Ուիլյամ Փիտ Կրտսեր
| Ուիլյամ Փիտ Կրտսեր | |
| Կուսակցություն՝ | Տորի |
|---|---|
| Կրթություն՝ | Պեմբրոկ քոլեջ |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և count |
| Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
| Ծննդյան օր | մայիսի 28, 1759[1][2][3][…] |
| Ծննդավայր | Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
| Վախճանի օր | հունվարի 23, 1806[1][2][4][…] (46 տարեկան) |
| Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Թաղված | Վեստմինստերյան աբբայություն |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Ուիլյամ Փիտ Ավագ[5] |
| Մայր | Հեստեր Պիտ[5] |
| Ինքնագիր | |
Ուիլյամ Փիտ Կրտսեր (անգլ.՝ William Pitt the Younger, մայիսի 28, 1759[1][2][3][…], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 23, 1806[1][2][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ։ Ուիլյամ Փիտ Ավագի որդին։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1776)։ 1783-1801 թվականներին և 1804-1806 թվականներին՝ պրեմիեր մինիստր։ 1784 թվականի օրինագծով սահմանափակել է Արևելահնդկական ընկերության իրավունքները և Հնդկաստանի կառավարումը դրել կառավարության հսկողության տակ։ Ռուսաստանը թուլացնելու նպատակով նպաստել է 1787-1791 թվականների ռուս-թուրքական և 1788-1790 թվականների ռուս-շվեդական պատերազմների սանձազերծմանը, աջակցել է Թուրքիային և Շվեդիային։ Փիտը հեղափոխական, ապա և նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Ներքին ասպարեզում Փիտը վարել է դեմոկրատական շարժումը ճնշելու քաղաքականություն։ 1798 թվականին Փիտի կառավարությունը ճնշել է իռլանդական ազգային-ազատագրական ապստամբությունը և իրականացրել է «Ունիայի ակտը» (1801), որով վերացվել է իռլանդական ինքնավար պառլամենտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Arthur C.V.D. Aspinall Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Lundy D. R. The Peerage
- 1 2 Kindred Britain
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Փիտ Կրտսեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Մայիսի 28 ծնունդներ
- 1759 ծնունդներ
- Հունվարի 23 մահեր
- 1806 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Վեստմինստերյան աբբայությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Միացյալ Թագավորության վարչապետներ
- Անգլիացի պետական գործիչներ
- Փաստաբաններ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին