Առնոլդ Թոյնբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Առնոլդ Թոյնբի
Arnold J. Toynbee Anefo.jpg
Ծնվել է ապրիլի 14, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}})[1]
Լոնդոն
Մահացել է հոկտեմբերի 22, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}})[1] (86 տարեկանում)
Յորք
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն պատմաբան և պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Լոնդոնի թագավորական քոլեջ
Ալմա մատեր Ուինչեսթեր քոլեջ և Բալիոլ քոլեջ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[2]
Երեխա(ներ) Ֆիլիպ Թոյնբի
Քույր(եր) Ջոսելին Թոյնբի
Arnold J. Toynbee Վիքիպահեստում


Առնոլդ Թոյնբի (անգլ.՝ Arnold Joseph Toynbee, ապրիլի 14, 1889[1], Լոնդոն - հոկտեմբերի 22, 1975[1], Յորք), բրիտանացի պատմաբան, պատմական փիլիսոփա, մշակութաբան և սոցիոլոգ, տասներկուհատորանի «Պատմության հետազոտություն» աշխատության հեղինակ, քաղաքակրթության տեսության մշակողներից մեկը։ Պարգեւատրվել է Պատվո Զինվորներ շքանշանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թ․ Թոյնբիի հեղինակած «Հայկական սարսափները․ մի ազգի բնաջնջումը» գրքի շապիկը

Ծնվել է Լոնդոնում։ Սովորել է Վինչեսթեր քոլեջում և Օքսֆորդի Բեյլիոլ-քոլեջում, որտեղ 1912 թվականից դասախոսական գործունեություն է ծավալել։ Այնուհետև սովորել է Քինգս-քոլեջում, որտեղ հետագայում դասավանդել է Միջին դարերի և Բյուզանդիայի պատմություն։ 1913 թվականին ամուսնացել է Հիլբերտ Մյուրրեյի դուստր Ռոզալինդա Մյուրրեյի (†1967) հետ։

1919-1924 թվականներին դասավանդել է Լոնդոնյան համալսարանում։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, որպես միջազգային հարաբերությունների փորձագետ, մասնակցել է Փարիզի հաշտության (1919-1920) և այլ կոնֆերանսների։ Թոյնբիին համաշխարհային համբավ է բերել «Պատմության հետազոտություն» երկը (հ 1-12, 1934-1961)։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո Թոյնբին առանձին աշխատություններ և բազմաթիվ հոդվածներ ու հրապարակային ելույթներ է նվիրել Հայոց ցեղասպանությանը, հանդես եկել Հայաստանի անկախության պաշտպանությամբ։ Գործուն մասնակցություն է ունեցել Ջեյմս Բրայսի կազմած «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը։

Աշխատել է Լոնդոնյան տնտեսագիտական դպրոցում և 1929-1955 թվականներին որպես տնօրեն՝ Չետեմ-Հաուսի Միջազգային հարաբերությունների թագավորական համալսարանում (անգլ.՝ RIIA

Բազմաթիվ սոցիլոլոգիական և քաղաքական խնդիրների պատմա-փիլիսոփայական հետազոտական աշխատանքների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb119269722 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015: