Հիպերպարաթիրեոիդիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիպերպարաթիրեոդիզմ
Illu thyroid parathyroid.jpg
Տեսակ Առաջնային, երկրորդային
Ենթադաս parathyroid gland disease[1]
Պատճառ Առաջնային՝ հարվահանաձև գեղձի ադենոմա, բազմաթիվ ուռուցքներ, հարվահանաձև գեղձի քաղցկեղ[2][3]
,
Բուն պատճառ C48259[1] և C48259[4]
Հիվանդության ախտանշաններ անախտանիշ, երիկամային քարեր,թուլություն, դեպրեսիա, ոսկրային ցավեր, ավելացած միզարտադրություն, շփոթվածություն [2][3][5]
Բժշկական մասնագիտություն Էնդոկրինոլոգիա
OMIM 145000, 145001, 610071, 610071, 145001 և 145000
Հիվանդությունների բազա 20710
MedlinePlus 001215
eMedicine 127351
MeSHID D006961 և D006961
Disease Ontology DOID:13543 և DOID:13543
NCI Thesaurus C48259[1] և C48259[4]
Ախտորոշում արյան մեջ կալցիումի և պարաթհորմոնի բարձր մակարդակ[3]
Բուժում Հսկողություն, վիրահատություն, ֆիզլուծույթով ներերակային ինֆուզիա,[2][3]
Բարդություններ օստեոպորոզ[3][5]
Հաճախություն 2:1000[5]
Hyperparathyroidism Վիքիպահեստում

Հիպերպարաթիրեոիդիզմ, արյան մեջ պարաթհորմոնի նորմայից բարձր մակարդակ[2][6]: Դրա պատճառներն են կամ հարվահանաձև գեղձի չափից շատ պարաթհորմոն արտադրելը (առաջնային հիպերպարաթիրեոիդիզմ) կամ էլ այլ գործոնները, որոնք բերում են հարվահանաձև գեղձի կողմից այդ հորմոնի արտադրության ավելացմանը (երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմ)[2]:  Առաջնային հիպերպարաթիրեոդիզմով հիվանդների մեծամասնությունը ախտորոշման պահին գանգատներ չի ներկայացնում[5], իսկ գանգատներ ունեցող մարդկանց մոտ ամենատարածվածը դա երիկամային քարեր են, ինչպես նաև թուլություն, դեպրեսիա, շփոթվածություն և բարձրացած միզարտադրություն[2][3]: Հիպերպարաթիրեոդիզմի երկու տեսակներն էլ ավելացնում են օստեոպորոզի զարգացման ռիսկը[5][3]:

Առաջնային հիպերպարաթիրեոդիզմի դեպքերի մոտ 80% պայմանավորված է եզակի բարորակ ուռուցքի առկայությամբ, որը հայտնի է որպես հարվահանաձև գեղձի ադենոմա (բարորակ ուռուցք, որը բաղկացած է հարվահանաձև գեղձի բջիջներից), մնացած այլ դեպքերում առկա են բազմաթիվ բարորակ ուռուցքներ[2][3]: Հազվադեպ հիպերպարաթիրեոիդիզմի պատճառը կարող է լինել հարվահանաձև գեղձի քաղցկեղը[3]: Երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմը զարգանում է սովորաբար վիտամին D անբավարարության, քրոնիկ երիկամային անբավարարության կամ այլ գործոնների հետևանքով, որոնք բերում են արյան մեջ կալցիումի քանակի նվազմանը[2]: Առաջնային հիպերպարաթիրեոդիզմի ախտորոշումը հիմնվում է արյան մեջ կալցիումի և պարաթհորմոնի բարձրացած մակարդակների հայտնաբերման մեջ[3]:

Առաջնային հիպերպարաթիրեոդիզմը կարող է բուժվել ադենոմայի կամ գերակտիվ գեղձի ամբողջական հեռացումով[2][3]: Անախտանիշ հիվանդների մոտ հնարավոր է սահմանափակվել երիկամների ֆունկցիայի, ոսկրերի խտության և արյան մեջ կալցիումի մակարդակի հսկողությամբ, եթե այն նորմայից մի քիչ բարձր է[3]: Դեղորայք Ցինակալցետ կարող է օգտագործվել որպես արյան մեջ պարաթհորմոնի մակարդակի իջեցման միջոց[3]: Այն հիվանդների մոտ, որոնց մոտ արյան մեջ կալցիումի մակարդակը շատ բարձր է, բուժման մեջ հնարավոր է օգտագործել նաև մեծ քանակությամբ ֆիզլուծույթի ներերակային ինֆուզիան[2]: Վիտամին D-ի ցածր մակարդակը պետք է շտկվի[3]:

Հիպերպարաթիրեոդիզմի ամենատարածված ձևն է առաջնային հիպերպարաթիրեոդիզմ[2]: Զարգացած երկրներում այդ հիվանդության հանդիպման հաճախությունը կազմում է 1-4:1000[5]: Կանայք հիվանդանում է 3 անգամ ավելի հաճախ քան տղամարդիկ և հիվանդության ամետատարածված տարիքն է 50-60 տարեկան[3]: Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1700-ական թվականներին և 1800-ականների վերջում հայտնաբերվել է դրա կապը հարվահանաձև գեղձերի հետ[7]: Վիրահատական բուժումը առաջին անգամ իրականացվել է 1925 թվականին[7]:

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանշանների առկայությունը կախված են նրանից, թե հիպերպարաթիրեոդիզմը առաջնային է թե երկրորդային:

Առաջնային հիպերպարաթիրեոդիզմի դեպքում մարդկանց 75% չունեն որևէ ախտանիշներ[2]: Հիվանդությունը ախտորոշվում է, երբ ինչ-որ պատճառով արյան հետազոտությունը իրականացնելիս հայտնաբերվում է շիճուկային կալցիումի բարձրացած մակարդակ[5]: Հիվանդները կարող են ունենալ նաև ոչ սպեցիֆիկ ախտանիշներ: Հիպերկալցիեմիայի հետևանքով առաջացող ախտանիշները հազվադեպ են լինում, սովորաբար նրանք առաջանում են այն հիվանդների մոտ, որոնք ունեն չարորակ հիպերկալցիեմիա: Այդ ախտանիշներն են՝ թուլություն, հոգնածություն, դեպրեսիա, ոսկրային ցավեր, մկաններում ցավոտություն(միալգիա), ախորժակի իջեցում, սրտխառնոց, փսխում, փորկապություն, պոլիուրիա, պոլիդիպսիա, կոգնիտիվ խանգարումներ, երիկամային քարեր(Foot Note [10]) և օստեոպենիա կամ օստեոպորոզ[11]: Կարճ եղունգների (բրախիոնիխիա) առաջացումը վկայում է ոսկրային ռեզորբցիայի մասին[12]: Կլինիկական հետազոտությունների ժամանակ հարվահանաձև գեղձի ադենոման հայտնաբերվում է շատ հազվադեպ:  Հիվանդների մեծամասնության մոտ ադենոմայի վիրահատական հեռացումից հետո ախտանիշները վերանում են:

Երկորդային հիպերպարաթիրեոզի ժամանակ հարվահանաձև գեղձի ֆունկցիան խանգարված չի, կլինիկական ախտանիշները կապված են ոսկրային ռեզորբցիայի հետ, և արտահայտվում են ոսկրային համախտանիշների ձևով, ինչպիսիք են ռախիտ, օստեոմալյացիա և երիկամային օստեոդիստրոֆիա:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառագայթումը ավելացնում է առաջնային հիպերպարաթիրեոդիզմի զարգացման ռիսկը[2]: Որոշ գենետիկական հիվանդություններ, օրինակ՝ բազմաթիվ էնդոկրին նեոպլազիան նույնպես նպաստում է այդ ռիսկի ավելացմանը[2]:

Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմայում հարվահանաձև գեղձերը արտադրում են համապատասխան քանակի պարաթհորմոն արյան մեջ իոնիզացված Ca2+-ի մակարդակից կախված: Երբ որ արյան մեջ նրա մակարդակը բարձրանում է նորմայից, պարաթհորմոնի արտադրությունը նվազում է, և հակառակը[8]:

Երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմը զարգանում է, երբ որ կալցիումի մակարդակը նորմայից շատ ցածր է: Ինտակտ գեղձերը դրան արձանագանքում են պարաթհորմոնի մշտական գերարտադրությամբ: Սովորաբար դա տեղի է ունենում, երբ որ արյան մեջ 1,25 դիհիդրօքսիվիտամին D3-ի մակարդակը ցածր է և զարգանում է հիպոկալցիեմիա: 1,25 դիհիդրօքսիվիտամին D3-ի բացակայությունը կարող է լինել սննդի մեջ անբավարար քանակի, կամ մաշկի վրա արևային լույսի անբավարար ազդեցության հետևանքով, դրանով իսկ օրգանիզմը ի վիճակի չի խոլեստերինից սինթեզել բավարար քանակով սեփական վիտամին D[13]: Ստացվող վիտամին D-ի անբավարարությունը սովորաբար այդ երկու գործոնների համակցման հետևանք է: Լյարդում վիտամին D-ն(կամ խոլեկալցիֆերոլ) փոխակերխվում է 25-հիդրօքսիվիտամին D-ի (կամ կալցիդիոլի), որտեղից տեղափոխվում է երիկամներ, և այնտեղ դառնում ակտիվ հորմոն, 1,25 դիհիդրօքսիվիտամին D3[8][13]: Այսպիսով երկրորդային հիպերպարաթիրեոդիզմի երրորդ պատճառն է քրոնիկական երիկամային անբավարարությունը: Այդ դեպքում խանգարված է 1,25 դիհիդրօքսիվիտամին D3-ի արտադրությունը, ինչը և բերում է հիպոկալցիեմիայի:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերպարաթիրեոդիզմի հետևանքով ուղեղում կալցիֆիկացիայի օջախները

Ախտորոշման ոսկե ստանդարտն է համարվում հարվահանաձև գեղձի իմունային հետազոտումը: Երբ արյան մեջ պարաթհորմոնի նորմայից բարձր քանակը հաստատված է, ախտորոշման նպատակն է, որոշել հիպերպարաթիրեոդիզմը առաջնային թե երկրորդային է՝ ելնելով արյան շիճուկում կալցիումի մակարդակից:

Պեպպեր & Զալթ (Pepper & Salt) հիպերպարաթիրեոդիզմի առկայություն ռենտգեն-նկար
Շիճուկային կալցիում Ֆոսֆատ ՀՖ ՊՀ Հիպերպարաթիրեոդիզմի տեսակը
Առաջնային հիպերպարաթիրեոդիզմ[14]
Երկրորդային հիպերպարաթիրեոդիզմ[14]

Երրորդային հիպերպարաթիրեոդիզմի ժամանակ արյան մեջ կալցիումի և պարաթհորմոնի մակարդակները բարձր են: Այդ վիճակը առաջնային հիպերպարաթիրեոդիզմից տարբերվում է երիկամների քրոնիկ անբավարարության և երկրորդային հիպերպարաթիրեոդիզմի առկայությամբ:

Հիպերպարաթիրեոդիզմը կարող է առաջացնել հիպերքլորեմիան և ուժեղացնել երիկամներով բիկարբոնատների արտազատումը, ինչը կարող է առաջացնել մետաբոլիկ ացիդոզ՝ անիոնների նորմալ քանակի պարագայում[7]:

Տարբերակիչ ախտորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան բարորակ հիպոկալցիուրիկ հիպերկալցիեմիան կարող է ունենալ նմանատիպ լաբորատոր ցուցանիշներ[2]: Այդ պայմաններում կալցիում/կրեատինին հարաբերակցությունը կազմում է <0.01[2]:

