Իվան Շուվալովի հուշարձան (Մոսկվա)
![]() Իվան Շուվալովի հուշարձանը Մոսկվայի պետական համալսարանի գիտական գրադարանի շենի առջև | |
| |
Կոորդինատներ | 55°41′57″ հս․ լ. 37°31′26″ ավ. ե. / 55.69917° հս․. լ. 37.52389° ավ. ե.Կոորդինատներ: 55°41′57″ հս․ լ. 37°31′26″ ավ. ե. / 55.69917° հս․. լ. 37.52389° ավ. ե. |
Գտնվում է |
![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2005 |
Շինության ձևը | Հուշարձան |
Կառուցել է | Զուրաբ Ծերեթելի |
Ներկա վիճակը | Կանգուն |
Իվան Շուվալովի հուշարձան (ռուս.՝ Памятник Ивану Шувалову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Մոսկվայի համալսարանի հիմնադիրներից մեկին և նրա առաջին հոգաբարձու Իվան Շուվալովին։ Տեղադրվել է 2005 թվականին՝ Մոսկվայում Ռամենկի շրջանում, Լոմոնոսովի պողոտայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին քանդակագործ Զուրաբ Ծերեթելին ստեղծում է կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի ֆավորիտ Իվան Շուվալովի հուշարձանը և առաջարկում այն տեղադրել Սանկտ Պետերբուրգում։ Սակայն այս գաղափարը հավանության չի արժանանում, և Ծերեթելիին առաջարկում են քանդակը տեղադրել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի բակում (մինչև 1918 թվականը՝ Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որի հիմնադիրը Իվան Շուվալովն էր), սակայն նա հասնում է նրան, որ քանդակի համար տեղ է հատկացվում Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանի դիմաց՝ Վորոբյովի գորիում գտնվող Մոսկվայի պետական համալսարանի գիտական գրադարանի առջև։
Շուվալովի հուշարձանը բացվել է 2005 թվականին և հարմարեցվել է Մոսկվայի պետական համալսարանի հիմնադրման 250-ամյակին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Նրա բարձրությունը պատվանդանի հետ 4 մետր է, տրամագիծը՝ 10 մետր, քաշը՝ 20 տոննա։ Այն պատրաստելու համար պահանջվել է ավելի քան մեկ տարի։
Իվան Շուվալովը պատկերված է նստած, ձեռքին՝ Ելիզավետա Պետրովնայի՝ Մոսկվայի համալսարանը ստեղծելու մասին հրամանը.
![]() |
Հրաման
...ազնվականների և տարատոհմիկների համար Մոսկվայի համալսարան հիմնելու մասին..., որտեղ ամեն կոչման մարդիկ օգտվում են ազատ գիտությունից։ Ելիզավետա |
![]() |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пресс-служба МГУ։ «Памятник И.И.Шувалову»։ Московский государственный университет имени М. В. Ломоносова։ Վերցված է 2018-08-16
- «Памятник Ивану Шувалову в Москве»։ Москва+. Сеть городских порталов։ Վերցված է 2018-08-16
- «Памятник Шувалову»։ Большой Город։ Վերցված է 2018-08-16
- «Памятник графу Ивану Шувалову»։ IntoMoscow։ Վերցված է 2018-08-16