Այշ (գերմ.՝ Aisch), գետ Գերմանիայի հարավում, Բավարիա երկրամասի Վերին Ֆրանկոնիա և Միջին Ֆրանկոնիա տարածաշրջաններում։ Հոսում է Բադ Վինդսհայմով, Նոյշտադով, Հոխշտադով և Վերին Ֆրանկոնիայում՝ Ալտենդորֆի մերձակայքում թափվում է Ռեգնիցի մեջ։ Գետային ցուցիչը (ինդեքսը)՝ 2428[1], երկարությունը՝ 82,99 կիլոմետր[1], ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1006,80 կմ²[1]։ Գետի ակունքը գտնվում է ծովի մակերևույթից 320 մետր[2], գետաբերանը՝ 244 մետր բարձրության վրա[3]։ Վտակներից համեմատաբար երկարը Ռաննախն է, որ ունի 12,67 կիլոմետր երկարություն։
Ուսումնասիրողները սկզբնական շրջանում գետի անվանումը սխալմամբ բխեցրել են կարոլինգյանEisce, Eisge, այսինքն հարուստ բառից (1129 թվականի մի աղբյուրում էլ հանդիպում է Aisca անվանաձևը)[4]): Ներկայումս Այշ անվանումը մեկնաբանվում է որպես մաքուր, հստակ, զուլալ (համեմատել լիտվերենում այդ իմաստով գործածվող áiškus բառի հետ)[5]։
↑Max Döllner: Entwicklungsgeschichte der Stadt Neustadt an der Aisch bis 1933. Ph. C. W. Schmidt, Neustadt a.d. Aisch 1950. (Neuauflage 1978 anlässlich des Jubiläums 150 Jahre Verlag Ph. C. W. Schmidt Neustadt an der Aisch 1828-1978.) S. 8, Anm. 5.