Jump to content

Թութք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թութք
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-10K64
 Hemorrhoids Վիքիպահեստում

Թութք (հեմորոյ), անոթային մարմնիկներ հետանցքային խողովակում (անալ կանալ)[1][2]։ Իրենց բնականոն վիճակում նրանք երակային բարձիկներ են, որոնք օգնում են կղազատման կարգավորման ֆունկցիային[3]։ Այդ բարձիկների այտուցվածությունը կամ ինֆեկցումը արդեն համարվում է հեմորոիդալ հիվանդություն, սակայն հեմորոյ տերմինը հաճախ վերագրվում է այս հիվանդությանը, ոչ նրա բնականոն վիճակին[2]։ Նախանշաններն ու ախտանշանները կախված են թութքի տեսակից (արտաքին և ներքին)[4]։ Ներքին թութքը հիմնականում արտահայտվում է անցավ, ալ կարմիր ուղիղ աղիքային արյունահոսությունով կղազատման ժամանակ[5][6]։ Արտաքին թութքը հաճախ հանդես է գալիս հետանցքի շուրջ այտուցով և ցավով[6]։ Եթե արտաքին հանգույցը արյունահոսում է, արյան գույնն ավելի մուգ է[6]։ Մի քանի օրվա ընթացքում առաջ է գալիս ախտանշանների արտահայտվածության նվազում[5]։ Թութքի արտաքին հանգույցների ինքնալավացումից հետո հնարավոր է մնացորդային մաշկային ծալքերի առաջացում[6]։

Մինչդեռ թութքի առաջացման հիմնական ախտապատճառները մնում են անհայտ, ընդունված է համարել խթանիչներ այն բազմաթիվ պատճառները, որոնք առաջ են բերում որովայնի խոռոչում ճնշման բարձրացում[6]։ Նրանց թվին են պատկանում փորկապությունը, լուծը և զուգարանակոնքին երկար նստելը[5]։ Թութքը նաև բնորոշ է հղիության ընթացքին[5]։ Ախտորոշումը կատարվում է տվյալ շրջանի արտաքին զննմամբ[5]։ Շատերը հետանցքի շուրջ առկա խնդիրները վերագրում են արտաքին թութքին, սակայն այդ ախտանշանների ավելի լուրջ պատճառները պետք է առաջնահերթ ժխտել[3]։ Կոլոնոսկոպիան և ռեկտորոմանոսկոպիան թույլ կտան ախտորոշել ավելի բարդ հիվանդությունները[7]։

Հաճախ յուրահատուկ բուժման կարիք չի լինում[7]։ Սկզբնական կանխարգելիչ միջոցառումները ներառում են բջջանյութի (բուսական սննդի) ընդունման ավելացում, հեղուկների առատ ընդունում, ՈՍՀԴ-ների ընդունում ցավերի դեպքում և հանգիստ[8]։ Ընդունված է բուժիչ քսուկների տեղային կիրառումը, բայց նրանց արդյունավետությունը փաստացի ցածր է[7]։ Կարելի է իրագործել բազմաթիվ միջամտություններ, եթե ախտանշանները արտահայտված են և պահպանողական միջոցառումները չեն նպաստում վերջիններիս լավացմանը[9]։ Վիրահատությունը ցուցված է պահպանողական բուժման և միջոցառումների անարդյունավության դեպքում[9]։

Մարդկանց մոտ 50-66%-ը ունենում են թութքի խնդիր կյանքի որևիցե փուլում[5][8]։ Տղամարդիկ և կանայք մոտավորապես նույն հավանականությամբ են հիվանդանում[8]։ Ավելի հաճախ թութքով հիվանդանում են 45-65 տարեկան անձինք[10]։ Սոցիալապես ավելի ապահով խավը և առավելապես նստակյաց կյանք վարող անձինք գտնվում են բարձր ռիսկի խմբում[6]։ Հիվանդության ելքը հիմնականում բարեհաջող է[5][7]։ Հիվանդության մասին առաջին գրառումները եղել են դեռ հին եգիպտական պապիրուսներում 1700 մ.թ.ա.[11]:

Նշաններ ու ախտանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին թութք ինչպես երևում է հետանցքի շուրջ

Թութքային հիվանդությունով տառապող մարդկանց մոտ 40%-ը չունեն արտահայտված ախտանշաններ[6]։ Արտաքին և ներքին թութքը կարող են առանձին արտահայտվել, սակայն հիմնականում նրանք համակցված են[2]։ Այնպիսի առատ արյունահոսություն, որ կարող է սակավարյունություն առաջացնել, հազվադեպ է հանդիպում, իսկ կյանքին սպառնացող արյունահոսությունը առավել անհավանական է[12]։ Շատերը ունենալով տվյալ հիվանդությունը ամաչում են[10] և հաճախ դիմում են բժշկի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում[2]։