Արյան հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չփոփոխված պարաթհորմոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային հիպեևպարաթիրեոզի դեպքում արյան մեջ պարաթհորմոնի(ՊՀ) մակարդակը կամ բարձրացած է, կամ էլ կալցիումի բարձր մակարդակի ֆոնի վրա «ոչ ադեկվատ» նորմայի սահմաններում են: Որպես օրենք, պարաթհորմոնի մակարդակը հիվանդի մոտ փոփոխական են (ինչպես և Ca) և լիարժեք պատկերը ստանալու համար անհրաժեշտ է լինում հետազոտությունը անցկացնել մի քանի անգամ: Ներկա պահին պարաթհորմոնի որոշման ընդունված մեթոդն է ինտակտ ՊՀ որոշման հետազոտումն է, որը որոշում է միայն չփոփոխված և կենսաբանորեն ակտիվ պարաթհորմոնը: Նախկին հետազոտությունները հաճախ որոշում էին այլ, փոփոխված ֆրագմենտները: Նույնիսկ «չփոփոխված պարաթհորմոնի» հետազոտումը կարող է ճշգրիտ չլինել քրոնիկական երիկամային անբավարարությամբ հիվանդների մոտ:

Կալցիումի մակարդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային կամ երրորդային հիպերպարաթիրեոզի ժամանակ պարաթհորմոնի գերարտադրությունը բերում է շիճուկային կալցիումի բարձր մակարդակին

(հիպերկալցիեմիայի), քանի որ.

  1. Ոսկրերի ռեզորբցիան ավելանում է, որը բերում է կալցիումի դուրսբերմանը ոսկրերից դեպի արյուն
  2. Նվազում է երիկամներից կալցիումի արտազատումը
  3. Ավելանում էկալցիումի ներծծումը աղիներում

Շիճուկային ֆոսֆատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային հիպերպարաթիրեոդիզմի ժամանակ ֆոսֆատի մակարդակը արյան մեջ շատ ցածր է, երիկամների խողովակներում նրանց հետներծծման նվազման հետևանքով: Սակայն դա լինում է միայն 50% դեպքերում: Երկրորդային հիպերպարաթիրեոդիզմի ժամանակ, սակայն, ֆոսֆատների մակարդակը բարձրանում է երիկամների հիվանդության պատճառով:

Հիմնային ֆոսֆատազա[խմբագրել | խմբագրել կոդը]

 Հիպերպարաթիրեոդիզմի ժամանակ հիմնային ֆոսֆատազայի մակարդակը արյան մեջ սովորաբար բարձրանում է: Առաջնային հիպերպարաթիրեոդիզմի ժամանակ նրա ցուցանիշները կարող է մնալ նորմայի սահմաններում, սակայն հաշվի առնելով կալցիումի բարձր մակարդակը արյան մեջ դա “ոչ ադեկվատ նորման է”՝:

Ճառագայթային բժշկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնեցիումով սկանավորումը դա ճառագայթային բժշկության ախտորոշիչ հետազոտության տեսակն է, որը իդենտիֆիկացնում է հիպերպարաթիրեոզը (կամ հարվահանաձև գեղձի ադենոման)[15]: Նա օգտագործվում է վիրաբույժների կողմից էկտոպիկ հարվահանաձև գեղձի ադենոման հայտնաբերելու համար, որոնք ամենահաճախ հանդիպում են առաջնային միջնորմում:

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվահանաձև գեղձի ադենոմա

Առաջնային հիպերպարաթիրեոդիզմը պայմանավորված է հարվահանաձև գեղձերի հիպերսեկրեցիայով: Հարվահանաձև գեղձի ադենոմայի, հարվահանաձև գեղձի հիպերպլազիայի, և, ավելի հազվադեպ, հարվահանաձև գեղձի քաղցկեղի հետևանքով առկա է պարաթհորմոնի գերարտադրություն: Այս հիվանդությունը բնութագրվում է հետևյալ ախտանիշների քառյակով՝ քարեր, ոսկրային ախտանիշներ, ճռռոցներ և հոգեբանական շեղումներ, մասնավորապես երիկամներում քարերի առկայությունը, հիպերկալցիեմիային, փորկապությանը և խոցային հիվանդությանը, ինչպես նաև դեպրեսիան[16][17]:

Սակավաթիվ դեպքերում այդ հիվանդությունը լինում է բազմաթիվ էնդոկրին նեոպլյազիայի համախտանիշի (MEN) տիպ 1 (MEN1 գենի մուտացիա), կամ տիպ 2a դեպքում (RET գենի մուտացիա): Հարվահանաձև գեղձի նորագոյացության հետ կապված այլ մուտացիաները ներառում են HRPT2 և CASP գեների մուտացիաներ[18][19]:

Անձի երկբևեռ խանգարմամբ հիվանդներ, որոնք ստանում են երկարատև բուժում լիթիումով, ունեն հիպերպարաթիրեոիդիզմի զարգացման ավելի բարձր ռիսկ[20]: Երկար ժամանակ լիթիում ստացած հիվանդներից 10-20%-ի մոտ դիտվում է կալցիումի բարձրացած մակարդակ: Սակայն այդ հիվանդներից միայն որոշների մոտ է դիտվում պարաթհորմոնի զգալի բարձր մակարդակը և հիպերպարաթիրեոդիզմի կլինիկական վիճակը: Լիթիում-ասոցացված հիպերպարաթիրեոդիզմը սովորաբար առաջանում է հարվահանաձև գեղձի մի ադենոմայով[20]:

Երկրորդային[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդային հիպերպարաթիրեոզը պայմանավորված է հիպոկալցիեմիայի (արյան մեջ կալցիումի քանակի նվազում) հետևանքով հարվահանաձև գեղձի կողմից պարաթհորմոնի ֆիզիոլոգիական (այսինքն համապատասխան) արտադրությամբ: Առավել տարածված պատճառներն են վիտամին D-ի անբավարարությունը[21](սննդում պակասի, մալաբսորբցիայի կամ արևային լույսի անբավարարության հետևանքով) և քրոնիկ երիկամային անբավարարությունը:

Վիտամին D-ի անբավարարությունը բերում է աղիներում կալցիումի ներծծման նվազմանը, ինչը բերում է հիպոկալցիեմիայի և հարվահանաձև գեղձի սեկրեցիայի ավելացմանը: Դա ավելացնում է ոսկրերի ռեզորբցիան: Քրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ տուժում է երիկամներում վիտամին D-ի ակտիվ ձևի փոխակերպումը: Երկրորդային հիպերպարաթիրեոզի ժամանակ երիկամային հիվանդության հետևանքով առաջացած ոսկրերի ախտահարումը կոչվում է երիկամների օստեոդիստրոֆիա:

Երրորդային[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդային հիպերպարաթիրեոզը լինում է երկարատև երկրորդային հիպերպարաթիերոզով տառապող հիվանդների մոտ, ինչը վերջում բերում է հարվահանաձև գեղձի հիպերպլազիայի շիճուկում կալցիումի մակարդակի վրա պատասխանի կորստին, և որպես հետևանք պարատ հորմոնի ինքնութրույն արտադրությանը: Այդ հիվանդությունը ամենահաճախ հանդիպում է այն հիվանդների մոտ, որոնց մոտ առկա է տերմինալ երիկամային անբավարարությունը և այն համարվում է առանձին ինքնուրույն հիվանդություն:

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կախված է հիպերպարաթիրեոզի տեսակից:

Առաջնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային հիպերպարաթիրեոդիզմով այն հիվանդների մոտ, որոնց մոտ առկա են ախտանիշներ, արդյունավետ է հարվահանաձև գեղձի ուռուցքի (ադենոմայի) վիրահատական հեռացումը (պարատթիրեոիդէկտոմիա): Վիրահատության ցուցումներ են[22].

  • Ախտանշանային հիպերպարաթիրեոզ
  • Անախտանաշային հիպերպարաթիրեոզ, եթե առկա է ցանկացած ներքևում նշված գործոն.
  • 24 ժամվա մեզի կալցիումի մակարդակը >400մգ, շիճուկի կալցիումը նորմաի վերին սահմաններից բարձր է 1մգ/դլ-ով (նայել ներքևում Foot Note):
  • Կրեատինինի կլիրենսը >հիվանդի տարիքային նորմայից ցածր է 30%-ով:
  • Ոսկրային խտությունը 2.5 ստանդարտ շեղումով փոքր է նորմայի ստորին սահմաննից (T-score= -2.5)
  • Տարիքը< 50

Վիրահատական միջամտությունը հազվադեպ բերում է հիպոպարաթիրեոդիզմի:

Երկրորդային[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկորդային հիպերպարաթիրեոդիզմով տառապող հիվանդների մոտ պարաթհորմոնի բարձր մակարդակը դա պատասխան է շիճուկային կալցիումի ցածր մակարդակին և բուժումը պետք է տարված լինի այդ ցուցանիշի շտկմանը (որպես կանոն, վիտամին D-ի կամ երիկամների քրոնիկ անբավարարությունը): Եթե այդ բուժումը հաջող է, պարաթհորմոնի մակարդակը վերադառնում է ելքային մակարդակին, եթե առկա չե երրորդային հիպերպարաթիրեոզը:

Կալցիմիմետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալցիմիմետիկները (օրինակ ցինակալցետը) դա պոտենցիալ բուժման տարբերակ է ծանր հիպերկալցիեմիայով և առաջնային հիպերպարաթիրեոզով այն հիվանդների մոտ, որոնց մոտ հնարավոր չի իրականացնել պարաթիրեոիդէկտոմիա, ինչպես նաև բուժման տարբերակն է երկրորդային հիպերպարաթիրեոդիզմով տառապող այն հիվանդների մոտ, որոնց մոտ հնարավոր չէ դիալիզ ստանալը[23][24]:

Երկրորդային հիպերպարաթիրոզի բուժման մեջ մշտական դիալիզի ենթակա քրոնիկ երիկամային հիվանդության ժամանակ, կալցիմիմետիկները չեն ազդում վաղ մահվան ռիսկի վրա[25]: Նրանք նվազեցնում է հարվահանաձև գեղձի հեռացման հավանակությունը, սակայն առաջացնում է արյան մեջ կալցիումի մակարդակի իջեցում և փսխումներ[25]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին հայտնի դեպքը արձանագրվել է Գերմանիայի հարավ-արևելքում վաղ նեոլիտային ժամանակաշրջանի դյակի ուսումնասիրության տվյալների վրա[26]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology release 2019-04-18 — 2019-04-18 — 2019.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Fraser WD (July 2009)։ «Hyperparathyroidism»։ Lancet 374 (9684): 145–58։ PMID 19595349։ doi:10.1016/S0140-6736(09)60507-9 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 «Primary Hyperparathyroidism»։ NIDDK։ August 2012։ Արխիվացված օրիգինալից 4 October 2016-ին։ Վերցված է 27 September 2016 
  4. 4,0 4,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Michels TC, Kelly KM (15 August 2013)։ «Parathyroid disorders.»։ American Family Physician 88 (4): 249–57։ PMID 23944728 
  6. Allerheiligen DA, Schoeber J, Houston RE, Mohl VK, Wildman KM (15 April 1998)։ «Hyperparathyroidism.»։ American Family Physician 57 (8): 1795–802, 1807–8։ PMID 9575320 
  7. 7,0 7,1 7,2 Gasparri Guido, Camandona Michele, Palestini Nicola (2015)։ Primary, Secondary and Tertiary Hyperparathyroidism: Diagnostic and Therapeutic Updates (անգլերեն)։ Springer։ ISBN 9788847057586։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  8. 8,0 8,1 8,2 «Renal control of calcium, phosphate, and magnesium homeostasis»։ Clinical Journal of the American Society of Nephrology 10 (7): 1257–72։ 2015։ PMC 4491294։ PMID 25287933։ doi:10.2215/CJN.09750913 
  9. Harrison T.R., Adams R.D., Bennett Jnr. I.L., Resnick W.H., Thorn G.W., Wintrobe M.M. (1958)։ «Metabolic and Endocrine Disorders.»։ In: Principles of Internal Medicine. (Third ed.)։ New York: McGraw-Hill Book Company.։ էջեր 575–578 
  10. Although parathyroid hormone (PTH) promotes the re-absorption of calcium from the kidneys' tubular fluid, thus decreasing the rate of urinary calcium excretion, its effect is only noticeable at any given plasma ionized calcium concentration. The primary determinant of the amount of calcium excreted into the urine per day is the plasma ionized calcium concentration. Thus, in primary hyperparathyroidism the quantity of calcium excreted in the urine per day is increased despite the high levels of PTH in the blood. This is because hyperparathyroidism results in hypercalcemia, which increases the urinary calcium concentration (hypercalcuria). Kidney stones are therefore often a first indication of hyperparathyroidism, especially since the hypercalcuria is accompanied by an increase in urinary phosphate excretion (a direct result of the high plasma PTH levels). Together the calcium and phosphate tend to precipitate out as water-insoluble salts, which readily form solid “stones”.[8][9]
  11. Hyperparathyroidism Archived 2011-05-24 at the Wayback Machine.. National Endocrine and Metabolic Diseases Information Service. May 2006.
  12. Baran R., Turkmani M.G., Mubki T.։ «Acquired Racquet Nails: a Useful Sign of Hyperparathyroidism»։ Wiley Online Library (Journal of the European Academy of Dermatology and Venereology) 28: 257–259։ doi:10.1111/jdv.12187։ Արխիվացված օրիգինալից 18 July 2015-ին։ Վերցված է 27 June 2014 
  13. 13,0 13,1 Stryer Lubert (1995)։ In: Biochemistry. (Fourth ed.)։ New York: W.H. Freeman and Company։ էջ 707։ ISBN 0 7167 2009 4 
  14. 14,0 14,1 Le T., Bhushan V., Sochat M., Kallianos K., Chavda Y., Zureick A. H., Kalani M. (2017)։ First aid for the USMLE step 1 2017։ New York: Mcgraw-Hill Education։ ISBN 978-1259837630 
  15. «Parathyroid Adenoma»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-16-ին 
  16. Carrol Mary F., David S. Schade (1 May 2003)։ «A Practical Approach to Hypercalcemia»։ American Family Physician 67 (9): 1959–1966։ Արխիվացված օրիգինալից 21 August 2014-ին։ «his constellation of symptoms has led to the mnemonic “Stones, bones, abdominal moans, and psychic groans,” which is used to recall the signs and symptoms of hypercalcemia, particularly as a result of primary hyperparathyroidism.» 
  17. McConnell Thomas H. (2007)։ The Nature of Disease: Pathology for the Health Professions։ Lippincott Williams & Wilkins։ էջ 466։ ISBN 9780781753173։ «"Stones" refers to kidney stones, "bones" to associated destructive bone changes, "groans" to the pain of stomach and peptic ulcers that occur in some cases, and "moans" to the depression that frequently accompanies the disease and is often its first and most prominent manifestation.» 
  18. Marx SJ. (2011) Hyperparathyroid Genes: Sequences Reveal Answers and Questions. Endocr. Pract.
  19. «Genetic characterization of large parathyroid adenomas.»։ Endocr Relat Cancer 19 (3): 389–407։ June 2012։ PMC 3359501։ PMID 22454399։ doi:10.1530/ERC-11-0140։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  20. 20,0 20,1 Pomerantz JM (2010)։ «Hyperparathyroidism Resulting From Lithium Treatment Remains Underrecognized»։ Drug Benefit Trends 22: 62–63։ Արխիվացված օրիգինալից 2010-07-01-ին 
  21. «Vitamin D deficiency and secondary hyperparathyroidism in the elderly: consequences for bone loss and fractures and therapeutic implications.»։ Endocr. Rev. 22 (4): 477–501։ 2001։ PMID 11493580։ doi:10.1210/er.22.4.477 
  22. Bilezikian JP, Silverberg SJ. Clinical practice. Asymptomatic primary hyperparathyroidism. N Engl J Med. 2004 Apr 22;350(17):1746-51
  23. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2014-10-05-ին։ Վերցված է 2014-10-29 
  24. Ott SM (April 1998)։ «Calcimimetics–new drugs with the potential to control hyperparathyroidism»։ J. Clin. Endocrinol. Metab. 83 (4): 1080–2։ PMID 9543121։ doi:10.1210/jc.83.4.1080 
  25. 25,0 25,1 Ballinger AE, Palmer SC, Nistor I, Craig JC, Strippoli GF (9 December 2014)։ «Calcimimetics for secondary hyperparathyroidism in chronic kidney disease patients.»։ The Cochrane Database of Systematic Reviews 12: CD006254։ PMID 25490118։ doi:10.1002/14651858.CD006254.pub2 
  26. «Evidence for a 7000-year-old case of primary hyperparathyroidism»։ JAMA 293 (1): 40–2։ 2005։ PMID 15632333։ doi:10.1001/jama.293.1.40-c