Աճուկային խողովակ, ճեղքանման թեք տարածություն աճուկային շրջանում, որովայնի առջևի պատի մկանների հաստության մեջ։ Աճուկային խողովակը գոյանում է ներարգանդային կյանքում, երբ ամորձին որովայնի խոռոչից իջնում է ամորձապարկ։ Աճուկային խողովակը ունի 2 բացվածք՝ որովայնային և ենթամաշկային։ Տղամարդկանց աճուկային խողովակով անցնում է սերմնալարը, կանանց աճուկային խողովակով՝ արգանդի կլոր կապանը։ Որովայնի պատի թուլացումը և աճուկային խողովակի բացվածքի լայնացումը նպաստում են աճուկային ճողվածքի առաջացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 271)։