Օմ
Օմ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1091 |
Ավազանի մակերես | 52 600 կմ² |
Ջրի ծախս | 64 |
Ջրահոսք | |
Ակունք | Օմսի լիճ |
Ակունքի տեղակայում | Վասյուգանական հարթավայր |
Բարձրություն | 144 մ |
Գետաբերան | Իրտիշ |
Գետաբերանի տեղակայում | Օմսկ |
Բարձրություն | 69 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Tartas?, Icha?, Achairka?, Q4064108?, Yelanka?, Icha?, Q4208477?, Kondusla?, Q4246034?, Lyacha?, Musikha?, Ryabkovka?, Sencha?, Tarbuga?, Ubinka?, Ugurmanka? և Uzakla? |
Երկիր | Ռուսաստան |
Երկրամաս | Օմսկի մարզ, Նովոսիբիրսկի մարզ |
Ջրահավաք | Օբի ավազան |
Օմ (ռուս.՝ Ом), գետ Արևմտյան Սիբիրում, հոսում է Օմսկի և Նովոսիբիրսկի մարզերով, աջակողմյան հոսքը Իրտիշ գետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակունքը գտնվում է Վասյուգանական հարթավայրում, իր հոսքը սկսում է Օմսկի լճից, որը գտնվում է Վասյուգանական ճահիճներում։ Այնուհետև գետը հոսում է Բարաբայի հարթավայրով դեպի արևմուտք։ Գետաբերանը գտնվում է Օմսկում, Իրտիշից 1831 կիլոմետրի վրա՝ նրա աջ ափին[1]։
Օմի մոտ գտնվում են Կալաչինսկը, Կույբիշևը և Օմսկը, որի անունով էլ կոչվում է գետը։
Նովոսիբիրսկի մարզում անցնում է Ուբինսկի, Կույբիշևսկի, Չանովսկի, Վենգերովսկի, Թաթարսկի և Ուստ-Տարկսկի շրջաններով։
Օմսկի մարզում անցնում է Նիժնեօմսկի, Կալաչինսկի, Կորմիլովսկի և Օմսկի շրջաններով։
Ջրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի երկարությունը 1091 կիլոմետր է, ջրհավաք լողավազանի մակերեսը՝ 52 600 կմ², ջրի տարեկան սպառումը՝ 64 մ³/վրկ, ջրի առավելագույն սպառումը՝ 814 մ³/վրկ։ Խորհրդային ժամանակներում եղել է նավարկելի Կույբիշևսկի քաղաքից մինչև Ուստ-Տարկսկի շրջան (369 կմ)։ Այժմ գետը Ռուսաստանի Դաշնությունում չի մտնում նավարկելի գետերի ցանկի մեջ[2]։ Օմի հիմնական վտակներն են Աչաիրկան, Իչան, Ուգուրմանկան, Ուզակլան, Կաման, Տարկան, Տարտասը, Տարբուգան։
Հովտի վերին մասը պարզ չէ արտահայտված, նրա լանջերը աննկատ միաձուլվում են շրջակա տեղանքին։ Միջին և ներքին մասերում ասիմետրիկ է։ Լայնությունը տատանվում է մեծ սահմաններում՝ 200 մետրից մինչև 18 կիլոմետր։ Հովտի լանջերի վերջին մասերը սահուն են, իսկ ներքևի մասերը՝ կտրուկ[3]։
Գետափը երկկողմանի է, տեղ-տեղ ճահճուտներով, անհատական տեղերում՝ խորդուբորդ, ներքևի մասում՝ միակողմանի։ Ամենափոքր լայնությունը 250 մետր է, ամենամեծը՝ 16, 5 կիլոմետր։
Ջրի խորությունը 0, 3-1, 5 մ է, միջընթացքում՝ 2, 0-4, 1 մ։ Միջին արագությունը միջընթացքում փոփոխվում է 0, 1-ից 0, 6 մ/վ-ի սահմաններում, իսկ ծանծաղուտներում՝ 0, 3 -ից 1, 0 մ/վ։
Հոսանքի արագությունը չի գերազանցում 0, 3-0, 4 մ/վ-ն, առավելագույնը մինչև 1, 4 մ/վ է։ Վիճակը հիմնականում սառցե է։ Մայիսից հուլիս սովորաբար վարարում է։ Սառցակալում նկատվում է հոկտեմբերի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի առաջին կես, սառցահոսանք՝ ապրիլից մայիսի սկիզբ։ Գետաբերանում միջին հոսքը 52 մ³/վ[4]։
Գետի հոսքը մինչև 5 կմ-ի վրա հստակ ընգծված չէ, իրենից ներկայացնում է ոչ մեծ լճային լայնացումներ, որոնք միանում են իրար։ Ներքևի մասերում հոսքը շատ լավ է ընդգծված, ոլորապտույտ է, չճյուղավորված։
Գետի լայնությունը վերին մասում փոփոխվում է 15-25 մետրի սահմաններում, միջին մասում՝ 150-180, իսկ ներքևի մասում՝ մինչև 220։ Խորությունը վերին հոսքերում փոփոխվում է 0, 2-ից 0, 3 մ, իսկ ներքին հոսքերում՝ 0, 5-ից 5, 5։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկություններից մեկի համաձայն «Օմ» անունը եկել է թուրքական օմ բառից, որը նշանակում է «լուռ»[5]։ Տեղի մարդիկ գետն անվանում են «Օմկա»[6]։
