Սանկտ Պետերբուրգի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանկտ Պետերբուրգի պատմություն
Պղնձե ձիավոր
Սանկտ Պետերբուրգի հիմնադրում
1703 - 1725
Նախապետերբուրգյան շրջան
 • Ռոմանովներ •
Պետրոս Մեծ
Հյուսիսային պատերազմ
Ռուսական կայսրություն
Կայսրուհիների շրջան
1725 - 1796
Եկատերինա I
Ելիզավետա Պետրովնա
Աննա Յոհանովնա
Եկատերինա II Մեծ
Կայսերական շրջան
1796 - 1917
Ալեքսանդր I
Նիկոլայ I
Ալեքսանդր II
Ալեքսանդր III
Նիկոլայ II
Նոր շրջան
1917 - այժմ
Հոկտեմբերյան հեղափոխություն
Լենինգրադի շրջափակում
Սանկտ Պետերբուրգ

Ռուսաստան Ռուսաստանի պորտալ

Սանկտ Պետերբուրգի պատմություն, Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի և նրա մերձակա բնակավայրերի պատմություն։

Սանկտ Պետերբուրգը հիմնադրել է ռուսաց ցար Պետրոս Մեծը 1703 թվականի մայիսի 16-ին (27)[1]՝ Հյուսիսային պատերազմի ընթացքում շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա[2]։ Նա սերում էր Ռոմանովների արքայատոհմից, ովքեր Ռուսաստանում իշխել են 3 դար (1613-1918)[3][4]։ Պետրոս I-ը իրեն կայսր է հռչակում, և Սանկտ Պետերբուրգը դարձնում իր տերության մայրաքաղաքը՝ բացելով «պատուհան դեպի Եվրոպա»։ Բնակեցվում են Նևայի գետաբերանի կղզիները[4], մաքրվում կամ փորվում են գետեր ու ջրանցքներ, բացվում այգիներ ու պարտեզներ։ Նոր մայրաքաղաքում հիմնադրվում են համալսարաններ և ուսումնարաններ, գրադարաններ ու թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ, տաճարներ և այլ կառույցներ[5]։ Նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարճ ժամանակում իր ճարտարապետական շքեղությամբ, տնտեսության մակարդակով, մշակութային զարգացվածությամբ Սանկտ Պետերբուրգը հավասարվում է Եվրոպայի մյուս մայրաքաղաքներին[2]։

Սանկտ Պետերբուրգի շուրջ կառուցվում են բազմաթիվ արվարձաններ, ինչպես նաև փոքր քաղաքներ և ավաններ[4]։ Դրանցից հատկապես հայտնի էին Պուլկովո գիտական կենտրոնը, Պետերգոֆ ամառային նստավայրը, Զելենոգորսկ առողջարանային քաղաքը, Կրոնշտադտ արդյունաբերական կենտրոնը և այլն[5]։

Այսօր Սանկտ Պետերբուրգը դարձել է զբոսաշրջության խոշոր կենտրոն[6] և ամեն տարի ընդունում է հարյուր հազարավոր հյուրերի՝ աշխարհի տարբեր երկրներից[7][8]։

Նախապետերբուրգյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչռուսական և վաղ ռուսական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կիևյան Ռուսիա

Սանկտ Պետերբուրգի և նրա արվարձանների ներկայիս տարածքում մոտ մեկ միլիոն տարի առաջ եղել են լայնատերև անտառներ, հոսել ջրառատ գետեր[9]։ Համաշխարհային սառցակալումների շրջանում այս տարածքը բազմիցս ծածկվել է մայրցամաքային սառույցներով։ Սառցե պատյանի հաստությունը հասնում էր 1 կիլոմետրի։ Մեծ Սառցե դարաշրջանը տևել է մի քանի տասնյակ հազար տարի։ Մոտ 20-25 հազար տարի առաջ սառույցը սկսել է հալվել և մոտ 12 հազար տարի առաջ ամբողջությամբ հալվել է։ 10-7,5 հազար տարի առաջ Նևան դեռ չկար։ Նրա տեղում հոսում էր երկու գետ (այժմ՝ Տոսնա և Մգա)։ Մոտ 4-4,5 հազար տարի առաջ առաջանում է Նևա գետը։ Այն աշխարհագրական տեսանկյունից երիտասարդ գետ է։ Ժամանակակից տեսքը Նևան ստացել է շուրջ 2,5 հազար տարի առաջ[2]։

1698 թվականի քարտեզ

Այն բանից հետո, երբ քաղաքի տարածքը հերթական անգամ ազատվում է սառույցից, այստեղ բնակություն են հաստատում հին եվրոպական ցեղեր[9]։ Ըստ առավել տարածված տարբերակներից մեկի, գլխավոր գետը Նևա են անվանադրել արևմտյան հնդեվրոպացիները, ովքեր բնակություն էին հաստատել Լադոգա լճի մոտ գտնվող նրա ակունքներից մինչև Ֆիննական ծոց ընկած տարածքներում[10]։ Մեր թվարկության առաջին հազարամյակում Վոլգայի վերին հոսանքներից այստեղ բնակվելու են տեղափոխվում մերձբալթյան և ֆիննական ժողովուրդների նախնիները[5]։

8-9–րդ դարերում Նևայի ափերին բնակություն են հաստատում արևելյան սլավոնները (իլմենի սլովեններ և կրիվիչներ)։ 9–րդ դարում ձևավորվում է Նովգորոդի իշխանությունը (ռուս.՝ Новгородская Русь), որը սկսել էր վերահսկել այն հողերը, որի տարածքում հետագայում կառուցվելու էր Սանկտ Պետերբուրգը։ Նևայի հովտի համար մրցակցությունը դարավոր բնույթ է կրել։ Նրա համար պայքարել են մի կողմից Նովգորոդը, ապա՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Շվեդիան։ 1240 թվականին նովգորոդցիների ու շվեդների միջև տեղի է ունենում Նևայի ճակատամարտը, որի ժամանակ հերոսությամբ աչքի է ընկնում Վլադիմիրի իշխան Ալեքսանդրը, և հայտնի դառնում որպես Ալեքսանդր Նևսկի։ 1300 թվականին շվեդները Օխտայի գետաբերանում հիմնում են Լանդսկրոնի բերդը։ 1301 թվականին Նովգորոդի զորքերը Անդրեյ Ալեքսանդրովիչ իշխանի գլխավորությամբ այն գրավում և հիմնահատակ ավերում են։ Նովգորոդի աղբյուրների համաձայն, 1470-ական թվականներին Նևայի դելտայում կային մի շարք բնակավայրեր՝ 15 գյուղ Օխտայի ստորին հոսանքում, Պետրոգրադի կղզում կար 30 տուն, Վասիլիի կղզում՝ 24, Ադմիրալտեյսկայա շրջանում՝ 8, Ալեքսանդր Նևսկու Լավրայի տեղում՝ 4 տնից բաղկացած գյուղ[9]։ Առավել խիտ էին բնակեցված Նևայի դելտայի ծայրամասերը՝ ընդհուպ մինչև Դուդերգոֆի բարձունքներ[2][11]։

Ռուսական թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուսական թագավորություն
1705 թվականի քարտեզ

Մոսկվայի մեծ իշխանությունը 1478 թվականին իրեն է ենթարկում Նովգորոդի հանրապետությունը և միացնում իր տարածքին[12][13]։ Մերձնևյան դաշտավայրի բնակավայրերը Նովգորոդի ազնվականության ձեռքից անցնում են Մոսկվայի զորավարներին ու իշխաններին։ Այդ ժամանակ վերոնշյալ հողերը վարչական տեսանկյունից մտնում էին Նովգորոդի Վոդսկայա գավառի (ռուս.՝ Водская пятина) Օրեխովսկի շրջան (ռուս.՝ Ореховский уезд)։ 1500 թվականին Սանկտ Պետերբուրգի ժամանակակից տարածքում կար 21 բնակավայր՝ ընդամենը 138 տուն բնակչությամբ[14]։ 1583 թվականին Շվեդիան փորձել էր հաստատվել այս հողերի վրա, սակայն Նևայի գետաբերանը մնում է ռուսներին[11]։

Քաղաքական և ռազմական խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվում, երբ պատերազմ է սկսվում Լեհաստանի դեմ։ 1609 թվականին ռուսաց Վասիլի Շույսկի թագավորը շվեդների հետ օգնության պայմանագիր է կնքում, որով Նովգորոդի տարածքների Կորելյան շրջանի հողերը գաղտնի հանձնվում էին Շվեդիային[15]։ Սակայն վերջինս այսքանով չի բավարարվում և 1611 թվականին գրավում է ռուսական տարածքների հյուսիսարևմտյան այլ գավառներ, որը հաստատվում է Ստոլբովոյի հաշտությամբ (1617)։ Այն դառնում է շվեդական նահանգների մի հատված։ 1634 թվականին Շվեդիայում տեղի է ունենում վարչատարածքային բաժանման փոփոխություն․ նահանգների փոխարեն ստեղծվում են լեներ, և վերոհիշյալ տարածքները մտնում են Նոտեբուրգի լենի մեջ։ Դեռ 1611 թվականին Օխտայի գետաբերանում՝ ձախ ափին գտնվող ռուսական առևտրական բնակավայրի տեղում կառուցվել էր շվեդական Նիենշանց բերդը, իսկ աջ ափին՝ Նիեն քաղաքը[14]։ Աշխարհագրական հարմարավետ դիրքը՝ Բալթիկ ծովի առևտրական ուղիներին մոտ գտնվելը, նպաստում է Նիենի և Նիենշանցի արագ զարգացմանը, ինչպես նաև ռուսական քաղաքների հետ նրանց ապրանքափոխանակությանը և առևտրին։ Պատմաբան Վ. Մավրոդին գրել է․

1704 թվականի պատկեր․ Պիտեր Պիկարտ «Սանկտ Պետերբուրգ»
Aquote1.png Ռուսների հետ շահավետ առևտուրը Նիենի առևտրականներին դարձրել էր շվեդական թագավորի գրեթե ամենահարուստ հպատակները։ Նիենշանցը Շվեդիայի կողմից Ռուսաստանից գրաված տարածքներում ամենակարևոր ամրոցներից էր[14] Aquote2.png


1656 թվականին ռուսները գրավում են ամրոցը, սակայն 1656-1658 թվականների ռուս-շվեդական պատերազմի արդյունքները թույլ չտվեցին Ռուսաստանին ընդարձակել սահմանները այս շրջանում։

17–րդ դարի վերջին Նիենշանցը դառնում է խոշոր առևտրային քաղաք, որն ամեն օր ընդունում էր շուրջ 100 առևտրական նավեր։ Քաղաքի դիմաց՝ հակառակ ափին, գտնվում էր Սպասսկոյե գյուղը։ Ժամանակակից Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ընդհանուր առմամբ կար շուրջ 40 բնակավայր։ Դեռ Հյուսիսային պատերազմից առաջ շվեդները ամրացնում են Նիենշանցը և Նիենը[14]։ 1703 ապրիլի 23-ին (մայիսի 4) Բորիս Շերեմետևի գլխավորությամբ 16 հազարանոց ռուսական բանակը մոտենում է ամրոցին, իսկ մայիսի 1-ին (12-ին) Նիենշանցը գրավվում է։ Մեկ շաբաթ անց ռուսական զորքերը մտնում են Կոպորյե, ավելի ուշ՝ Յամ (այժմ՝ Կինգիսեպպ)։ Այս ժամանակ էլ բարձրանում է նոր տարածքներում հաստատվելու համար ամրոցի կառուցման հարցը։ Նևայի դելտայի քարտեզն ուսումնասիրելով ու հետազոտելով, ռուսաց Պետրոս թագավորը միջնաբերդի կառուցման վայր է ընտրում Զայաչի կղզին։ 1721 թվականին ավարտվում է Հյուսիսային պատերազմը, և Նիշտադտի հաշտությամբ Մերձնևյան դաշտավայրը անցնում է Ռուսական կայսրությանը[5]։

Սանկտ Պետերբուրգի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հյուսիսային պատերազմ
Պետրոս–Պողոս միջնաբերդ

1703 թվականի մայիսի 16-ին (27) ռուսաց ցար Պետրոս Մեծը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը, որը հետագայում դառնալու էր քաղաք[16]։ Քաղաքի անունը ընտրել էր կայսրը՝ ի հիշատակ Պետրոս առաքյալի։ Սկզբնական անունը՝ Sankt–Piter–Burch, հոլանդերեն Sint–Petersburg անվան աղավաղված բանավոր տարբերակն էր, քանի որ Պետրոս Մեծը որոշ ժամանակ ապրել և սովորել էր Նիդեռլանդներում։ 1720 թվականին Սանկտ-Պիտեր-Բուրխը վերանվանվում է Սանկտ Պետերբուրգ։ Վերջինս մոտ էր գերմաներեն տարբերակին (Sankt Petersburg)։ Պաշտոնական անունից բացի ժողովրդի շրջանում տարածված էր «Պիտեր–գրադ» կամ ուղղակի «Պիտեր» անվանումը[5]։

Քանի որ քաղաքի կառուցումը սկսվել էր Հյուսիսային պատերազմի ընթացքում (1700-1721)[17], նրա առաջին և գլխավոր շինությունը դառնում է ամրոցը («ֆորտեցիա»)[2][4][18]։ Այն գտնվում էր Զայաչի կղզում՝ Նևա գետի դելտայում՝ Ֆիննական ծոցից մի քանի կիլոմետր հեռու։ Բերդի հիմնադրման ամսաթիվն ընդունված է համարել քաղաքի ծննդյան օր։ Կա քաղաքային առասպել, որի համաձայն Պետրոս–Պողոս միջնաբերդի առաջին քարը դրվել է անձամբ Պետրոս Մեծի կողմից և այդ ժամանակ երկնքում արծիվ էր նկատվել։ Սակայն աղբյուրները մերժում են այդ առասպելը․ արծիվներ այս տարածքում չկան, իսկ Պետրոս Մեծը, ամենայն հավանականությամբ, գտնվում էր Լոդեյնի դաշտում, որտեղ նավեր էին կառուցվում ապագա Բալթիկայի նավատորմի համար[16]։

Բերդից դուրս հիմնական քաղաքային շինությունների կառուցումը կատարվում էր Նևա գետի ափերին։ Դրա համար չորացվում էին տեղի ճահիճները։ Քաղաքաշինական աշխատանքները ղեկավարում էին Պետրոս Մեծի հրավիրած եվրոպացի ճարտարագետները[4]։ Նոր քաղաքի քարե տների կառուցումը արագացնելու համար կայսրն արգելել էր քարային շինարարությունը ամբողջ Ռուսաստանի տարածքում, բացի Պետերբուրգից։ Քարագործները ստիպված էին գնալ այնտեղ աշխատելու[2]։

Բացի այդ, Սանկտ Պետերբուրգ մտնող յուրաքանչյուր մարդ պետք է տար «քարի հարկ»՝ պետք է կամ իր հետ բերեր քարի որոշակի քանակություն, կամ մասնակցեր հատուկ դրամահավաքության վճարմանը։ Շինարարությանը մասնակցելու համար այստեղ էին ժամանում գյուղացիներ՝ տերության բոլոր ծայրագավառներից[16]։

Երիտասարդ քաղաքի կյանքի կարևորագույն դեպքերից էր առաջին առևտրական նավի ժամանումը․ 1703 թվականի նոյեմբերին հոլանդական առևտրական նավը խարիսխ է գցում Պետերբուրգում։ Նավապետին պարգևատրում են 500 ոսկեդրամով, ինչպես նաև խոստանում են, որ երկրորդ նավի համար կստանա 300, իսկ երրորդի համար՝ 150 ոսկեդրամ։

Քաղաքի հետագա կառուցապատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի առաջին շինություններից մեկը՝ Կիկինի պալատը, կառուցված 1710–ական թվականներին

Պետերբուրգին առավել մեծ վնասներ էին հասցնում ջրհեղեղները։ Օրինակ, 1705 թվականի հոկտեմբերի 5-ին ջուրը խորտակում է առավել բարձր ձախ ափը, թրջում և անպիտան դարձնում պաշարները, որոնք դրված էին ծովակալների նավաշինարարության բակում, քանդում բազմաթիվ տներ։ Ջրհեղեղները լինում էին մակընթացության և տեղատվության պատճառով։ Գարնանը, ձյան հալոցքի ժամանակ, ափերից հաճախ դուրս էր գալիս Նևա գետը[16]։

1704-1717 թվականներին շինարարությունն ընթանում էր «աշխատավոր մարդկանց» շնորհիվ, որոնք կատարում էին աշխատանքային ծառայություն։ Նրանք հերկում էին անտառներ, չորացնում ճահիճներ, կառուցում առափնյա փողոցներ և այլն։ Միայն 1704 թվականին Պետերբուրգ էին հրավիրվել 40 հազար աշխատավորներ՝ կայսրության ամենատարբեր նահանգներից։ Նրանք, աշխատելով երկու-երեք ամիս, վերադառնում էին իրենց տները։ Ամեն տարի աշխատանքի բերվող մարդկանց թիվը անցնում էր 24 հազարը։ Աշխատանքային գրաֆիկը սկզբում ուներ երեք հերթափոխ. մարտի 25-ից մայիսի 25, մայիսի 25-ից հուլիսի 25, հուլիսի 25-ից սեպտեմբերի 25։ Ավելի ուշ անցում կատարեցին երկհերթ գրաֆիկի՝ ապրիլի 1-ից հուլիսի 1, հուլիսի 1-ից հոկտեմբերի 1։ Աշխատանքի համար վարձատրում էին ամսական մեկ ռուբլի, որն այն ժամանակ ընդունված աշխատավարձի չափն էր[19][20]։ 1717 թվականից սկսած աշխատավորներին փոխարինելու են գալիս կամավոր բանվորները։ Ընդ որում, նույն մարդիկ շարունակում էին գալ[16]։

Մենշիկովի պալատը Օրանիենբաումում (Լոմոնոսով)

Տարածված տեսակետներից մեկի համաձայն, քաղաքի աշխատավորների մեծ մասը մահանում էր։ Սա հիմնականում արտասահմանցիների տվյալների վրա հիմնված կարծիք է, որոնք չէին տիրապետում իրական վիճակին և, հավանաբար, հատուկ համակրանք չունեին Ռուսաստանի հանդեպ։ Տարբեր գնահատումների համաձայն, մահանում էր 30-ից 100 հազար մարդ։ Սակայն այսպիսի մեծ քանակությամբ մահերը չէին կարող անհետ անցնել։ 1950-ական թվականներին հնագետ Ալեքսանդր Գրաչն իրականացրել էր մի շարք պեղումներ՝ եղբայրական գերեզմանները հայտնաբերելու համար։ Փոխարենը նա գտել էր սննդի մնացորդների համար փորված փոսեր[2]։ Դրանցում կային նաև այնպիսի կենդանիների ոսկորներ, որոնցով կերակրում էին մայրաքաղաքի շինարարներին։ Աղբյուրները ևս այլ թվեր էին ներկայացնում․ 1716 թվականի ընթացքում 3262 մարդուց մահացել է 27-ը[21]։ Այսինքն, կորուստները կազմել են 0,74 տոկոս[22]։ Մեկ այլ պատմաբան՝ Եկատերինա Անդրեևան, գտնում էր, որ առաջին շինարարների մահացությունը տատանվում էր տարեկան 6-8%, ինչը բնական էր այն ժամանակվա համար[2]։

Ամենայն հավանականությամբ, զանգվածային մահերի քանակը գրանցվել է ոչ թե Պետերբուրգի, այլ Օրանիենբաումի կառուցման ժամանակ, երբ սեզոններից մեկի ժամանակ մահացել էր մի քանի հարյուր մարդ։ Սակայն դա բացատրվում է այդ ժամանակ տարածված համաճարակով։ Բացի այդ, շինարարությունն այնտեղ ղեկավարում էր Ալեքսանդր Մենշիկովը՝ առանց պետական վերահսկողության՝ ռազմական ուժի ներքո։ Վերջինս դրա մասին հայտնել էր 1716 թվականին Ա․ Մակարովին գրված իր նամակում։ Նա փաստում էր, որ Պետերգոֆում և Ստրելնայում այդ ամառ մահացել էր հազարից ավելի մարդ[19]։

18–րդ դար՝ Կայսրուհիների դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Մեծ և Եկատերինա I[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Եկատերինա I
Ամառային այգին 1716 թվականին

1712 թվականից Սանկտ Պետերբուրգը հայտարարվում է Ռուսաստանի մայրաքաղաք[4][23][24]։ Մոսկվայից այստեղ են տեղափոխվում բոլոր վարչական մարմինները։ Սա յուրահատուկ էջ էր Ռուսաստանի պատմության մեջ, երբ մայրաքաղաքը ինը տարի շարունակ ձևական առումով գտնվում էր Շվեդիայի տարածքում։ Սանկտ Պետերբուրգը մայրաքաղաք էր մինչև 1918 թվականը, և միայն Պետրոս II-ի թագավորության շրջանում (1727-1730) մայրաքաղաքը ժամանակավորապես վերադարձվել էր Մոսկվա։ 18-րդ դարի 1-ին քառորդից այստեղ գործում են գիտական հիմնարկներ և ուսումնական հաստատություններ, հրատարակվում թերթեր և հանդեսներ[24]։ Մինչ այժմ քաղաքը ոչ պաշտոնապես կոչվում է «հյուսիսային մայրաքաղաք»[5][23]։

18–րդ դարը Սանկտ Պետերբուրգի, և ընդհանրապես Ռուսաստանի պատմության մեջ նշանավորվում է որպես կայսրուհիների դար։ Պետրոս Մեծի մահից հետո, որոշակի ընդմիջումներով, ռուսական գահին են բազմում հիմնականում կանայք՝ Եկատերինա I-ը (1725-1727), Աննա Յոհանովնան (1730-1740), Ելիզավետա Պետրովնան (1741-1761) և Եկատերինա II Մեծը (1762-1796)։ Ընդ որում, Եկատերինա I-ն ու Եկատերինա II-ը ազգությամբ գերմանացիներ էին, իսկ ազգությամբ ռուսներ Աննա և Ելիզավետա կայսրուհիները ամուսնացած էին գերմանացիների հետ։ Նրանք Ռուսաստանի վերջին ռուս միապետերն էին։

Մայրաքաղաքի փոխադրումը Բալթիկ ծովի ափ կարևորագույն ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային քայլ էր, որը նոր էջ էր բացելու Ռուսական կայսրության պատմության մեջ և նպաստելու էր նրա զարգացմանը։ Դրանով կայսրը Ռուսաստանի համար բացեց «Պատուհան դեպի Եվրոպա»։

Պետրոս I–ի ամառային պալատ

Պետրոս–Պողոս միջնաբերդի կառուցման հետ միաժամանակ սկսվել էր այլ ռազմական պաշտպանողական կառույցների շինարարությունը։ 1706 թվականի դեկտեմբերին Պետրոս I-ի հրամանով սկսվում է Կրոնվերկի կառուցումը։ Դա նախատեսված էր դիմացի ափից միջնաբերդի հրետանակոծումը կանխելու համար։ Դրանից երկու տարի առաջ սկիզբ է դվում ծովակալության շենքի կառուցմանը[23]։

Առաջին տարիներին շինարարությունը դանդաղ էր ընթանում, սակայն արդեն 1703 թվականին հայտնվում է Պետրոս I-ի տնակը, Սուրբ Երրորդություն եկեղեցին (1704), ինչպես նաև Գոստինի Դվորը։ Վերջինս սկզբում կոչվում էր «Ռոստովի շարքեր», քանի որ վաճառականների մեծ մասը Ռոստով քաղաքից էր[23]։

Այդ տարիներին քաղաքաշինությամբ զբաղվել են համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Դոմենիկո Տրեզինին (Կրոնշտադտ (1704), Ալեքսանդր Նևսկու Լավրա (1717), Պետրոս I–ի ամառային պալատ (1710-1711), Պետրոսի դարպասները (փայտից՝ 1708, քարից՝ 1714-1717), Սուրբ Պետրոս–Պողոս եկեղեցին մայրաքաղաքի միջնաբերդում (1712-1733), Տասներկու կոլեգիաների շինությունը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի կենտրոնական մասնաշենքը (1722-1736) և շատ այլ կառույցներ), ով իրավամբ կրում է «Պետերբուրգի առաջին ճարտարապետ» անունը, ականավոր քանդակագործ Միխայիլ Զեմցովը, ով Պետերգոֆում կառուցել է մի շարք տաղավարներ, շատրվաններ, կասկադներ, հեղինակել է Անիչկովի պալատի նախագիծը, և այլն։ Ժան-Բատիստ Լեբլոնը գծել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր հատակագիծը, Գեորգ Մատտարնովիի գլխավորությամբ կառուցվել է Կունստկամերան, Իվան Ուգրյումովը հեղինակել է Ամառային այգին[23]։

Տասներկու կոլեգիաների շինությունը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի կենտրոնական մասնաշենքը

Քաղաքի առաջին բնակիչները հարևան ռուսական ու ֆիննական գյուղերից զինվորներ ու նավաստիներ էին։ Ավելի ուշ այստեղ են հաստատվում տերության տարբեր շրջաններից բռնությամբ մայրաքաղաք տեղափոխված մարդիկ։ 18–րդ դարի առաջին քառորդում մայրաքաղաքի բնակչության մասին հստակ տեղեկություններ չկան։ Ավելի ուշ աղբյուրների համաձայն, 1725 թվականին քաղաքում բնակվում էր 25-30 հազար մարդ։ Սակայն հաշվի առնելով տների քանակը և մեկ տան բնակելիության հնարավորությունը, կարելի է ենթադրել, որ բնակչությունը հասնում էր 40 հազարի։ Նրանցից առնվազն 20 հազարը զբաղված էին ստեղծագործ աշխատանքով։ 1750 թվականին կայսրուհի Ելիզավետա Պետրովնան գեներալ-պոլիցմեյստերին հրահանգում է ճշտել մայրաքաղաքի բնակչության թիվը։ Սեպտեմբերին պարզ է դառնում, որ Սանկտ Պետերբուրգում բնակվում է 74 283 չափահաս մարդ։ Հետևաբար, ընդհանուր բնակչությունը հասնում էր մոտ 95 հազարի[19]։

1724 թվականի հունվարի 28-ին Պետրոս Մեծ կայսեր հրամանով բացվում է Ռուսաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ 1725 թվականին հիմնադրվում է Պետերբուրգի գիտությունների ակադեմիան, որտեղ 1728 թվականի հունվարի 2-ին լույս է տեսնում առաջին թերթը՝ «Санкт-Петербургские ведомости» (առաջին խմբագիր՝ Գերհարդ Միլլեր)[25]։ Այդպիսով սկիզբ է դրվում կրթության և գիտության զարգացմանը։

