Իրտիշ (գետ)
Իրտիշ (ռուս.՝ Иртыш), գետ Ռուսաստանում։ Սկիզբ է առնում Մոնղոլիայի և Չինաստանի լեռներից, մասամբ հոսում Ղազախստանի տարածքով։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
11-րդ դարի միջինասիական գիտնական Մահմուդ Կաշգարիի բացատրությամբ՝ անվանումն առաջացել է Էրտիշմակ՝ «ով ավելի արագ կանցնի» արտահայտությունից։
Ոմանք անվանման ծագումը կապում են մոնղոլական լեզուներում եղած Էրտիս «գետ» բառի հետ։ Կա նաև ենթադրություն, որ անվանումն ունի թաթարական ծագում․ բառացի նշանակում է «հողը փորող»[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրտիշ գետը սկիզբ է առնում Մոնղոլական Ալթայի հարավարևմտյան լանջերի սառցադաշտերից և թափվում է Օբ։ Գետը պատկանում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանին։ Գետի ափին են գտնվում Կյոկտոկի (Ֆույուն), Բուրչուն (Չինաստան), Սերեբրյանսկ, Ուստ-Կամենոգորսկ, Սեմիպալատինսկ, Կուրչատով, Ակսու, Պավլոդար (Ղազախստան), Օմսկ, Տարա, Տոբոլսկ, Խանտի-Մանսիյսկ (Ռուսաստան)։
Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրտիշ գետի երկարությունը կազմում է 4248 կմ, ավազանի մակերեսը՝ 1643000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 3000 մ3։
Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրտիշ գետի վտակներն են Կալջիր, Կուրչում, Նարիմ, Բուխտարմա, Ուլբա, Ուբա, Կիզիլսու, Չար, Տոբոլ, Կամիշլովկա, Օմ, Տարա, Ույ, Շիշ, Իշիմ, Օշա, Չագան, Կոնդա, Ուսոլկա, Վագայ գետերը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 464)։ ![]() |