Սոճի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոճի սովորոկան
Сосна-России.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Մերկասերմեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Սոճի
Տեսակ Սոճի սովորական
Լատիներեն անվանում
Pinus silvestris
Հատուկ պահպանություն
պատկեր

Սոճի սովորական (լատ.՝ Pinus silvestris), սոճազգիներ ընտանիքի, սոճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր, մշտադալար ծառեր են՝ ուղիղ, զգալի բարձրության վրա ճյուղերից մաքրված բնով։ Սաղարթը երիտասարդ տարիքում լայն է, բրգաձև, ծեր տարիքում՝ կլորավուն կամ հովանոցաձև։ Փշատերևները կապտականաչավուն են, ծառի վրա պահպանվում են 3 տարի, սովորաբար մի փոքր ոլորված են, 4-7 սմ երկարությամբ և 2 մմ լայնությամբ։

Կոները միայնակ են կամ 2-3-ական, դեպի ցած թեքված կոթուններով, հասունանում են բեղմնավորման երկրորդ տարում, երկարավուն-ձվաձև են, 2,5-7 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ։ Աճում է բավականին ընդարձակ արեալի վրա, Արևմտյան Եվրոպայից մինչև Սիբիր։ Ալպյան լեռներում հասնում է ծովի մակերևույթից 1800 -2100 մ բարձրության։Անցնում է Մուրմանսկից հարավ, իսկ հարավայինը Միջին Ասիայի հյուսիսային մասով։ Անտառներ է կազմում հիմնականում ավազակավային և կավավազային հողերում, ընդ որում հանդիպում է նաև տորֆային և կավային գրունտներում։ Չափազանց լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, հատկապես երիտասարդ տարիքում աչքի է ընկնում արագ աճով։ Լավագույն հողերում առավելագույն աճը նկատվում է 15-20 տարեկան հասակում, իսկ աղքատ հողերում՝ 24 տարեկանում։ 40 -50 տարեկանից սկսում է դանդաղ աճել։ Ապրում է մինչև 300-350 տարի։

Հայաստանի բնակավայրերում ամենատարածված փշատերև ծառատեսակն է։ Երևանի բուսաբանական այգում 42 տարեկան հասակում բարձրությունը հասնում է 14-15 մ, սաղարթի լայնությունը՝ 6-7 մ, բնի տրամագիծը՝ 22-30 սմ։ Ըստ բարձրության՝ տարեկան միջին աճը կազմում է 32-35 սմ։ Պտղաբերում է 10-12 տարեկան հասակում։ Շիվերի աճը սկսվում է ապրիլի առաջին-երկրորդ տասնօրյակում և ավարտվում մայիսի սկզբին։ Ծաղկում է մայիսի կեսերին, կոները բացվում են մարտ-ապրիլ ամիսներին։ Երևանի պայմաններում չորադիմացկուն է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մուրմանսկայում, Միջին Ասիայում, Կովկասում, Սիբիրում։ Հայաստանում հանդիպում է հիմնականում միայն Սոճուտում։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ XI։ Մշակութային հավանական շրջանները 1-32։ Վանաձորի անտառկուլտուրաներում 25 տարեկան հասակում ունենում է 7-15 մ բարձրություն, 8-22 սմ բնի տրամագծով։ Առատորեն պտղաբերում է և 56 ինքնացան տալիս։ Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղական սոճուց ավելի արագ է աճում և աչքի է ընկնում մի շարք առավելություններով։ Հատկապես լավ է աճում «Սոճուտում»:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի նաև անտառկուլտուրային մեծ նշանակություն։[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 56։