Զալե (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զալե
An der Saale hellem Strande.jpg
Բնութագիր
Երկարություն 413
Ավազանի մակերես 24 100 կմ²
Ավազան 24100 կմ2
Ջրի ծախս 115±0,001 մ³/վ, 115±0,001 մ³/վ, 115±0,001 մ³/վ, 115±0,001 մ³/վ, 11±0,001 մ³/վ և 11±0,001 մ³/վ
 · Գետաբերանի տեղակայում Էլբա
 · Կոորդինատներ
Հոսող հոսքեր Շվարցա, Իլմ, Ունստրուտ, Վիլպեր, Բոդե, Վայսե-Էլստեր, Լուպե, Wethau, Schlenze, Zottelbach, Wisenta, Selbitz, Օրլա, Ellerbach, Tannbach, Roda, Զալցա, Südliche Regnitz, Schwesnitz, Elsterfloßgraben, Q1480077?, Gleise, Rippach, Gönnerbach, Hechtgraben, Lohme, Loquitz, Nördliche Regnitz, Q20743353? և Ammerbach
Երկրամաս Բավարիա, Թուրինգիա և Սաքսոնիա-Անհալթ
Ջրահավաք Elbe Basin

Զալե (արտասանությունը՝ ˈzaːlə), հայտնի է նաև որպես Սաքսոն Զալե (գերմ.՝ Sächsische Saale) և Թյուրինգյան Զալե (գերմ.՝ Thüringische Saale), գետ Գերմանիայում, Էլբայի ձախ վտակը: Չպետք է շփոթել Մայն գետի վտակ Փոքր Ֆրանկոնյան Զալեի կամ Ներքին Սաքսոնիայում գտնվող Լայնեի վտակ Զալեի հետ:

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զալե գետը Բադ Կյոզենում

Զալեն սկիզբ է առնում Գրոսեր Վալդշտայն լեռան լանջից Վերին Ֆրանկոնիա վարչական շրջանի Ցել կոմունայի մոտ (Բավարիա)՝ 728 մետր բարձրության վրա: Ոլորուն ընթացքով հոսում է հյուսիսային ուղղությամբ և, անցնելով Հոֆ քաղաքով, հոսում Թյուրինգիա: Այն հոսում է Թյուրինգյան անտառապատ ցածր լեռների տակից և հասնում Զալֆելդ հովտին, այնուհետև՝ Ռուդոլշտադտ: Այստեղ Զալեին է միանում իր վտակ Շվարցան, որի հովտում է գտնվում Շվարցբուրգի ավերված ամրոցը՝ Շվարցբուրգ ընտանիքի նախկին նստավայրը:

Զալֆելդից Զալեն հոսում է Թյուրինգյան անտառի հյուսիսում գտնվող կրաքարային բլրի շրջան և թափ վերցնում դեպի համալսարանական Ենա քաղաքի շրջակայքում գտնվող գմբեթավոր կոնաձև լեռների տակ: Այն մտնում է Սաքսոնիա-Անհալթ մարզ և անցնում է Բադ Կյոզեն առողջարանային քաղաքով, հոսում բազմաթիվ խաղողի որթատունկերով հարուստ բլուրներով և Նաումբուրգում հասնելով խորը և նավարկելի Ունստրուտին, անցնում է Վայսենֆելս, Մերզեբուրգ, Հալե, Բերնբուրգ և Կալբե քաղաքների մոտով: Այն վերջապես միանում է Էլբային Բարբի քաղաքի մոտ 413 կիլոմետր հոսելուց հետո՝ 14 կիլոմետր կրճատելով իր բնական 427 կմ երկարությունը[1][2]:

Զալեն նավարկելի է Նաումբուրգից: Գետի հովտի ցածր մասի հողերը պարարտ են, և այստեղ մշակում են շաքարի ճակնդեղ: Զալեի աջ վտակներից են Վայսե-Էլստերը, Ռեգնիցը և Օրլան, ձախ վտակներից են Իլմը, Ունստրուտը, Զալցան, Վիլպերը և Բոդեն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Demian Sabine Spohr, Oliver։ «Blaues Band in Sachsen-Anhalt - Saale»։ www.blaues-band.de։ Վերցված է 2017-12-04 
  2. e.V. VHdS (2017-03-07)։ «Verein zur Hebung der Saaleschifffahrt – Saalekanal und Binnenschifffahrt»։ VHdS e. V. (գերմաներեն)։ Վերցված է 2017-12-04 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ernst-Otto Luthardt, Reinhard Feldrapp: An der Saale. Vom Fichtelgebirge durch Thüringen bis zur Elbe. Würzburg 1990. 3-8035-1335-9
  • Wolf Thieme, Markus Altmann (Fotos): Mitten ins Herz. Sie entspringt in Bayern, durchquert Thüringen und fließt in Sachsen-Anhalt in die Elbe – die Saale ist ein Fluss, der alles verbindet. Und jedem Spaß macht: dem Sportler, dem Kulturfreund, dem Faulenzer. In: stern Nr. 26 (22. Juni 2006), S. 84-89. (Online-Version)