Հենրիխ Առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Առյուծ
Heinrich der Löwe
Heinrich der loewe1.jpg
Հենրիխ Առյուծ
Դրոշ
Սաքսոնիայի դուքս
1142 - 1180
(Հենրիխ III անվան տակ)
Նախորդող Ալբրեխտ Արջ
Հաջորդող Բեռնհարդ III
Դրոշ
Բավարիայի դուքս
1156 - 1180
(Հենրիխ XII անվան տակ)
Նախորդող Հենրիխ II
Հաջորդող Օտտոն I
 
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Ազգություն գերմանացի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր 1129
Ծննդավայր Ռավենսբուրգ
Վախճանի օր 1195 թվական օգոստոսի 6
Վախճանի վայր Բրաունշվայգ
Թաղված Brunswick Cathedral
Դինաստիա Վելֆեր
Հայր Հենրիխ X Հպարտ
Մայր Հերթրուդա Սաքսոնացի
Ամուսին Կլեմենցիա Ցերինգենցի
Մաթիլդա Պլանտագենետ
Զավակներ Հերթրուդա Բավարացի
Հենրիխ V
Օտտոն IV
Վիլհելմ

Հենրիխ Առյուծ (գերմ.՝ Heinrich der Löwe, 11291195 թվական օգոստոսի 6), միապետ Վելֆերի դինաստիայից, Սաքսոնիայի դուքս 1142—1180 թվականներին (Հենրիխ III անվան տակ) և Բավարիայի դուքս 1156—1180 թվականներին (Հենրիխ XII անվան տակ)։ Սաքսոնական և Բավարական դուքս Հենրիխ X Հպարտի (մոտ 11081139 թվականի հոկտեմբերի 20) և Հերթրուդա Սուպլինբուրգցու (1115 թվական ապրիլի 181143 թվական ապրիլի 18)՝ կայսր Լոտար II-ի դուստրի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1137 թվականին մայրական կողմից պապի՝ կայսր Լոտար II-ի մահից հետո, Հենրիխ Առյուծի հայր Հենրիխ Հպարտը, ի լրումն ունեցած բավարական դքսությանը և Իտալիայում լայնարձակ տիրույթներին, ժառանգում է նաև Սաքսոնական դքսությունը, այդպիսով դառնալով կայսերական իշխաններից հզորագույնը։ Սակայն, Վելֆերի հակառակորդները 1138 թվականին արտահերթ սեյմում արքա են ընտրում Կոնրադ III Հոհենշտաուֆենին։ Վերջինս Հենրիխ Հպարտից անմիջապես պահանջում է հրաժարում գերմանական երկու տոհմային դքսություններից մեկից։ Հենրիխը չի համաձայնվում և, ի պատասխան, Կոնրադը նրան զրկում է երկու դքսություններից էլ, Սաքսոնիան հանձնելով Ալբրեխտ Արջին, իսկ Բավարիան՝ մոր կողմից իր եղբայր Լեոպոլդ Ավստրիացուն։ Սակայն Սաքսոնիայում, որտեղ Հենրիխ Հպարտը տիրապետում էր բազմաթիվ անձնական տիրույթների և որտեղ վասալների մեծամասնությունը աջակցում էր նրան, նա հաջողությամբ դիմակայում էր արքայի կողմից նշանակված Ալբրեխտ Արջին։

1139 թվականին Հենրիխ Հպարտի հանկարծակի մահը չի օգնում նրա հակառակորդներին։ Տասնամյա Հենրիխ Առյուծը ընկնում է իր տատ, Լոտար II-ի այրի Ռիհենզայի խնամակալության տակ։ Նա գլխավորում է Սաքսոնիայում դիմադրությունը, իսկ նրա քեռի Վելֆ VI-ը՝ երկրի հարավում։ Արդյունքում, 1142 թվականին, իշխանների հավաքում, Ալբրեխտը հրաժարվում է Սաքսոնիայի դուքսի տիտղոսից՝ հօգուտ երիտասարդ Հենրիխ Առյուծի։ Իր հերթին Հենրիխը հրաժարվում է Բավարիայի նկատմամբ հավակնություններից (նրա քեռի Վելֆ VI-ը չի ընդունում այդ որոշումը և իր անունից շարունակում էր պայքարը)։

