Ստեփանավանի դենդրոպարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Ստեփանավանի դենդրոպարկ
Սոճուտ բուսաբանական այգի
Stepanavan Dendropark, Lori.jpg
Տեսակ Բնության հատուկ պահպանվող տարածքներ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածք Ստեփանավան
Հիմնվել է 1931 թվական
Ճարտարապետ Էդմոնդ Լեոնովիչ
Կոորդինատներ: 40°56′14.640000099988″ հս․ լ. 44°28′48.360000100001″ ավ. ե. / 40.93740000002777180° հս․. լ. 44.48010000002777531° ավ. ե. / 40.93740000002777180; 44.48010000002777531
Ստեփանավանի դենդրոպարկը գտնվում է Հայաստանում
Ստեփանավանի դենդրոպարկ
Ստեփանավանի դենդրոպարկը գտնվում է Աշխարհում
Ստեփանավանի դենդրոպարկ

Ստեփանավանի դենդրոպարկ, պաշտոնապես՝ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա[1], Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Լեոնովիչն աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984 թվականը, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին։ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։

Դենդրոպարկ

Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։

Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։

Դենդրոպարկ

Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել՝ ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ։ Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում։

Դենդրոպարկ

Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան։ Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա և ունի ցուրտ կլիմա։ Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550 մմ։ Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած։ Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեփանավանի Դենդրոպարկ - Gardman Tour»։ dreamlandarmenia.com։ Վերցված է 2015-11-02 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]