Վերարտադրողական համակարգ
Վերարտադրողական համակարգը բազմաբջիջ կենդանի օրգանիզմների համակարգ է (կենդանիների, բույսերի, սնկերի և այլն), որը պատասխանատու է նրանց սեռական բազմացման համար (վերարտադրողականության, բազմացման, սերնդի շարունակության համար։ Կենդանիների մոտ վերարտադրողական համակարգերի օրգանները նույն տեսակին պատկանող տարբեր սեռերի մոտ հաճախակի է տարբերվում (ի տարբերություն մնացած օրգան համակարգերի տարբեր սեռերի օրգանների միջև տարբերությունը քիչ է)։ Այդ տարբերությունը բերում է գենետիկական նյութի նոր կոմբինացիաներ ստեղծելուն, ինչը կարող է բերել նոր սերնդի բարձր հարմարվածության[1]։ Որոշ նյութեր (հորմոններ և ֆերմենտներ) նույնպես կարևոր դեր են խաղում կենդանիների վերարտադրողական համակարգի վրա[2]։ Վերարտադրողական համակարգի գործընթացները վերահսկվում են օրգանիզմի ներզատական համակարգի կողմից։ Վերարտադրողական համակարգի հասունացումից հետո առավելագույն ձևով հարմարեցված է ֆիզիկական անհատական զարգացման համար։
Ողնաշարավոր կենդանիների մեծամասնության մոտ վերարտադրողական համակարգը ունի կառուցվածքային պլան՝ սեռական գեղձեր (գոնադներ), ծորաններ (սերմնատարներ և ձվատարներ), արտաքին սեռական օրգաններ[3]։
Ողնաշարավորների որոշ մասի մոտ՝ թռչուն, ձուկ, երկկենցաղ և սողուն, ամբողջ կամ հիմնական մասը զարգացման տեղի է ունենում արտաքին միջավայրում, որտեղ որ ընկնում է բեղմնավորված ձվաբջիջը (ձու, ձկնկիթ)։ Դրա հետ մեկտեղ ձվաբջջի բեղմնավորումը կարող է տեղի ունենալ ինչպես էգի օրգանիզմում (թռչունների, սողունների մոտ), այնպես էլ արտաքին միջավայրում (ձկների մոտ)։
Ընկերքավոր ողնաշարավորների վերարտադրողական համակարգի առանձին մաս է ներկայանում մարդու վերարտադրողական համակարգի օրգանները։ Այն ընդգրկում է ինչպես գոնադները (սերմնարանները՝ տղամարդկանց մոտ և ձվարանները՝ կանանց մոտ), որոնք արտադրում են սեռական բջիջներ, այնպես էլ օրգաններ, որոնք այդ բջիջները դուրս են բերում սեռական հարաբերության ժամանակ՝ տղամարդու սեռական օրգանը և կնոջ հեշտոցը, ինչպես նաև արգանդ, որտեղ ձևավորվում և զարգանում է էմբրիոնը, պտուղը։ Կնոջ հեշտոցով վերարտադրողական համակարգ են ընկնում տղամարդու սեռական բջիջները՝ բեղմնավորման համար և նրա միջոցով էլ տեղի է ունենում երեխայի ծնունդը։ Վերարտադրողական համակարգի հիվանդությունների ժամանակ լինում են բնածին բազմացման խախտում, այդ թվում նաև դիֆերենցիացիա, ինչպես նաև վնասվածքներ և հիվանդություններ, որոնք ներառում են վարակիչ հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով[4]։
Ողնաշարավոր կենդանիների վերարտադրողական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթնասուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթնասունների վերարտադրողական համակարգը կառուցված է մեկ ծրագրով, բայց մարդու և կենդանիների վերարտադրողական համակարգի օրգանների միջև կան զգալի տարբերություններ։ Օրինակ, կաթնասունների արուների մեծամասնության մոտ սեռական օրգանը չգրգռված վիճակում գտնվում է մարմնի ներսում, ինչպես նաև ունի ոսկոր կամ բակուլյում։ Բացի դրանից տեսակների մեծամասնության արուները անընդհատ չեն գտնվում պտղաբերության փուլում, ինչպես պրիմատների մոտ։ Ինչպես մարդու մոտ, որոշ կաթնասունների մոտ էլ սերմնարանները գտնվում են ամորձապարկում, բայց կան նաև տեսակներ, որոնց սերմնարանները գտնվում են մարմնի ներսում՝ որովայնային խոռոչում, իսկ որոշների, օրինակ փղերի մոտ՝ սերմնարանները գտնվում են որովայնային խոռոչում՝ երիկամների մոտ[5][6]։
Պարկավորների էգերն ունեն երկու հեշտոց, որոնք ունեն ընդհանուր ելք, բայց տանում են ընկերքի տարբեր տեղեր։ Համապատասխանաբար արուի սեռական օրգանը նման է երկու ատամներով երկժանիք եղանի։ Պարկավորների ձագերը սովորաբար զարգանում են ներքին պարկում, որտեղ գտնվում են կաթնային գեղձերը։ Նորածինը, կիսաձևավորված էմբրիոնը ամրանում է գեղձին և աստիճանաբար կատարվում է հետծննդաբերական զարգացումը։
Թռչուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչունների արուներն և էգերն ունեն կոյանոց, որի միջոցով արտաքին միջավայր է դուրս գալիս ձուն, սերմնահեղուկը և արտազատուկները։ Սեռական հարաբերությունը տեղի է ունենում, երբ էգի և արուի կոյանոցները միանում են, արուի մոտ կոյանոցի պատերը մի փոքր շրջված են դեպի դուրս։ Այդ ձևով արուն սերմնահեղուկը տեղափոխում է էգի կոյանոց։ Այդ գործընթացքը հաճախ անվանում են «կոյանոցների համբույր»։ Թոչունների որոշ տեսակների մոտ (ջրային թռչունների մոտ) կա հատուկ օրգան՝ ֆալոս, որը կատարում է այն ֆունկցիան, ինչը կատարում է սեռական օրգանը մնացած կաթնասունների մոտ։ Էգերը դնում են ամնիոտիկ ձվեր, որոնց ներսում կատարվում է սաղմի զարգացումը։ Ի տարբերություն մնացած ողնաշարավորների, թռչունների մոտ միայն մեկ ֆունկցիոնար ձվաբջիջ և ձվատար է։ Թռչունները, ինչպես և կաթնասունները ցուցաբերում են մեծ խնամք սերնդի նկատմամբ։
Սողուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարյա բոլոր սողունների մոտ արտահատված է սեռական դիմորֆիզմը, բեղմնավորումը տեղի է ունենում կոյանոցի միջոցով։ Որոշ սողուններ դնում են ձվեր, երբ որոշները կենդանածիներ են։ Վերարտադրողական օրգանները սովորաբար տեղադրված են կոյանոցում։ Սողունների արուների մեծամասնության մոտ կա կոպուլատիվ օրգաններ, որոնք շրջած են դեպի ներս և թաքցված մարմնի ներսում։ Կրիաների և կոկորդիլոսների արուների մոտ կա սեռական օրգանին նման օրգան, օձերի և մողեսների էգերի մոտ օրգանները զույգ են։
Երկկենցաղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկկենցաղների մեծամասնության մոտ դիտվում է արտաքին բեղմնավորում։ Սովորաբար այն տեղի է ունենում ջրում, չնայած որոշ երկկենցաղների (անոտ երկկենցաղների) բեղմնավորումը ներքին է[7]։ Երկկենցաղների սեռական գեղձերը ամրացած են որովայնային խոռոչի մեջքային պատին[3]։ Բոլոր երկկենցաղների մոտ գոնադները զույգն են և միացած են ծորաններով կոյանոցին։ Էգերի մոտ ձվատարներով հասունացած ձկնկիթները դուրս են գալիս կոյանոց։ Արուների սերմնատարները նույնպես բացվում են կոյանոցի մեջ[3]։
Ձկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկների բազմացման ձևերը բազմազան են։ Ձկների մեծամասնությունը ձկնկիթը տեղադրում են ջրի մեջ, որտեղ տեղի է ունենում արտաքին բեղմնավորումը։ Բազմացման ժամանակ էգերը կոյանոց, այնուհետև ջրի մեջ են տեղափոխում մեծ քանակությամբ ձկնկիթ (իկրա), իսկ այդ տեսակին պատկանող մեկ կամ մի քանի արուներ բաժանում են սերմնահեղուկ՝ սպիտակ հեղուկ, որը պարունակում է մեծ քանակությամբ սպերմատոզոիդներ։ Կան ձկների տեսակներ, որոնց բազմացումը ներքին է, որը տեղի է ունենում կողքային կամ հետանցքային լողակների միջոցով, որոնք ձևափոխվել են և դարձել հատուկ օրգան՝ նման է սեռական օրգանին[8]։ Կան ձկների ոչ շատ տեսակներ, որոնք ձվակենդանածիններ են, այսինքն ձկնկիթի զարգացումը իկրայում տեղի է ունենում կոյանոցում և արտաքին միջավայր է դուրս գալիս ոչ թե ձկնկիթ՝ այլ ձկնիկ[9]։