Արտաքին թութք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութքի մեծացած արտաքին հանգույցները քիչ խնդիրներ են առաջացնում, եթե թրոմբված չեն[13]։ Սակայն եթե թրոմբոզը առաջացել է, այն կարող է սուր և անտանելի ցավի պատճառ հանդիսանալ[2][8]։ Այնուամենայնիվ, ցավը անցնում է երկու կամ երեք օրվա ընթացքում[10]։ Այտուցների փոքրացմանն ու անհետացմանը, սակայն կպահանջվի մի քանի շաբաթ[10]։ Ինքնալավացումից հետո հնարավոր է հարհետանցքային ավելորդ մաշկային ծալքերի առաջացում[2]։ Եթե թութքի արտաքին հանգույցները բավականին մեծ են և առաջացնում են հիգիենիկ խնդիրներ, կարող է առաջանալ հարհետանցքային մաշկի բորբոքում և քոր[14]։

Ներքին թութք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին թութքը հիմնականում ընթանում է անցավ, կղազատման ընթացքում կամ նրա ավարտին ալ կարմիր ուղիղ աղիքային արյունահոսությամբ[2]։ Արյունը հիմնականում պատում է կղանքը, կամ առկա է զուգարանի թղթի վրա, կամ էլ կաթիլների տեսքով զուգարանակոնքում[2]։ Կղանքը հիմնականում բնականոն գունավորման է[2]։ Մյուս ախտանշանները կարող են արտահայտվել առատ լորձարտադրությամբ, եթե հանգույցները արտանկում են՝ հետանցքում օտար մարմնի զգացողությամբ, հետանցքի քորով և անկղապահությամբ[12][15]։ Թութքի ներքին հանգույցները ցավոտություն են ցուցաբերում միայն հանգույցների թրոմբոզի և նեկրոզի(մեռուկացման) ժամանակ[2]։

Առաջացման պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութքի ախտանշանների առաջացման պատճառները անհայտ են[16]։ Բազմաթիվ պատճառներ ունեն իրենց ներգործությունը. օրինակ՝ անկանոն կղազատումը (փորկապություն և լուծ), ֆիզիկական ակտիվության պակասը, սննդակարգային առանձնահատկությունները (բջջանյութով աղքատ դիետա), ներորովայնային բարձր ճնշումը (երկարացած ճիգեր, ասցիտ, ներորվայնային գոյացություններ կամ հղիություն), ժառանգականությունը, թութքային երակներում փականների բացակայությունը և տարիքային գործոնը[8][10]։ Բարձր ռիսկի գործոններից են ավելորդ քաշը, զուգարանակոնքին երկար նստելը[2] քրոնիկ հազը և կոնքի հատակի մկանների թուլությունը[3]։ Կքանստած կղազատումը նույնպես կարող է հանգեցներ արտահայված թութքային հիվանդության[17]։ Սակայն այս նախատրամադրող գործոնների պատճառահետևանքային կապը ապացուցված չէ[3]։ Հղիության ընթացքում պտղի առաջացրած ներորովայնային բարձր ճնշումը և հորմոնալ փոփոխությունները նպաստում են թութքային երակների լայնացմանը։ Ծննդալուծումը հանգեցնում է ներորովայնային ճնշման առավել մեծացմանը[18]։ Հղիները հազվագյուտ են կարիք ունենում վիրաբուժական միջամտության, քանի որ ծննդալուծումը նպաստում է ախտանշանների վերացմանը[8]։

Պաթոֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութքային հանգույցները հանդիսանում են մարդու բնականոն անատոմիայի մաս և նրանց որևիցե պաթոլոգիական փոփոխության դեպքում միայն վերածվում են հիվանդության[2]։ Անալ կանալում նորմայում առկա են երեք հիմնական երակային բարձիկներ[8]։ Նրանք մեծ մասամբ տեղակայված են ձախ կողմնային, աջ առաջային և աջ հետին դիրքերում[10]։ Նրանք կազմված են ոչ զարկերակներից, ոչ էլ երակներից, այլ այսպես կոչված անոթային խոռոչներից, շարակցական հյուսվածքից և հարթ մկանաթելերից[3]:175: Այս անոթային խոռոչները իրենց պատերում չունեն մկանային շերտ, ինչպես, օրինակ, երակները[2]։ Այս անոթները հայտնի են որպես թութքային հանգույցներ[3]։

Թութքային հանգույցները կարևոր են կղապահության ֆունկցիայի համար։ Նրանք ապահովում են հանգստի ժամանակ առկա հետացքի փակման ճնշման 15-20%-ը և պաշտպանում են հետանցքի սեղմանի մկանները կղազատման ժամանակ[2]։ Երբ մարդ կռանում է՝ ներորովայնային ճնշումը բարձրանում է և թութքային հանգույցները չափերով մեծանում են՝ ապահովելով հետանցքի փակվածքը[10]։ Թութքի ախտանշանները արտահայտվում են, երբ այս անոթային մարմինները իջնում են կամ նրանցում առաջանում է երակային ճնշման բարձրացում[12]։ Հետանցքի արտաքին և ներքին սեղմանի տոնուսի բարձրացումը ուղղակիորեն նպաստում է թութքի ախտանշանների արտահայտմանը[10]։ Թութքի երկու տեսակները առաջանում են՝ մեկը վերին թութքային հանգույցներից, մյուսը՝ ստորին թութքային հանգույցներից[10]։ Ատամնավոր գիծը բաժանում է այս երկու շրջանները[10]։

Ներքին թութքի աստիճանները
Աստիճան Սխեմատիկ պատկեր Նկար
1 Endoscopic view
2
3
4

Թութքը հիմնականում ախտորոշվում է ֆիզիկալ (արտաքին և մատնային) զննման միջոցով[9]։ Հետանցքի արտաքին զննման ժամանակ կարելի է ախտորոշել արտաքին կամ ներքին արտանկված թութքը[2]։ Հետանցքի և ուղիղ աղու զննման (անոսկոպիա) միջոցով կարելի է ախտորոշել ուղիղ աղու ուռուցքները, պոլիպները, մեծացած շագանակագեղձը կամ թարախակույտերը (աբսցես)[2]։ Այս զննումը հնարավոր չէ առանց համապատասխան ցավազրկման, չնայած որ ներքին թութքը մեծ մասամբ ցավոտ չէ (արտաքին թութքի համեմատ)[8]։ Եթե առկա է արտահայտված ցավային համախտանիշ՝ առավել հավանական ախտորոշում է հետանցքի ճաքը[10]։ Ախտորոշման հաստատման համար հնարավոր է անոսկոպիայի կարիք առաջանալ (հետանցքի և ուղիղ աղու գործիքային զննում խողովակով՝ ծայրին լույսի առկայությամբ)[10]։

Ներքին թութք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին թութքի հանգույցները տեղակայված են ատամնավոր գծից վեր[14]։ Նրանք պատված են գլանաձև էպիթելով, որոնք զուրկ են ցավազգաց ընկալիչներից[3]։ 1985թ.-ին ներքին թութքը ըստ արտանկման բաժանվել է 4 աստիճանի[3][8]՝

  • I աստիճան՝ առանց հանգույցների արտանկման, միայն արտահայտված անոթներ[9]
  • II աստիճան՝ արտանկում կռանալուց, բայց ինքնաբերաբար ներուղղմամբ
  • III աստիճան՝ արտանկում կռանալուց, որը պահանջում է ձեռքով ներուղղում
  • IV աստիճան՝ արտանկում, որ հնարավոր չէ ներուղղել։

Արտաքին թութք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրոմբոզված արտաքին հանգույց

Արտաքին թութքի հանգույցները տեղակայված են ատամնավոր կամ պեկտինյան գծից ներքև[13]։ Պրոքսիմալ նրանք պատված են անոդերմով, իսկ դիստալ մաշկով, երկուսն էլ ցավազգաց և ջերմազգաց են[3]։

Տարբերակիչ ախտորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հետանցք-ուղիղ աղիքային խնդիրներ, ներառյալ ճաքերը, խուղակները, թարախակույտերը, քաղցկեղները, ուղիղ աղու երակային լայնացումը և քորը, թութքի հետ ունեն նման ախտանշաններ և կարող են վերագրվել վերջինիս[8]։ Բացի թութքից ուղիղ աղիքային արյունահոսության պատճառ կարող են հանդիսանալ նաև կոլոռեկտալ ուռուցքները, կոլիտները, ինչպես նաև գրգռված աղու համախտանիշը, դիվերտիկուլյար հիվանդությունը և անգիոդիսպլազիան[9]։ Անեմիայի առկայության դեպքում պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր պատճառները[10]։ Հետանցքում օտար մարմնի զգացողություն կարող են առաջացնել հավելյալ մաշկային ծալքերը, հետանցքի կոնդիլոմաները, ուղիղ աղու արտանկումը, պոլիպները և հետանցքի մեծացած պտկիկները[10]։ Հետանցք-ուղիղ աղիքային երակային վարիկոզ հիվանդությունը, որն առաջանում է պորտալ (դռներակի) համակարգում ճնշման բարձրացման պատճառով, կարող է հանդես գալ թութքին նման պատկերով, բայց իրենից ներկայացնում է առանձին հիվանդություն[10]։ Պորտալ հիպերտենզիան չի ազդում թութքի առաջացման հավանականության վրա[6]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ են տրվում բազմաթիվ կանխարգելող միջոցառումներ՝ խուսափել կքանստած կղազատումից, փորկապության և լուծի պրոֆիլակտիկա՝ բջջանյութով հարուստ սննդի և առատ հեղուկների օգտագործմամբ, և համապատասխան վարժություններ[10][19]։ Խորհուրդ է տրվում նաև կղազատման համար ծախսել ավելի քիչ ժամանակ, խուսափել ընթերցանությունից զուգարանում[8], հավելյալ քաշի դեպքում՝ քաշի նվազեցում, ծանրության բարձրացման սահմանափակում[20]։

