Երիկամաքարային հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երիկամաքարային հիվանդություն
Nefrolit.jpg
8մմ տրամագծով երիկամային քարի գունավոր լուսանկար
Ենթադաս calculus
Հիվանդության ախտանիշ Գոտկատեղի կամ որովայնի ուժեղ ցավ, արյունամիզություն, սրտխառնոց, փսխում
Բուժաքննություն Հիմնված է ախտանիշների, մեզի քննության, բժշկական նկարահանման վրա
Բժշկական մասնագիտություն ուրոլոգիա և նեֆրոլոգիա
ՀՄԴ-9 592.0, 592.1 և 592.9
ՀՄԴ-10 N20.0 և N20.9
Հիվանդությունների բազա 11346
MedlinePlus 000458
eMedicine 437096
MeSHID D007669 և D000069856
Kidney stones Վիքիպահեստում

Երիկամաքարային հիվանդություն կամ միզաքարային հիվանդություն, հայտնի է որպես ուրոլիթիազ, բնութագրվում է արտազատական համակարգում պինդ նյութի մասնիկների ՝ երիկամային քարերի առաջացմամբ[1]։ Երիկամային քարերը սովորաբար առաջանում են երիկամներում և օրգանիզմից հեռանում մեզի հոսքի հետ[1]։ Եթե քարը 5 միլիմետրից մեծանում է, կարող է առաջացնել միզածորանի խցանում, ինչը ուղեկցվում է գոտկատեղի հատվածում ուժեղ ցավով[1][2]: Քարը կարող է առաջացնել սրտխառնոց, մեզի մեջ արյան առկայություն կամ դժվարամիզություն[3]։

Մարդկանց կեսի մոտ տասը տարվա ընթացքում նորից քար է ձևավորվում[4]։ Քարերի մեծամասնությունը առաջանում է ժառանգականության և միջավայրի գործոնների զուգակցման արդյունքում[3]։ Ռիսկի գործոնները ներառում են մեզի մեջ կալցիումի բարձր մակարդակը (հիպերկալցիուրիա), ճարպակալումը, կալցիումային հավելումները, հիպերպարաթիրեոզը, հոդատապը, որոշ սննդամթերքներ, դեղանյութեր և բավարար չափով հեղուկներ չխմելը[3][5]։

Նրանք, ովքեր ունեցել են քարեր, կարող են կանխարգելել նոր քարերի առաջացումը՝ շատ հեղուկ խմելով, որպեսզի օրվա ընթացքում երկու լիտրից ավելի մեզ արտադրվի[6]։ Եթե դա բավականաչափ արդյունավետ չէ, կարելի է ընդունել թիազիդային միզամուղներ, ցիտրատներ (կիտրոնաթթվի ածանցյալներ) կամ ալոպուրինոլ[6]։ Խորհուրդ է տրվում խուսափել ֆոսֆորական թթու պարունակող զովացուցիչ ըմպելիքներից (օրինակ՝ կոլա)[6]։ Եթե քարը ախտանիշներ չի առաջացնում, բուժում չի նշանակվում, և սահմանվում է հսկողություն[3]։ Ախտանիշների առկայության պարագայում առաջին հերթին նշանակվում են ցավազրկողներ, օրինակ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ կամ օպիոիդներ[2][7]։ Մեծ քարեր ընկնելուն կարելի է օժանդակել տամսուլոսին դեղամիջոցով[8] կամ արտամարմնային հարված-ալիքային լիթոտրիպսիայի՝ քարափշրման պրոցեդուրայով[3], ուրետրոսկոպիայով կամ ենթամաշկային նեֆրոլիթոտոմիայով[3]։ Աշխարհում մարդկանց 1-ից 15%-ը իրենց կյանքի ինչ-որ փուլում ունենում են երիկամային քարեր[5]։ 2015 թվականին 22.1 միլիոն դեպք է գրանցվել[9], ինչը հանգեցրել է մահվան 16,100 դեպքի[10]։ Դրանք արևմտյան երկրներում ավելի հաճախ սկսել են հանդիպել 1970թ․-ից[5]։ Սովորաբար երիկամային քարերը տղամարդկանց մոտ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ[3]։ Երիկամային քարերի առկայությունը մարդկանց մոտ նկարագրվել է մարդկության պատմության ընթացքում։ Մ․թ․ա․ 600 թվականին թվագրվող վկայություններ կան երիկամային քարերի հեռացման վիրահատությունների վերաբերյալ[11]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է երիկամային սուր ցավին՝կոլիկին, բնորոշ տեղակայումը կրծքավանդակից ներքև և կոնքից վերև ընկած հատվածում։

Միզածորանում կամ երիկամի ավազանում խցանում առաջացրած քարի նշան է տանջալի, ընդմիջվող ցավը, որը ճառագայթվում է կողքից դեպի աճուկը կամ ազդրի ներքին հատվածը[12]։ Երիկամային սուր ցավը (երիկամային կոլիկը) բնութագրվում է որպես ցավի ամենաուժեղ զգացողություններից մեկը[13]։ Երիկամային քարերի պատճառով առաջացած երիկամային կոլիկը սովորաբար ուղեկցում է միզելու սուր ցանկությամբ, անհանգստությամբ, արյունամիզությամբ (հեմատուրիա), քրտնարտադրությամբ, սրտխառնոցով և փսխմամբ։ Այն սովորաբար ընմիջվող է, տևում է 20-60 րոպե և առաջանում է միզածորանի գալարակծկանքի պատճառով, որի նպատակը քարը դուրս մղելն է[12]։ Արտազատական համակարգի, վերարտադրողական համակարգի և մարսողական համակարգի միջև սաղմնաբանական կապը ընկած է դեպի սեռական գեղձերը ցավի ճառագայթման, ինչպես նաև ուրոլիթիազին բնորոշ սրտխառնոցի և փսխման հիմքում[14]: Մեկ կամ երկու միզածորաններում մեզի հոսքի կանգի պատճառով կարող է դիտվել հետերիկամային ազոտեմիա և երիկամի ջրակալում (հիդրոնեֆրոզ)[15]։ Որովայնի ստորին ձախ հատվածում ցավը երբեմն կարելի է շփոթել դիվերտիկուլյոզի (հաստ աղիքի դիվերկուլային հիվանդություն) հետ, քանի որ այդ հատվածում սիգմայաձև խթաղիքը հարում է միզածորանին և ցավի իրական տեղը դժվար է որոշել։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ քանակությամբ հեղուկ ընդունելու հետևանքով առաջացած ջրազրկումը քարերի ձևավորման գլխավոր պատճառն է[16][17]։ Ճարպակալումը նույնպես մեծ ազդեցություն ունեցող ռիսկի գործոն է։

Սննդում կենդանական ծագման սպիտակուցների[18], նատրիումի, շաքարների, այդ թվում՝ մեղրի, զտված շաքարների, ֆրուկտոզի և ֆրուկտոզի բարձր պարունակությամբ եգիպտացորենի օշարակի[19], օքսալատների[20], թուրինջի հյութը և խնձորի հյութը կարող են մեծացնել երիկամային քարերի առաջացման ռիսկը[17]։

Երիկամային քարերը կարող են առաջանալ նյութափոխանակության խանգարումներից, օրինակ՝ երիկամային տուբուլյար ացիդոզից[21], Դենտի հիվանդությունից[22], հիպերպարաթիրեոզից[23], առաջնային հիպերօքսալուրիայից[24] կամ սպունգային երիկամներից։ Երիկամային քարեր ունեցող մարդկանց 3-ից 20%-ը ունի սպունգային երիկամներ[25][26]։

Երիկամային քարերը ավելի տարածված են Կրոնի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ[27]։ Կրոնի հիվանդությունը կապված է հիպերօսքալուրիայի և մագնեզիումի թերներծծման հետ[28]։ Կրկնվող երիկամային քարեր ունեցող մարդը կարող է հետազոտվել՝ այս հիվանդությունների առկայությունը պարզելու համար։ Դա սովորաբար արվում է մեզի 24-ժամյա հավաքմամբ։ Մեզը հետազոտվում է, որպեսզի պարզվի, թե ինչն է նպաստում քարերի առաջացմանը[15]։

Կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելիչ միջոցառումները կախված են քարերի տեսակից։ Կալցիումային քարեր ունեցողներին խորհուրդ է տրվում խմել շատ հեղուկ, թիազիդային միզամուղներ և ցիտրատներ։ Արյան կամ մեզի մեջ միզաթթվի աղերի բարձր պարունակության դեպքում արդյունավետ է ալոպուրինոլի ընդունումը[29][30]։

Սննդակարգային փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը պետք է համապատասխանեցվի քարի տեսակին։ Սննդակարգը կարող է էական ազդեցություն ունենալ երիկամային քարերի առաջացման վրա։ Կանխարգելիչ միջոցառումները ներառում են սննդակարգի փոփոխության և դեղամիջոցների որոշակի համադրություններ և միտված են երիկամներում արտազատվող մեզի մեջ քար առաջացնող նյութերի նվազեցմանը[31]։ Ներկայումս երիկամային քարերի ձևավորումը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում[32]՝

  • մեծացնել հեղուկի ընդունումը, որպեսզի մեզի օրական արտազատումը գերազանցի երկու լիտրը,
  • մեծացնել կիտրոնաթթվի ընդունումը․ կիտրոնի հյութը կիտրոնաթթվի ամենահարուստ բնական աղբյուրն է[33],
  • չափավորել կալցիումի ընդունումը,
  • սահմանափակել նատրիումի ընդունումը,
  • խուսափել վիտամին C-ի հավելումների մեծ չափաբաժիններից,
  • սահմանափակել կենդանական սպիտակուցի ընդունումը (օրական երկու անգամից ոչ ավելի) (կենդանական սպիտակուցի ընդունման և երիկամային քարերի առաջացման միջև կապը ցույց է տրվել տղամարդկանց մոտ[34]),
  • սահմանափակել կոլա զովացուցիչ ընմպելիքի[35] օգտագործումը և չխմել շաբաթական մեկ լիտրից ավելի, քանի որ այն պարունակում է ֆոսֆորական թթու[36]։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարի չափսը ազդում է քարի ինքնաբերական տեղաշարժին։ Օրինակ՝ փոքր քարերի (5 մմ-ից փոքր տրամագծով) մինչև 98%-ը կարող է ախտանիշների ի հայտ գալուց չորս շաբաթվա ընթացքում ինքնաբերաբար ընկնել միզարձակման ժամանակ[37], իսկ մեծ քարերի (5-10մմ տրամագծով) ընկնելու հավանականությունը 53%-ից փոքր է[38]։ Քարի սկզբնական տեղակայումը ևս ազդում է ընկնելու հավանականության վրա։ Ընկնելու հավանականությունը մերձադիր միզածորանում 48% է, մինչդեռ միզապարկամիզածորանային միացման հատվածում հասնում է 79%-ի՝ անկախ քարի չափսից[39]։ Եթե արտազատական համակարգում բարձր աստիճանի խցանում կամ դրա հետ կապված բորբոքում չկա, ախտանիշները համեմատաբար թույլ են արտահայտված․ քարերի հեռացմանը նպաստելու համար կարող են օգտագործվել տարբեր ոչ վիրահատական միջոցներ[40]։ Հաճախակի քարեր ունեցողներին անհրաժեշտ է ավելի խիստ վերահսկողություն, ներառյալ բավարար քանակությամբ հեղուկի և որոշակի դեղամիջոցների ընդունումը[41]։

Լիթոտրիպսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտոտրիպսիայի սարքը վիրահատական սենյակում։ Հետին պլանում երևում են նաև այլ սարքեր, օրինակ՝ ցավազրկման սարքը և շարժական ֆլութորոսկոպիկ համակարգը (C-arm)

Արտամարմնային հարված-ալիքային քարափշրումը երիկամային քարերը հեռացնելու ոչ ինվազիվ եղանակ է։ Հիմնականում այս եղանակը կիրառվում է, երբ քարը գտնվում է երիկամի ավազանին մոտ։ Քարափշրման ժամանակ 30-ից 60 րոպեի ընթացքում քարափշրիչ մեքենան արձակում է մեծ ինտենսիվությամբ ֆոկուսացված ուլտրաձայնային էներգիայի բաժիններ, որոնք առաջացնում են քարերի մասնատում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1984 թվականին ներմուծվելուց հետո քարափշրումը լայնորեն ընդունվեց որպես երիկամային և միզածորանային քարերի այլընտրանքային բուժում[42]։ Քարափշրումը ներկայումս կիրառվում է երիկամում կամ միզածորանի վերին հատվածում տեղակայված քարերի փշրման համար, եթե քարերի ընդհանուր չափսը չի գերազանցում 20մմ-ը, իսկ ախտահարված երիկամի կառուցվածքը պահպանված է[43]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 "Kidney Stones in Adults". February 2013. [1] from the original on 11 May 2015. Retrieved 22 May 2015
  2. 2,0 2,1 Miller NL, Lingeman JE (2007)։ «Management of kidney stones»։ BMJ 334 (7591): 468–72։ PMC 1808123։ PMID 17332586։ doi:10.1136/bmj.39113.480185.80։ Արխիվացված օրիգինալից 27 December 2010-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Kidney Stones in Adults»։ February 2013։ Արխիվացված օրիգինալից 11 May 2015-ին։ Վերցված է 22 May 2015 
  4. Morgan, MS; Pearle, MS (14 March 2016). "Medical management of renal stones". BMJ (Clinical research ed.). 352: i52. doi:10.1136/bmj.i52. PMID 26977089.
  5. 5,0 5,1 5,2 Morgan MS, Pearle MS (14 March 2016)։ «Medical management of renal stones.»։ BMJ (Clinical research ed.) 352: i52։ PMID 26977089։ doi:10.1136/bmj.i52 
  6. 6,0 6,1 6,2 Qaseem A, Dallas P, Forciea MA, Starkey M և այլք: (4 November 2014)։ «Dietary and pharmacologic management to prevent recurrent nephrolithiasis in adults: A clinical practice guideline from the American College of Physicians»։ Annals of Internal Medicine 161 (9): 659–67։ PMID 25364887։ doi:10.7326/M13-2908 
  7. Afshar K, Jafari S, Marks AJ, Eftekhari A, MacNeily AE (29 June 2015)։ «Nonsteroidal anti-inflammatory drugs (NSAIDs) and non-opioids for acute renal colic.»։ The Cochrane Database of Systematic Reviews 6: CD006027։ PMID 26120804։ doi:10.1002/14651858.CD006027.pub2 
  8. Wang RC, Smith-Bindman R, Whitaker E, Neilson J, Allen IE, Stoller ML, Fahimi J (7 September 2016)։ «Effect of Tamsulosin on Stone Passage for Ureteral Stones: A Systematic Review and Meta-analysis.»։ Annals of Emergency Medicine։ PMID 27616037։ doi:10.1016/j.annemergmed.2016.06.044 
  9. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6 
  10. GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators. (8 October 2016)։ «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1459–1544։ PMC 5388903 ։ PMID 27733281։ doi:10.1016/s0140-6736(16)31012-1 
  11. Schulsinger David A. (2014)։ Kidney Stone Disease: Say NO to Stones! (անգլերեն)։ Springer։ էջ 27։ ISBN 9783319121055։ Արխիվացված օրիգինալից 8 September 2017-ին 
  12. 12,0 12,1 Preminger GM (2007)։ «Chapter 148: Stones in the Urinary Tract»։ in Cutler RE։ The Merck Manual of Medical Information Home Edition (3rd ed.)։ Whitehouse Station, New Jersey: Merck Sharp and Dohme Corporation 
  13. Fang LST (2009)։ «Chapter 135: Approach to the Paient with Nephrolithiasis»։ in Goroll AH, Mulley AG։ Primary care medicine: office evaluation and management of the adult patient (6th ed.)։ Philadelphia: Lippincott Williams & Wilkins։ էջեր 962–7։ ISBN 978-0-7817-7513-7 
