Սիմոն Ուշակով
| Ծնվել է | մոտ 1626[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[4] |
| Վախճանվել է | հունիսի 25, 1686 |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, սրբանկարիչ, օֆորտանկարիչ և արվեստագետ |
| Ժանր | Սրբանկարչություն |
| Թեմաներ | սրբապատկեր[5] |
| Աշակերտներ | Mikhail Ivanov Milyutin? և Georgy Zinovyev? |
Սիմոն Ֆեոդորովիչ Ուշակով (Պիմեն) (մոտ 1626[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն[4] - հունիսի 25, 1686, Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուս նկարիչ։ 1664 թվականից՝ Զինապալատի սրբանկարիչ, սրբանկարչական արվեստանոցի ղեկավար։ Մոսկվայի Կրեմլում նկարել է սրբապատկերներ, պարսունաներ, մանրանկարներ, ֆրեսկոներ և ղեկավարել Արխանգելսկի և Ուսպենսկի տաճարների (1669), Գրանովիտայա պալատի (1668) որմնանկարազարդումները, գծագրել է աշխարհագրական քարտեզներ և նախագծեր, փորագրիչների համար ստեղծել գծանկարներ, ինքն էլ զբաղվել է օֆորտով («Մահացու յոթ մեղք», 1665)։ Ուշակովը եղել է XVII դարի 3-րդ քառորդի ռուս գեղանկարչության ռեֆորմատորը, օգտագործելով ավանդական պատկերագրական սխեմաները՝ նա ձգտել է լուսաստվերով ձևի արտահայտման, անցումների մեղմության, սրբերի դիմապատկերների ծավալայնության, դըրանց ռեալության («Երրորդություն», 1671, Ռուսական թանգարան, Լենինգրադ, «Վլադիմիրյան Տիրամայր», 1668, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սրբանկարչության մասին իր տրակտատում (մոտ 1666) Ուշակովը արծարծել է սրբերի դիմապատկերների կենսական ճշմարտացիության խնդիրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Ուշակով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |