Բավարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բավարներ, գերմանական ցեղ։ Առաջին անգամ հիշատակվում են Յորդանի «Գոթիկայում» և Կասիոդորի «Գոթերի պատմության» մեջ (VI դարի սկիզբ)։ Հավանաբար, բավարները ծագել են մարկոմաններից, որոնք խառնվել էին գերմանական այլ ցեղերի մնացորդների հետ։ Մարկոմանները որոշ ժամանակ գրավում էին Բոհեմիա մարզը, որտեղ վաղ ժամանակներում ապրում էր կելտական բոյերի ցեղը և, համաձայն այդ վարկածի, դրանից էլ ստանում իրենց նոր անվանումը։ բավարներ հետագայում զբաղեցրին ժամանակակից Վերին Ավստրիայի, Զալցբուրգի, Վերին ու Ներքին Բավարիայի, մասամբ՝ Տիրոլի տարածությունները, Բոհեմական անտառներից դեպի արևմտյան Գանուբից հյուսիսային ընկած հողերը, մինչև հյուսիս–արմևմտյան՝ ֆրանկների ու թյուրինգների բնակեցման շրջանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 306