  14. Pearle MS, Calhoun EA, Curhan GC (2007)։ «Ch. 8: Urolithiasis»։ in Litwin MS, Saigal CS։ Urologic Diseases in America (NIH Publication No. 07–5512)։ Bethesda, Maryland: National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases, National Institutes of Health, United States Public Health Service, United States Department of Health and Human Services։ էջեր 283–319։ Արխիվացված օրիգինալից 18 October 2011-ին 
  15. 15,0 15,1 Cavendish M (2008)։ «Kidney disorders»։ Diseases and Disorders 2 (1st ed.)։ Tarrytown, New York: Marshall Cavendish Corporation։ էջեր 490–3։ ISBN 978-0-7614-7772-3 
  16. Preminger GM (2007)։ «Chapter 148: Stones in the Urinary Tract»։ in Cutler RE։ The Merck Manual of Medical Information Home Edition (3rd ed.)։ Whitehouse Station, New Jersey: Merck Sharp and Dohme Corporation 
  17. 17,0 17,1 Curhan GC, Willett WC, Rimm EB, Spiegelman D և այլք: (Feb 1996)։ «Prospective study of beverage use and the risk of kidney stones»։ American Journal of Epidemiology 143 (3): 240–7։ PMID 8561157։ doi:10.1093/oxfordjournals.aje.a008734 
  18. Preminger GM (2007)։ «Chapter 148: Stones in the Urinary Tract»։ in Cutler RE։ The Merck Manual of Medical Information Home Edition (3rd ed.)։ Whitehouse Station, New Jersey: Merck Sharp and Dohme Corporation 
  19. Knight J, Assimos DG, Easter L, Holmes RP (2010)։ «Metabolism of fructose to oxalate and glycolate»։ Hormone and Metabolic Research 42 (12): 868–73։ PMC 3139422։ PMID 20842614։ doi:10.1055/s-0030-1265145 
  20. Johri N, Cooper B, Robertson W, Choong S և այլք: (2010)։ «An update and practical guide to renal stone management»։ Nephron Clinical Practice 116 (3): c159–71։ PMID 20606476։ doi:10.1159/000317196։ Արխիվացված օրիգինալից 6 October 2012-ին 
  21. Moe OW (2006)։ «Kidney stones: Pathophysiology and medical management»։ The Lancet 367 (9507): 333–44։ PMID 16443041։ doi:10.1016/S0140-6736(06)68071-9։ Արխիվացված օրիգինալից 15 August 2011-ին 
  22. Thakker RV (2000)։ «Pathogenesis of Dent's disease and related syndromes of X-linked nephrolithiasis»։ Kidney International 57 (3): 787–93։ PMID 10720930։ doi:10.1046/j.1523-1755.2000.00916.x։ Արխիվացված օրիգինալից 5 November 2012-ին 
  23. National Endocrine and Metabolic Diseases Information Service (2006)։ «Hyperparathyroidism (NIH Publication No. 6–3425)»։ Information about Endocrine and Metabolic Diseases: A-Z list of Topics and Titles։ Bethesda, Maryland: National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases, National Institutes of Health, Public Health Service, US Department of Health and Human Services։ Արխիվացված օրիգինալից 24 May 2011-ին։ Վերցված է 27 July 2011 
  24. Hoppe B, Langman CB (2003)։ «A United States survey on diagnosis, treatment, and outcome of primary hyperoxaluria»։ Pediatric Nephrology 18 (10): 986–91։ PMID 12920626։ doi:10.1007/s00467-003-1234-x 
  25. Reilly, RF, Jr, Ch. 13: "Nephrolithiasis".  In Reilly Jr & Perazella 2005, էջեր. 192–207 .
  26. National Kidney and Urologic Diseases Information Clearinghouse (2008)։ «Medullary Sponge Kidney (NIH Publication No. 08–6235)»։ Kidney & Urologic Diseases: A-Z list of Topics and Titles։ Bethesda, Maryland: National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases, National Institutes of Health, Public Health Service, US Department of Health and Human Services։ Արխիվացված օրիգինալից 7 August 2011-ին։ Վերցված է 27 July 2011 
  27. National Digestive Diseases Information Clearinghouse (2006)։ «Crohn's Disease (NIH Publication No. 06–3410)»։ Digestive Diseases: A-Z List of Topics and Titles։ Bethesda, Maryland: National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases, National Institutes of Health, United States Public Health Service, United States Department of Health and Human Services։ Արխիվացված օրիգինալից 9 June 2014-ին։ Վերցված է 27 July 2011 
  28. Farmer RG, Hossein Mir-Madjlessi S, Kiser WS (1974)։ «Urinary excretion of oxalate, calcium, magnesium, and uric acid in inflammatory bowel disease: Relationship to urolithiasis»։ Cleveland Clinic Quarterly 41 (3): 109–17։ PMID 4416806։ doi:10.3949/ccjm.41.3.109 
  29. Fink HA, Wilt TJ, Eidman KE, Garimella PS և այլք: (2 April 2013)։ «Medical management to prevent recurrent nephrolithiasis in adults: A systematic review for an American College of Physicians clinical guideline»։ Annals of Internal Medicine 158 (7): 535–43։ PMID 23546565։ doi:10.7326/0003-4819-158-7-201304020-00005 
  30. Qaseem A, Dallas P, Forciea MA, Starkey M և այլք: (4 November 2014)։ «Dietary and pharmacologic management to prevent recurrent nephrolithiasis in adults: A clinical practice guideline from the American College of Physicians»։ Annals of Internal Medicine 161 (9): 659–67։ PMID 25364887։ doi:10.7326/M13-2908 
  31. Parmar MS (2004)։ «Kidney stones»։ British Medical Journal 328 (7453): 1420–4։ PMC 421787։ PMID 15191979։ doi:10.1136/bmj.328.7453.1420 
  32. Finkielstein VA, Goldfarb DS (2006)։ «Strategies for preventing calcium oxalate stones»։ Canadian Medical Association Journal 174 (10): 1407–9։ PMC 1455427։ PMID 16682705։ doi:10.1503/cmaj.051517։ Արխիվացված օրիգինալից 15 October 2008-ին 
  33. Penniston, Kristina, PhD, RD. Citric Acid and Kidney Stones Archived 7 May 2015 at the Wayback Machine.. UW Hospital Metabolic Stone Clinic. Retrieved: 8 March 2015.
  34. Taylor EN, Curhan, GC (September 2006)։ «Diet and fluid prescription in stone disease»։ Kidney International 70 (5): 835–9։ PMID 16837923։ doi:10.1038/sj.ki.5001656 
  35. Fink HA, Wilt TJ, Eidman KE, Garimella PS և այլք: (2 April 2013)։ «Medical management to prevent recurrent nephrolithiasis in adults: A systematic review for an American College of Physicians clinical guideline»։ Annals of Internal Medicine 158 (7): 535–43։ PMID 23546565։ doi:10.7326/0003-4819-158-7-201304020-00005 
  36. «What are kidney stones?»։ kidney.org։ Արխիվացված օրիգինալից 14 May 2013-ին։ Վերցված է 19 August 2013 
  37. Miller NL, Lingeman JE (2007)։ «Management of kidney stones»։ BMJ 334 (7591): 468–72։ PMC 1808123։ PMID 17332586։ doi:10.1136/bmj.39113.480185.80։ Արխիվացված օրիգինալից 27 December 2010-ին 
  38. Gettman MT, Segura JW (2005)։ «Management of ureteric stones: Issues and controversies»։ British Journal of Urology International 95 (Supplement 2): 85–93։ PMID 15720341։ doi:10.1111/j.1464-410X.2005.05206.x 
  39. Gettman MT, Segura JW (2005)։ «Management of ureteric stones: Issues and controversies»։ British Journal of Urology International 95 (Supplement 2): 85–93։ PMID 15720341։ doi:10.1111/j.1464-410X.2005.05206.x 
  40. Knudsen, BE; Beiko, DT; Denstedt, JD, Ch. 16: "Uric Acid Urolithiasis".  In Stoller & Meng 2007, էջեր. 299–308 .
  41. Macaluso JN (1999)։ «Management of stone disease—bearing the burden»։ The Journal of Urology 156 (5): 1579–80։ PMID 8863542։ doi:10.1016/S0022-5347(01)65452-1 
  42. Shock Wave Lithotripsy Task Force (2009)։ «Current Perspective on Adverse Effects in Shock Wave Lithotripsy»։ Clinical Guidelines։ Linthicum, Maryland: American Urological Association։ Արխիվացված օրիգինալից-ից 18 July 2013-ին։ Վերցված է 13 October 2015 
  43. Lingeman JE, Matlaga BR, Evan AP (2007)։ «Surgical Management of Urinary Lithiasis»։ in Wein AJ, Kavoussi LR, Novick AC, Partin AW, Peters CA։ Campbell-Walsh Urology։ Philadelphia: W. B. Saunders։ էջեր 1431–1507 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]