Ձկների մեծամասնության մոտ կա զույգ գոնադներ՝ կամ ձվարաններ, կամ սերմնարաններ։ Սակայն կան որոշ տեսակներ, որոնք հերմաֆրոդիտ են[10], օրինակ, ստորջրյա կորալային խութերում ապրողները։
Անողնաշարավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեն վերարտադրողական համակարգի բազմազան ձևեր, միակ ընդհանուր գիծը համարվում է ձվադրումը։ Բացառությամբ գլխոտանի փափկամարմինների և հոդվածոտանիների, բոլոր անողնաշարավորները հերմաֆրոդիտներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ։
Փափկամարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխոտանի փափկամարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր գլխոտանի փափկամարմինները ունեն սեռական դիմորֆիզմ և բազմանում են ձվադրմամբ։ Գլխոտանիների մեծամասնության մոտ բեղմնավորումը կիսաներքին է, այսինքն արուն գամետները տեղադրում է էգի թիկնոցային խոռոչ։ Արական գամետները, որոնք ձևավորվել են միակ սերմնարանում, բեղմնավորում են միակ ձվարանում գտնվող ձվաբբջին[11]։
Գլխոտանիների արուների մեծամասնության մոտ «սեռական օրգանը» առանց խեցի է։ Երկար և մկանուտ սերմնածորանի վերջավորությունը, որը ստերմատոֆորները տեղափոխում է դեպի հեկտոկոտիլուս՝ ձևափոխված վերջույթ։ Հեկտոկոտիլուսը իր հերթին սպերմատոֆորները տեղափոխում է էգի օրգանիզմ։ Տեսակները, որոնք չունեն հեկտոկոտիլուս, «սեռական օրգանը» երկար է, կարող է դուրս գալի թիկնոցի սահմաններից և միանգամից սպերմատոֆորները տեղափոխել էգի օրգանիզմ։
Գլխոտանիների շատ տեսակներ կորցնում են գոնադները բազմացման ժամանակ և դրա պատճառով բազմանում են կյանքում մեկ անգամ։ Այդպիսի փափկամարմինների մեծամասնությունը բազմացումից հետո մահանում են։ Միակ գլխոտանիները, որոնք ընդունակ են բազմանալ մի քանի տարի շարունակ, նաիտոիլիսի էգերն են, որոնք վերականգնում են գոնադները։ Գլխոտանիների տեսակների մի քանի էգեր հոգ են տանում իրենց սերունդների նկատմամբ։
Փորոտանի և երկփեղկանի փափկամարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորոտանի փափկամարմինների մոտ հանդիպում են ինչպես բաժանասեռ, այնպես էլ հերմաֆրոդիտներ։ Փորոտանիների մեծամասնության մոտ բազմացումը ներքին է։ Ունեն մեկ սեռական անցք՝ տեղավորված գլխի մոտակայքում[12]։ Երկփեղկանի փափկամարմինների մոտ գերակշռում են բաժանասեռները։ Երկփեղկանիներն ունեն զույգ սեռական գեղձեր և արտաքին բեղմնավորում[13]։
Փշամորթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փշամորթերի մեծամասնությունը բաժանասեռ են, առաջացնում են շատ փոքր, դեղնուցով աղքատ ձվաբջիջներ և բաց են թողնում ջրի մեջ։ Փշամորթների բազմացումը արտաքին է։ Սեռական օրգանների տեղադրությունը, ինչպես ճառագայթային համաչափություն ունեցող կենդանիների մոտ՝ տեղադրված են համաչափ։ Փշամորթների վերարտադրողական համակարգի օրգանները կազմված են սեռական ձգանից և զույգ սեռական գեղձերից՝ տեղադրված ինտերադիուսում[14]։
Հոդվածոտանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջատները բաժանասեռ են։ Էգի բազմացման օրգանները սովորաբար ներկայացված են զույգ ձվարաններով և դեպի կողքեր ձգվող ձվատարներով, որոնք միանում են իրար մեկ կենտ ծորանով, որը բացվում է հեշտոցում։ Արուներն ունեն սերմնաընդունարաններ և հարակից սեռական գեղձեր։ Արուներն ունեն զույգ սերմնարաններ, որոնցից դուրս է գալիս սերմնածորաններ, որոնք ձգվում են մարմնի կողմնային մասերը։ Սերմնածորանները միավորվում են սերմնաժայթքող խողովակով։ Հարակից գեղձերը կրճատում են սերմնահեղուկը։
Սարդակերպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր սարդակերպերը բաժանասեռ են և նրանց մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը։ Սեռական անցքերը գտնվում են փորի երկրորդ հատվածում (մարմնի ութ հատված ունեն)։ Սարդակերպերի սեռական օրգաններն ունեն պարկանման ձև[15]։ Մեծամասնությունը ձվադրում են, բայց մի քանի կարգեր կենդանածին են[16](կարիճներ, մորմեր)։
Խեցգետնակերպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեցգետնակերպերը սովորաբար բաժանասեռ են, բայց հանդիպում են նաև ձևեր, որոնք հերմաֆրոդիտության տարբեր աստիճաններ ունեն։ Որոշների մոտ հանդիպում է պարթենոգենեզով (կուսածնությամբ) բազմացում։ Խեցգետնակերպերի սեռական օրգանները որպես կանոն տեղադրված են մարմնի մեջքային հատվածում, ստամոքսի և սրտի մեջտեղում[17]։ Էգերի մոտ կա զույգ ձվարաններ և ծորաններ, արուների մոտ՝ զույգ սերմնարաններ և ծորաններ։ Խեցգետնակերպերի մոտ կոպուլատիվ օրգանների դեր են խաղում ձևափոխված վերջույթները[18]։ Խեցգետնակերպերի մոտ բեղմնավորումն արտաքին է։ Զուգավորման ժամանակ արուն սպերմատոֆորը տեղափոխում է էգի սերմնաընդունարան։
Մարդու վերարտադրողական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու վերարտադրողական համակարգը օրգանների և համակարգերի ամբողջություն է, որոնք ապահովում են բեղմնավորման ընթացքը, նպաստում են մարդու ձևավորմանը։
Մարդու բազմացումը (վերարտադրումը) տեղի է ունենում ներքին բեղմնավորման արդյունքում՝ սեռական ակտի ժամանակ․
- Սեռական ակտի ժամանակ տղամարդու գրգռված սեռական օրգանը մտնում է կնոջ հեշտոց։ Սեռական ակտի վերջում տեղի է ունենում էյակուլյացիա՝ առնանդամից սերմնահեղուկի ժայթքումը հեշտոց։
- Սերմնահեղուկում գտնվող սպերմատոզոիդները շարժվում են հեշտոցով դեպի արգանդ և ֆալոպյան փողեր՝ ձվաբջջի բեղմնավորման համար։
- Հաջող բեղմնավորումից և զիգոտի ձևավորումից հետո էմբրիոնի զարգացումը տեղի է ունենում կնոջ արգանդում՝ ինն ամիսների ընթացքում։ Այդ գործընթացքը կոչվում է հղիություն, որը ավարտվում է ծնունդով։ Հղիության ընթացքում պտուղը մոր օրգանիզմից ստանում է սննդարար նյութեր պորտալարի միջոցով, որը միացած է արգանդին և ընկերքին։
- Ծննդաբերության ժամանակ արգանդի մկանները թուլանում են, արգանդի վզիկը լայնանում է և պտուղը դուրս է հրվում արգանդից հեշտոցով դեպի արտաքին միջավայր, որոշ ժամանակ մոր օրգանիզմի հետ կապված մնալով պորտալարի միջոցով։
- Նորածինները և երեխաները անօգնական են և պահանջում են մի քանի տարի ծնողական խնամք։ Առաջին տարվա ընթացքում կինն օգտագործում է կրծքային գեղձերը՝ նորածնին կերակրելու համար, որը տեղադրված է կրծքավանդակի առաջնային մասում։
Մարդը, որպես ամենաբարձր զարգացավածությամբ կենսաբանական էակ, ունի լավ արտահայտված սեռական դիմորֆիզմ։ Բացի առաջնային սեռական տարբերությունից (սեռական օրգաններ), տարբերություն կա նաև երկրորդային սեռական հատկանիշների և սեքսուալ դրսևորման մեջ։
Արական սեռական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու արական սեռական համակարգը իրենից ներկայացնում է տղամարդկանց բազմացման համակարգի օրգանների ամբողջություն։ Տղամարդու սեռական օրգանները բաժանվում են ներքին և արտաքին օրգանների։ Արտաքին սեռական օրգաններն են ամորձապարկը և առնանդամը։ Ներքին սեռական օրգաններն են՝ ամորձապարկում գտնվող սեռական գեղձերը՝ ամորձիները (որտեղ զարգանում են սպերմատոզոիդները և ձևավորվում է սեռական հորմոն տեստոստերոնը), սերմնածորանները, սերմնաբշտերը, շագանակագեղձը։ Տղամարդու միզածորանային անցքը բացի մեզը դուրս բերելուց, ծառայում է նաև սերմնահեղուկի դուրս բերման համար, որը միանում է սերմնաժայթքիչ ծորաններով։
Ամորձիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդու սեռական գեղձերը ամորձիներն են, երեխայի ծնվելուց ոչ շատ շուտ որովայնային հատվածից իջնում են ներքև, գտնվում են արտաքին ամորձապարկում, որտեղ նրանք զարգանում են։ Ամորձապարկի խոռոչը համարվում է որովայնային խոռոչի մասը և միացած է նրան աճուկային խողովակով։ Աճուկային խողովակով ամորձապարկ իջնելուց հետո, աճուկային խոռոչը ծածկվում է միացնող հյուսվածքով[19]։ Ամորձիների իջնելը ամորձապարկ պարտադիր է սպերմատոզորիդների նորմալ զարգացման համար, քանի որ նրանց համար անհրաժեշտ է մի քանի Ցելիուս աստիճան ցածր ջերմաստիճան, քան մարդու մարմնի ջերմաստիճանն է։ Եթե ամորձիները մնան մարդու որովայնային խոռոչում, ապա սպերմատոզոիդների նորմալ զարգացում չի լինի։
Յուրաքանչյուր ամորձի պարունակում է հազար գալարաձև սերմնային խողովակներ, որտեղ զարգանում են սպերմատոզոիդներ։ Նրանք մշակվում են էպիթելասպերմատոգենային հեղուկով, գալարաձև սերմնային խողովակում, որտեղ կա սպերմատոգեն բջիջներ, որոնք գտնվում են ձևափոխության տարբեր աստիճաններում (հիմնային բջիջներ, սպերմատոգեններ, սպերմատոցիտներ, սպերմատիդներ, սպերմատոզոիդներ), ինչպես նաև պահպանող բջիջներ (սուստենտոցիդներ)։
Սպերմատոզոիդների հասունացումը կատարվում է ալիքաձև խողովակների ներսում։ Սերմնային խողովակները կազմված են միացնող հյուսվածքներից և միանում են ամորձու ելուստի հետ, որը կոչվում է էպիդիդիմիս, որն ունի ուժեղ գալարաձև խողովակի տեսք, որը հասուն տղամարդու մոտ հասնում է մինչև 6 մետրի։ Ամորձիների խոռոչում տեղի է ունենում հասուն սպերմատոզոիդների կուտակում։
Իգական սեռական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իգական սեռական համակարգը ընդունված է համարել երկու խմբից բաղկացած՝ ներքին և արտաքին սեռական օրգաններից։ Սրա տակ ի նկատի ունեն օրգանները, որոնք տեղադրված են իրանի ներքին կոնքային մասում։ Այս երկու խմբի օրգանները միմյանց հետ կապված են պաշտպանական, արտաթորման, կոպուլյատիվ, երեխայածին ֆունկցիաներով։ Ներքին կոնքային սեռական օրգանները միասին կրում են ամոթույք անվանումը (латин. vulva)։ Կնոջ սեռական օրգանների մեջ են մտնում նար կրծքագեղձերը (կաթնագեղձերը), որը արտադրում է կաթ, ծննդաբերությունից հետո նորածնին կերակրելու նպատակով (տղամարդկանց մոտ ևս կան կաթնագեղձեր, բայց մնում են չզարգացած և չեն գործում)։
Ձվարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվարանները զույգ սեռական օրգաններ են, որոնք բաժանված են ներքին (հորմոններ) և արտաքին (ձվաբջիջներ) բաժինների, որոնք տեղադրված են որովայնային խոռոչի ստորին հատվածում և պահվում են այնտեղ կապերով։ Ձվարանները չափերով հասնում են մինչև 3 սանտիմետրի, հիշեցնում են նշի կորիզի։ Օվուլյացիայի ժամանակ հասունացած ձվաբջիջը անմիջականորեն դուրս է գալիս որովայնային խոռոչ, անցնելով ֆալոպյան փողերից մեկով։
Ֆալոպյան փողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆալոպյան փողերն այլ կերպ անվանում են արգանդափողեր։ Նրանք վերջում ունեն ձագարաձև լայնացում, որի միջոցով փողեր են մտնում հասունացած ձվաբջիջները։ Ֆալոպյան փողերի էպիթելային մասն ունի թարթիչներ, որոնց հարվածները ստեղծում է շարժում հեղուկի համար։ Այդ հեղուկի հոսքն էլ ձվաբջջին ուղղում է դեպի ֆալոպյան փողեր, որը պատրաստ է բեղմնավորման[20]։ Ֆալոպյան փողերը մյուս կողմից բացվում են դեպի արգանդ, որի միջոցով էլ ձվաբջիջը ուղղվում է դեպի արգանդ։ Ձվաբջջի բեղմնավորումը տեղի է ունենում ֆալոպյան փողերում[21]։ Բեղմնավորված ձվաբջիջը մտնում է արգանդ[22], որտեղ և տեղի է ունենում նորմալ զարգացումը և պտղի ձևավորումը մինչև ծննդաբերումը։
Արգանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգանդը մկանային տանձաձև օրգան է, որը ոչ հղի ժամանակ ունի հասուն մարդու բռունցքի չափ, բայց ընդունակ է բավականին ձգվելու և մեծանալու հղիության ժամանակ պտղի հետ զուգընթաց։ Այն տեղադրված է որովայնային խոռոչի միջին մասում՝ միզապարկի հետևում, և մի կողմից միանում է հեշտոցի ներքին մասին, մյուս կողմից՝ ձվարաններին՝ ֆալոպյան փողերի միջոցով։ Սեռական հասունացումից հետո արգանդից, հեշտոցի միջոցով ոչ հղի լինելու ժամանակ ամեն ամիս կատարվում է մենստրուացիա, սեռական ակտի ժամանակ հեշտոցի միջոցով արգանդ են մտնում արական սեռական բջիջներ, իսկ հղիության վերջանալուց հետո հեշտոցի միջոցով ծնվում են երեխաները։ Ֆալոպյան փողերի միջոցով արգանդ են տեղափոխվում հասունացած ձվաբջիջները։
Արգանդն ունի հաստ մկանային պատեր։ Արգանդի ներքին շերտը պատված է լորձաթաղանթով, որը թափանցում է մինչև արյունատար անոթներ։ Արգանդի խոռոչը միանում է հեշտոցային խողովակով, որը անցնում է հաստ մկանային օղակի միջով, որը դուրս է գալիս դեպի հեշտոց։ Այն կրում է արգանդի վզիկ անվանումը։ Նորմայում բեղմնավորված ձվաբջիջը ֆալոպյան փողերից անցնում է արգանդ և ամրանում է արգանդի մկանային պատին, զարգանում է էմբրիոնը, ապա պտուղը, որը մոր օրգանիզմից ընկերքի միջոցով ստանում է սննդանյութեր։ Արգանդում ընթանում է պտղի նորմալ զարգացումը մինչև ծննդաբերումը։
Հեշտոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեշտոցը առաձգական մկանային խողովակ է, որը միավորում է արգանդը արտաքին միջավայրի հետ։ Հեշտոցը համարվում է տղամարդու կոպուլյատիվ օրգանի (առնանդամի) ընդունիչ սեռական ակտի ժամանակ, նաև սեռական ակտի ժամանակ սերմնահեղուկի ընդունիչ, ինչպես նաև ծառայում է որպես ծննդաբերական խողովակ, որի միջով անցնում է երեխան ծննդաբերության ժամանակ։ Հեշտոցի միջոցով է կատարվում նաև ուրիշ ֆիզիոլոգիական գործընթացներ, առաջին հերթին մենստրուալ, որը կատարվում է մինչև հերթական ցիկլը, եթե մինչ այդ ձևավորված ձվաբջիջը չի բեղմնավորովել։ Հեշտոցի առաձգական լինելը հնարավորությունը է տալիս նրան չափերով փոխվել ինչպես տղամարդու առնանդամի չափերից կախված, այնպես էլ ծննդաբերության ժամանակ։ Հեշտոցի մուտքը շրջապատված է մեծ և փոքր շրթունքներով, իսկ մինչ սեռական կյանքի սկիզբը մասամբ փակված է թաղանթով՝ կուսաթաղանթով, որը ի սկզբանե ունի մեկ կամ մի քանի անցք, շատ ավելի փոքր չափերով, քան հեշտոցը։
Սեռական մեծ շրթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռական մեծ շրթերը զույգ երկար մաշկային ծալքեր են, որը պարունակում է ներսում ճարպային հյուսվածք և երակային անոթների փունջ, որը առաջացնում է եռանկյուն։ Հասուն կնոջ մոտ այն ծածկված է մազով։ Սեռական մեծ շրթերը կատարում են մեխանիկական գարծառույթ՝ պաշտպանելով հեշտոցի մուտքի լորձաթաղանթը բակտերիաների և այլ օտար մարմինների ներթափանցումից։
Սեռական մեծ շրթերը առատորեն պարունակում են ճարպային գեղձեր և շրջապատում են միզածորանային խողովակը և հեշտոցի մուտքը, որոնց հետևում նրանք սերտաճել են։ Ներքևի երրորդ սեռական մեծ շրթի մոտ տեղադրված է այսպես կոչված բարտոլինյան գեղձերը[23]։
Սեռական փոքր շրթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռական փոքր շրթերը գտնվում են զգուգահեռ սեռական մեծ շրթերի արանքում և որպես կանոն թաքնված են նրանց մեջտեղում։ Նրանք իրենցից ներկայացնում են երկու բարակ մաշկային ծալքեր, որոնք մազերով ծածկված չեն։ Առաջնային (վերին) միացման կետում գտնվում է զգայական օրգան, որն ունի որպես կանոն սիսեռի չափ, որը ընդունակ է էրեկցիայի։ Այդ օրգանն ունի ծլիկ անվանումը։ Սեռական փոքր շրթերի առաջնային ոտիկները ձևավորում են ծլիկի գլխիկին շարժուն մաշկային ծածկույթ ՝ նրա ծայրային մարմինը։
Ծլիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց մեծամասնության մոտ ծլիկը փակված է նրան շրջապատող մաշկային ծալքերով[24]։ Այս օրգանն էլ ձևավորվում է այն նույն սաղմնային բջիջներից, որից ձևավորվում է տղամարդկանց առնանդամը, դրա համար էլ այն պարունակում է խորշիկավոր հյուսվածք, որը սեռական գրգռվածության ժամանակ լցվում է արյամբ, ինչի արդյունքում կնոջ ծլիկը կարող է չափերով մեծանալ։ Տղամարդկանց մոտ էրեկցիան նույնպես անվանում են էրեկցիա։
Ի տարբերություն տղամարդկանց սեռական օրգանի, որտեղ վերևից տեղադրված են երկու երկայնակի խորշիկավոր մարմին, իսկ ներքևից տեղադրված է շրթային մարմինը, որը անցնում է առնանդամի գլխիկ և գտնվում է միզանցքը, ծլիկում ներկայացված են միայն խորշիկային մարմինը և սովորաբար նրա միջով չի անցնում միզածորանը։
Ծլիկում, ինչպես և սեռական փոքր շրթերում պարունակվում է մեծ քանակությամբ նյարդային վերջավորություններ, որոնք պատասխանում են էրոտիկ բնույթի գրգռին, դրա համար էլ ծլիկի ազդակը կարող է բերել կնոջ մոտ սեռական գրգռվածության։
Ծլիկի հետևում (ներքևում) տեղադրված է միզածորանի արտաքին անցքը։ Կանանց մոտ այն ծառայում է միայն մեզի դուրս բերման համար։ Ծլիկի անմիջպես վերևում՝ փորի հատվածում գտնվում է ճարպային հյուսվածքի հաստացում, որը հասուն կանանց մոտ ծածկված է մազերով։ Այն կրում է վեներայի թմբիկ կամ ցայլք անվանումը։
Բույսերի վերարտադրողական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսերի վերարտադրողական համակարգը ապահովում է նրանց վեգետատիվ, անսեռ և սեռական բազմացումը։ Մամուռների, պտերանմանների, ձիաձետերի և գետնամուշկերի անսեռ բազմացումը իրականանում է սպորներով, իսկ սեռականը՝ գամետներով։ Մերկասերմերի և ծածկասերմերի սերմերի սաղմի զարգացումը կատարվում է մայրական սպորոֆիտում։ Բույսերի վերարտադրողական համակարգին են պատկանում նաև ծաղիկը, պտուղը, կոնը և վեգետատիվ բազմացման օրգանները[25]։
Ծաղիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծածկասերմերի համար ծաղիկը համարվում է սերմերով զարգացման օրգան։ Այն իրենից ներկայացնում է ձևափոխված, կրճատված և սահմանափակ աճով սպորային ընձյուղ, որը հարմարված է սպոր, գամետ առաջացնելու, ինչպես նաև սեռական գործընթացը անցկացնելու համար, որը ավարտվում է սերմերով պտղի առաջացմամբ։ Ծաղկի հատուկ մորֆոլոգիական կառուցվածքի բացառիկ դերը կապված է նրա հետ, որ նրա մեջ ամբողջությամբ համատեղած է սեռական և անսեռ բազմացումը։ Մերկասերմերի կոնից ծաղիկը առանձնանում է նրանով, որ փոշոտման արդյունքում փոշեհատիկը ընկնում է վարսանդի սպիի վրա, այլ ոչ թե անմիջապես սերմնասկզբնակի վրա, ծածկասերմերի սեռական բազմացումը տեղի է ունենում աստիճանաբար, իսկ սերմնասկզբնակի զարգացումը սերմերի ներսում ։
Պտուղը ձևափոխված օրգան է, որն առաջանում է ծաղիկի կրկնակի բեղմնավորման արդյունքում, որը ծածկասերմերի բազմացման օրգան է համարվում, ձևավորվում է մեկ ծաղիկից և ծառայում է սերմերի ձևավորման, պաշտպանության և տարածման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Reproductive System 2001 Արխիվացված 2006-10-22 Wayback Machine Body Guide powered by Adam
