Ջոզեֆ Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Բլեք
Black Joseph.jpg
Ծնվել էապրիլի 16, 1728(1728-04-16)[1][2][3]
Բորդո[4]
Մահացել էդեկտեմբերի 6, 1799(1799-12-06)[1][3][5] (71 տարեկանում)
Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ԳերեզմանԳրեյֆրայերս
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկոս, ակադեմիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի համալսարան և Գլազգոյի համալսարան
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Քիմիայի թագավորական ընկերություն, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան և Գլազգոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարWilliam Cullen[6]
Եղել է գիտական ղեկավարBenjamin Rush[7], Thomas Charles Hope[8] և James Edward Smith
Joseph Black Վիքիպահեստում

Ջոզեֆ Բլեք, (անգլ.՝ Joseph Black, ապրիլի 16, 1728(1728-04-16)[1][2][3], Բորդո[4] - դեկտեմբերի 6, 1799(1799-12-06)[1][3][5], Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4])- շոտլանդացի քիմիկոս ֆիզիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է գինեվաճառի ընտանիքում, որը Բորդո էր մեկնել առևտրական հարցերով։ Նրա մայրական կողմը սերում էր շոտլանդացիներից, այդ պատճառով նա ընդունվեց Գլազգոյի համալսարան, իսկ հետագայում շարունակեց ուսումը Էդինբուրգի համալսարանում բժշկական ուղղվածությամբ։

1756 թվականին դարձավ պրոֆեսոր Գլազգոյում, իսկ 1766 թվականից դասավանդեց Էդինբուրգում։ Բացի այդ Ջոզեֆ Բլեքը 1783 թվականից համարվում է Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ, ինչպես նաև Փարիզում 1789 թվականից։ 1754 թվականին Բլեքը հայտնաբերեց, որ սպիտակ մագնեզիումի(մագնեզիումի կարբոնատ) տաքացման ժամանակ առաջանում է « կապված օդ » , այսինքն ածխաթթու գազ և այրված մագնեզիում (մագնեզիումի օքսիդ)։ Այնուհետև Բլեքը մատնանշում է այն, որ կրաքարի տաքացումը նույնպես հիմնված է « կապված օդ » առաջացման հետ։

Այս փորձարկումների հիման վրա գիտնականը եզրակացրեց, որ կարբոնատների և ալկալիների տարբերությունն այն է, որ առաջինների բաղադրության մեջ մտնում է ածխաթթու գազ։

Բլեքի կողմից ածխաթթու գազի հայտնաբերումը սկիզբ դրեց գազային քիմիայի ուսումնասիրմանը։

1757 թվականին Բլեքը ներկայացրեց թաքնված ջերմություն հասկացությունը, բացահայտելով հալման և գոլորշիացման ջերմությունը, չնայած այս աշխատանքները հրապարակվեցին միայն 1779 թվականին։

Այնուհետև 1759-1763 թթ․ նա հայտնաբերեց ջերմության և ջերմաստիճանի միջև տարբերությունը, ներմուծեց ջերմաքանակ հասկացությունը։

  • 1755 թվականին հայտնաբերեց, որ մագնեզիումը քիմիական տարր է
  • 1757 թվականին նշանակվեց Ռիմսկի (քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում) Գլազգոյի համալսարանի պրակտիկ բժշկության պրոֆեսոր։
  • 1761 թվականին նկատեց, որ սառույցը հալման ժամանակ կլանում է ջերմություն, չբարձրացնելով իր ջերմությունը։
  • 1759-1763 թվականներին մշակեց գաղտնի ջերմության տեսությունը, ինչպես նաև ցույց տվեց, որ տարբեր նյութեր ունեն տարբեր գաղտնի ջերմություններ։Ջեյմս Ուատտը նրա աշակերտն էր և օգնականը։
  • Փոկերի ակումբի անդամ էր և ծանոթ էր Դեյվիդ Հյումի և Ադամ Սմիթի հետ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկզբնական շրջանում Բլեքը հետաքրքրություն չի ցուցաբերել բնական գիտությունների նկատմամբ և Գլազգոյի համալսարանում ուսումնասիրում էր լեզուներ և փիլիսոփայություն։ Միայն իր հոր պահանջով նա զբաղվեց բժշկությամբ, կենսաբանությամբ հետագայում նաև ֆիզիկայով և քիմիայով։
  • Բացահայտելով ածխաթթու գազը նա ապացուցեց, որ օդը իրենից ներկայացնում է գազերի խառնուրդ և ոչ թե մեկ նյութ ինչպես մինչ այդ կարծում էին գիտնականները[9]։
  • Բլեքը 28 տարեկան հասակում ստացավ բժշկության պրոֆեսորի և քիմիայի դասախոսի կոչում Գլազգոյի համալսարանում[10] ։
  • Բլեքը լավ էր ճանաչում Ջեյմս Ուատտին, ով նույնպես աշխատում էր այդ համալսարանում որպես չափիչ գործիքների վարպետ (համարվում էր, որ Ուատտը նրա աշակերտն էր), և նա ակտիվորեն մասնակցում էր Ուատտի շոգեմեքենայի աշխատանքներին[11]։
  • 1976 թվականին Բլեքի պատվին Լուսնի վրա խառնարան անվանակոչեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Блэк Джозеф // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 The Peerage
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Там же, стр.246
  10. Там же, стр.247
  11. Там же, стр.248

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]