Սովորական աղվես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սովորական աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Vulpes vulpes | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Սովորական աղվեսը (լատին․՝ Vulpes vulpes) շնազգիներին պատկանող կենդանի է, որը մտնում է իրական աղվեսների տեսակի մեջ՝ հանդիսանալով տեսակի ամենաշատ հանդիպող կենդանին։ Սովորական աղվեսները ապրում են Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի գրեթե բոլոր երկրներում և համարվում են գիշատիչների դասի ամենալայն տարածում ունեցող կենդանին։ Նրանք ապրում են զույգերով կամ փոքր խմբերով և որսում են փոքր կենդանիներ։ Որոշ երկրներում այս աղվեսներն ապրում են մարդկանց հարևանությամբ։ Դժբախտաբար տարիների ընթացքում մարդիկ այս կենդանիներին սպանել են և շարունակում են սպանել իրենց մորթու համար։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսը համեմատաբար մյուս աղվեսների տեսակների համարվում է ամենաիրական աղվեսը։ Համեմատած մյուսների նա ունի ավելի համաչափ դիմագծեր և ավելի լայն ու սուր քիթ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսը ունի եվրասիական ծագում։ Ամենահին բրածոն գտնվել է Հունգարիայում և պատկանում է 3,4 ից 1,8 միլիոն տարի առաջ ընկած դարաշրջանին։ Գտնված բրածոյի չափսերը զիջում են ժամանակակից աղվեսի չափսերին։ Հնում գոյություն ունեցած աղվեսները չափսով ավելի փոքր են եղել։ Գտնված բրածոյից կարելի է ենթադրել, որ նախնադարյան մարդիկ որսում էին այս աղվեսին նրա մորթու և մսի համար։
Տարատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են սովորական աղվեսի 45 տարատեսակ։ Տեղի են ունեցել նաև բազմաթիվ դեպքեր, երբ երկու տարբեր տեսակի աղվեսի գեն խառնվել է իրար։ Այդպիսով անգլիական կարմիր աղվեսները խառնվել են գերմանական, ֆրանսիական, սկանդինավյան և այլ տիպի աղվեսների հետ։ 18-րդ դարում եվրոպացիները աղվեսներին տարել են Հյուսիսային Ամերիկա, որտեղ նրանք իրենց հերթին խառնվել են հյուսիսամերիկյան աղվեսների հետ։ Այսօրվա դրությամբ սովորական աղվեսները բաժանվում են երկու հիմնական խմբերի՝
- Հյուսիսային աղվեսներ (չափսերով ավելի մեծ և գույնով ավելի բաց)
- Հարավային գորշ անապատային աղվեսներ (ասիական աղվեսներ և այլն, այս աղվեսներն ունեն համեմատաբար քիչ զարգացած կառուցվածք)
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի կազմվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսը ունի երկար մարմին և համեմատաբար կարճ ոտքեր։ Պոչը բավականին երկար է, ունի մարմնի կեսի երկարությունը և դիպչում է գետնին, երբ կենդանին կանգնած է։ Աչքերի բիբերը ձվաձև են և ունեն ուղղահայաց ուղղություն։ Առջևի թաթերը ունեն հինգ մատ, իսկ ետևինները՝ չորս։ Նրանք ունեն շատ ճկուն մարմին և կարող են երկու մետր երկարությամբ թռիչք կատարել։
Էգերը ունեն երեք զույգ պտուկ, բայց կարող են նաև հանդիպել յոթ, ինը կամ տաս պտուկ ունեցողներ։ Գանգը երկարավուն է և նեղ։ Ժանիքները ավելի երկար են։ Սեռական դեմորֆիսմը ավելի վառ է քան կորսակների մոտ։ Սովորական աղվեսների էգերը ավելի փոքր գլուխ ունեն, ավելի երկար ժանիքներ և ավելի լայն քթածակեր։
Չափսերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսը իրական աղվեսների չափսով ամենամեծ կենդանին է։ Նրանց չափսերը կարող են տատանվել ըստ տարիքի, սեռի և ապրելու վայրի։ Ընդհանրապես հասուն աղվեսները ունեն 45-90 սմ մարմնի երկարություն և 35-50 սմ մարմնի բարձրություն։ Պոչը 32-53 սմ է։ Ականջները 7-12,5 սմ են, իսկ ետևի ոտքերը՝ 12-18,5 սմ։ Ունեն 2,2-14 կգ քաշ և էգերը սովորաբար արուներից ավելի թեթև են։ Արուների գանգը ավելի մեծ է։ Սովորական աղվեսները կարող են վազել 50 կմ/ժ արագությամբ։ Հյուսիսամերիկյան աղվեսները սովորաբար ավելի երկար մարմին ունեն և սեռական դիմորֆիզմը ավելի վառ է արտահայտված։
Մորթին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները ունեն փափուկ մազերով մորթի։ Մազերը համեմատաբար երկար են ձմռանը։ Հյուսիսում ապրողների մորթին ունի շատ երկար և խիտ մազեր։ Եվրասիական տեսակների մորթին ավելի կոշտ է համեմատած հյուսիսամերիկյանների հետ։ Մորթին ունի կամրավուն գունավորում, երբեմն նկատվում են դարչնագույն կամ դեղնավուն երանգներ։ Թևերի մազերը ավելի բաց գունավորում ունեն քան մեջքինը։ Մեջքի ներքևի հատվածում կարող են երևալ նաև արծաթագույն երանգ ունեցող մազեր։ Պոչը ունի շատ հարուստ և փափուկ մազեր։ Պոչի չերևացող հատվածը բաց մոխրագույն է։ Կարող են նկատվել նաև մուգ գույներ։ Պոչի ծայրը սպիտակ է։ Երբեմն հանդիպում են բոլորովին սպիտակ "ալբինոս" աղվեսներ։ Նրանք արկտիկական աղվեսից տարբերվում են մարնի ավելի խոշոր կառուցվածքով և դնչի երկարությամբ։
Զգայարանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները ունեն սուր "հեռադիտակային" տեսողություն, բայց շարժվում են իրական հեռավորությամբ։ Նրանք ունեն շատ սուր լսողություն և կարող են լսել թե ինչպես է կաքավը շարժում իր թևերը 600 մետրի վրա, լսել ագռավի թռիչքը 500 մետրի վրա և մկան ձայները մոտ 100 մետրի վրա։ Նրանք իրենց լսողությամբ կարող են որոշել կենդանու գտնվելու վայրը։ Հոտառությունը նույնպես շատ զարգացած է, բայց զիջում է շների հոտառությանը։
Պահվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները և կարող են հիմնական ապրել ինչ որ տեղ, և կարող են տեղափոխվել տեղից տեղ։ Արուները նշում են իրենց տարածքը մեզը թողնելով ծառերի և թփերի վրա։ Գոյություն ունեն տարածքը նշելու տարբեր հմտություններ, որոնք ետ են պահում թշնամիներին և օգնում են հեշտությամբ սնունդ գտնել։
Հարաբերությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղվեսները ապրում են խմբերով։ Երբ խմբում աղվեսների թիվը բավական շատ է կարող են գոյություն ունենալ նաև "ենթարկվող", ստորադաս կամ ծառա կոչվող աղվեսներ։ Նրանց գոյությունը պարտադիր չէ, բայց եթե նրանք կան, ապա նրանց հիմնական դերը կայանում է ձագերին խնամելը։ Հիմնականում ծառա աղվեսները նախորդ տարվա ձագերն են, որոնք իրենց մորը օգնում են նոր ձագերին մեծացնելու և խնամելու հարցում։ Ստորադաս աղվեսները կարող են լինել նաև անծանոթ աղվեսներ, որոնք ժամանակավոր միանում են մեկ այլ աղվեսների խմբի նրանց ձագերին մեծացնելու կամ սնունդ հայթայթելու համար։ Ձագեր չունեցող էգերը հսկում են տարածքը, իսկ ազատ ժամանակ խաղում են։ Հասունացած աղվեսները թողնում են իրենց հայրենի տունը՝ առանձին ապրելու և սեփական ընտանիք կազմելու նպատակով։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները բազմանում են տարին մեկ անգամ։ Հղիությունը թևում է 49-58 օր։ Հղիության ընթացքում էգ աղվեսի ներքին օրգանները զգալիորեն մեծանում են չափսով։ Աղվեսները սովորաբար ունենում են մեկ զուգընկեր, սակայն գրանցվել են դեպքեր երբ ձագերը ունեցել են տարբեր հայրեր։ Սովորաբար ծնվում են չորսից վեց ձագ, սակայն թիվը կարող է հասնել 13-ի։ Ձագերի թիվը շատ է այն տարածքներում, որտեղ աղվեսները ավելի շատ են մահանում։ Նրանք ծնվում են բոլորովին անպաշտպան՝ խուլ, կույր և փակ ականջներով։ Ձագերը ունեն մուգ գույնի մորթի և կշռում են 56-110 գրամ։ Նորածին աղվեսները չունեն համաչափ կառուցվածք՝ նրանք ունեն կարճ ոտքեր, մեծ գլուխ և համեմատաբար լայն դունչ։ Մայր աղվեսները սկզբնական շրջանում չեն հեռանում ձագերի մոտից և նրան ձագերի հետ միասին կերակրում են կամ հայր աղվեսը, կամ մյուս ստորադաս էգ աղվեսները։
Ձագերի աչքերը բացվում են 13-15 օրական հասակում։ Սկզբում նրանք կապուտ գույն ունեն։ Երեք շաբաթական հասակում մորթու գույնը սկսում է փոխվել և աչքերի գույնին ավելանում է սև երանգ։ Մեկ ամսականում նրանց ականջները ցցվում են, մորթին ստանում է կարմրավուն գունավորում և դունչը երկարում է։ Ձագերը կաթով սնվում են 6-7 շաբաթ։ 3-4 ամսականում նրանց ոտքերը երկարում են և հասնում են իրական երկարությանը։ 6-7 ամսականում նրանք ստանում են հասուն աղվեսի տեսք։ Էգերը սեռապես հասունանում են 9-10 ամսականում, բայց ձագեր ունենում են մեկ տարեկան հասակում։ Բռնված աղվեսները կարող են ապրել մոտ 15 տարի, իսկ բնության մեջ նրանք ապրում են մոտ 5 տարի։ Մայր աղվեսները շատ նվիրված են իրենց ձագերին և նրանց կարող են պաշտպանել ցանկացած գնով։ Եթե մինչև ձագերի լիովին մեծանալը մայր աղվեսը մահանում է, ապա ձագերին մեծացնելու պարտականությունը տրվում է հորը։ Ստորադաս աղվեսները նույնպես կարող են ձագեր ունեն, սակայն նրանց մեծ մասին սպանում են մյուս էգ աղվեսները կամ գլխավոր էգը։
Բույնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացման շրջանից հետո աղվեսները նախընտրում են ապրել ազատ և հարուստ բուսականություն ունեցող տարածքներում։ Նրանք իրենց բույնը փորում են չոր տեղանքներում։ Շատերը նախընտրում են խորը բույներ պատրաստել անձրևից պաշտպանվելու համար։ Աղեսները կարող են ապրել տարբեր կլիմայական պայմաններում և տարբեր բարձրությունների վրա սակայն բները հիմնականում ունեն նույն կառուցվածքը։ Ծառերի արմատների տակ կառուցած բները կարող են շատ երկար դիմանալ (տասնամյակներ)։ Տարբեր հիվանդությունների պատճառով (քոս) նրանք կարող են փոխել բնի տեղը։ Եվրասիական անապատներում այս աղվեսները կարող են օգտագործել նաև գայլերի լքված բները։ Ի տարբերություն այլ աղվեսների տեսակների՝ ֆենեկ, կորսակ, արկտիկական աղվես, սովորական աղվեսների բները ունեն ավելի պարզ կառուցվածք։ Բույնը ունի մեկ հիմնական մուտք և մի քանի երկրորդական և ավելի նեղ մուտքեր։ Նեղ մուտքերը ավելի քիչ ժամանակ են ծառայում քան հիմնականը։ Գարնանը այս աղվենսերը մաքրում են իրենց բույնը։ Նրանք առաջին թաթերով հանում են կեղտոտ մասերը և ետևի թաթերով հրում դուրս։ Երբ ձագերը ծնվում են բնի կառուցվածքը փոքր-ինչ փոխվում է, քանի որ աղվեսները պատրաստում են հատուկ տեղ որտեղ ձագերը կարող են խաղալ և ուտել։ Աղվեսները հաճախ ուտելիքի մնացորդները թողնում են բնի մոտակա տարածքներում։ Նրանք օրական քնում են մոտ ինը ժամ։
Շփումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժուձևը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսների շարժուձևի մեջ մտնում են ականջների շարժելը, մարմնի որոշ շարժումներ և կեցվածքներ, պոչի շարժումներ։ Կարող են համատեղվել թվարկվածներից միանգամից երկուսը։ Խաղալ ցանկացողները տատանում են պոչը և բարձրացնում ետևի ոտքերը, հետաքրքրասերները ցցում և շարժում են իրենց ականջները տարբեր ուղղությունների վրա։ Էգ աղվեսով հետաքրքրված արուն ունի հորիզոնական ուղղությամբ ուղիղ պոչ և ցցված ականջներ (կարող է շարժել)։ Վախեցած աղվեսները իրենց պահում են վախեցած գայլերի և շների պես՝ պոչը մտցնում են ետևի ոտքերի արանքը, փոքրացնում են իրենց մարմինը, կուչ են գալիս, ականջները պառկացնում են դեպի ետև և խոնարհում են ոտքերը։ Գլխավոր աղվեսի ներկայությամբ ստորադաս աղվեսը նույնպես փոքրացնում է իր մարմինը և ետ է տանում ականջները, սակայն չի պատրաստվում փախչել։ Գլխավոր աղվեսը սովորաբար ունի շատ վստահ պահվածք՝ ձիգ մարմին, կախված պոչ (կարող է այն բարձրացնել եթե զայրացած է)։ Եթե երկու նույն սեռի աղվես կռվում են ապա նրանք կանգնում են իրեր դեմ, բացում են բերանները և առջևի թաթերով հարվածում են իրար (կարող են կանգնել ետևի ոտքերի վրա)։
Ձայնային ազդանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները ունեն հինգ օկտավայի ձայնային դիապազոն։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել տասներկու տարբեր ձայների ձևեր։ Նրանք օգտագործում են այս ձայնային նշանները իրար հետ շփվելու կամ իրար գտնելու համար։
Աղվեսները ձայները օգտագործում են նաև մյուս աղվեսներին զգուշացնելու, որ տվյալ տարածքը արդեն զբաղված է։ Դա հիմնականում տեղի է ունենում դեկտեմբերից փետրվար ընկած ամիսներին։ Աղվեսների հանած ձայնը կարող է հիշեցնել շան հաչոց կամ գայլի ոռնոց, բայց քանի որ աղվեսները գայլերից ավելի փոքր են նրանց ձայնը ավելի սուր է և ճչան։ Նրանք արձակում են կարճ և իրար ետևից մի քանի անգամ կրկնվող "ուաու"-ներ։ Բացի դրանից նրանք տարբեր իրավիճակներում կարող են գռմռալ կամ ավելի ցածր և թռչնի ձայն հիշեցնող ձայներ արձակել։ Ձագերը սկսում են հասուն աղվեսների պես ձայներ արձակել 19 շաբաթական հասակում։ Ձագերի հետ շփվելու ժամանակ նրանք կարող են արձակել ուրիշ տիպի ձայներ։ Վտանգի ժամանակ ձայնի մեջ կարող է նկատվել տագնապ կամ լաց հիշեցնող ելևէջ։ Գլխավոր աղվեսի ներկայության ժամանակ ստորադաս աղվեսները արձակում են սուր և տատանվող ձայներ։ Իրար հետ կռվելու ժամանակ երկու աղվեսները հանում են ավելի բարձր և չխչխկոց հիշեցնող ձայն։ Ձագերը նույնպես հանում են նույնատիպ ձայներ, բայց ավելի կամաց, ձագերի ձայնը կարող է ավելի ուժեղ հնչել, եթե նրանք վրդովված են ինչ որ բանի պատճառով կամ գոհ չեն։
Սնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները ամենակեր են։ Նրանք ուտում են մոտ 300 տարբեր տեսակի կենդանիների միս և տարբեր բույսեր և հատապտուղներ։ Նրանց հիմնական սնունդը բաղկացած է փոքր կրծողներից՝ մկներ, առնետներ, համստերներ, ծովախոզեր, սկյուռեր, նապաստակներ և այլն։ Համեմատաբ ավելի քիչ, բայց սննդի երկրորդական մասը կազմում են թռչունները և թռչունների ձվերը, մողեսները, տարբեր տեսակի սողուններ, ենոտաշներ, փորսուկներ և միջատներ։ Նրանք կարող են որսալ նաև փոքր ծովային կենդանիների, եթե ապրում են ջրի հարևանությամբ։ Նրանց սնունդը չի գերազանցում 3,5 կգ-ը, սակայն նրանք շատ հազվադեպ կարող են որսալ նաև կճղավորների։ Սովորական աղվեսները սնվում են նաև մրգերով և հատապտուղներով։ Որոշ տեղերում նրանք աշնանը կարող են սնվել միայն բուսական կերով։ Նրանց կերած հատապտուղներն են ազնվամորին, սև հաղարջը, բալը, խնձորը, խաղողը, թութը և այլ հատապտուղներ ու մրգեր։ Ուտում են նաև մեծ քանակությամբ կանաչեղեն։
Սովորական աղվեսները հիմնականում որսում են արևաձագին և մայրամուտին։ Նրանք իրենց զոհի տեղը որոշում են ձայնային ալիքներով, այնուհետև հետևում նրան և հարմար պահ գտնելով գործում հարձակումը։ Նրանք ունեն սուր սեփականատիրության զգացում և երբեք չեն կիսում իրենց որսը։ Նույնիսկ կարող են դուրս գալ գլխավոր աղվեսի դեմ, եթե այս վերջինը ցանկանա խլել ուտելիքը։ Բազմացման ժամանակ աղվեսները կարող են որսալ միանգամից մեծ քանակությամբ ուտելիք՝ այն հետագայում օգտագործելու նպատակով։ Այդ ժամանակ նրանք որսում են հիմնականում թռչուններին։
Թշնամիները և մրցակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները մրցակցության մեջ են գտնվում աղվեսի գրեթե բոլոր տեսակների հետ։ Նրանց թշնամիներից են, օրինակ, արկտիկական աղվեսները։ Աշխարհի բոլոր հատվածներում, որտեղ այս երկու կենդանիները ապրում են նույն տարածքում, սովորական աղվեսները սպանում են արկտիկական աղվեսներին։ Շատ հատվածներում արկտիկական աղվեսները սնվում են ավելի փոքր կենդանիներով, այդպիսով մեծ կենդանիների որսը թողնելով սովորական աղվեսներին։ Հնարավորության ընձեռման դեպքում երկու աղվեսներ էլ կարող են սպանել հակառակորդի ձագերին, որպեսզի նրանք չմեծանան և չհզորանան։ Սովորական աղվեսի մյուս թշնամին կորսակ աղվեսն է, որը որսում է նույն կենդանիներին։ Սովորական աղվեսները ավելի շատ են հաջողության հասնում որսում, քան կորսակները, դրա համար մրցակցությունը ամեն տեղ լարված չէ։ Այն մասնավորապես լարված է տափաստանային տարածքներում և կիսաանապատային վայրերում։ Աղվեսի մյուս տեսակների հետ նույնպես սովորական աղվեսը չի գտնվում ընկերական հարաբերությունների մեջ։ Նրանք սպանում են հակառակորդի ձագերին, տիրանում նրանց բներին և այլն։ Սովորաբար մյուս աղվեսները, իմանալով սովորական աղվեսի կարողությունների մասին, մրցակցության մեջ չեն մտնում։ Դա կախված է նաև սովորական աղվեսի ավելի մեծ չափսերի հետ։ Իրավիճակը փոքր-ինչ տարբեր է գորշ աղվեսի հետ։ Սա միակ աղվեսն է, որը սովորական աղվեսի լուրջ մրցակիցն է և նրա հետ կիսում է գրեթե ամեն ինչ՝ տարածք, ուտելիք և այլն։ Ընդհանրապես սովորական աղվեսները խուսափում են գորշ աղվեսների հետ կռվելուց, սակայն վերջին ժամանակներում անընդհատ կտրատվող և ոչնչացվող անտառների շնորհիվ սովորական աղվեսի տարածքը ավելի է մեծացել՝ այդպիսով նեղելով գորշ աղվեսի իշխանությանը։
Սովորական աղվեսները կարող են նաև սպանել ենոտաշների ձագերին կամ վիրավորել ու ծեծել հասուն ենոտաշներին։ Դեպքեր են գրանցվել, երբ աղվեսները մտել են ենոտաշների բույները։
Թշնամիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսի թշնամիները հանդիսանում են հիմնականում շնազգիների ավելի մեծ ներկայացուցիչները՝ գայլ, կոյոտ, սովորական շնագայլ և այլն։ Հնարավորության ընձերման դեպքում գայլերը սպանում են աղվեսներին։ Այն տարածքներում որտեղ աղվեսները ապրում են կոյոտների հարևանությամբ, նրանք իրենց հեռու են պահում՝ զգալով կոյոտների կողմից սպառնող վտանգը։ Կոյոտները կարող են վախեցնել աղվեսներին ստիպելով նրանց հեռանալ։ Կոյոտների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք աղվեսների կողմից շատ քիչ են նկատվել։ Դա կարող է տեղի ունենալ, եթե կոյոտները մոտենան աղվեսի ձագերին։ Չնայած լարված հարաբերություններին, երբեմն կոյոտները և աղվեսները կարող են միասին ուտել։ Սովորական աղվեսների մեկ այլ թշնամի է հանդիսանում նաև շնագայլը։ Այն տեղերում որտեղ երկու կենդանիները ապրում են հարևանությամբ, նրանք սնվում են նույն ուտելիքով։ Աղվեսները իրենց տարածքը նշելու ժամանակ ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ տարածքը արդեն զբաղված է շնագայլերի կողմից։ Այն տեղերում որտեղ շնագայլերի թիվը բավականին շատ է, աղվեսների թիվը գնալով պակասում է։
Աղվեսները լարված հարաբերությունների մեջ են գտնվում նաև բծավոր բորենիների հետ։ Բորենիները շատ ժամանակ գողանում են թակարդը ընկած աղվեսներին, բորենիների բներում կարելի է գտնել աղվեսի մնացորդներ։ Եթե ուտելիքը չափազանց կոշտ է աղվեսների համար, նրանք ճանապարհը զիջում են բորենիներին, քանի որ նրանք ավելի հզոր են և հեշտությամբ կարող են պոկել աղվեսների համար չոր միսը։
Եվրասիայում աղվեսների հիմնական թշնամիները համարվում են հովազները, լուսանները և ուրիշ կատվազգիներ։ Նրանք աղվեսից ավելի մեծ ու հզոր են և հեշտությամբ կարող են նրան սպանել։ Աղվեսներին սպանելը ավելի է հեշտանում ձնապատ տարածքներում՝ մեկ մետրից ավել ձյուն ունեցող վայրերում։ Կատվազգիների ավելի երկար և հզոր ոտքերը նրանց առավելություն են տալիս։ Զգուշանալով այս կենդանիներից աղվեսները համարյա չեն հանդիպում այն վայրերում, որտեղ ապրում են զգալի քանակությամբ լուսաններ կամ այլ կատվազգիներ։ Հյուսիսային Ամերիկայում վտանգ ներկայացնում են պումաները, կանադական լուսանները և կարմիր լուսանները։ Բացի կաթնասուններից աղվեսների թշնամիները համարվում են նաև արծիվները։ Եվրասիական արծիվները կարող են գողանալ աղվեսների ձագերին, իսկ քարարծիվները կարող են գողանալ նույնիսկ հասուններին։
Հիվանդությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայում սովորական աղվենսերը համարվում են կատաղության հիվանդության հիմանական կրողները։ Նրանք կարող են նաև տառապել արտրիտով, տուլարեմիայով, լեպտոսպիրոզով, լիստորիոզով, սպիրոխետոզով և այլն։ Երբեմն լինում են դեպքեր, երբ աղվեսները մահանում են անբացատրելի կամ անհայտ հիվանդություններից։ Ոչ շատ հաճախ, բայց աղվեսները կարող են տառապել նաև ոջլոտությամբ։ Աղվեսների մեկ այլ լուրջ հիվանդություն հանդիսանում է քոսը։ Սկզբնական շրջանում թափվում են պոչի և մեջքի մազերը, այնուհետև մազաթափությունը տարածվում է և կարող է հասնել մինչև 50% մազերի կորստի։ Աղվեսները կարող են կորցնել նաև իրենց քաշի կեսը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները մեծ տարածում ունեցող կենդանիներ են։ Նրանք ապրում են հյուսիսային կիսագնդի գրեթե բոլոր անկյուններում՝ Եվրասիա, Հյուսիսային Ամերիկա, Կենտրոնական Ամերիկա, հյուսիսային բևեռից մինչև հյուսիսային Աֆրիկա ընկած տարածք։ Նրանք բացակայում են Իսլանդիայում, Սիբիրի որոշ տարածքներում, Արկտիկական կղզիներում և ծայրահեղ անապատային վայրերում։ Նրանք բացակայում են նաև Նոր Զելանդիայում, որտեղ գոյություն ունի հատուկ օրենք, որը արգելում է այս կենդանու մուտքը այդ երկիր։
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները Ավստրալիա բերվել են 19-րդ դարի 30-ական թվականներին անգլիացիների կողմից՝ անգլիացիների ազգային սպորտի՝ որսի պահպանման նպատակով։ 2012 թվականի տվյալներով Ավստրալիայում ապրում են մոտ 7,2 միլիոն սովորական աղվեսներ։ Նրանց մեծ մասը ապրում է հիմնական մայրցամաքում, իսկ համեմատաբար քիչ մասը՝ կղզիներում։ Սովորական աղվեսները քիչ են հանդիպում այն վայրերում, որտեղ ապրում են դինգոները։ Ավստրալիայում աղվեսը համարվում է վտանգավոր գիշատիչ։ Նրանք համարվում են կրծողների թվի պակասեցման պատճառը, սակայն կրծողների մեծ մասը ապրում է նաև կղզիներում, որտեղ աղվեսները ավելի քիչ են։ Ավստրալիայի աղվեսների բների կառուցվածքը տարբերվում է փողոցային շների և կատուների բների կառուցվածքից։ Թասմանիա կղզի այս աղվեսները բերվել են 21-րդ դարի սկզբին և համարվում են կղզու կրծողների վերացման հիմնական պատճառը։
Սպառնացող վտանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]Որսորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսների թիվը պակասում է որսորդների կողմից կատարված ապօրինի որսորդությունների հետևանքով։ Նույնիսկ անտիկ ժամանակներից սկսած մարդիկ որսացել են այս կենդանուն։ Պատմական տարբեր աղբյուրներից մեզ են հասել տեղեկություններ, որ մ.թ.ա. 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին զբաղվում էր աղվեսների որսով։ Բացի նրանից պատմությունը տեղեկացնում է նաև, որ ուրիշ պատմական անձնավորություններ նույնպես որսում էին աղվեսներին։ Աղվեսների որսը տարածված էր նաև միջնադարյան Եվրոպայում։ Աղվեսների որսը համարվում է անգլիացիների ազգային սպորտաձևերից մեկը։ Գոյություն ունեն նաև հատուկ որսորդական շներ, որոնք նախատեսված են աղվեսի որսի համար։
Ներկայումս այդ դաժան գործողությանը զոհ են գնում հազարավոր աղվեսներ։ 21-րդ դարի սկզբի տվյալների համաձայն տարեկան սպանվում են հետևյալ քանակությամբ աղվեսներ՝ Անգլիա՝ 21 000, Գերմանիա՝ 600 000, Ավստրիա՝ 58 000, Շվեդիա՝ 58 000, Ֆինլանդիա՝ 56 000, Դանիա՝ 50 000, Շվեյցարիա՝ 34 000, Նորվեգիա՝ 17 000, Սասկատչևան (Կանադա)՝ 2 000 և այլն։ Ներկայումս մշակվել են տարբեր ծրագրեր, որոնք արգելում են աղվեսների որսը՝ այն օրինական համարելով միայն հատուկ վկայական ներկայացնելու դեպքում։
Մորթու օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօրվա դրությամբ սովորական աղվենսերի մորթին ամենաշատն է օգտագործվում մորթու շուկայում։ Տարեկան սպանվում են միլիոնավոր աղվեսներ։ Աղվեսների պաշտպանական տարբեր կազմակերպություններ պայքարում են այդ դաժանության դեմ։
«Ընտանի» աղվեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ընտանի աղվես» հասկացությունը լայն տարածում չունի, քանի որ աղվեսներին շատ դժվար է վարժեցնելը։ Գարնան ամիսներին, երբ աղվեսները սկսում են բազմանալ, որոշ մարդիկ՝ հիմնականում շուն վարժեցնողներ, վերցնում են աղվեսի ձագերին և պահում են իրենց տանը։ Էգ աղվեսները ձագերին համարյա երբեք չեն լքում և «որբ աղվեսներ» գրեթե գոյություն չունեն։ Ձագերը սկզբնական շրջանում իրենց հանգիստ են պահում մարդկանց շրջապատում, բայց տարիքի հետ նրանք սկսում են ավելի ու ավելի վախենալ մարդկանցից։ Տնային պայմաններում մեծացված աղվեսները սկսում են տան կահույքը և իրերը փչացնել։ Աղվեսները խուսափում են մարդկանց հետ չփումից։ Մեկ այլ վտանգ է ներկայացնում աղվեսների որսորդական բնազդը։ Նույնիսկ կուշտ լինելու դեպքում նրանք կարող են հեշտությամբ սպանել այլ ընտանի փոքր կենդանիներին կամ թռչուններին։ Ռուս բնագետ Դմիտրի Բելյաևը 40 տարիների ընթացկում ուսումնասիրել է աղվեսների մի քանի սերունդներ և նկատել է բազմաթիվ փոփոխություն այդ սերնդի առաջին և վերջին ներկայացուցիչների միջև։ Հատուկ փակ տարածքներում պահվող աղվեսները սկզբնականում մեծ վախ էին ցուցաբերում մարդկանց նկատմամաբ, իսկ նրանց ձագերը՝ ավելի քիչ։ Տարիների ընթացքում նույն աղվեսներից ծնված սերնդի ներկայացուցիչները իրենց ավելի հանգիստ էին պահում մարդկանց շրջապատում։ Գիտնականը այդպիսով ապացուցեց, որ մարդկանց նկատմամբ վստահությունը աղվեսների մեջ մտնում է սերնդեսերունդ։ Բացի դրանից աղվեսների դեմքի միմիկաներն ու շարժուձևը նույնպես փոխվում են։ Նրանք իրենց պոչը չեն մտցնում ոտքերի տակ (վախի նշան), ինչպես դա անում էին իրենց նախնիները։ Նույն գործընթացը տեղի է ունեցել նաև ընտանի շների և գայլերի միջև։
Փողոցային աղվեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսանմեկերորդ դարում աղվեսների թիվը քաղաքային շրջաններում շատացել է։ Նրանց կարելի է հանդիպել Եվրոպայի, Ասիայի, Ավտրալիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների մարդաշատ քաղաքների փողոցներում։ Նրանք քաղաք են գալիս հիմնականում սնունդ հայթայթելու նպատակով։ Լոնդոնում այս աղվեսներին առաջին անգամ քաղաքում տեսել են նախորդ դարի քառասունական թվականներին, իսկ Մելբուռնում՝ երեսունականներին։ Այս կենդանիները նախընտրում են ապրել ավելի հանգիստ շրջաններում՝ սեփական տների հատվածներ, հանգստյան գոտիներ և խուսափում են քաղաքի կենտրոններից։ Ըստ որոշ տեղեկությունների Լոնդոնում ապրում են մոտ 10 000 աղվեսներ։ Որոշ տարածքներում նրանք կարող են գողանալ ընտանի կենդանիներին։ Մարդիկ նույնպես երբեմն օգնում են այս աղվեսներին նրանց համար ուտելիք թողնելով։
Սովորական աղվեսները ազգային լեգենդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական աղվեսները միշտ տեղ են գտել տարբեր ազգերի լեգենդների և պատմվածքների մեջ։ Աղվեսի կերպարը օգտագործում էին հին հույները իրենց դիցաբանության մեջ։ Թեումեսական աղվեսը հսկայական չափսերի էգ աղվես էր, որը անպարտելի էր։ Նա Էխիդնայի զավակներից էր։
Այս աղվեսի կերպարը առկա է նաև բնիկ ամերիկացիների լեգենդներում։ Ըստ նրանց այս աղվեսը կոյոտի հավատարիմ ընկերն է, սակայն երբեմն գողանում է նրանց սնունդը։ Աշոմաուի հնդամերիկյան ցեղը ասում է, որ աղվեսը և կոյոտը հանդիսանում են աշխարհի արարիչները և նրանք հեռացել են մարդկանց գալուց առաջ։ Յորոկ ցեղին պատկանող մարդիկ հավատում են, որ աղվեսը զայրույթի պահին կապել է արևին և մտցրել քարանձավը և արևի տաքությունից գետնի վրա փորվել է մեծ փոս։ Ինուիտների մի լեգենդ պատմում է, որը աղվեսը ընդունել է մարդու կերպարանք և գայթակղել մի որսորդի, որից հետո նա ամուսնացել է որսորդի հետ, սակայն իր իրական կերպարանք է ստացել, երբ որսորդը նրան վիրավորել և պատվազրկել է։ Մինոմինի ցեղի լեգենդը պատմում է, որ Աղվեսը Գայի ոչ հավատարիմ ընկերն է։
Կելտական լեգենդներում աղվեսը համարվում է սիմվոլիկ կենդանի։ Նրանք պատմում են, որ կախարդները ընդունում էին աղվեսի կերպարանք հարևաններից կարագ գողանալու նպատակով։ Հետագայում եվրոպական ազգային պատմվածքներում և լեգենդներում ձևավորվեց Րեյնարդ Աղվեսի կերպարը, որը պատմության մեջ մնաց դարեր շարունակ։ Հյուսվում էին տարբեր հեքիաթային մանրապատումների, որոնք ներկայացնում էին այս աղվեսի կյանքը։ Նա բնութագրվում էր որպես գայլի թշնամի և խաղողի մեծ սիրահար։
Չինական և կորեական տարբեր լեգենդների պատմում են ինը պոչանի աղվեսի մասին։ Ճապոնական դիցաբանության մեջ խոսվում է կիթսունե անունուվ աղվեսանման էակների մասին, որոնց ուժը մեծանում է տարիքի հետ միասին։ Նրանք կարող են նաև մարդու կերպարանք ընդունել։ Որոշ լեգենդեներ պատմում են, որ կիթսունեները չար կերպարներ են, իսկ այլ աղբյուրներ պատմում են, որ նրանք բարի են և խորհրդանշում են սերը։
Տարատեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնականները առանձնացրել են աղվեսի մի քանի տարատեսակներ՝
- Vulpes vulpes vulpes
- Vulpes vulpes abietorum
- Vulpes vulpes alascensis
- Vulpes vulpes alpherakyi
- Vulpes vulpes anatolica
- Vulpes vulpes arabica
- Vulpes vulpes atlantica
- Vulpes vulpes bangsi
- Vulpes vulpes barbara
- Vulpes vulpes beringiana
- Vulpes vulpes cascadensis
- Vulpes vulpes caucasica
- Vulpes vulpes crucigera
- Vulpes vulpes daurica
- Vulpes vulpes deletrix
- Vulpes vulpes dolichocrania
- Vulpes vulpes dorsalis
- Vulpes vulpes flavescens
- Vulpes vulpes fulvus
- Vulpes vulpes griffithi
- Vulpes vulpes harrimani
- Vulpes vulpes hoole
- Vulpes vulpes ichnusae
- Vulpes vulpes indutus
- Vulpes vulpes jakutensis
- Vulpes vulpes japonica
- Vulpes vulpes karagan
- Vulpes vulpes kenaiensis
- Vulpes vulpes kurdistanica
- Vulpes vulpes macroura
- Vulpes vulpes montana
- Vulpes vulpes necator
- Vulpes vulpes niloticus
- Vulpes vulpes ochroxantha
- Vulpes vulpes palaestina
- Vulpes vulpes peculiosa
- Vulpes vulpes pusilla
- Vulpes vulpes regalis
- Vulpes vulpes rubricosa
- Vulpes vulpes schrenckii
- Vulpes vulpes silacea
- Vulpes vulpes splendidissima
- Vulpes vulpes stepensis
- Vulpes vulpes tobolica
- Vulpes vulpes tschiliensis
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Umfangreiche Darstellung zum Rotfuchs
- Umfangreiche englischsprachige Website der Arbeitsgruppe für Säugetierkunde an der Universität Bristol, u. a. mit einem umfangreichen FAQ.
- spurenjagd.de: Rotfuchs - Tierspuren Enzyklopädie Արխիվացված 2017-06-04 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական աղվես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական աղվես» հոդվածին։ |
|