Պահպանողական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանողական բուժման մեջ ընդգրկվում է բջջանյութով առատ սնունդը, օրգանիզմի հիդրատացիան ապահովելու նպատակով բավականաչափ հեղուկի ընդունում, ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործում, նստած բուժիչ լոգանքներ և հանգիստ[8]։ Բջջանյութի օգտագործումը ապահովում է ավելի բարեհաջող ելք[21], որը ներառում է համապատասխան սննդակարգի և բջջանյութային հավելումների օգտագործում[8][21]։ Բուժիչ լոգանքների արդյունավետությունը բուժման ցանկացած փուլում, այնուամենայնիվ, հիմնավորված չէ[22]։ Նրանց կիրառման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեները[3]:182: Նաև խորհուրդ է տրվում կղազատման ժամանակի կրճատումն ու կքանստումից խուսափումը[23]։

Տեղային դեղամիջոցների և մոմիկների կիրառումը հիվանդության բարձիթողի վիճակում քիչ արդյունավետ է[8]։ Հորմոնալ բուժման ընթացքը չպետք է գերազանցի 14 օրը, քանի որ կարող են հանգեցնել մաշկի բարակեցմանը[8]։ Դեղորայքի մեծամասնությունը պարունակում է ակտիվ բաղադրիչներ[3], ինչպիսիք են, օրինակ, պաշտպանիչ թաղանթ առաջացնող (վազելին, ցինկի օքսիդ), ցավազրկող (լիդոկաին) և անոթասեղմիչ (էպինեֆրին) միջոցները[3]։ Որոշ միջոցներ պարունակում են պերուական բալզամ, որի հանդեպ որոշ մարդիկ կարող են լինել ալերգիկ[24][25]։ Ֆլավոնոիդները տալիս են կասկածելի արդյունք և բավականին շատ կողմնակի ազդեցություններ[3][26]։ Հղիության ընթացքում ցուցված է միայն սիմպտոմատիկ բուժում, իսկ հիմնական բուժական միջոցառումները իրականացվում են ծննդալուծումից հետո[27]։ Փաստերը չեն հաստատում չինական ավանդական բժշկության էֆեկտիվությունը[28]։

Միջամտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում են հիվանդանոցային բժշկական միջամտություններ։ Վերջիններս հիմնականում անվտանգ են, բայց հայտնի են հազվագյուտ բարդություններ, օրինակ, պերիանալ սեպսիս[9]։

  • Վակուումային ռետինե լիգավորումը ցուցված է որպես առաջնային բուժիչ միջամտություն թութքի I-III փուլերի ժամանակ[9]։ Այս միջամտության ժամանակ թութքի ներքին հանգույցների անոթային ոտիկի վրա, ատամնավոր գծից առնվազն մեկ սմ վերև դրվում է ռետինե օղ, որը բերում է հանգույցի արյունամատակարարման կանգի։ Հինգից յոթ օրվա ընթացքում մեռուկացված հանգույցը պոկվում և ընկնում է։ Եթե օղակը դրվել է ատամնավոր գծին մոտ, անհապաղ առաջանում է արտահայտված ցավ[8]։ Առողջացում առաջանում է մոտ 87%-ի մոտ[8], իսկ բարդությունները չեն գերազանցում 3%-ը[9]։
  • Սկլերոթերապիան թութքի հանգույց սկլերոզացնող նյութի ներարկումն է, ինչպիսին է ֆենոլը։ Սա հանգեցնում է անոթների պատերի կոլապսի և թութքի հանգույցի կնճռոտմանը։ Բուժումից հետո ընկած 4 տարիների ընթացքում առողջացման հավանականությունը 70% է[8]։
  • Մեռուկացում առաջացնող նկարագրված բազմաթիվ մեթոդները ապացուցել են իրենց արդյունավետությունը, բայց օգտագործվում են միայն մյուս եղանակների ապարդյունության դեպքում։ Այս մեթոդներից են՝ էլեկտրոկոագուլյացիան, ինֆրակարմիր ճառագայթումը, լազերային վիրահատությունը[8] կամ կրիովիրահատությունը[29]։ Ինֆրակարմիր ճառագայթման օգնությամբ առաջին և երկրորդ աստիճանի թութքի հանգույցների մեռուկացումը կարող է լինել առաջին ընտրության տարբերակ[9]։ Երրորդ և չորրորդ փուլերի դեպքում ռեցիդիվի հավանականությունը բարձր է[9]։

Վիրահատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանողական բուժման և նվազ ինվազիվ եղանակների անարդյունավետության դեպքում կարելի է կիրառել բազմաթիվ վիրահատական մեթոդներ[9]։ Բոլոր վիրահատությունները ինչ-որ չափով ունեն բարդություններ՝ արյունահոսություն, ինֆեկցիա, հետանցքի ստրիկտուրա (նեղացում) և դժվարամիզություն (միզապարկի նյարդավորման հետանցքին մոտ գտնվելու պատճառով)[8]։ Նաև հնարավոր է անկղապահության զարգացման քիչ հավանականություն, մասնավորապես հեղուկ կղանքային մասսաների[3][30], մոտավորապես 0%-28% դեպքերում[31]։ Ուղիղ աղու լորձաթաղանթի արտանկումը ևս մի վիճակ է, որ կարող է առաջանալ թութքահատումից հետո (հաճախ հետանցքի ստրիկտուրայի հետ համատեղ)[32]։ Առաջանում է հետանցքի կամ ուղիղ աղու լորձաթաղանթի մասնակի արտանկում, որը նման է ուղիղ աղու ամբողջական արտանկման թեթև ձևին[32]։

  • Թութքահատումը թութքի հանգույցների վիրահատական հեռացումն է, որը կիրառվում է թութքի ծանր դեպքերում[8]։ Այն ասոցացվում է հետվիրահատական արտահայտված ցավային համախտանիշի հետ և հիմնականում վերականգնման համար պահանջվում է երկուսից չորս շաբաթ[8]։ Այնուամենայնիվ, տարիների կտրվածքով երրորդ և ավելի աստիճանի թութքի բուժելիության առումով վիրահատության առավելություններն ակնհայտ են վակուումային լիգավորման համեմատ[33]։ Վիրահատությունը արտաքին թութքի թրոմբոզի սուր փուլի (առաջին երեք օր) բուժման նախընտրելի տարբերակն է[9][34]։ Նիտրոգլիցերինի քսուկը հետվիրահատական շրջանում կիրառվում է ցավի մեղմացման և ռեգեներեցիայի նպատակով[35]։
  • Դոպլեր հսկողությամբ իրականացվող թութքի հանգույցների տրանսանալ դեարտերիալիզացիան նվազ ինվազիվ բուժում է, որը ուլտրաձայնային դոպլերոգրաֆիայի օգնությամբ ճշգրիտ մատնանշում է թութքի հանգույցի սնող զարկերակի տեղակայումը։ Այնուհետև այս զարկերակները «կապվում են» և արտանկված հյուսվածքները կարվում են իրենց նորմալ դիրքում։ Համեմատած թութքահատմանը այս մեթոդը ունի ավելի քիչ բարդություններ, բայց կրկնման ավելի մեծ հավանականություն[8]։
  • Թութքահատում դակիչի միջոցով, նաև հայտնի է որպես դակիչ հեմորոիդոպեքսիա։ Ներառում է մեծացած հանգույցների հիմնական մասի հեռացում, մնացորդային հանգույցների ֆիքսացիայով ուղիղ աղու պատերին։ Այն հիմնականում ավելի քիչ ցավոտ է և որին հետևում է ավելի կարճատև հետվիրահատական շրջան, համեմատած թութքի ամբողջական հեռացմանը[8]։ Այնուամենայնիվ, թութքի ախտանշանների կրկնման հավանականությունը ավելի բարձր է ավանդական թութքահատման համեմատ[36], այդ պատճառով տվյալ մեթոդը խորհուրդ է տրվում կիրառել թութքի երկրորդ և երրորդ աստիճանի դեպքում[9]։

Էպիդեմիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է որոշել թութքի տարածվածությունը, քանի որ հիվանդների զգալի մասը չի դիմում մասնագիտացված բուժօգնության[12][16]։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի բնակչության 50%-ը կյանքի ընթացքում ունենում են թութքի ախտանշաններ, իսկ տվյալ պահին 5%-ը տառապում է այս հիվանդությամբ[8]։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք թութքով հիվանդանում են մոտավորապես նույն հաճախականությամբ[8], ավելի հաճախ 45-ից 65 տարեկանում[10]։ Ավելի հաճախ հիվանդանում են սպիտակամորթերը[37] և ավելի բարձր սոցիալ-տնտեսական խավը[3]։ Երկարաժամկետ կտրվածքով ելքը հիմնականում բարեհաջող է, սակայն որոշ մասը ունենում են կրկնվող ախտանշանային դրվագներ[12]։ Հիվանդների քիչ մասի մոտ է առաջանում վիրահատական միջամտության կարիք[3]։

11-րդ դար, անգլիական մանրանկար: Աջից թութքի հեռացման վիրահատություն:

