխսբանկը հրաժարվեց նրան ֆինանսավորել, իսկ պետական պաշտոնեական ապարատը շարունակեց աշխատել հին ձևով: Սպաները հրաժարվեցին գրավել բանկը, հայտարարելով, որ իրենք ավազակներ չեն: Սեկտը հիվանդացավ:
Շուտով ավագ սպաները, որոնց մեծամասնությունը հակահանրապետական հայացքներ ուներ, հասկացան, որ խռովությունը տապալվել է: Խռովության ձախողումը ամբողջ բանվորության գործադուլով,որոնք փրկում էին հանրապետությունը և դեմոկրատիան, հիմքեր չունեն, քանի որխռովությունը հենց սկզբից ձախողված էր պահպանողականորեն տրամադրված բյուրոկրատիայի կողմից, որոնք հրաժարվեցին աջակցել վատ ծրագրված արկածախնդրությանը[3]:

Երկրի պաշտպանության մասին օրենքով, որը Ռայխստագի կողմից 1921 թվականի մարտի 23-ին գերմանական զինված ուժերը (Reichswehr) ստորաբաժանվում էին ցամաքային բանակի (Reichsheer) և ռազմածովային նավատորմի (Reichsmarine) մեջ: Օրենքում, որը համապատասխանեցված էր 1919 թվականի Վերսալյան պայմանագրի հոդվածներին, սահմափակվում էր գերմանական զինված ուժերի թվաքանակը մինչև 100 հազար ցամաքային զորք և փոքրաքանակ ռազմածովային նավատորմ (համընդհանուր զինապարտությունը արգելված էր):
Գերմանիային արգելվում էր ունենալ Գլխավոր շտաբ, ռազմական ավիացիա, ստորջրյա նավատորմ, մեծ մարտական նավեր, տանկեր, զենիթային և ծանր հրետանի և քիմիական զենք: 1935 թվականի մարտին Գերմանիան հայտարարեց նոր զինված ուժերի՝ վերմախտի ստեղծման մասին, որի վրա չէին տարածվելու ոչ մի սահմանափակում, որոնք տարածվում էին ռայխսվերի վրա, դիվիզիաների քանակը հասցվելու էր 36-ի, ստեղծվում էին 5 տանկային դիվիզիաներ և ռազմաօդային ուժեր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pipes J. Reichswehr - The Armed Forces 1918-1935 // feldgrau.com
- ↑ Heinz Bergschicker. Deutsche Chronik 1933-1945 . Ein Zeitbild Faschistischen Diktatur. 3.Auflage. Berlin :Verlag der Nation, 1981
- ↑ Martin Kitchen . The Cambridge Illustrated History of Germany:-Cambridge University Press 1996 ISBN 0-521-45341-0
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Корум Дж. С.։ ««Корни блицкрига»: Ганс фон Зект и германская военная реформа»։ Сайт «Военная литература» (militera.lib.ru)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2009-11-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռայխսվեր Վիքիպահեստում |
---|
![]() |
Տես՝ Reichswehr Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Wehrgesetz
- Gesetz über die Bildung einer vorläufigen Reichswehr (Quelle)
- Deutsches Historisches Museum – Stichwort Reichswehr
|