Բամբերգի տաճար
Բամբերգի տաճար գերմ.՝ Bamberger Dom | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բամբերգ[1] |
Հասցե | Domplatz 6 |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Բամբերգի արքեպիսկոպոս |
Կազմված է | Domkapitelhaus Domplatz 5 in Bamberg? և Kreuzgang Domplatz 5 in Bamberg? |
Ժառանգության կարգավիճակ | Բավարիայի ճարտարապետության հուշարձան[2] |
Անվանված | Պետրոս առաքյալ |
Հիմնադիր | Henry II, Holy Roman Emperor? |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1004 |
Փակված է | 1081 |
![]() | |
![]() | |
bamberger-dom.de |
Սուրբ Պետրոսի և Սուրբ Գևորգի Բամբերգի մայր տաճար (գերմ.՝ Bamberger Dom St. Peter und St. Georg), Բամբերգի մայր տաճարը, Գերմանիայի կայսերական յոթ տաճարներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի շինարարությունը սկսվել է 1004 թվականին Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Հենրիխ II Սրբազանի ցուցումով։ Տաճարը օծվել է 1012 թվականի մայիսի 6-ին։ 1081 թվականին այն վնասվել է հրդեհից, սակայն 1111 թվականին եպիսկոպոս Օտտո Բամբերգցին օծել է նորից կառուցված եկեղեցին։ Եվս մեկ հրդեհից հետո` 1215 թվականին, սկսվում է թվով երրորդ տաճարի շինարարությունը։ Այն օծվում է 1237 թվականին։
Տաճարում թաղված են մի շարք նշանավոր մարդիկ, այդ թվում` Հենրիխ II Սրբազանը, նրա կինը` Կունիգունդա Լյուքսեմբուրգցին, Կլիմենտ II Հռոմի պապը (նա Հռոմի միակ պապն է, որ թաղվել է Գերմանիայում) և Գերմանիայի առաջին արքան Գոգենշտաուֆենների արքայատոհմից` Կոնրադ III-ը[3] [4]:
Ներկայումս Բամբերգի մայր տաճարը ռոմանական ճարտարապետության օրինակ է։ Երկարությունը 94 մ է, լայնությունը` 28 մ, բարձրությունը` 26 մ։ Անկյուններում կառուցված են չորս աշտարակներ, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը 81 մ է։ Աշտարակներում նկատելի են գոթիկայի տարրեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բամբերգը գրեթե չի տուժել, այնպես որ տաճարի վերականգնման առիթ չի առաջացել։ Տաճարը քաղաքի պատմական մասի հետ 1993 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5]։
Բամբերգի հեծյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբերգի հեծյալը գերմանական միջնադարի ամենահայտնի քանդակներից է։ Կա տեսակետ, որի համաձայն հեծյալը ներկայացնում է հունգարական Իշտվան I Սրբազան արքային, որի օրոք Հունգարիան ընդունել է քրիստոնեությունը։ Նացիզմի տարիներին եղել է պաշտամունքի առարկա` համարվելով գերմանական ոգու մարմնավորում և ազգային հերոսի ընդհանրական կերպար։
Նկարների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բամբերգի տաճար - Bamberger Dom
-
-
-
-
-
-
-
-
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://geodaten.bayern.de/denkmal_static_data/externe_denkmalliste/pdf/denkmalliste_merge_461000.pdf
- ↑ Weltgeschichte-Daten Fakten Bilder- Georg Westermann Verlag; Braunschweig 1987- ISBN 3-07-509036-0
- ↑ Энциклопедия «Кругосвет». Генрих II Святой
- ↑ Town of Bamberg
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бамберг, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բամբերգի տաճար կատեգորիայում։ |
|