1147 թվականին Հենրիխ Առյուծը Ալբրեխտ Արջի հետ միասին գլխավորում են սլավոնների դեմ դեպի արևելք խաչակրաց արշավանքը, որն ավարտվում է անհաջողությամբ։

Նույն թվականին Հենրիխը ամուսնանում է Կլեմենցիայի հետ, Ցերինգեն տնից արքայադուստրի, որպես օժիտ ստանալով Բադենվայլերը Շվաբիայում։ Շուտով Հենրիխը Բադենվայլերը զիջում է Ֆրիդրիխ I Շիկամորուսին, փոխարենը ստանալով որոշակի տիրույթներ Սաքսոնիայում, որոնք հարում էին նրա ժառանգական տիրույթներին։

Դեպի արևելք հետագա արշավների արդյունքում, սկսած 1160 թվականից, Հենրիխ Առյուծը գրավում է բոդրիչների համարյա ամբողջ տարածքները և դառնում է Էլբայից արևելք գտնվող հսկայական տարածքի տերը։

1168 թվականին Հենրիխ Առյուծը ամուսնանում է Մաթիլդայի, անգլիական արքա Հենրի II Պլանտագենետի և Էլեոնորա Աքվիտանացու դստեր հետ։

Վելֆերի հզորացումը կտրուկ ընդհարում է առաջացնում նրանց և կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի միջև։ Երբ Հենրիխ Առյուծը հրաժարվում է Իտալիա կայսրի արշավին մասնակցությունից, Ֆրիդրիխը նրա նկատմամբ դատական գործընթաց է սկսում (1180 թվական)։ Արդյունքում, Հենրիխ Առյուծը զրկվում է իր տիրույթների մեծամասնությունից։ Սաքսոնիայի դքսությունը մասնատվում է Քյոլնի արքեպիսկոպոսի, ով ստանում է Վեստֆալիան և Բեռնհարդ Անհալտցու միջև՝ Ալբրեխտ Արջի որդու, ում բաժին է հասնում արևելյան մասը։ Բավարիայի դքսությունը հասնում է Օտտոն ֆոն Վիտելսբախին։ Հենրիխի ձեռքին է մնում միայն Բրաունշվեգը և Լյունեբուրգը, իսկ անձամբ ինքը, մինչ կայսրի մահը, ստիպված էր թաքնվել աներոջ մոտ։

Հենրիխ Առյուծը մահացել է 1195 թվականի օգոստոսի 6-ին Բրաունշվեյգում։

Ամուսնություն և զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Առյուծը և Մաթիլդան
Վելֆերի տիրույթները Հենրիխ Առյուծի տիրակալության ժամանակաշրջանում
Հենրիխ Առյուծի և Մաթիլդայի տապանաքարը Բրաունշվեյգի տաճարում

Նաև Բլիսկաստելի դուքս Գոտֆրիդի դուստրից Հենրիխ Առյուծը ունեցել է ապօրինածին դուստր.

Արական գծով Հենրիխ Առյուծի ժառանգներն են եղել ռուսական կայսր Իվան VI-ը և Մեծ Բրիտանիայի արքաներ Հաննովերյան դինաստիայից, ներառյալ թագուհի Վիկտորիաին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բարբարոսա» (Իտալիա, 2009 թվական)։ Հենրիխ Առյուծի դերում Ալին Օլթյանու։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող Ժառանգորդ
Ալբրեխտ Արջ
Սաքսոնիայի դուքս
1142 - 1180
Բեռնհարդ I
Հենրիխ XI Յազոմիրգոտ
Բավարիայի դուքս
1156 - 1180
Օտտոն I