Կոնրադ III (Գերմանիայի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնրադ III
Konrad der Dritte
Գերմանիայի արքա
Իշխանություն1138-1152
Ծնվել է՝1093[1][2][3][…]
ԾննդավայրԲամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա
Մահացել է՝փետրվարի 15, 1152
Վախճանի վայրԲամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա
Բամբերգի տաճար
ԵրկիրԳերմանիա
ՏոհմՀոհենշտաուֆեններ
միապետ
ՀայրՖրիդրիխ I[4]
ՄայրAgnes of Germany?[4]
ԵրեխաներՖրեդերիկ IV[2], Հենրիխ Բերենգար[4], Agnes von Staufen? և Sophie Staufer?[2]
Հավատքքրիստոնեություն

Կոնրադ Հոհենշտաուֆեն (գերմ.՝ Konrad der Dritte, 1093, Բամբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն1152, փետրվարի 15), Գերմանիայի առաջին թագավորը (1138-1152) Հոհենշտաուֆենների թագավորական դինաստիայից։

1116 թվականից սկսված Կոնրադ Հոհենշտաուֆենը համարվում էր ոչ միայն Սրբազան Հռոմեական Կայսրության, այլ նաև Ֆրանկոնիայի թագավորը։

Ֆրանկոնիայի դուքս[խմբագրել | խմբագրել կոդը]

1116 թվականին Կոնրադ Հոհենշտաուֆենը փոխարինելով եղբորը՝ Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենին, ստանում է Ֆրանկոնիայի դուքս արքայական տիտղոսը։

Չնայած սրան, այն հանգամանքը թե Ֆրանկոնիայի դքսությունը կանցներ Կոնրադին, թե ոչ, դա հայտնի չէր։ Հենրի V-ի մահից հետո Շվաբիայի և Ֆրանկոնիայի կառավարությունները Գերմանիայի և Սրբազան Հռոմեական կայսրության արքա Կոնրադ III-ին ընտրում են իրենց արքա։

Նրա կառավարությունը օրհնում են գերմանացի եպիսկոպոսները, իսկ որոշ ժամանակ անց նաև Հռոմի պապը Միլանում։

Գերմանիայի արքա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրության արքա Լոթարի մահից հետո 1138 թվականի մարտի 7-ին Կոնրադ III-ը օծվում է արքա, դառնալով անկախ Գերմանական թագավորության առաջին արքան։

Նրա իշխանությունը բացի բուն գերմանական հողերից տարածվում էր նաև Բավարիայի, Շվաբիայի և Ֆրանկոնիայի վրա։

1138 թվականին Կոնրադ III-ը ռազմակալում է Սաքսոնիան և միացնում Գերմանիային։ Սակայն այստեղ ստեղծվում է ոչ թե Կոնրադի, այլ նրա ազգական Ալբրեխտ Արջի կառացարությունը։

1146 թվականին Կոնրադը կարողանում է վերադարձնել Բոհեմիայի արտաքսված դուքս Վլադիսլավ II-ին, ով էլ ընդունում է Կոնրադ III Հոհենշտաուֆենին իր թագավոր։

1147 թվականին Կոնրադ III-ի զորքերը՝ գերմանացի խաչակիրները, Ուրբանոս III պապի կոչով մասնակցում են Երկրորդ խաչակրաց արշավանքին, որը անհաջողության է մատնվում։

Այն բանից հետո, երբ Կոնրադը վերադարձավ Սիրիայից, այստեղ վերսկսեցին ռազմական գործողությունները։ 1152 թվականին արքան մահացել է և քանի որ նրա որդին անչափահաս էր, նրան փոխարինում է իր զարմիկը՝ Ֆրեդերիկ Բարբարոսան, ով պատմությանը հայտնի է դառնում Ֆրիդրիխ I Շիկամորուս անունով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gerd Althoff: Konrad III. (1138–1152). In: Bernd Schneidmüller, Stefan Weinfurter (Hrsg.)։ Die deutschen Herrscher des Mittelalters. Historische Portraits von Heinrich I. bis Maximilian I. (919–1519). Beck, München 2003, S. 217–231, ISBN 3-406-50958-4.
  • Wilhelm Bernhardi: Konrad III. Jahrbücher der Deutschen Geschichte. Duncker & Humblot, Berlin 1975. (Neudruck der 1. Auflage von 1883 aus den Jahrbüchern der Deutschen Geschichte)
  • Ferdinand Geldner: Kaiserin Mathilde, die deutsche Königswahl von 1125 und das Gegenkönigtum Konrads III. In: Zeitschrift für bayerische Landesgeschichte. Band 40, 1977, S. 3–22.
  • Gesellschaft für staufische Geschichte (Hrsg.)։ Konrad III. (1138–1152). Herrscher und Reich (= Schriften zur staufischen Geschichte und Kunst. Band 30). Göppingen 2011, ISBN 978-3-929776-22-5.
  • Knut Görich: Fürstenstreit und Friedensstiftung vor dem Aufbruch Konrads III. zum Kreuzzug. In: Zeitschrift für die Geschichte des Oberrheins. Band 158, 2010, S. 117–136.
  • Klaus Höflinger: Konrad III. In: Karl Rudolf Schnith (Hrsg.)։ Mittelalterliche Herrscher in Lebensbildern. Von den Karolingern zu den Staufern. Styria, Graz 1990, ISBN 3-222-11973-2, S. 261–271.
  • Jan Paul Niederkorn: Konrad III. als Gegenkönig in Italien. In: Deutsches Archiv für Erforschung des Mittelalters. Band 49, 1993, S. 589–600 (Digitalisat).
  • Hubertus Seibert, Jürgen Dendorfer (Hrsg.)։ Grafen, Herzöge, Könige. Der Aufstieg der frühen Staufer und das Reich (1079–1152) (= Mittelalter-Forschungen. Band 18). Thorbecke, Ostfildern 2005, ISBN 978-3-7995-4269-2. (Rezension)
  • Bernd Schütte: König Konrad III. und der deutsche Reichsepiskopat. Kovač, Hamburg 2004, ISBN 3-8300-1600-X. (Rezension)
  • Wolfram Ziegler: König Konrad III. (1138–1152). Hof, Urkunden und Politik (= Forschungen zur Kaiser- und Papstgeschichte des Mittelalters. Band 26). Böhlau, Wien u. a. 2008, ISBN 978-3-205-77647-5. (Rezension).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ III (Գերմանիայի արքա)» հոդվածին։