Կայսր Հայնրիխ 5-րդ Շտաուֆենի մահից (1197) հետո Վելֆերի կողմից առաջ է քաշվել «հակաթագավոր»՝ ի հակակշիռ Փիլիպպոս Շվաբացու (Հայնրիխ 4-րդի եղբոր)։ Երկարատև պայքարից և Փիլիպպոսի մահից (1208) հետո ամրապնդվել է գերմանական գահին։ Պապությանը զիջումներ անելու խոստումով սկզբում աջակցություն է ստացել Իննովկենտիոս 3-րդ պապից, սակայն, երբ Оտտոն 4-րդը փորձել է զավթել (1210) Սիցիլիական թագավորությունը, որը պապի գերիշխանության տակ էր, պապը բանադրել է նրան և գերմանական գահի թեկնածու առաջադրել Ֆրիդրիխ Շտաուֆենին՝ Հայնրիխ 5-րդի որդուն։ 1214 թվականին Բուվինի մոտ պարտվելուց հետո Оտտոն 4-րդը փաստորեն զրկվել է իշխանությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 580)։