Ելիզավետա և Եկատերինա կայսրուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Ելիզավետա Պետրովնա և Եկատերինա II
"Пирамида" կոչվող շատրվանները ամառային այգու կենտրոնական ծառուղում

Պետրոս I-ի քաղաքաշինության հիմնական նպատակը ծովն էր։ Տները, շենքերը, կառույցները և պալատները կառուցված էին Նևա գետի ափին։ Հատկանշական է, որ եթե որևէ պատճառով Բալթիկ ծովի ափին պալատ կառուցելը հնարավոր չէր լինում, ծովից ցամաք փորվում էին ջրանցքներ, որոնք հասնում էին պալատին, իսկ ջրանցքների վերջում կառուցում էին նավերի կայարաններ։ Այդպիսին էին Պետերգոֆի Մեծ պալատը և Ստրելնայի պալատը[26]։ Կայսրուհի Աննա Յոհանովնայի հրամանով 1737 թվականին ստեղծվել էր Սանկտ Պետերբուրգի շինարարության հանձնաժողով[27], որին 1762 թվականին փոխարինելու էր եկել Ելիզավետա Պետրովնա կայսրուհու հիմնած Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի քարային շինարարության հանձնաժողովը։

Ռուսական կայսրությունը բարգավաճման ու զարգացման նոր էջ է բացում 18–րդ դարում՝ Ելիզավետա I Պետրովնա (1741-1761) և Եկատերինա II (1762-1796) կայսրուհիների օրոք։ Ռուսաստանը վերջնականապես հաստատվում է Եվրասիա մայրցամաքի հյուսիսային ափերին և շարժվում կենտրոնական շրջաններ։ Ռազմաքաղաքական կարևորագույն նվաճումներին զուգահեռ՝ մեծ առաջընթաց է արձանագրվում մշակույթի ու գիտության բնագավառներում։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից Միխայիլ Լոմոնոսովը 1755 թվականին հիմնադրում է Մոսկվայի պետական համալսարանը։ 1764 թվականին կայսրուհին հիմնադրում է Էրմիտաժը[28]։

Պետրոս Մեծ․ Պղնձե հեծյալի արձան

18–րդ դարի վերջին քաղաքի բնակչությունը գերազանցում է 200 հազարը։ Գործում էին 60-ից ավելի ուղղափառ և 15 այլադավան եկեղեցիներ։ Հաշվվում էր ավելի քան 1200 փողոց ու նրբանցք, 3,3 հազար տուն, կենտրոնական հատվածը պատված էր գլաքարերով[5]։

Բացվում են նոր շինություններ՝ Պաժերի կորպուսը[29], Լեռնային ուսումնարանը, վիրաբուժական ինստիտուտը, ուսուցչական սեմինարիան, թատերական ուսումնարանը և այլն։ Կարևոր իրադարձություն էր Սմոլնի տաճարում ազնվական իգական ինստիտուտի բացումը։ Բարտոլոմեո Ռաստրելլիի ճարտարապետությամբ կառուցվում են Ձմեռային պալատը (1754-1762)[30], Ելիզավետա Պետրովնայի ամառային պալատը (չի պահպանվել), Վորոնցովի պալատը, Պետերգոֆի Մեծ պալատը[31] և այլն։ Յուրի Ֆելտենը հեղինակում է Ամառային այգու ճաղերով ցանկապատը, Սուրբ Եկատերինա լյութերական եկեղեցին, Չեսմենի եկեղեցին։ Իվան Ստարովի ղեկավարությամբ կառուցվում են Ալեքսանդր Նևսկու Լավրայի Սուրբ Երրորդություն եկեղեցին[32], Տավրիչեսկու պալատը[33], Անիչկով պալատը, իշխան Վլադիմիրի տաճարը։ Ջակոմո Կվարենգիի ճարտարապետությամբ կառուցում են Ալեքսանդրի պալատը, Գիտությունների ակադեմիայի շենքը, Յուսուպովների պալատը[34] և այլն։ Ժան Բատիստ Վալլեն Դելամոտի նախագծով կառուցվում են Գոստինի դվորի շենքը, Գեղարվեստի կայսերական ակադեմիան, իսկ Վասիլի Բաժենովը հեղինակում է Միխայիլի դղյակը։

Եկատերինա կայսրուհու շրջանում քաղաքում և պալատում բարձր դիրքեր են գրավում հայերը։ Առաջին հայերը հաստատվել էին դեռ Պետրոս Մեծի ժամանակներից, երբ քաղաքը նոր էր հիմնադրվում։ Հայկական ազնվական ընտանիքներից հատկապես աչքի էին ընկնում Լազարյանները։ Նևայի պողոտայում՝ քաղաքի կենտրոնում, 1771 թվականին սկսվում և 1776 թվականին ավարտվում է հայկական առաջին եկեղեցու շինարարությունը, և եկեղեցին կոչվում է կայսրուհու անունով՝ Սուրբ Կատարինե[35]։ Մինչև 1791 թվականը հայերը թաղվում էին Սմոլենսկի գերեզմանատանը, սակայն 1791 թվականից Եկատերինա II կայսրուհու հրամանով բացվում է առանձին հայկական գերեզմանատուն։ Միաժամանակ՝ 1791 թվականի մայիսի 4-ին գերեզմանին կից կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին։ Վերջինս կառուցվել էր Պետերբուրգի հայ համայնքի առաջնորդ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ[36]։ 1791 թվականին ռուս-շվեդական պատերազմում զոհվում է նրա միակ որդին՝ Արտեմը, և եկեղեցին սկզբնական շրջանում կառուցվում է որպես ընտանեկան դամբարան։ 1793 թվականին տեղի է ունեցել եկեղեցու օծումը։ Երկու եկեղեցիներն էլ կառուցվել են ժամանակի եվրոպական ճարտարապետությանը համահունչ ոճով։

1782 թվականի օգոստոսի 7-ին հանդիսավոր բացվում է Սանկտ Պետերբուրգի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Պետրոս Մեծի Պղնձե հեծյալի արձանը (քանդակագործներ՝ Ֆալկոնե, Ֆելտեն, Գորդեև)[37][38]։

19–րդ դար՝ Կայսրերի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

19–րդ դարի առաջին կես[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Ալեքսանդր I և Նիկոլայ I
Մայրաքաղաքի քարտեզը 1834 թվականին

18–րդ դարը Սանկտ Պետերբուրգի, և ընդհանրապես Ռուսաստանի պատմության մեջ նշանավորվում է որպես գերմանական ծագում ունեցող Ռոմանովների դար։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում նրանց որդին՝ Պավել I-ը (1796-1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801-1825) և Նիկոլայ I-ը (1825-1855)։ Նրանք ամուսնանում են Հյուսիսային Եվրոպայի՝ հիմնականում գերմանական ծագում ունեցող իշխանների և թագավորների դուստրերի հետ։ Նրանց հաջորդած կայսրերը (Ալեքսանդր II (1855-1881), Ալեքսանդր III (1881-1894) և Նիկոլայ II (1894-1918)) շարունակում են ընտանեկան ավանդույթը։ Նրանք ոչ միայն Ռուսաստանի կայսրերն էին, այլև Լեհական թագավորներ, Լիտվայի և Ֆինլանդիայի մեծ իշխաններ, Օլդենբուգի և Հոլշթայն–Հոտտորպի դուքսեր, Մալթայի օրդենի մեծ մագիստրոսներ։

19–րդ դարում Սանկտ Պետերբուրգի զարգացմանը մեծապես ազդում է 1812 թվականին սկսված Հայրենական պատերազմը։ Նապոլեոն Բոնապարտի դեմ մղված պայքարում ծախսվում են հսկայական միջոցներ, որի պատճառով քաղաքաշինության արագ տեմպերը դանդաղում են։ Այդուհանդերձ, այդ շրջանում կառուցվում են նախարարությունների և Պետական ժողովի շենքեր, ինչը էլ ավելի է ընդգծում մայրաքաղաքի՝ վարչական կենտրոնի դերը։ Վերակառուցվում է գիտությունների ակադեմիան, ստեղծվում է մանկավարժական ինստիտուտը, բացվում են գիմնազիաներ, զարկ է տրվում տպագրությանը[39]։ Պուլկովո ավանում բացվում է աստղադիտարան, իսկ 1845 թվականին հիմնվում է Ռուսական աշխարհագրական ընկերությունը։

Միևնույն ժամանակ բացվում են Մարիայի և Տիխվինի ջրային համակարգերը, իսկ 1828 թվականին բացվում է Հյուսիսային Դվինայի ջրանցքը Կարևոր իրադարձություն էր 1836 թվականին առաջին երկաթգծի բացումը և շահագործումը (Սանկտ Պետերբուրգ - Ցարսկոյե Սելո)։ Կառուցվում են գեղեցիկ ճարտարապետական կոթողներ։ 1827 թվականին, Բորոդինոյի ճակատամարտի 15-ամյա տարելիցի առթիվ սկսում և վեց տարի տևում է Նարվայի հաղթանակի կամարի կառուցումը։ 1834 թվականին, երբ կամարը արդեն ուներ վերջնական տեսք, սկսվում է մեկ այլ կառույցի՝ Մոսկվայի հաղթանակի դարպասների կառուցումը։

19–րդ դարի առաջին կեսին Պալատական և Սենատի հրապարակների շինությունների կառուցապատումը։ Այդ և այլ շինությունների հեղինակներն էին Կարլ Ռոսսին (Անիչկովի պալատի վերակառուցում, Ելագինի պալատ, Սենատի և սինոդի շինություն, Միխայիլի պալատ, Ալեքսանդրինսկի թատրոն), Ջակոմո Կվաերնգին (Սմոլնի տաճար), Անդրեյան Զախարովը (Վասիլիի կղզու շինություններ, Ծովակալության շենքի վերակառուցում), Ժան Տոմա դե Տոմոն (Բորսայի շենք) Անդրեյ Վորոնիխին (Կազանի Աստվածամոր տաճար), Օգյուստ Մոնֆերրանը (Ալեքսանդրի սյուն, Սուրբ Իսահակ տաճար) և շատ ուրիշներ։ Կանգնեցվում են արձաններ։ 1855 թվականին Ամառային այգում տեղի է ունենում ռուս մեծ առակագիր Կռիլովի արձանի բացումը։ Հետագայում դրվում են նաև այլ արձաններ ու կոթողներ։ Ալեքսանդր կայսեր որդին՝ Ալեքսանդր III-ը կանգնեցնում է Փառքի սյունը՝ նվիրված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական զորքերի հաղթանակին։

Սուրբ Իսահակ տաճար

Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ ամբողջ տերության համար հսկայական նշանակություն ունեցավ 1811 թվականի հոկտեմբերի 19-ին (31) Ցարսկոյե Սելոյում լիցեյի բացումը։ Նրա բազմաթիվ շրջանավարտներ դարձան գիտության և արվեստի հայտնի գործիչներ։ Լիցեյը ավարտել էր նաև ռուս մեծագույն գրող, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը։ Նրա անունն առնչվում է քաղաքի շատ վայրերի հետ. 1817-1829 թվականներին նա բնակվում էր Ֆոնտանկայի ափին, ապա Վոզնեսենսկի պողոտայում, Գալերնայա, Ֆուրշտադսկայա, Բոլշայա Մորսկայա, Պրեօբրաժենսկայա փողոցներում, իսկ 1836 թվականից մինչև մահը՝ իշխանուհի Վոլկոնսկայայի տանը՝ Մոյկա գետի ափին։

1837 թվականից Սանկտ Պետերբուրգը երկաթուղային կապ էր հաստատել և նրա արվարձան-քաղաքների՝ Ցարսկոյե Սելոյի և Պավլովսկի միջև։ Երկաթուղին հնարավորինս շատ կիրառական դարձնելու համար վերջնական կանգառում՝ Պավլովսկ քաղաքում, կառուցում են մեծ կայարան և համերգասրահ, և արդեն 1838 թվականին այստեղ բացվում է համերգային առաջին եթերաշրջանը։ Ամռանը այստեղ էին ժամանում Պետերբուրգյան աշխարհիկ ազնվականության ներկայացուցիչները։ Սակայն 19–րդ դարի եկրորդ կեսին համերգների ժողովրդականությունը նվազում է, և երկաթուղու ղեկավարությունը դա բացատրում է նրանով, որ Պավլովսկում վաղուց հանդես չեն եկել իսկապես տաղանդավոր արվեստագետներ։ Ցարսկոյե Սելոյի երկաթուղու տնօրենը մեկնում է Եվրոպա՝ նոր աստղի փնտրտուքով։ Նա հայրենիք է վերադառնում բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների հետ։ Նրանց շարքում էր աշխարհահռչակ մեծատաղանդ երգահան Յոհան Շտրաուսը, ով տասը տարի շարունակ՝ 1856-1865 թվականներին, ամենամյա համերգներ էր ունենում Պավլովսկում։

19–րդ դարի երկրորդ կես[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Ալեքսանդր II (Ռուսաստան) և Ալեքսանդր III

1855 թվականին գահ է բարձրանում Նիկոլայ I-ի որդին՝ Ալեքսանդր II-ը (1855-1881)։ Նա գահ էր բարձրացել 37 տարեկան հասակում, երբ դեռ չէր ավարտվել Ղրիմի պատերազմը (1853-1856)[40]։ Նրա ղեկավարած 25 տարիների ընթացքում Ռուսաստանը հիմնականում զերծ է մնում խոշոր պատերազմներից։ Զարկ է տրվում գիտության և կրթության, մշակույթի և արվեստների բարգավաճմանը։ Ռեֆորմատոր կայսրը ընդունում էր մի շարք բարենորոգիչ օրենքներ, որոնք նպաստելու էին Ռուսական կայսրության տնտեսական և ռազմական հզորացմանը։ Դրանցից ամենանշանավորը 1861-ի գյուղացիական ռեֆորմն էր, որով վերևից վերացվեց ճորտատիրությունը և ուղի հարթվեց Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման համար։ Ռուսաստանի խոշոր քաղաքները՝ Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Օդեսան, Վարշավան, Կիևը, Խարկովը, Կազանը դառնում են առևտրական և արդյունաբերական խոշոր կենտրոններ։