Այս հիվանդության մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 1700մ.թ.ա. Հին Եգիպտական պապիրուսին, որը խորհուրդ է տալիս՝ «... հիվանդը պետք է ստանա քսուկ, կազմված ակացիայի տերևներից, խառնած հողի հետ, տրորված և եփված։ Բարակ շերտով քսել հետանցքին և հիվանդը կլավանա»[11]։ Մ.թ.ա 460թ.-ին Հիպոկրատի աշխատություններում քննարկվում է բուժման մեթոդ, որը նման է ժամանակակից վակուումային ռետինե լիգավորմանը,-«Թութքը կարող ես բուժել հաստ բրդյա թելով և ասեղով հանգույցը ամուր կապելով և ֆիքսելով։ Չթուլացնել կապը մինչև նրանք ինքնուրույն չընկնեն և հիվանդին նշանակել եղեբորոսով բուժման կուրս»[11]։ Թութքը նույնիսկ նկարագրված էր Աստվածաշնչում, նրա հնաոճ անգլերեն թարգմանված տարբերակներում նշված որպես «էմերոդս» ("emerods")[10]:

Ցելսիուսը (25մ.թ.ա-14ք.հ.) նկարագրել է լիգավորման և հեռացման գործընթացները, քննարկելով հնարավոր բարդությունները[38]։ Գալենը պաշտպանում էր զարկերակներից երակների անջատման մեթոդիկան, պնդելով, որ դա վնազեցնում է ցավն ու գանգրենայի տարածումը[38]։ Սուսրուտա Սամհիտայի (4-րդ-5-րդ դար) խոսքերը նման էին Հիպոկրատին, բայց կարևորվում էր վերքի մաքրությունը[11]։ 13-րդ դարում Եվրոպացի վիրաբույժներ Լաֆրանկ Միլանցին, Գի դե Շոլիակը, Հենրի դե Մոնդեվիլը և Ջոն Արդինցին իրենց մեծագույն ներդրումն ունեցան վիրահատական բուժման եղանակների զարգացման և առաջընթացի գործում[38]։

Միջնադարում թութքն անվանում էին նաև Սուրբ Ֆլեյքրի անեծք՝ 6-րդ դարի մի սրբի անունով, ում մոտ դա զարգացել էր հող մշակելու արդյունքում[39]։ Անգլերենում "hemorrhoid" (թութք) բառի առաջին կիրառումը արձանագրվել է 1398 թվականին, և ծագում է հին ֆրանսերեն "emorroides" և լատիներեն "hæmorrhoida" արմատներից[40]։ Վերջինս էլ իր հերթին ծագել է հունարեն "αἱμορροΐς (haimorrhois)" արտահայտությունից, որը նշանակում է "արյունահոսելու ընդունակ"․  "αἷμα (haima)" արյուն[41], "ῥόος (rhoos)" հոսանք, հոսք, շիթ[42][43]։