- ↑ Introduction to the Reproductive System. Արխիվացված 2007-10-24 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) SEER’s Training Website. U.S. National Cancer Institute’s Surveillance, Epidemiology and End Results (SEER) Program.
- ↑ 3,0 3,1 3,2 Половые органы // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ STD’s Today Արխիվացված 2014-10-25 Wayback Machine National Prevention Network, Center for Disease Control, United States Government, retrieving 2007
- ↑ Descent of the testicles. P.Z. Myers. Pharyngula blog. 2004.
- ↑ L. Werdelina, and A. Nilsonne 1999. The Evolution of the Scrotum and Testicular Descent in Mammals: a Phylogenetic View. Journal of Theoretical Biology Volume 196, Issue 1
- ↑ Grzimek, B. (1974). Grzimek's Animal Life Encyclopedia: Volume 5 Fishes II & Amphibians. New York: Van Nostrand Reihnhold Co. էջեր p. 301-302. ASIN B000HHFY52.
{{cite book}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ Fish Reproduction
- ↑ Science, Biology, and Terminology of Fish reproduction: Reproductive modes and strategies-part 1 Արխիվացված 2007-11-08 Wayback Machine. 2002. MARTIN MOE. THE BREEDER’S NET Online Magazine
- ↑ Bony Fish Reproduction Արխիվացված 2007-09-27 Wayback Machine 2002. SeaWorld/Busch Gardens Animal Information Database.
- ↑ Cephalopods. Արխիվացված 2007-10-20 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) The Living World of Molluscs. Robert Nordsieck.
- ↑ Брюхоногие моллюски / И. М. Лихарев, А. Н. Голиков // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Двустворчатые моллюски / О. А. Скарлато // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Иглокожие». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Арахниды или Паукообразные». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Паукообразные / А. В. Иванов // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Ракообразные». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Копулятивные органы // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Через него проходят крупные кровеносные сосуды бедра и семенной канатик.
- ↑ В очень редких случаях оплодотворение яйцеклетки может произойти не в Матка женщины|матке], а в Брюшная полость|брюшной полости, когда плод начинает развиваться, прикрепившись к какому-нибудь органу в брюшной полости. Подробнее об этом см. Внематочная беременность. Однако, такое развитие плода не может завершиться нормально. В таких случаях требуется хирургическое вмешательство.
- ↑ Chh.ru Արխիվացված 2007-12-31 Wayback Machine — Статья «Физиология зачатия»
- ↑ По данным других источников (Клод Вилли, Винсент Детье. «Биология. Биологические процессы и законы».) оплодотворение яйцеклетки (яйца) происходит в матке.
- ↑ При надавливании, а также при половом возбуждении и Половой акт|половом акте, бартолиновы железы выделяет тягучую сероватую жидкость, богатую белком, которая поддерживает нормальную влажность слизистой оболочки входа во влагалище, что способствует благоприятному протеканию полового акта.
- ↑ Ծլիկ
- ↑ «Репродуктивные органы». Биологический словарь. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.