Երկրի տնտեսության բարգավաճմանը նպաստելու համար զարգացման նոր փուլ է մտնում ծովային և երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումը։ Սանկտ Պետերբուրգը դառնում է համառուսաստանյան նավահանգիստ, որը պարբերաբար ուղևորափոխադրող և բեռնափոխադրող նավեր է ընդունում ամբողջ կայսրության տարածքից։ 1861 թվականից շարունակվում է երկաթուղու շինարարությունը, խոշոր քաղաքները միմյանց հետ կապվում են երկաթուղային ճանապարհներով[41]։ Մայրաքաղաքը Մոսկվայի հետ կապվել էր դեռ 1851 թվականին՝ Նիկոլայ կայսեր ժամանակ։ 1868 թվականին վերակառուցվում է 20 տարի առաջ կառուցված Նիկոլաևսկի կայարանը՝ քաղաքի երկաթուղիների գլխավոր հանգույցը, որն այժմ կոչվում է Մոսկվայի կայարան։ Մոսկվայում կառուցվել է նրա նմանակը, որն էլ իր հերթին կոչվում է Լենինգրադի կայարան։

1854 թվականին Ղրիմի կամ Արևելյան պատերազմի ընթացքում, Սանկտ Պետերբուրգի համալսարանում բացվում է արևելագիտության ֆակուլտետը[42]։ 1862 և 1866 թվականներին բացվում են Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաները։ 1867 թվականին, ավելի քան 150 տարի առաջ հիմնադրված Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտը վերանվանվում է Ծովային ուսումնարանի, որտեղ ուսանելու են գալիս 18 տարին լրացած երիտասարդները։ 1868 թվականի հունվարի 7-ին բացվում է քաղաքի հերթական գրադարանը, որն այսօր կոչվում է ռուս մեծ գրող Մայակովսկու անունով։ Բացի այդ, մի քանի անգամ հարստացվում է հիմնական՝ Ռուսաստանի ազգային գրադարանի գրքային պաշարները։ 1876 թվականին բացվում է ծովային ակադեմիան, որը հետագայում ստանում է Ստեպան Մակարովի անունը։ 1913 թվականին կանգնեցվում է կայսրության դարաշրջանի վերջին արձաններից մեկը՝ Ստեպան Մակարովի արձանը՝ մայրաքաղաքի արվարձան-կղզի Կրոնշտադտում[43]։

Հիմնվում են նաև իրավաբանական, տնտեսագիտական, օտար լեզուների, բժշկական, երաժշտական ուսումնարաններ։ Բազմաթիվ երիտասարդներ մեկնում են Եվրոպա՝ իրենց ուսումը շարունակելու։ Եվրոպայից Սանկտ Պետերբուրգ են գալիս նաև արտասահմանցի ուսանողներ։ Մայրաքաղաք սովորելու են գալիս հարյուրավոր ուսանողներ՝ Ռուսական կայսրության ամենատարբեր ծայրագավառներից։

Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկես

19–րդ դարում շարունակում է զարգանալ մայրաքաղաքի արդյունաբերությունը։ 1801 թվականին Կրոնշտադտից Սանկտ Պետերբուրգ բերված մետաղաձուլական գործարանը 1868 թվականին վերանվանվում է Պոտիլովսկի, այժմ՝ Կիրովի գործարան։ Դրանից 40 տարի առաջ՝ 1825 թվականին, կառուցվել էր Ալեքսանդրի մեխանիկական գործարանը։ Հիմնադրվում, վերաբացվում կամ ընդարձակվում են այնպիսի խոշոր արդյունաբերական կենտրոններ, ինչպիսիք են՝ Հյուսիսային նավաշինարարական գործարանը, Բալթիկայի նավաշինարարական գործարանը, Նոբելի մեքենաշինական (1862), Օբուխովի պողպատաձուլական (1863) գործարանները։ Նոր թափ է ստանում քիմիական, թեթև, փայտամշակման արդյունաբերությունը։ 19–րդ դարի 70-ական թվականներից սկսվում է մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատումը։ 1835 թվականից բնական գազով վառվող փողոցային լապտերներին 1873 թվականին փոխարինելու են գալիս էլեկտրական լամպերը։ 1860 թվականից սկսում է աշխատել ջրագիծը։ Փողոցներով և Նևայի գետերով ու վտակներով իրականացվում են ուղևորափոխադրումներ։ Շահագործման են հանձնվում հեռախոսը և հեռագիրը։ Ալեքսանդր II կայսեր իշխանության ավարտին մայրաքաղաքի բնակչությունը մոտենում է մեկ միլիոնի։ Նրանցից շուրջ 150 հազարը աշխատում էին գործարաններում և ֆաբրիկաներում[44]։

Համաեվրոպական հռչակ են ձեռք բերում Սանկտ Պետերբուրգի թատրոնները։ Քաղաքի հիմնական օպերայի և բալետի թատրոնը, որ գոյություն ուներ 1756 թվականից, 1832 թվականին վերանվանվել էր Ալեքսանդր կայսեր մոր՝ Ալեքսանդրայի պատվին՝ Ալեքսանդրինսկի թատրոն[45]։ Իսկ 1783 թվականին կառուցված մյուս օպերային թատրոնը, որ հրկիզվել էր, 1859 թվականին վերակառուցվում է և անվանվում կայսեր կնոջ՝ Մարիայի պատվին՝ Մարիինսկի թատրոն[46]։ Նիկոլայ կայսեր օրոք բացվել էր նաև Միխայլովսկի թատրոնը[47]։ Մեծ իրադարձություն էր Սանկտ Պետերբուրգի կրկեսի բացումը 1877 թվականին[48]։

20–րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նիկոլայ II

Մայրաքաղաքի զարգացումը շարունակվում է հաջորդ 2 կայսրերի օրոք։ 1892 թվականին հիմնվում է քաղաքապետի և գեներալ-նահանգապետի պաշտոն։ 25 տարվա ընթացքում փոխվել է 9 պաշտոնյա՝

Անունը Կառավարել է
Վիկտոր Վիլհելմի ֆոն Վալ[49] 1892 մայիսի 4 - 1895 դեկտեմբերի 6
Նիկոլայ Վասիլիի Կլեյգելս[50] 1895 դեկտեմբերի 6 - 1904 հունվարի 6
Իվան Ալեքսանդրի Ֆուլլոն[51] 1904 փետրվարի 2 - 1905 հունվարի 11
Վլադիմիր Ալեքսանդրի Դեդյուլին[52] 1905 հունվարի 17 - 1905 դեկտեմբերի 23
Դմիտրի Ֆեոդորի Տրեպով, գեներալ–նահանգապետ[53] * 1905 հունվարի 11 - 1905 մայիսի ընթացքում
Վլադիմիր Ֆեոդորի դեր Լաունից[54] 1905 դեկտեմբերի 23 - 1906 դեկտեմբերի 31
Դանիիլ Վասիլիի Դրաչևսկի[55] 1907 հունվարի 1 - 1914 հուլիս 1
Ալեքսանդր Նիկոլայի Օբոլենսկի[56] 1914 հուլիսի 2 - 1916 նոյեմբեր
Ալեքսանդր Պավելի Բալկ[57] 1916 նոյեմբերի 10 - 1917 փետրվարի 27

Երեք հեղափոխությունների քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան փրկված եկեղեցի

Սանկտ Պետերբուրգը հայտնի է որպես երեք հեղափոխությունների քաղաք[58]։ Դեռ 1825 թվականին Սանկտ Պետերբուրգում էր բռնկվել Դեկաբրիստների ապստամբությունը[59]։ 20–րդ դարի սկզբին բոլոր երեք ռուսական հեղափոխությունները՝ 1905–1907 թվականների[60], 1917 թվականի փետրվարյան բուրժուադեմոկրատական[61] և 1917 թվականի հոկտեմբերյան բոլշևիկյան հեղափոխությունները[62] սկիզբ են առել Ռուսական կայսրության մայրաքաղաքից։ Ավելին, Սանկտ Պետերբուրգը եղել է հենց այդ շարժումների բնօրրանը։ Այստեղ էր կենտրոնացված տերության մտավորական խավի զգալի մասը, որը, մշտական շփում ունենալով եվրոպական քաղաքակրթության հետ, ազդվել էր լուսավորական գաղափարախոսությամբ։ Միջին խավի շահերը համընկնում էին ազգային բուրժուազիայի նպատակներին։ Ազգի և հայրենիքի հոգսերով մտահոգված լինելով՝ նրանք ժողովրդի մեջ տարածում էին լուսավորական գաղափարներ։ Նրանք ցանկանում էին միջնադարյան ավատատիրական օրենքներով կառավարվող Ռուսաստանը դարձնել ժամանակակից եվրոպական պետություն, կայսեր անսահմանափակ իշխանությունը բաժանել բարձրագույն օրենսդիր և բարձրագույն գործադիր մարմինների միջև, որոնք ընտրվելու էին ազգաբնակչության կողմից։ Պետության կառավարմանը մասնակցելու էր նաև ժողովուրդը։

Ռուսական առաջին հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռուսական հեղափոխություն 1905–1907
Ծովակալների գլխավոր շինություն (Սանկտ Պետերբուրգ)

20-րդ դարի սկզբին Ռուսաստանը շարունակում էր մնալ միջնադարյան ավատատիրական կայսրություն՝ իր ներքին կառուցվածքով, պետական կարգով ու կառավարման համակարգով։ Տնտեսության ու մշակույթի զարգացումը մեծապես կախված էր եվրոպական երկրներից։ Ռազմական ու վարչաքաղաքական ոլորտներում շարունակում էին կիրառվել հնացված մեխանիզմներ, որոնք խոչընդոտում էին պետության ընդհանուր զարգացմանը։

Հեղափոխության բազմաթիվ պատճառներին ավելացավ նաև 1904-1905 թվականների ռուս–ճապոնական պատերազմում Ռուսաստանի բանակի և նավատորմի պարտությունը, ինչը ցույց տվեց ռուսական պետության հետամնացության աստիճանը։ Ռուսաստանի դիրքերը Հեռավոր Արևելքում թուլացան, և նա կորցրեց կարևոր ռազմավարական տարածքներ։ 1905 թվականի հունվարի 9-ին (22) հոգևորական Գեորգի Գապոնի գլխավորությամբ Պետերբուրգի աշխատավորները քաղաքական կոչերով բողոքի ցույց անցկացրին։ Ի պատասխան դրա՝ կայսերական զորքերը կրակ բացեցին նրանց վրա։ Այս օրը պատմության մեջ հայտնի է որպես «արյունոտ կիրակի»[63]։ Դա ազդանշան և շարժառիթ հանդիսացավ հեղափոխության բռնկման համար։ Ապստամբության ալիքը արագ տարածվեց ամբողջ կայսրությունով, հասնելով նաև Անդրկովկաս։ Ապստամբություն բարձրացրին նաև զինվորները և նավաստիները։ Միապետության հիմքերը սկսեցին քայքայվել։ Կայսրության ժողովուրդները իրենց քաղաքական, հոգևոր և աշխարհիկ առաջնորդների հետ ոտքի ելան։ Աչքի ընկան Լեհաստանի սոցիալիստական կուսակցությունը, Լիտվայի, Լեհաստանի ու Ռուսաստանի համահրեական միությունը, Դաշնակցությունը և Հնչակյան կուսակցությունը, Լատվիական սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը, Ֆիննական ակտիվ ընդդիմության կուսակցությունը, Բելառուսական սոցիալիստական գրոմոդան, վրացական ժողովրդադեմոկրատական ուժերը և այլն։ Այդպիսով՝ ոտքի էին ելել կայսրության գրեթե բոլոր հպատակները։

Սենատի և սինոդի շինություն

Եվրոպական համալսարաններում կրթված Նիկոլայ II կայսրը տեղի է տալիս ժողովրդական լայն զանգվածների պահանջին։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ին հրապարակվում է հռչակագիր, որով ընդունվում է պետության հիմնական օրենքը՝ սահմանադրությունը։ Դրանով ամրագրվում էին մարդու և քաղաքացու իրավունքները, մարդկանց իրավահավասարությունը, խոսքի ազատությունը, ցույցերի ու հանրահավաքների, ինչպես նաև՝ խղճի ու մտքի ազատությունը։ Հիմնադրվում է ռուսական պառլամենտը, որը բաղկացած էր երկու պալատից՝ Պետական խորհուրդ (ռուս.՝ Государственный Совет) և Պետական Դումա (ռուս.՝ Государственная Дума)։ Հեղափոխության ավարտին՝ 1907 թվականի հունիսի 3-ին (16), տեղի է ունենում «Հունիսերեքյան հեղաշրջումը» (ռուս.՝ Третьеиюньский переворот)։ Փոփոխություններ են մտցվում ընտրության անցկացման կարգի մեջ, ավելացվում է պատգամավորների քանակը։ Սակայն տեղական ինքնակառավարման մարմինները չէին իրականացնում հոկտեմբերի 17-ի հռչակագրով սահմանված փոփոխությունները։ Երկրի ճնշող մեծամասնությունը (շուրջ 80 տոկոս) կազմող բնակչության՝ գյուղացիության խնդիրը մնում էր չլուծված։ Ճիշտ է, աշխատավորների ժամերը կրճատվեցին՝ հասնելով օրական 9-10 ժամի, վերջ տրվեց գյուղացիների փոխանակմանը և ճորտատիրությանը, սահմանափակվեց ամբողջ ցարական համակարգի իշխանությունը, սակայն հեղափոխությունը չհասավ իր վերջնական նպատակին[63]։ Դա հող նախապատրաստեց նոր հեղափոխության համար։

Փետրվարյան հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Փետրվարյան հեղափոխություն (1917)

1914 թվականին սկսվել էր առաջին աշխարհամարտը։ Ռուսաստանը պատերազմին մասնակցում էր որպես Անտանտի անդամ։ Գերմանիան, Ավստրո–Հունգարիան և Իտալիան, վերջինիս փոխարեն ավելի ուշ՝ Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը, պատերազմ էին հայտարարել Ռուսաստանին։ Քաղաքական և հայրենասիրական հողի վրա, հակագերմանական տրամադրություններ ունեցող ռուսական վերնախավը 1914 թվականի օգոստոսի 8-ին (31), մայրաքաղաքը վերանվանում է Պետրոգրադ։ Այսինքն՝ գերմաներեն burg՝ քաղաք բառը, փոխարինվում է ռուսերեն համարժեքով՝ град։ Հաջորդ օրը «Биржевые новости» թերթի արտահերթ լույս համարում գրվում է[64]՝

Aquote1.png Մենք պառկեցինք քնելու Պետերբուրգում, զարթնեցինք արդեն Պետրոգրադու՛մ։ Ավարտվեց մեր քաղաքի պատմության պետերբուրգյան փուլը՝ իր գերմանական հետքով... Ուռա՛, պարոնայք
- Мы легли спать в Петербурге, а проснулись в Петрограде!.. Кончился петербургский период нашей истории с его немецким оттенком… Ура, господа!..
Aquote2.png


Առաջին համաշխարհային պատերազմը հյուծել էր Ռուսաստանին։ Կային հազարավոր զոհեր, սկսվել էր սովը, տարածվել էին համաճարակներ։ Ժողովրդի՝ հետզհետե աճող դժգոհությունը օգտագործելով՝ Պետրոգրադի հեղափոխական պարագլուխները, մտավորականության և ազգային բուրժուազիայի աջակցությամբ որոշում են ապստամբություն բարձրացնել։

«Ավրորա» հածանավ

1917 թվականի փետրվարի վերջին, նոր տոմարով՝ մարտին, Պետրոգրադում սկսվում են զանգվածային ցույցեր ու հանրահավաքներ։ Մասնակիցների թիվը հետզհետե ավելանում էր։ Փետրվարի 27-ին (մարտի 12) խաղաղ ցույցերը վերածվում են զինված ապստամբության. բանակը անցնում է ժողովրդի կողմը և գրավում քաղաքի կարևոր հատվածները, կառավարական շենքերը։ Այս իրավիճակում ցարական իշխանությունները անկարող գտնվեցին հապճեպ գործողություններ իրականացնել։ Մասնատված և պատերազմում թուլացած հավատարիմ ուժերը ի վիճակի չէին դիմադրություն ցույց տալ ապստամբներին, ազատագրել մայրաքաղաքը։ Նիկոլայ II-ը գահընկեց արվեց։ Դրանով փակվեց Ռուսաստանի պատմության կայսերական էջը։ 300 տարի տերության գլուխ կանգնած Ռոմանովների դինաստիան հեռացավ պատմության թատերաբեմից։ Երկրում հաստատվեց երկիշխանություն[65]։ Գեորգի Լվովի ղեկավարությամբ ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որը սերտ կապեր ուներ ազգային բուրժուազիայի և ազատական քաղաքական կուսակցությունների հետ։ Այն իր վերահսկողության տակ առավ ոչ միայն ցարական, այլև Պետական Դումայի, կառավարության իշխանությունը՝ իրեն ենթարկելով Սենատը և Սինոդը։ Իր հռչակագրում Ժամանակավոր կառավարությունը ներում շնորհեց քաղաքական բանտարկյալներին, հայտարարեց քաղաքացիական ազատության մասին, փոփոխության ենթարկեց տեղական ինքնակառավարման մարմինները, ցարական ժանդարմերիան փոխարինեց «ժողովրդական ոստիկանությամբ»[66]։ Երկրորդ իշխանությունը Պետերբուրգի բանվորների և զինվորների խորհուրդն էր։ 1917 թվականի մարտի 1-ին (14) նոր իշխանությունը հաստատվեց նաև Մոսկվայում, իսկ մարտ ամսի ընթացքում՝ ամբողջ պետության տարածքում[67]։

Հոկտեմբերյան հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հոկտեմբերյան հեղափոխություն
Սմոլնի. Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարան

1917 թվականի հոկտեմբերի 25-26-ին (նոյեմբերի 7-8) Պետրոգրադում տեղի է ունենում զինված ապստամբություն[68]։ 1918 թվականից օրացույցը փոխվում է, և, փաստացի, հեղափոխության ճիշտ ամիսը նոյեմբերն էր։ Սակայն հեղափոխությունը պատմության մեջ հայտնի է որպես Հոկտեմբերյան։ Դրա շարժառիթը Ժամանակավոր կառավարության կողմից բոլշևիկների թերթերի փակման մասին հրամանն էր։ Վլադիմիր Լենինի՝ ամիսներ տևած գաղափարախոսական հանրահավաքները ցանկալի արդյունք են տալիս։ Պետրոգրադի աշխատավոր խավը զինվորների և նավաստիների հետ ապստամբում է Ժամանակավոր կառավարության դեմ։ Հեղափոխությանն է մասնակցում ռուսական «հածանավ Ավրորան»։ Այդպես տապալվում է զարգացման կապիտալիստական ուղին ընտրած Ռուսաստանի հանրապետությունը, նրա բուրժուադեմոկրատական կառավարությունը։ Ռուսաստանը հռչակվում է խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Երկրում իշխանության են գալիս բոլշևիկները։ Դրանով սկսվում է Ռուսաստանի պատմության կոմունիստական էջը։

Հեղափոխությանը բոլշևիկները վաղուց էին պատրաստվում։ Դեռ գարնան և ամռան ամիսներին տեղի էին ունենում բուռն ցույցեր և հանրահավաքներ, որոնք երբեմն վերածվում էին զինված ընդհարումների։ Այդ է պատճառը, որ երբեմն Հոկտեմբերյան և Փետրվարյան հեղափոխությունները երբեմն միացյալ կերպով ներկայացնում են որպես Ռուսական հեղափոխություն։ Իրադարձությունները ծայրահեղ աստիճանի էին հասել հուլիս ամսին, երբ Պետրոգրադի կայազորի հազարավոր զինվորներ աշխատավոր բնակչության հետ պարբերաբար ցույցեր էին անցկացնում։ Գլխավոր նշանաբաններն էին՝ «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին» (ռուս.՝ «Вся власть Советам!») և «Կորչեն կապիտալիստ նախարարները» (ռուս.՝ «Долой министров-капиталистов!»)[69]։ Ամբոխին հանդարտեցնելու համար կառավարությունը հրատարակում է հռչակագիր, որով պատրաստակամություն է հայտնում վերանայել իշխանության բաժանման հարցը։ Մեծ դժվարությունների գնով փորձեր են արվում՝ վերականգնելու մայրաքաղաքի խաղաղությունը, սակայն ապարդյուն։ Նույնիսկ հոկտեմբերի վերջին, երբ զինված ապստամբություն է սկսվում, բուրժուադեմոկրատական կառավարությունը չէր սպասում, որ դա կպսակվի իրենց պարտությամբ, և Ռուսաստանում կհաստատվի բոլշևիկների իշխանությունը։ Հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ 22.40, Սմոլնիում բացվում է բանվորների և զինվորների համառուսաստանյան II համագումարը, որտեղ ընտրվում են բոլշևիկները և ձախ սոցիալիստները՝ էսէռները (ռուս.՝ СР-социалисты-революционеры)[70]։ Աջ սոցիալիստները լքում են համագումարի շենքը։

Անմիջապես հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, հրապարակվում է Հաշտության դեկրետը, ապա՝ հողի դեկրետը։ Առաջինը ենթադրում էր պատերազմից Ռուսաստանի դուրս գալը, իսկ երկրորդով պետության հողերը բաժանվում էին գյուղացիների և գյուղացիական տնտեսությունների միջև։ Հեղափոխությունից դժգոհ կապիտալիստները, նախկին ցարական գեներալների գլխավորությամբ, զենք են վերցնում բոլշևիկների դեմ։ Սկսվում է քաղաքացիական պատերազմ, որը ստանում է «Կարմիրների (բոլշևիկներ) և սպիտակների (մենշևիկներ) պայքար» անունը։ Քաղաքացիական պատերազմը ավարտվում է 1921 թվականին՝ կարմիրների հաղթանակով։ Բոլշևիկների կառավարությունը ընդունում է մի շարք դեկրետներ, որոնք ուղղված էին պետական կառուցմանը և տնտեսական զարգացմանը։ 1918 թվականի մարտի 5-ին խորհրդային կառավարությունը տեղափոխվում է Մոսկվա[71]։

Պետրոգրադը դադարում է լինել Ռուսաստանի մայրաքաղաք։ Նախկին կայսերական քաղաքը մի քանի տարվա ընթացքում լիովին կերպարանափոխվել էր։ Լինելով 3 հեղափոխությունների բնօրրան՝ այն զգալիորեն ենթարկվել էր ավերածությունների։ Բնակչությունը, որ 1916 թվականին հասել էր մոտ 2,5 միլիոնի[72], քաղաքացիական պատերազմի ավարտին՝ 1921 թվականին, կրճատվում է ավելի քան 3 անգամ (730․000)։ Քաղաքը լքել էր ռուսական ազնվականությունը, բուրժուազիան, հազարավոր արտասահմանցիներ, ովքեր կայսրության տարբեր ժամանակաշրջաններում հրավիրվել էին մայրաքաղաք՝ աշխատելու և ապրելու։ Բացի այդ, կանոնավոր իշխանության բացակայության պայմաններում խիստ տուժել էր քաղաքի տնտեսությունը և քաղաքային ենթակառուցվածքը։ Ջրմուղի՝ շարքից դուրս գալու պատճառով տարածվել էին զանազան համաճարակներ։ Սովը և շարունակվող բախումները լրացնում էին պակասը։ Մի շարք փողոցներում դիակներ կային։ Հեղափոխությանը հաջորդած ցրտաշունչ ձմեռը հիմնավորապես շարքից հանել էր քաղաքի տնտեսությունը և պետրոգրադցիների կյանքի՝ քիչ թե շատ բարվոք պայմանները։ Նախկին պալատները, թանգարաններն ու թատրոնները թալանի ու ավերի էին ենթարկվել։

Լենինգրադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական մայրաքաղաքից՝ շարքային քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ՌԽՖՍՀ
Նիկոլայ I կայսեր անվան երկաթգծի կայարանը այժմ՝ Մոսկվայի կայարան

1924 թվականի հունվարի 26-ին մահանում է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, «ժողովուրդների հայր» Վլադիմիր Իլյիչ Լենինը[73]։ Ի պատիվ նրան՝ Պետրոգրադը վերանվանվում է Լենինգրադ։ Քաղաքը այդպես է կոչվում իր պատմության ամբողջ խորհրդային հատվածում՝ մինչև 1991 թվականը։ Լենինգրադի բնակչությունն այդ ժամանակ հասնում էր մեկ միլիոնի, և զիջում էր ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվային։ Մինչդեռ նախահեղափոխական շրջանում՝ կայսրության գոյության վերջին տարիներին, պատկերը միանգամայն այլ էր. մայրաքաղաք Պետրոգրադում ապրում էր ավելի քան 2 միլիոն մարդ, և այդ ցուցանիշով այն կրկնակի գերազանցում էր նախկին մայրաքաղաք Մոսկվային։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Լենինգրադի եռամյա շրջափակումից հետո քաղաքի բնակչությունը, որ դարձյալ հասել էր 2 միլիոնի, իսկ շրջակա արվարձանների ու քաղաքների հետ կազմում էր 3 միլիոն, կրկին երեք անգամ կրճատվում է։ Մոսկվան հաստատում է ԽՍՀՄ առաջատար խոշորագույն քաղաքի կոչումը և այդպիսով Լենինգրադը (այժմ՝ Սանկտ Պետերբուրգին) դառնում է ԽՍՀՄ երկրորդ ամենամեծ քաղաքը։

Քայքայված տնտեսություն ունեցող կիսավեր Լենինգրադը վերականգնելու համար խորհրդային իշխանությունները առաջ են քաշում նոր տնտեսական քաղաքականություն (ՆԷՊ) (ռուս.՝ Новая Экономическая Политика)[74]։ Դեռ 1917 թվականին հիմնվել էր Պետրոսովետի հրատարակչությունը, որը վերանվանվում է «ԼենԻզդատ» (ռուս.՝ Лениздат)։ Միաժամանակ նոր կյանք է առնում Ռուսաստանի ամենաառաջին՝ Լենֆիլմ կինոստուդիան։

Լենինգրադում հիմնվում են նոր թաղամասեր։ 1924 թվականին կառուցվում է Նարվայի շրջանը (այժմ՝ Կիրովի շրջան)։ Նրա կենտրոնում են հայտնվում երկու հրապարակներ՝ Ստաչեկ հրապարակը, որտեղ գտնվում էր Նարվայի հաղթական կամարը, և նորակառույց Կիրովի հրապարակը։ Այնտեղ կանգնեցվում է ռուս հեղափոխական և կոմունիստ Սերգեյ Կիրովի արձանը։ Քաղաքով մեկ կառուցվում են մշակույթի պալատներ[75]։ 1930 թվականին քաղաքի յուրաքանչյուր արդյունաբերական շրջան ուներ իր մշակույթի տունը։ Այդպիսով՝ քաղաքը ԽՍՀՄ գոյության առաջին իսկ տարիներից սկսում է նոր շունչ ստանալ։

Կոմունիստական գաղափարախոսության արդյունքում ամբողջ երկրով մեկ փակվում էին հոգևոր կենտրոնները՝ եկեղեցիները, տաճարները, վանքերը և մզկիթները։ Դրանից անմասն չի մնում նաև Լենինգրադը։ Քաղաքի գրեթե բոլոր եկեղեցիները, այդ թվում՝ հռչակավոր Կազանի Աստվածամոր, Սուրբ Իսահակ տաճարները վերածվում են թանգարանների։ Երբեմն դրանք կրում էին «Կրոնի և աթեիզմի պատմության թանգարան» անունը։ Որոշ եկեղեցիներում գտնվում էին զանազան պետական հիմնարկներ, ինչպես նաև՝ լողավազաններ, պահեստներ, արհեստանոցներ և այլն։ Մի քանի եկեղեցիներ, այդ թվում՝ Պետերբուրգի հունական եկեղեցին, հիմնահատակ քանդվում են։ Մշակութային վանդալիզմից զերծ չեն մնում նաև թանգարանները․ 1929-1934 թվականներին աճուրդի են հանվում և վաճառվում Էրմիտաժի և Ռուսական թանգարանի ցուցանմուշների մեծ շարք։ Իրավիճակը փոխվում է, երբ աշխարհահռչակ հայ արևելագետ Հովսեփ Օրբելիին դառնում է պետության այդ խոշորագույն թանգարանի տնօրենը (1934-1951)[76][77]։

1934 թվականի դեկտեմբերի 1-ին սպանվում է Լենինգրադի կուսակցական առաջնորդ, ՀամԿ(բ) Կենտկոմի անդամ Սերգեյ Կիրովը։ Նրան հաջորդում է Անդրեյ Ժդանովը։ Հազարավոր լենինգրադցիներ այդ տարիներին դառնում են ստալինյան տեռորի զոհեր։

Հայրենական Մեծ Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լենինգրադի շրջափակում

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1941 թվականի հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիայի զորքերը, առանց պատերազմ հայտարարելու, ներխուժում են ԽՍՀՄ տարածք[78]։ Սկսվում է խորհրդային ժողովուրդների հայրենական մեծ պատերազմը։ Նույն տարում՝ սեպտեմբերի 8-ին, ֆաշիստական Գերմանիայի զորքերը Ֆինլանդիայի աջակցությամբ շրջափակում են Լենինգրադը։ Սա Պետերբուրգի պատմության ընթացքում առաջին և միակ շրջափակումն էր, որը տևեց ավելի քան երկուսուկես տարի՝ մոտ 900 օր։ Թեպետ արևելյան՝ ցամաքային կողմից ռուսական որոշ քաղաքներ կյանքի մարդասիրական միջանցք էին բացել, սակայն Լենինգրադը, այնուամենայնիվ, մատնվել էր սովի և ցրտի։ Իր հայտարարություններից մեկում Ադոլֆ Հիտլերը հայտնել էր, որ սկզբում այդպիսով կվերացնի Լենինգրադի բնակչությունը, ապա երկրի երեսից կսրբի նրա շենքերն ու կառույցները։ Լենինգրադցիները ոչ միայն դիմադրեցին թշնամուն և չհանձնվեցին, այլև պաշտպանության առան քաղաքի կարևորագույն բոլոր կառույցները, հակառակորդին չհանձնեցին Նևայի գետաբերանը, և ամբողջ ընթացքում վերահսկողությունից բաց չթողեցին կամուրջները և փողոցները։ 1943 թվականի փետրվարի 2-ին, երբ Կարմիր բանակի զորամիավորումները ճեղքել էին շրջափակման օղակը, միջնաբերդի շրջանում կառուցվում է ստորջրյա երկաթուղային կամուրջ-միջանցք։ Փետրվարի 4-ին տեղափոխվում են առաջին փոխադրագնացքները։ Մարտի 18-ին կառուցվում է վերջրյա երկաթուղային կամուրջ՝ Նևայի վրա։ Երկաթուղային ուղիղ կապը Մոսկվայի հետ վերականգնվում է շրջափակման ավարտից հետո[79]։

Հատված ամերիկյան ֆիլմից «Ինչու ենք պատերազմում»

1944 թվականի հոկտեմբերի 27-ին Կարմիր բանակը պաշարումից ազատագրեց Լենինգրադը։ Լենինգրադցիները ևս մասնակցեցին խորհրդային հայրենիքի ազատագրմանը։ Նրանցից շատերը ընդգրկվեցին Մերձբալթյան ճակատ, որի հրամանատարն էր բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը, ով պատերազմի ավարտից մի քանի տարի անց ստանում է մարշալի կոչում և դառնում ԽՍՀՄ ազգային հերոս։

Շրջափակման տարիներին սովի ու համաճարակների ընթացքում զոհվել էր շուրջ 630 000, ռմբակոծումներից՝ ևս 16 000 բնակիչ։ Հայրենական Մեծ Պատերազմում ցուցաբերած հերոսական վարքի, աննկուն կամքի և մինչև վերջ հակառակորդին չհանձնվելու և զենքը ցած չդնելու համար Լենինգրադը առաջինն էր ԽՍՀՄ եզակի քաղաքներից, որ ստացան հերոսի կոչում[80]։ Նախապատերազմյան (1939 թվական) Լենինգրադի ավելի քան երեք միլիոն բնակչությունը[81] կտրուկ նվազել էր։ Հարյուր հազարավոր ռուսներ էվակուացվել էին Լենինգրադից, սակայն պատերազմի ավարտից հետո՝ հետ են վերադարձել։ Շրջափակման ավարտին Լենինգրադում մնացել էր 546 հազար մարդ[82][83]։ 1950 թվականին, լենինգրադցիների աստիճանական, փուլ առ փուլ վերադարձից քաղաքի բնակչությունը հասավ 2 258 000-ի։

Լենինգրադը ծաղկման շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբության հրապարակ

Հետպատերազմյան շրջանում սկսվում է վերականգնվել և զարգացնել հյուսիսային մայրաքաղաքը։ Լենինգրադը խիստ տուժել էր երկրորդ աշխարհամարտի ընթացքում, բազմաթիվ շինություններ ու կառույցներ քանդվել էին հրետանակոծումից և կրակահերթից, իսկ քաղաքի շրջակայքի՝ թշնամուն անցած հատվածներում տեղի էր ունեցել թալան և ավար։ Հետագա տարիներին քաղաքի նախկին տեսքը գրեթե ամբողջությամբ վերականգնվում է, կառուցվում են նոր թաղամասեր, և Լենինգրադը կրկին բարձր է պահում ԽՍՀՄ ինտելեկտուալ և մշակութային կենտրոնի իր կոչումը։ 1946 թվականին Մոսկովյան շրջանում բացվում է հաղթանակի այգին։ Շինարարական աշխատանքները բուռն թափով սկսվում են 1947 թվականին։ 1952 թվականին կանգնեցվում է աշխարհահռչակ ռուս կոմպոզիտոր Ռիմսկի–Կորսակովի արձանը[84], կոնսերվատորիայի շենքի դիմաց՝ Թատերական հրապարակում։ 1953 թվականին բացվում է Պուշկինի տուն–թանգարանը[85]։ Հաջորդ տարի, քաղաքի մեծացմանը զուգահեռ, նրա սահմանների մեջ մտավ Լևաշովո ավանը, որտեղ կառուցվեց ռազմական օդանավակայան։ 1955 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ սկսվել է ստորգետնյա տրանսպորտի ուղիների կառուցումը, մետրո է իջեցվում առաջին էլեկտրագնացքը, իսկ նոյեմբերի 5-ին ստորագրվում է Լենինգրադի մետրոպոլիտենի շահագործման հրամանագիրը։ Առաջին գիծը իր մեջ ներառում էր 7 կայարան՝ քաղաքի կենտրոնից՝ Ապստամբության հրապարակից, հասնելով հարավարևմտյան Ավտովո թաղամասը։ Հետագայում այդ գիծը երկարացվում է հյուսիսային և հարավային ուղղությամբ, ապա՝ ավելացվում են 4 նոր մետրոյի գծեր։ Վերջին՝ 5-րդ գիծը հանդիսավոր կերպով բացվել է 2012 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այսօր մետրոպոլիտենը սպասարկում է օրական 2 միլիոն մարդու[86]։

Սանկտ Պետերբուրգի հեռուստաաշտարակ

1957 թվականին քաղաք արժանացավ Լենինի երկրորդ շքանշանի, 1965 թվականին՝ «Ոսկե աստղ» մեդալի, իսկ 1967 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի[24]։ 1962 թվականին կանգնեցվում է Լենինգրադի հեռուստաաշտարակը։ 1967 թվականին սկսում է Հոբելյանական մարզահամալիրի շահագործումը։ 1971 թվականին բացվում են Ֆեոդոր Դոստոևսկու[87] և Ռիմսկի–Կորսակովի տուն–թանգարանները[88]։ 1932 թվականի հունիսի 24-ին բացված Շոսսեյնայա աերոդրոմում 1973 թվականին կառուցվում է նոր ավիամատույց, և հիմնադրվում է Պուլկովո միջազգային օդանավակայանը։ Սկսվում են կանոնավոր թռիչքներ ոչ միայն ԽՍՀՄ, այլև աշխարհի այլ քաղաքներ։ Այսօր օդանավակայանից օգտվողների թիվը հասնում է տարեկան 13 միլիոն մարդու[89]։

1976 թվականին կառուցվում է «Զենիթ» սպորտի պալատը։ 1978 թվականին ավարտվում է իննովացիոն տեխնոլոգիաների «Ալթայ» ռադիոկապի ձևավորումը։ Դրա հիման վրա հետագայում պետք է ստեղծվեր բջջային կապը։ Այդ նպատակով Ֆինլանդիայի կայարանի շրջակայքում կառուցվում է նոր ավտոմատ հեռախոսային կայան և կանգնեցվում է կապի աշտարակը։ 1970-1980-ական թվականներին բացվում են նոր թատրոններ և թանգարաններ։

1980-ական թվականների կեսին քաղաքի բնակչությունը առաջին անգամ հասավ 5 միլիոնի։ Մինչ այժմ այդ ցուցանիշը պահպանվում է։

Տարի 1924[90] 1926[91] 1939[90] 1944[90] 1959[92] 1970[92] 1979[92] 1989[92]
Բնակիչ 1 221 000 1 590 770 2 920 000 546 000 3 321 196 3 949 501 4 588 183 5 023 506

1984 թվականին ԽՍՀՄ ԳԱԱ Լենինգրադի մասնաճյուղը։ Քաղաքի համար նորություն էր 1987 թվականին Նևա գետի ափին Տատյանա Սավենկոյի կողմից մանկական թատրոնի բացումը։

1990 թվականին հիմնադրվում է Բալթիկա գարեջրի գործարանը[93]։

Սանկտ Պետերբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևայի պողոտա. գիշեր

1991 թվականի հունիսի 12-ին անցկացվել էր հանրահավաք՝ Լենինգրադը Սանկտ Պետերբուրգ վերանվանելու համար[94]։ Քվեարկողների 54 տոկոսի համաձայնությամբ ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նստաշրջանը սեպտեմբերի 6-ին հաստատեց այդ որոշումը։ 1992 թվականի հունիսի 26-ին փոփոխությունը մտցվում է ՌԴ սահմանադրության մեջ[95]։ Սակայն մնացած անվանումները (Լենինգրադի մարզ, Լենինգրադի խճուղին Մոսկվայում և այլն) չեն փոխվում։ 1991 թվականի հունիսի 26-ին Սանկտ Պետերբուրգի առաջին և միակ քաղաքապետ է ընտրվում Անատոլի Սոբչակը։ Նրա ղեկավարման շրջանի ավարտից հետո՝ 1996 թվականի մարտի 13-ին, Սանկտ Պետերբուրգի իշխանությունն իրականացնում է նահանգապետը։ 2011 թվականից նահանգապետն է Գեորգի Պոլտավչենկոն, իսկ փոխնահանգապետի պաշտոնում է Մարատ Օգանեսյանը[96]։

ԽՍՀՄ փլուզման սկզբից վերաբացվում են փակված եկեղեցիները։ Այդպես, 1991 թվականին կրկին սկսում է գործել Նևայի պողոտայի վրա գտնվող Կազանի Աստվածամոր տաճարը, որը փակվել էր 1932 թվականին։ Քաղաքում կանգնեցվում են բազմաթիվ արձաններ, որոնց թվում էին արձակագիր Ֆեոդոր Դոստոևսկու, մարշալ Գեորգի Ժուկովի, բանաստեղծ Սերգեյ Եսենինի և այլոց արձանները։ Վերանորոգվել և վերակառուցվել են Կոնստանտինի պալատը Ստրելնայում, Արյան փրկված եկեղեցին Գրիբոյեդովի ջրանցքի մոտ, քաղաքի գլխավոր՝ Սուրբ Իսահակ տաճարը, որն այժմ գործում է որպես թանգարան, և այլն։ Վերանորոգվել և 2013 թվականի աշնանը շահագործման է հանձնվել Պալատական կամուրջը և Ծովակալների շենքը։ Միևնույն ժամանակ վերաբացվում և նորովի են ներկայացվում ճարտարապետական կոթողները։

Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշների ընդունումը սկսվում է անկախության վերականգնումից սկսած։ 1992 թվականի հունիսի 8-ին[97] ընդունվում է Սանկտ Պետերբուրգի դրոշը։ 2003 թվականի ապրիլի 23-ին վերականգնվում է 1730 թվականին ընդունված Սանկտ Պետերբուրգի զինանշանը, մայիսի 13-ին՝ օրհներգը։

Քաղաքի տնտեսության աշխուժացման գործում մեծ դեր ունի հիպերմարկետների ցանցի կառուցումը։ Նրանց մեջ առաջնեկը Լենտա խանութների ցանցն էր, որը հիմնել էր ռուս գործարար Օլեգ Ժերեբցովը 1993 թվականին։ 2001 թվականին բացվում է Օ'Քեյ խանութների ցանցը։

Վերսկսում է մշակութային կյանքի աշխուժացումը։ Կրկին կանգնեցվում են արձաններ, բացվում նոր թանգարաններ։ 1994 թվականի նոյեմբերի 19-ին բացվում է Չիժիկ-Պիժիկի արձանը՝ Ֆոնտանկայի ափին։

Սանկտ Պետերբուրգի վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդություն եկեղեցի

Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի 1994 թվականի մարտի 11-ի «Սանկտ Պետերբուրգի վարչատարածքային կառուցվածքի փոփոխության մասին» հրամանով Ձերժինսկու, Կույբիշևի և Սմոլնիի շրջանների տարածքները միացվեցին և կազմավորվեց Կենտրոնական շրջանը։ Դրանով ավարտվեց Սանկտ Պետերբուրգի վարչատարածքային բաժանման ձևավորումը և այն ստացավ ժամանակակից տեսքը։ Այժմ քաղաքը և նրա արբանյակ բնակավայրերը, որոնք ձևավորում են Սանկտ Պետերբուրգի ագլոմերացիան, բաժանված են 18 վարչական շրջանների։

ՌԴ երկրորդ քաղաքում բացվել են 50 օտարերկրյա հյուպատոսարաններ[98]։ Դրանք ոչ միայն մուտքի և ելքի թույլտվություն են տրամադրում ռուսաստանցիներին, այլև օգնում ֆիզիկական և իրավաբանական անձանց, նպաստում մշակութային և տնտեսական կապերի զարգացմանը։ Շատերը սպասարկում են Հյուսիսարևմտյան տարածաշրջանի ուրիշ մարզեր՝ Կարելիայի Հանրապետությանը, Մուրմանսկի, Արխանգելսկի, Նովգորոդի և այլ մարզերի բնակիչներին։

1990-2000-ական թվականների ընթացքում Սանկտ Պետերբուրգում սկիզբ դրվեց միջազգային սուբյեկտների հիմնադրմանը։ Հյուսիսային մայրաքաղաքում բացվել են հետևյալ հյուպատոսությունները՝

  1. Ադրբեջան Ադրբեջան, Սովետական 2-րդ փողոց, 27 Ա կորպուս
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Ֆուրշտատի փողոց, 15[99]
  3. Անգոլա Անգոլա, Շպալերնայա փողոց, 36, գրասենյակ 324
  4. Ավստրալիա Ավստրալիա, Իտալիայի փողոց, 1[100]
  5. Ավստրիա Ավստրիա, Ֆուրշտատի փողոց, 43
  6. Բանգլադեշ Բանգլադեշ, Վասիլիի կղզու 3-րդ գիծ, 8
  7. Բելառուս Բելառուս, Բոնչ-Բրուևիչի փողոց, 3ա
  8. Բրազիլիա Բրազիլիա, Մոյկայի առափնյա փողոց, 75
  9. Բուլղարիա Բուլղարիա, Ռիլեևի փողոց, 27
  10. Գերմանիա Գերմանիա, Ֆուրշտատի փողոց, 39[101]
  11. Դանիա Դանիա, Կամեննի կղզի, Մեծ ծառուղի, 13
  12. Էստոնիա Էստոնիա, Բոլշայա Մոնետնայա փողոց, 14[102]
  13. Թաիլանդ Թաիլանդ, Վասիլիի կղզի, Մեծ պողոտա, 9/6
  14. Թուրքիա Թուրքիա, Մալայա Մորսկայա փողոց, 6, բն.5
  15. Ինդոնեզիա Ինդոնեզիա, Կամեննոօստրովսկի պողոտա, 15
  16. Իսլանդիա Իսլանդիա, Թելմանի փողոց, 24
  17. Իսպանիա Իսպանիա, Շպալերնայա փողոց, 54
  18. Իտալիա Իտալիա, Թատերական փողոց, 10[103]
  19. Լատվիա Լատվիա, Վասիլի կղզու 10-րդ գիծ, 1[104]
  20. Լիտվա Լիտվա, Ռիլեևի փողոց, 37[105]
  21. Լեհաստան Լեհաստան, Սովետական 5-րդ փողոց, 12/14[106]
  22. Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս, Չեռնիշևսկու փողոց, 17[107]
  23. Հայաստան Հայաստան, Դեկաբրիստների փողոց, 22
  24. Հարավային Կորեա Հարավային Կորեա, Նեկրասովի փողոց, 32
  25. Հնդկաստան Հնդկաստան, Ռիլեևի փողոց, 35
  26. Նիդերլանդներ Նիդերլանդներ, Շպալերնայա փողոց, 38[108]
  27. Հունաստան Հունաստան, Չեռնիշևսկու փողոց, 17
  28. Հունգարիա Հունգարիա, Մարատի փողոց, 15
  29. Ղազախստան Ղազախստան, Գալերնայա փողոց, 11
  30. Ղրղզստան Ղրղզստան, Սուվորովի պողոտա, 40, գրասենյակ 18
  31. Ճապոնիա Ճապոնիա, Մոյկայի առափնյա փողոց, 29[109]
  32. Մալթա Մալթա, Կարմիր բանակի 8-րդ փողոց, 6ա/5
  33. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա, Պրոլետարիատի դիկտատուրայի փողոց, 5[110]
  34. Մոնակո Մոնակո, Անգլիական մերձափնյա փողոց, 42
  35. Նորվեգիա Նորվեգիա, Նևայի պողոտա, 25[111]
  36. Շվեդիա Շվեդիա, Մալայա Կոնյուշեննայա փողոց, 13[112]
  37. Շվեյցարիա Շվեյցարիա, Չեռնիշևսկու փողոց, 17[113]
  38. Շրի Լանկա Շրի Լանկա, Վասիլիի կղզու 17-րդ գիծ, 60
  39. Չեխիա Չեխիա, Տվերի փողոց, 5[114]
  40. Չիլի Չիլի, Վասիլիի կղզու 9-րդ փողոց, 34
  41. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Գրիբոեդովի ջրանցքի մերձափնյա փողոց, 134[115]
  42. Պակիստան Պակիստան, Վիբորգի մերձափնյա փողոց 29, գրասենյակ 516
  43. Ռումինիա Ռումինիա, Գորոխովայա փողոց, 4
  44. Սեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներ, Դետսկայա փողոց, 30
  45. Սլովակիա Սլովակիա, Օրբելի փողոց, 21, կորպուս 2
  46. Սլովենիա Սլովենիա, Անտոնենկո նրբանցք, 6ա, գրասենյակ 208
  47. Ուկրաինա Ուկրաինա, Բոնչ-Բրուևիչի փողոց, 1[116]
  48. Ֆիլիպիններ Ֆիլիպիններ, Վասիլիի կղզու Մեծ Պողոտա, 103
  49. Ֆինլանդիա Ֆինլանդիա, Պրեօբրաժենսկայա հրապարակ, 4[117]
  50. Ֆրանսիա Ֆրանսիա, Շպալերնայա փողոց, 38[118]
Պալատական կամուրջ

Վերսկսվում է մետրոպոլիտենի կառուցումը։ Այն հատկապես մեծ թափով շարունակվում է 21-րդ դարում։ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի է ունենում մետրոյի 5-րդ գծի բացումը։ Նրա կառուցումը այսօր ևս ընթացքի մեջ է, կառուցվում են այդ գծի 3 նոր կայարաններ։ Մոտ ապագայում ծրագրվում է կառուցել վեցերորդ գիծը՝ քաղաքի հարավային հատվածում։

1999 թվականին սկսում է կառուցվել և 2000 թվականին շահագործման է հանձնվում Սառցե պալատ մարզահամերգային համալիրը։ Առաջին խոշոր իրադարձությունը, որն անցկացվել է այստեղ, 2000 թվականի Հոկեյի աշխարհի առաջնությունն էր։ Համալիրը նախատեսված է 12 300 հանդիսատեսի համար, այստեղ անցկացվել և շարունակվում են անցկացվել համերգներ, մարզական մրցելույթներ, հյուրախաղեր և այլն։

2000 թվականին Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվում է վարչական փոփոխություն և երկրի տարածքը բաժանվում է դաշնային տարածաշրջանների։ Սանկտ Պետերբուրգը դառնում է Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանի կենտրոնը, որի մեջ մտնում են Արխանգելսկի, Կալինինգրադի, Լենինգրադի, Մուրմանսկի, Նովգորոդի, Պսկովի, Վոլոգդայի մարզերը, Նենեցյան ինքնավար օկրուգը, Կարելիայի և Կոմիի ինքնավար հանրապետությունները։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի

2001 թվականից սկսվում է Շղթայաձև ավտոճանապարհի կառուցումը (ռուս.՝ Кольцевая автомобильная дорога, КАД՝ ՇԱՃ)։ Այն շահագործման է հանձնվում 2011 թվականին։ Խճուղին զգալիորեն հեշտացնում է ներքաղաքային և միջքաղաքային տրանսպորտի գործունեությունը, բեռնաթափում քաղաքի կենտրոնը։ ՇԱՃ-ն ունի 142 կմ երկարություն, որից մոտ 30 կմ՝ Ֆիննական ծոցի վրայով 2 կողմից քաղաքին է կապում Կրոնշտադտի կղզին։ Ավտոգծերի թիվը 4-ից հասնում է 8-ի։ Շղթայաձև ավտոճանապարհը հիմնականում Սանկտ Պետերբուրգի սահմաններով է անցնում։

2003 թվականի մայիսի 27–ից մայիսի 31–ը քաղաքում մեծ շուքով նշվում է Սանկտ Պետերբուրգի հիմնադրման 300–ամյակը։ Այդ իրադարձությանը մասնակցելու են հրավիրվում հարյուրավոր հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից։ Դա տոնին հաղորդում է ոչ միայն համառուսական, այլև միջազգային կարևորություն։ Հայաստանի Հանրապետության կողմից Սանկտ Պետերբուրգին նվիրվում է խաչքար, որը դրված է հայ առաքելական եկեղեցու բակում։ Ի պատասխան դրա՝ համալսարանի բակում կանգնեցվում է աշխարհահռչակ հայ արևելագետ Հովսեփ Օրբելիի կիսանդրին՝ հայ համայնքի 300 ամյակի կապակցությամբ։ Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում կարևոր իրադարձություն էր նույն տարում Պետրոոպավլովսկի ջազային փառատոնի բացումը։

2004 թվականին շահագործման է հանձնվում Սանկտ Պետերբուրգի Օբուխովի մեծ կամուրջը, որը, ի տարբերություն քաղաքի մյուս՝ Ալեքսանդր Նևսկու, Երրորդության, Պալատական և այլ խոշոր կամուրջների, չի բացվում։

2006 թվականին քաղաքում տեղի ունեցավ Մեծ ութնյակի 32–րդ հանդիպումը։

2008 թվականին Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվում Ռուսաստանի Սահմանադրական դատարանը։ Այն զբաղեցնում է Դեկաբրիստների հրապարակում գտնվող նախկին Սենատի և սինոդի շինությունը։ Դա լրացուցիչ կարևորություն է հաղորդում քաղաքին՝ որպես վարչատարածքային կարևոր կենտրոնի։ Նույն տարում բացվում են Ռուսական օղու և Սուրճի թանգարանները։

2010 թվականին քաղաքի մշակութային կյանքում նորույթ էր Էրարտա թանգարանի բացումը։ Սանկտ Պետերբուրգը սկսում է աչքի ընկնել ջրային մարզաձևերով, գերազանցում ՌԴ բոլոր քաղաքներին և առաջատար դիրք զբաղեցնում Եվրոպայի նավահանգիստների շարքում։ Նույն տարում Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի, տրամվայի և տրոլեյբուսի կողքին ավելանում է ևս մեկ վերգետնյա քաղաքային տրանսպորտի տեսակ՝ ակվաբուսը։ Այն աշխատում է մայիս–հոկտեմբեր ամիսներին, և ունի մեկ երթուղի։ Ակվաբուսը Նևա գետով իրականացնում է ուղևորափոխադրումներ ծայրամասերից քաղաքի կենտրոն։ Ունի 4 կանգառ, որոնք մոտ են մետրոյի կայարաններին։ Երթուղին տևում է 45 րոպե։

2012 թվականի սեպտեմբերի 22–ին կրկին ծնվեց քաղաքի 5 միլիոներորդ բնակիչը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ լինելով ժամանակակից խոշոր մեգապոլիս՝ Սանկտ Պետերբուրգը նաև 500 հազարից մեկ միլիոնի հասնող ներգաղթյալ բնակչություն ունի[119]։

