Ռեցեսիվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Critique of the Theory of Evolution Fig 013.jpg

Ռեցեսիվություն (լատ.՝ recessus - նահանջ, հեռացում), երկու ալելային գեների փոխհարաբերության ձևերից, որի դեպքում դրանցից մեկը (ռեցեսիվը) ավելի թույլ է ազդում օրգանիզմի համապատասխան հատկանիշի արտահայտման վրա, քան մյուսը՝ դոմինանտը։

Ռեցեսիվություն հասկացողությունը տվել է Դ․ Մենդելը։ Լրիվ դոմինանտության ժամանակ գենի դոմինանտ ձևը (A) արտահայտվում է և հոմոզիգոտ (AA) և հետերոզիգոտ (Aa) վիճակում, իսկ ռեցեսիվը (a)՝ միայն հոմոզիգոտ (aa)։

Ռեցեսիվ հատկանիշի դրսևորման բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեցեսիվ հատկանիշի դրսևորման բնույթը կարող է փոփոխվել արտաքին պայմանների ազդեցությամբ։ Մարդու նյութափոխանակության բնածին խախտումների նշանակալի մասը ժառանգվում են ռեցեսիվ տիպով, և հիվանդության կլինիկական պատկերն արտահայտվում է միայն հոմոզիգոտների մոտ (հետերոզիգոտների հիվանդությունը չի արտահայտվում դոմինանտ գենի գործունեության հետևանքով)։

Վնասակար ռեցեսիվ գեները կարող են հոմոզիգոտ վիճակի անցնել մոտ ազգակիցների խաչասերման (ինբրիդինգ) ժամանակ։ Դրա հետ մեկտեղ ռեցեսիվ մուտացիաները արժեքավոր նյութ են սելեկցիոն պրակտիկայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png