Նշանակալի դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսբոլի աշխարհահռչակ մարզիկ Ջորջ Բրետը 1980 թվականի Աշխարհի առաջնության խաղից հեռացվել է թութքից առաջացած ցավի պատճառով։ Փոքրածավալ վիրահատությունից հետո նա արդեն հաջորդ խաղին ներկա էր և կատակում էր,-«...իմ խնդիրները մնացին իմ հետևում»[44]։ Բրետը վիրահատվեց հաջորդող գարնանը[45]։ Քաղաքական պահպանողական մեկնաբան Գլեն Բեքը թութքահատման վիրահատությունից հետո լայն տարածում գտած YouTube տեսանյութում նկարագրել է իր տհաճ փորձը[46][47]։ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Կարտերը 1984 թվականին վիրահատվել է թութքի կապակցությամբ[48]։ Կրիկետի մարզիկներ Մեթյու Հայդնը և Վիվ Ռիչարդզը նույնպես տառապում են այս հիվանդությամբ[49]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chen, Herbert (2010). Illustrative Handbook of General Surgery. Berlin: Springer. էջ 217. ISBN 1-84882-088-7.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Schubert, MC; Sridhar, S; Schade, RR; Wexner, SD (2009 թ․ հուլիս). «What every gastroenterologist needs to know about common anorectal disorders». World J Gastroenterol. 15 (26): 3201–09. doi:10.3748/wjg.15.3201. ISSN 1007-9327. PMC 2710774. PMID 19598294.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Beck, David E. (2011). The ASCRS textbook of colon and rectal surgery (2nd ed.). New York: Springer. էջ 175. ISBN 978-1-4419-1581-8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. Sun, Z; Migaly, J (March 2016). "Review of Hemorrhoid Disease: Presentation and Management". Clinics in colon and rectal surgery. 29 (1): 22–29. doi:10.1055/s-0035-1568144. PMC 4755769. PMID 26929748.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Hemorrhoids». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. 2013 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Sun, Z; Migaly, J (2016 թ․ մարտ). «Review of Hemorrhoid Disease: Presentation and Management». Clinics in colon and rectal surgery. 29 (1): 22–29. doi:10.1055/s-0035-1568144. ISSN 1530-9681. PMC 4755769. PMID 26929748.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Hollingshead, JR; Phillips, RK (2016 թ․ հունվար). «Haemorrhoids: modern diagnosis and treatment». Postgraduate Medical Journal. 92 (1083): 4–8. doi:10.1136/postgradmedj-2015-133328. PMID 26561592.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 Lorenzo-Rivero, S (2009 թ․ օգոստոս). «Hemorrhoids: diagnosis and current management». Am Surg. 75 (8): 635–42. PMID 19725283.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 Rivadeneira, DE; Steele, SR; Ternent, C; Chalasani, S; Buie, WD; Rafferty, JL; Standards Practice Task Force of The American Society of Colon and Rectal Surgeons (2011 թ․ սեպտեմբեր). «Practice parameters for the management of hemorrhoids (revised 2010)». Diseases of the Colon and Rectum. 54 (9): 1059–64. doi:10.1097/DCR.0b013e318225513d. PMID 21825884.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 Kaidar-Person, O; Person, B; Wexner, SD (2007 թ․ հունվար). «Hemorrhoidal disease: A comprehensive review» (PDF). Journal of the American College of Surgeons. 204 (1): 102–17. doi:10.1016/j.jamcollsurg.2006.08.022. PMID 17189119. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Ellesmore, Windsor (2002). «Surgical History of Haemorrhoids». In Charles MV (ed.). Surgical Treatment of Haemorrhoids. London: Springer.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Davies, RJ (2006 թ․ հունիս). «Haemorrhoids». Clinical evidence (15): 711–24. PMID 16973032. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին.
  13. 13,0 13,1 Dayton, senior editor, Peter F. Lawrence; editors, Richard Bell, Merril T. (2006). Essentials of general surgery (4th ed.). Philadelphia ;Baltimore: Williams & Wilkins. p. 329. ISBN 978-0-7817-5003-5. Archived from the original on 2017-09-08.
  14. 14,0 14,1 Dayton, senior editor, Peter F. Lawrence; editors, Richard Bell, Merril T. (2006). Essentials of general surgery (4th ed.). Philadelphia ;Baltimore: Williams & Wilkins. էջ 329. ISBN 978-0-7817-5003-5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. Azimuddin, edited by Indru Khubchandani, Nina Paonessa, Khawaja (2009). Surgical treatment of hemorrhoids (2nd ed.). New York: Springer. էջ 21. ISBN 978-1-84800-313-2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. 16,0 16,1 Reese, GE; von Roon, AC; Tekkis, PP (2009 թ․ հունվարի 29). «Haemorrhoids». Clinical evidence. 2009. PMC 2907769. PMID 19445775.
  17. Bland, Kirby I.; Sarr, Michael G.; Büchler, Markus W.; Csendes, Attila; Garden, Oliver James; Wong, John (2008). General Surgery: Principles and International Practice (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 857. ISBN 9781846288326. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  18. National Digestive Diseases Information Clearinghouse (November 2004). «Hemorrhoids». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (NIDDK), NIH. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 18 Մարտ 2010-ին.
  19. Frank J Domino (2012). The 5-Minute Clinical Consult 2013 (Griffith's 5 Minute Clinical Consult). Hagerstown, MD: Lippincott Williams & Wilkins. էջ 572. ISBN 1-4511-3735-4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  20. Glass, [edited by] Jill C. Cash, Cheryl A. Family practice guidelines (2nd ed.). New York: Springer. էջ 665. ISBN 978-0-8261-1812-7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. 21,0 21,1 Alonso-Coello, P.; Guyatt, G. H.; Heels-Ansdell, D.; Johanson, J. F.; Lopez-Yarto, M.; Mills, E.; Zhuo, Q.; Alonso-Coello, Pablo (2005). Alonso-Coello, Pablo (ed.). «Laxatives for the treatment of hemorrhoids». Cochrane Database Syst Rev (4): CD004649. doi:10.1002/14651858.CD004649.pub2. PMID 16235372.