2013 թվականի սեպտեմբերի 5–ից 6–ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց Մեծ քսանյակի 8–րդ ժողովը, հրավիրվել էին նաև 7 երկրների առաջին դեմքեր։ Նրանք հյուրընկալվել էին Ստրելնայում գտնվող Կոնստանտինի պալատում՝ Սանկտ Պետերբուրգ–Պետերգոֆ ճանապարհին։

2014 թվականի հունվարի 27–ին շուքով նշվեց Լենինգրադի շրջափակումից դուրս բերման 70–ամյա տարելիցը։ Միևնույն ժամանակ՝ ձմռանը, նշվել է Ռուսաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատության՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի 290–ամյակը։ Մայիսի 22–24-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Միջազգային տնտեսագիտական ֆորումը[120]։ Այժմ քաղաքը պատրաստվում է Եվրոպայի գլխավոր թանգարաններից մեկի՝ Էրմիտաժի 250-ամյակի տոնակատարությանը։

2014 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ (79,3 տոկոս) Սանկտ Պետերբուրգի նահանգապետ վերընտրվեց Գեորգի Պոլտավչենկոն[121]։ Վերահաստատվեց կառավարող անձնակազմը, փոխնահանգապետի պաշտոնում վերանշանակվեց Մարատ Օգանեսյանը[122]։

2014 թվականի դեկտեմբերի 6-ին Էրմիտաժի հիմնադրման 250-ամյակը վերածվեց համաքաղաքային տոնի[123][124]։


Պուլկովո միջազգային օդանավակայան
Պուլկովո միջազգային օդանավակայան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պետրոս I-ը տեղադրեց Պետրոպավլոսկյան ամրոցը և հենց այդ օրը դարձավ Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օր
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Անդրեևա Ե. Ա. - Петербург – «город на костях»? (О мифологизировании истории)
  3. Պչելով Ե. Վ. - Антропонимия династии Романовых в XVII в.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Սանկտ Պետերբուրգի հիմնադրում, պաշտոնական կայք
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Լուպով Ս. Պ. - История строительства Петербурга в первой четверти XVIII века / АН СССР. Б-ка. Մոսկվա; Լենինգրադ, 1957. էջ 81, 195 էջեր
  6. հրապարակումներ հյուրանոցային բիզնեսի գծով
  7. Տուրիզմը Սանկտ Պետերբուրգում, պաշտոնական կայք
  8. Ս. Պետերբուրգը անցած տարի ընդունել է ավելի քան 6 միլիոն տուրիստ
  9. 9,0 9,1 9,2 Դարինսկի Ա. Վ География Ленинграда. — Л.։ Лениздат, 1982.
  10. Кулешов В. С. Нева։ свидетельства индоевропейской традиции // Ладога - первая столица Руси. 1250 лет непрерывной жизни. VII чтения памяти Анны Мачинской. СПб., 2003.
  11. 11,0 11,1 Санкт-Петербург, столица России/История // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  12. Յու. Գ. Ալեքսեև Поход 1477
  13. Иоанн III. 1462—1505
  14. 14,0 14,1 14,2 14,3 Վ. Վ. Մավրոդին Молодой Петербург // Основание Петербурга. - 2-е изд. - Л.։ Лениздат, 1983. - С. 58. - 208 с.
  15. Վ. Վ. Պոխլեբկին Внешняя политика Руси, России и СССР за 1000 лет в именах, датах, фактах. Войны и мирные договоры. - Международные отношения, 1995.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Ա. Ս Պուշկին - История Петра I. Собрание сочинений А.С. Пушкина в десяти томах. Том 8.
  17. Северная война (1700-1721)
  18. Եվգենի Վիկտորովիչ Տառլե - Северная война и шведское нашествие н Россию (1700-1721)
  19. 19,0 19,1 19,2 Պլոտր Կոշել. Первоначальный Петербург։ обитатели города на фоне болот и архитектуры
  20. Ս. Պ. Լուպով История строительства Петербурга в первой четверти XVIII века / АН СССР. Б-ка. М.; Л., 1957.
  21. Օ. Գ. Ագեև «Ведомость о перспективной дороге»
  22. Օ. Գ. Ագեև «Величайший и главнейший более всех градов в свете…» - град святого Петра. (Петербург в русском общественном сознании начала XVIII века). Санкт-Петербург։ Блиц, 1999
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Պետրոս I-ի Սանկտ Պետերբուրգը
  24. 24,0 24,1 24,2 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 4, էջ 557
  25. А. В. Даринский, В. И. Старцев, Д. Н. Мурин, Т. Г. Браже, А. Г. Бойко. Санкт-Петербург 1703-1719 / Под ред. А. В. Даринского. - СПб.։ Фирма «ГЛАГОЛ», 2000. - С. 464. - 68-69 с.
  26. Мосты и набережные Ленинграда / фот. В. П. Мельников, сост. П. П. Степнов. - Л.։ Лениздат, 1991. - С. 10.
  27. Սանկտ Պետերբուրգի պատմություն opeterburge.ru կայքում, վերցված է 13.09.2010, արխիվացվել է 21.08.2011 թ.
  28. Էրմիտաժի պաշտոնական կայք
  29. Վիտյազևա Վ. Ա., Կիրիկով Բ. Մ.։ Լենինգրադ։ Ճանապարհային ուղեցույց, 1988 թ.
  30. Ձմեռային պալատի մասին Սովետական Մեծ Հանրագիտարանում
  31. Պետերգոֆի Մեծ պալատը
  32. Ալեքսանդր Նևսկու Լավրայի Սուրբ Երրորդություն եկեղեցու պաշտոնական կայք
  33. Таврический дворец
  34. Յուսուպովների պալատի պաշտոնական կայք
  35. Սուրբ Կատարինե եկեղեցու պաշտոնական կայք
  36. Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի պաշտոնական կայք
  37. Սանկտ Պետերբուրգում հանդիսավորությամբ բացվել է Պետրոս I-ի հուշարձանը («Պղնձե հեծյալ»)
  38. Петру I (Медный всадник), памятник
  39. Авсеенко В. Г. История города С.-Петербурга в лицах и картинках. 1703-1903. Исторический очерк.- СПб.։ Сотис, 1995.- 240 с.- (Букинист. изд.).
  40. Крымская война
  41. Верховский В. М. Исторический очерк развития железных дорог в России с их основания по 1897 год. — СПб., 1899. — 591 с.
  42. Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետ, պաշտոնական կայք
  43. Макарову С. О., памятник
  44. Լենինգրադի մասին dic.academic.ru կայքում
  45. Ալեքսանդրինսկի թատրոնի պաշտոնական կայք
  46. Մարիինսկի թատրոնի պաշտոնական կայք
  47. Միխայլովսկի թատրոնի պաշտոնական կայք
  48. Սանկտ Պետերբուրգի կրկեսի պաշտոնական կայք
  49. Виктор Вильгельмович фон Валь градоначальник Санкт-Петербурга в 1892—1895 гг.
  50. Клейгельс Н.В. градоначальник 1895-1904
  51. Фуллон Иван Александрович, Русская армия в Великой войне: Картотека проекта
  52. Наряду с генерал-губернатором Дмитрием Треповым был назначен и градоначальник - Владимир Дедюлин
  53. Трепов, Дмитрий Федорович Трепов, Սովետական Մեծ Հանրագիտարանում
  54. Владимир Федорович фон-дер Лауниц. «Державной воли верный исполнитель»
  55. Драчевский Даниил Васильевич. Русская армия в Великой войне: Картотека проекта
  56. князь Оболенский Александр Николаевич. Русская армия в Великой войне: Картотека проекта
  57. Балк Александр Павлович. Русская армия в Великой войне: Картотека проекта
  58. Երեք հեղափոխությունների քաղաքը
  59. Восстание декабристов
  60. 1905-1907 թթ. Առաջին ռուսական հեղափոխությունը
  61. Февральская революция 1917 года
  62. 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը
  63. 63,0 63,1 Խիկար Բարսեղյան, Ռուսաստանյան առաջին հեղափոխությունը և նրա արձագանքները Հայաստանում
  64. «Мы легли спать в Петербурге, а проснулись в Петрограде!»
  65. 1917 թ. փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում
  66. Кара-Мурза, С. Г. Глава 2. Государство и право после Февральской революции 1917 г.. Истоpия советского государства и пpава. վերցված է 29.08.2011 թ.
  67. С. Куртуа, Н. Верт, Ж.-Л. Панне, А. Пачковски, К. Бартошек, Ж.-Л. Марголен, при участии Р. Коффер, П. Ригуло, П. Фонтен, И. Сантамария, С. Булук, «Чёрная книга коммунизма։ преступления, террор, репрессии», Три Века Истории, М., 1999, пер. под рук. Е. Л. Храмова. Часть 1. «Государство против своего народа». Глава 1. Парадоксы Октября
  68. ԽՍՀՄ քաղաքացիական պատերազմի պատմությունը
  69. Ա. Ռաբինովիչ. Բոլշևիկները գալիս են իշխանության
  70. 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխություն. Իրադարձությունների ժամանակագրություն
  71. Ուղևորություն Պետերբուրգից Մոսկվա
  72. Սանկտ Պետերբուրգ. 1703-2003։ Վիճակագրական հոբելյանական հավաքածու վերցված է 25.09.2013
  73. Լև Տրոցկի, Լենինի մասին
  74. НЭП
  75. Анна Тирле. Архитектура и благоустройство։ массовое строительство. Эра ДК и ЦПКиО. Часть II. opeterburge.ru. վերցված է 17.09.2010 թ.
  76. Орбели Иосиф Абгарович
  77. Հովսեփ Աբգարի Օրբելի (1887-1961). Ծննդյան 125 ամյակին
  78. Լենինգրադի 900-օրյա շրջափակում
  79. Լենինգրադի բլոկադա. 240 ՖՈՏՈ. Մաս 1
  80. Լենինգրադի շրջափակում
  81. 1939 թ. բնակչության համամիութենական մարդահամար
  82. Հյուսիսային մայրաքաղաքի բնակչություն
  83. Ленинград . Блокада . Подвиг
  84. Ն. Ա. Ռիմսկի Կորսակով. Պետերբուրգյան կոնսերվատորիայի պատմության էջերից
  85. Ալեքսանդր Պուշկինի համառուսաստանյան թանգարանի պաշտոնական կայք
  86. Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի պաշտոնական կայք
  87. Ֆեոդոր Դոստոևսկու գրական–հուշարձանային թանգարանի պաշտոնական կայք
  88. Ռիմսկի–Կորսակովի տուն–թանգարանի պաշտոնական կայք
  89. Օդանավակայանի պատմություն. Պուլկովո օդանավակայանի պաշտոնական կայք
  90. 90,0 90,1 90,2 Санкт-Петербург. 1703-2003։ Юбилейный статистический сборник վերցված է 13.10.2014
  91. 1926 թ. ՌԽՖՍՀ-ի և նրա շրջանների համամիութենական մարդահամար վերցված է 13.10.2014
  92. 92,0 92,1 92,2 92,3 1959 թ. բնակչության համամիութենական մարդահամար վերցված է 13.10.2014
  93. Բալթիկա գարեջրի գործարանի պաշտոնական կայք
  94. Закон РФ от 21 апреля 1992 г. N 2708-I "Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Советской Федеративной Социалистической Республики" (прекратил действие)
  95. УКАЗ ПРЕЗИДИУМА ВС РСФСР ОТ 06.09.91 N 1643-1 О ВОЗВРАЩЕНИИ ГОРОДУ ЛЕНИНГРАДУ ЕГО ИСТОРИЧЕСКОГО НАЗВАНИЯ САНКТ ПЕТЕРБУРГ
  96. Официальный сайт Администрации Санкт-Петербурга. Оганесян Марат Мелсович
  97. Решение Санкт–Петербургского городского Совета народных депутатов от 08.06.1992 № 96 «О флаге Санкт–Петербурга»
  98. Սանկտ Պետերբուրգի հյուպատոսություններ
  99. ԱՄՆ հյուպատոսության պաշտոնական կայք
  100. Ավստրալիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  101. Գերմանիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  102. Էստոնիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  103. Իտալիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  104. Լատվիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  105. Լիտվայի հյուպատոսության պաշտոնական կայք
  106. Լեհաստանի հյուպատոսության պաշտոնական կայք
  107. Կիպրոսի հյուպատոսության պաշտոնական կայք
  108. Նիդեռլանդների հյուպատոսության պաշտոնական կայք
  109. Ճապոնիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  110. Մեծ Բրիտանիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  111. Նորվեգիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  112. Շվեդիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  113. Շվեյցարիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  114. Չեխիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  115. Չինաստանի հյուպատոսության պաշտոնական կայք
  116. Ուկրաինայի հյուպատոսության պաշտոնական կայք
  117. Ֆիլիպինների հյուպատոսության պաշտոնական կայք
  118. Ֆրանսիայի հյուպատոսության պաշտոնական կայք
  119. ներգաղթյալ բնակչության թիվը Պետերբուրգում անընդհատ աճում է
  120. Միջազգային տնտեսագիտական ֆորումի պաշտոնական կայք-էջ
  121. Պետերբուրգում ավարտվեց նահանգապետի ընտրությունների ձայների հաշվարկը
  122. Սանկտ Պետերբուրգի վարչության պաշտոնական կայք
  123. Эрмитаж отметил 250-летие грандиозным 3D-шоу
  124. Էրմիտաժի 250-ամյակը նշել են շքեղ 3D շոուով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]