Պատմական տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օմ գետի մասին առաջին աշխարհագրական տեղեկությունները գրվել են Սիբիրի գծագրերի գրքում՝ գրված Սեմյոն Ռեմեզովի կողմից 1701 թվականին։
1937 թվականին Օմի աջ ափում՝ Իրտիշ գետից 10-12 կմ հյուսիս-արևելք ստեղծվեց փոքրիկ քաղաք Մեծ Լոգ անունով։ Այստեղ, 2500 մ²-ու վրա հայտնաբերվեցին բնակավայրեր, խեցեղենի հավաքածուներ և ուշ չինական շրջանի գույք։
Վենգերովից 7 կմ դեպի հարավ Օմի գետում գտնվում է ստորգետնյա-ռիտուալ համալիր Սոպկա-2[7]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին Իրտիշի ջրերի բարձրացումը առիթ դարձավ Օմկի գետաբերանում դիմհարի առաջացմանը, որը հանգեցրել է գետակի հոսքի արգելակմանը։ Մի քանի ժամում այն դարձավ ճահիճ, առաջացավ էկոլոգիական խնդիր[8]։
Վերջին տարիներին գետը ողբերգականորեն ցամաքում է։ Օմի համար ջրի աղբյուրներ են հանդիսանում Վասյուգանական ճահիճները և Նովոսիբիրսկի շրջանի լճերը, սակայն ամեն տարի ջրի պաշարը քչանում է և այն վայրերով, որտեղով հոսում է Օմը, նկատվում է ջրի պակաս։
Ներհոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 358 կմ։ Տարկա
- Դանիլովկա[9]
- 510 կմ։ Տարտաս
- 529 կմ։ Կամա
- 531 կմ։ Կուլաս
- 584 կմ։ Իչա[10]
- 644 կմ։ Ուզակլա
- 670 կմ։ Կազիկ
- 820 կմ։ Կոնդուսլա
- 862 կմ։ Ուգուրմանկա
- 877 կմ։ Ռյաբկովկա
- 912 կմ։ չորացնող ջրանցք
- 918 կմ։ չորացնող ջրանցք
- 919 կմ։ չորացնող ջրանցք
- 935 կմ։ Մուսիխա
- 946 կմ։ Ամբգուտ
- 959 կմ։ Ուբինկա
- 993 կմ։ Իչա
- 1017 կմ։ Սենչա
- 1031 կմ։ Լյաչա
Կամուրջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոբելյանական կամուրջ
- Կոմերիտական կամուրջ
- Ֆրունզե կամուրջ
- Հոկտեմբերյան կամուրջ
- Կամուրջ հետիոտների համար
- Երկաթուղային կամուրջ
- Սիրոպյան կամուրջ
- Ավտոճանապարհային կամուրջ - Կարմիլովկա
- Ավտոճանապարհային կամուրջ - Կալաչինսկ
- Ավտոճանապարհային կամուրջ - Ուստ-Տարկա
- Ավտոճանապարհային կամուրջ - Բոգոսլովկա
- Ավտոճանապարհային կամուրջ - Հին Տարտաս
- Նոր Ավտոճանապարհային կամուրջ - Կույբիշև
- Հին Ավտոճանապարհային կամուրջ - Կույբիշև
- Կամրջանավ - Կույբիշև
- Ավտոճանապարհային կամուրջ - Ուշկովո, Չումակովո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Государственный водный реестр РФ: Река Омь
- ↑ «Перечень внутренних водных путей Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Ресурсы поверхностных вод СССР. Т. 15. Алтай и Западная Сибирь. Вып. 3. Нижний Иртыш и Нижняя Обь/ Под ред. В. Е. Водогрецкого. — Л.: Гидрометеоиздат, 1973. — С. 33. — 424 с.
- ↑ «Характеристика состояния водных объектов Омской области». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ http://www.mojgorod.ru/omsk_obl/omsk/index.html Народная энциклопедия городов и регионов России «Мой Город»
- ↑ Левашов Е.А. Географические имена. Трудные случаи употребления. — М.: АСТ, 2003. — С. 351. — 575 с.
- ↑ Молодин В. И. Памятник Сопка-2 на реке Оми. Культурно-хронологический анализ погребальных комплексов эпохи неолита и раннего металла. Новосибирск: Изд-во ИЛЭт СО РАН, 2001. — Том 1. — С. 127.
- ↑ Александр Твердовский «От омичей скрывают правду о гидроузле»//«Ваш Ореол», № 13 от 28 марта 2012
- ↑ «Топографическая карта устья реки Даниловка». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Топографическая карта устья реки Ича». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմ» հոդվածին։ |
|