  22. Lang, DS; Tho, PC; Ang, EN (2011 թ․ դեկտեմբեր). «Effectiveness of the Sitz bath in managing adult patients with anorectal disorders». Japan journal of nursing science : JJNS. 8 (2): 115–28. doi:10.1111/j.1742-7924.2011.00175.x. PMID 22117576.
  23. Davis, BR; Lee-Kong, SA; Migaly, J; Feingold, DL; Steele, SR (2018 թ․ մարտ). «The American Society of Colon and Rectal Surgeons Clinical Practice Guidelines for the Management of Hemorrhoids». Diseases of the Colon and Rectum. 61 (3): 284–92. doi:10.1097/DCR.0000000000001030. PMID 29420423.
  24. «Balsam of Peru contact allergy». Dermnetnz.org. 2013 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  25. The ASCRS Textbook of Colon and Rectal Surgery: Second Edition. 2011. ISBN 978-1-4419-1581-8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին.
  26. Alonso-Coello P, Zhou Q, Martinez-Zapata MJ, և այլք: (2006 թ․ օգոստոս). «Meta-analysis of flavonoids for the treatment of haemorrhoids». Br J Surg. 93 (8): 909–20. doi:10.1002/bjs.5378. PMID 16736537.
  27. Quijano, CE; Abalos, E (2005 թ․ հուլիսի 20). «Conservative management of symptomatic and/or complicated haemorrhoids in pregnancy and the puerperium». Cochrane Database of Systematic Reviews (3): CD004077. doi:10.1002/14651858.CD004077.pub2. PMID 16034920.
  28. Gan, Tao; Liu, Yue-dong; Wang, Yiping; Yang, Jinlin (2010 թ․ հոկտեմբերի 6). Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). John Wiley & Sons, Ltd. doi:10.1002/14651858.cd006791.pub2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  29. Misra, MC; Imlitemsu, (2005). «Drug treatment of haemorrhoids». Drugs. 65 (11): 1481–91. doi:10.2165/00003495-200565110-00003. PMID 16134260.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  30. Pescatori, M; Gagliardi, G (2008 թ․ մարտ). «Postoperative complications after procedure for prolapsed hemorrhoids (PPH) and stapled transanal rectal resection (STARR) procedures». Techniques in coloproctology. 12 (1): 7–19. doi:10.1007/s10151-008-0391-0. PMC 2778725. PMID 18512007.
  31. Ommer, A; Wenger, FA; Rolfs, T; Walz, MK (2008 թ․ նոյեմբեր). «Continence disorders after anal surgery – a relevant problem?». International journal of colorectal disease. 23 (11): 1023–31. doi:10.1007/s00384-008-0524-y. PMID 18629515.
  32. 32,0 32,1 Lagares-Garcia, JA; Nogueras, JJ (2002 թ․ դեկտեմբեր). «Anal stenosis and mucosal ectropion». The Surgical clinics of North America. 82 (6): 1225–31, vii. doi:10.1016/s0039-6109(02)00081-6. PMID 12516850.
  33. Shanmugam, V; Thaha, MA; Rabindranath, KS; Campbell, KL; Steele, RJ; Loudon, MA (2005 թ․ հուլիսի 20). «Rubber band ligation versus excisional haemorrhoidectomy for haemorrhoids». Cochrane Database of Systematic Reviews (3): CD005034. doi:10.1002/14651858.CD005034.pub2. PMID 16034963.
  34. Dayton, senior editor, Peter F. Lawrence; editors, Richard Bell, Merril T. (2006). Essentials of general surgery (4th ed.). Philadelphia ;Baltimore: Williams & Wilkins. էջ 329. ISBN 978-0-7817-5003-5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  35. Ratnasingham, K; Uzzaman, M; Andreani, SM; Light, D; Patel, B (2010). «Meta-analysis of the use of glyceryl trinitrate ointment after haemorrhoidectomy as an analgesic and in promoting wound healing». International journal of surgery (London, England). 8 (8): 606–11. doi:10.1016/j.ijsu.2010.04.012. PMID 20691294.
  36. Jayaraman, S; Colquhoun, PH; Malthaner, RA (2006 թ․ հոկտեմբերի 18). «Stapled versus conventional surgery for hemorrhoids». Cochrane Database of Systematic Reviews (4): CD005393. doi:10.1002/14651858.CD005393.pub2. PMID 17054255.
  37. Christian Lynge, Dana; Weiss, Barry D. (2001). 20 Common Problems: Surgical Problems And Procedures In Primary Care. McGraw-Hill Professional. էջ 114. ISBN 978-0-07-136002-9.
  38. 38,0 38,1 38,2 Agbo, SP (2011 թ․ հունվարի 1). «Surgical management of hemorrhoids». Journal of Surgical Technique and Case Report. 3 (2): 68. doi:10.4103/2006-8808.92797.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  39. Cataldo, Peter (2005). «Hemorrhoids». Arlington Heights, IL: American Society of Colon and Rectal Surgeons. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  40. hæmorrhoida Արխիվացված 2011-02-25 Wayback Machine, Charlton T. Lewis, Charles Short, A Latin Dictionary, on Perseus Digital Library
  41. αἷμα Արխիվացված 2011-06-05 Wayback Machine, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  42. ῥόος Արխիվացված 2011-06-05 Wayback Machine, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  43. ῥέω Արխիվացված 2011-06-05 Wayback Machine, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  44. Dick Kaegel (2009 թ․ մարտի 5). «Memories fill Kauffman Stadium». Major League Baseball. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին.
  45. «Brett in Hospital for Surgery». The New York Times. Associated Press. 1981 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին.
  46. «Glenn Beck: Put the 'Care' Back in Health Care». ABC Good Morning America. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  47. «Beck From the Dead». YouTube (Mr·Beck speaking from home shortly after hospital). GlennBeckVideos. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին.
  48. «Carter Leaves Hospital». The New York Times. 1984 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  49. «The Five: Wounded pride». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 230