Միզածորաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միզածորանը մոտ 30 սմ երկարությամբ խողովակ է։ Սկսվում է երիկամային ավազանից։ Բաժանվում է որովայնային և կոնքային մասերի։ Միզածորանի պատերը կազմված են երեք շերտից՝ ներքին՝ լորձաթաղանթից, միջին՝ մկանային թաղանթից և արտաքին՝ փխրուն շարակցահյուսվածքային թաղանթից։ Մկանային թաղանթի կծկման շնորհիվ միզածորանը կատարում է պերիստալիկ շարժումներ, որոնք մեզի կաթիլները մղում են դեպի միզապարկ։