Պտերանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադիանտում Վեներայի վարս Կատեգորիա: Խոցելի տեսակ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ– ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ. կմ– ից պակաս: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU, քանի որ տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է հանրապետության սահմաններից դուրս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Կոճղարմատավոր, բազմամյա բույս է՝ 35 սմ բարձրության: Վայիթիթեղը՝ 2–3 անգամ փետրաձև բաժանված, լայն–երկարավուն: Վերջին կարգի սեգմենտները՝ կոթունիկների վրա: Գեղազարդային բույս է:

Տարածում: Հայաստանում տարածված է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելոց, Ուրծի լեռնաշղթա), Դարեղեգիսի (Արփա և Դարբ գետերի միախառնման մասը) և Զանգեզուրի (Տաթև վանքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2265 քառ. կմ է AOO՝ 24 քառ. կմ, լոկալիտետները՝ 5: Հայաստանի սահմաններից դուրս տարածված է Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Արևմտյան (Թուրքիա, Իրան) և Միջին Ասիայում, Կենտրոնական Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին, միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 700–2200 մ բարձրությունների վրա, խոնավ ժայռերի ճեղքերում, տրավերտինների վրա, ջրվեժների մոտ:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ ռեկրեացիոն տրորման և կլիմայի փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

  Ասպլեն Վորոնովի

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Հայտնի է 3 աճելավայրերից, ընդորում մեկը գտնվում է զգալի հեռավորության վրա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ– ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ. կմ– ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն: Կոճղարմատավոր, բազմամյա բույս է՝ մոտ 20 սմ բարձրության: Վայի թիթեղը՝ փափուկ, կաշեկերպ, անփայլ– կանաչ, երկարավուն– նշտարաձև, կրկնակի փետրաձև, կոթունը թիթեղին հավասար:

Տարածում: Հայաստանում հանդիպում է Լոռու (Սպիտակի, Բազումի լեռնաշղթաներ) և Զանգեզուրի (Կապան) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2800 քառ. կմ է , AOO՝ 12 քառ. կմ, լոկալիտետները՝ 3: Հայաստանից բացի հանդիպում է Արևմտյան Կովկասում, Արևմտյան, Հարավարևմտյան և Կենտրոնական Անդրկովկասում, Թուրքիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 900–2500մ բարձրությունների վրա, բոխու անտառների քարքարոտ տեղերում, ժայռերի միջև և Կովկասյան մրտավարդի թփուտների մեջ:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ մարդածին գործոնի ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողու­թյուններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբե­րելու համար, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:


Ձարխոտ բաժանատերև

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Հայտնի են երկու լոկալիտետներ հյուսիսային Հայաստանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ– ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ աճելավայրերի պայմանների փոփոխության հետևանքով: Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN, քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանից դուրս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն: Բազմամյա, կոճղարմատավոր բույս է՝ 60– 160 սմ բարձրության: Վայի թիթեղը՝ փափուկ, մուգ կանաչ, կրկնակի կամ եռակի փետրաձև հատված, երկրորդ կարգի սեգմենտները երկարավուն–նշտարաձև: Կոթը վայի թիթեղից կարճ:

Տարածում: Հայաստանում հանդիպում է Իջևանի (Մրղուզի լեռնաշղթա) և Լոռու (Բազումի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները՝ 2: Հայաստանից բացի հանդիպում է Մեծ Կովկասում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Ղարաբաղում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Թուրքիայում, Հյուսիսային և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոց ենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2200–2600 մ բարձրությունների վրա, քարքարոտ կիրճերում, Կովկասյան մրտավարդի թփերի մեջ:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողու­թյուններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնա­բերելու համար, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:


Ողկուզապտեր կիսալուսնաձև

Կատեգորիա: Խոցելի տեսակ է: Արեալը՝ խիստ մասնատված: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝500 քառ. կմ–ից պակաս: Սպառնալջքի կատեգորիան իջեցվել է մինչև VU, քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է հանրապետությունից դուրս:Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալջքի ենթակա տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Բազմամյա, կոճղարմատավոր, դեղնականաչ, մսալի բույս է, 5–20 սմ բարձրության: Վայի ստերիլ մասը փետրաձև, սեգմենտները թեք կիսալուսնաձև, սեպաձև հիմքով և գոգավոր գագաթով: Վայի պտղաբերող մասը՝ երկնակի–եռակի փետրաձև, ստերիլ մասից վեր բարձրացող:

Տարածում: Հայաստանում հանդիպում է Գեղամի (Ակնա լճի շրջակայք), Սևանի (Դարանակ գյուղի շրջակայք, Վարդենիսի լեռնաշղթա) և Զանգեզուրի (լեռնագագաթներ՝ Արամազդ և Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3160 քառ. կմ է, AOO՝ 24 քառ.կմ, լոկալիտետները՝ 5: Հայաստանից բացի հանդիպում է Կովկասում, Եվրոպայում, Հյուսիսային, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում,ծ. մ. 2500–3300 մ բարձրությունների վրա, մարգագետիններում և ժայռերի միջև:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: Աճում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

  Արծվապտեր տավրիական

Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ– ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Բազմամյա բույս է, հաստ սողացող կոճղարմատով: Վայերը՝ մինչև 2 մ բարձրության, երկար կոթուններով: Թիթեղը՝ վառ կանաչ, կաշենման, ձվաձև–եռանկյուն, եռակի փետրաձև հատված:

Տարածում: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ներքին Հանդ գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ, լոկալիտետը՝ 1: Հայաստանից բացի աճում է Ղրիմում, Մեծ Կովկասում, Արևմտյան և Հարավարևմտյան Անդրկովկասում, Թալիշում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիակ անառանձնահատկություններ: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 700–800 մ բարձրությունների վրա, գետերի ափերին, բաց տեղերում:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբե­րելու համար, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնի:

   Իժալեզու սովորական

Կատեգորիա: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Արեալը խիստ մասնատված է: Հայտնի են 2 աճելավայրեր՝ միմյանցից 225 կմ հեռավորության վրա, որոնցից մեկը մեծ սպառնալիքի տակ է, քանի որ գտնվում է կուրորտային գոտում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ– ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ մարդածին գործոնի հետևանքով: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Բազմամյա բույս է, կարճ կոճղարմատով և երկար հորիզոնական արմատներով: Վայի ստերիլ մասը մսալի, ձվաձև, բութ, հիմքում պատյանի ձևով շրջապատող հասկանման ֆերտիլ մասի ոտիկը:

Տարածում: Հայաստանում հայտնի է Ապարանի (Արզական գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Ծավ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ, լոկալիտետները՝ 2: Հայաստանից դուրս տարածված է Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիսյին և Արևմտյան (Թուրքիա, Իրան) Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 900–1800 մ բարձրությունների վրա, կաղնու, կաղնու–բոխու անտառներում:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ անտառտնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է կազմակերպել հետազոտական աշխատանքներ՝ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար, իրականացնել պոպուլյա­ցիայի վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.mnp.am/red_book_fauna/arm/p32.html http://www.mnp.am/red_book_fauna/arm/p31.html http://www.mnp.am/red_book_fauna/arm/p28.html http://www.mnp.am/red_book_fauna/arm/p27.html http://www.mnp.am/red_book_fauna/arm/p26.html http://www.mnp.am/red_book_fauna/arm/p25.html http://www.mnp.am/red_book_fauna/arm/p6.html