Միլթոն Գլեյզեր
| Միլթոն Գլեյզեր անգլ.՝ Milton Glaser | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 26, 1929[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Մահացել է | հունիսի 26, 2020[4][5] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Woodstock Artists Cemetery[6] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Քուփեր Յունիոն և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց |
| Ազդվել է | Պիեռա Դելլա Ֆրանչեսկա |
| Երկեր | Dylan, poster for Bob Dylan’s Greatest Hits album, CBS records?[7][8], I Love New York[9][10] և Untitled?[11] |
| Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ |
| Աշխատատու | Push Pin Studios?[12] և Կերպարվեստի դպրոց |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Միլթոն Գլեյզեր (հունիսի 26, 1929[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 26, 2020[4][5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի գրաֆիկական դիզայներ։ Նրա հայտնի դիզայներական գործերից են I ❤ NY պատկերանշանը[13][14], Բոբ Դիլանի պսիխոդելիկ պաստառը, DC Կոմիքսի և Բրուքլին Բրուերիի լոգոտիպերը[15]։ Նա 1954 թվականին դարձել է Փուշ Փին ստուդիաների համահիմնադիրը, ինչպես նաև Քլեյ Ֆելքերի հետ համատեղ Նյու Յորք ամսագրի համահիմնադիրն է, և 1974 թվականին նա հիմնում է Միլթոն Գլեյզեր ընկերությունը։ Նրա արվեստի գործերը ցուցադրվել են ցուցահանդեսներում և իրենց ուրույն տեղը զբաղեցրել աշխարհի բազմաթիվ թանգարանների մշտական հավաքածուների շարքերում[16]։ Իր բազմամյա կարիերայի ընթացքում նա ստեղծել է բազմաթիվ պաստառներ, հրապարակումներ և ճարտարապետական նախագծեր։ Նա իր աշխատանքի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` Արվեստի Ազգային մեդալ մրցանակը Բարաք Օբամայից 2009 թվականին, և նա առաջին գրաֆիկական դիզայներն էր, որ ստացավ այս մրցանակը[16]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլթոն Գլեյզերը ծնվել է Նյու Յորք նահանգի Բրոնքս քաղաքում, հունգարացի հրեա ներգաղթյալների ընտանիքում[17]։ Ընտանիքը բնակվում էր Հարավային Բրոնքսում[13]։ Գլեյզերը և Սեյմուր Չվաստը շուրջ 20 տարի ղեկավարեցին Փուշ Փինը, որը դարձավ ամբողջ աշխարհի գրաֆիկական դիզայնի ուղեցույցը[18]։ 1983 թվականին Գլեյզերը միավորվեց Ուոլթեր Բերնարդի հետ և հիմնեց Նյու Յորքի WBMG հրատարակչական դիզայներական ընկերությունը։ WBMG մշակել է ավելի քան 50 ամսագրեր, թերթեր և պարբերականներ ամբողջ աշխարհում[16]։ Իր կարիերայի ընթացքում Գլեյզերն անձամբ նախագծել և պատկերել է ավելի քան 300 պաստառներ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի Կուպեր Հյուիթի ազգային դիզայներական թանգարանում, Վիկտորյա և Ալբերտ թանգարանում, (Լոնդոն) և Երուսաղեմի Իսրայել թանգարանում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են ամբողջ աշխարհի ցուցահանդեսներում։ Նա նաև ունեցել է անհատական ցուցահանդեսներ Ջորջ Պոմպիդու Կենտրոնում (Փարիզ) և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում[16]։
Գլեյզերը 2009 թվականի Տեղեկացնել և հրճվել։ Միլթոն Գլեյզերի աշխարհը վավերագրական ֆիլմի թեման էր[19]: Գլեյզերի հարգանքի տուրքը, որ նա 90 տարեկան հասակում դեռ աշխատում է, 2019 թվականին հրապարակվել է Նյու Յորք Թայմսում[20]։
Գործերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փուշ Փին Ստուդիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքի Կուպեր Յունիոն համլսարանն ավարտելուց հետո Ռեյնոլդ Ռաֆինսը, Սեյմուր Չվաստը, Էդվարդ Սորելը և Գլեյզերը 1954 թվականին հիմնեցին Փուշ Փին ստուդիաները։ Գլեյզերը միացել է նրանց Իտալիա վերադառնալուց հետո։ 1957 թվականին «Փուշ Փինի ամսական գրաֆիկան» ուղարկվեց ընկերներին և հաճախորդներին։ Նրանք մերժեցին ավանդույթը և կողմ էին «պատմական ոճերի նորացված մեկնաբանություններին»[21]։ Ստուդիան «վերաիմաստավորեց և ընդլայնեց դիզայների, նկարազարդողի և ընդհանուր առմամբ տեսողական մշակույթի» հաստատմանը[21]։
Բոբ Դիլանի պաստառը
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականին Գլեյզերը «Բոբ Դիլանի մեծագույն հիթերի» համար պաստառ մշակեց։ Դա Գլեյզերի առաջին գործերից էր։ Պաստառի վրա պատկերված է Բոբի դեմքի պրոֆիլը՝ վառ, գանգուր մազերով, ներքևում՝ «Դիլան» գրությունը, որը գրված է Գլեյզերի ստեղծած տառատեսակներից մեկով։ Այդ պաստառը ստեղծելուց նա ոգեշնչվել էր Մարսել Դուխամի «Ինքնադիմանկարով», 1957 և Նոր արվեստով, «Նկարում առկա գույների և ձևերի ոգեշնչումն էր[22] որ 6 միլիոն պաստառներ տպվել, տարածվել և վաճառվել են հարյուրավոր դոլարներով և դարձել հսկայական հավաքածու»[22]։
Ես ❤ Նյու Յորք-ի պատկերանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլեյզերի ամենահայտնի գործերից մեկը նրա Ես ❤ Նյու Յորքի պատկերանշանն է։ 1970-ականների կեսերին Նյու Յորքը լայնորեն ընկալվեց որպես վտանգավոր քաղաք, հանցավորության մակարդակն աճեց, քաղաքը սնանկացման եզրին հայտնվեց[23]։ 1977 թվականին քաղաքը վարձեց Ուելս Ռիչ Գրին գովազդային գործակալությանը և Միլթոն Գլեյզերին՝ նախագծելու մի այնպիսի պատկերանշան, որով կբարձրացվեր զբոսաշրջության մակարդակը և կխթանվեր բարոյական ոգին։ Հանդիպման գալու ճանապարհին՝ տաքսու մեջ, հենց Գլեյզերի մտքում ծագեց այդ պատկերանշանի գաղափարը[24]։ Պատկերանշանը բաղկացած է անգլերեն մեծատառ «I» և կարմիր սիրտ, որը գտնվում է «NY» տառերի վերևի մասում, խորհրդանշում է Նյու Յորքը ամերիկյան տառատեսակով։ Այդ պատկերանշանը ստեղծելիս, նա ոգեշնչվել էր Ռոբերտ Ինդիանայի Սեր դիզայն-ից, որի 4 տառերը գտնվում էին միմյանց գլխավերևում։ «Գլեյզերն այնքան սիրեց Նյու Յորքը, որ նա անվճար հանձնեց իր գործը քաղաքին ՝ հույս ունենալով, որ այն կդառնա հանրային սեփականություն»[24]։
Այսօր այդ պատկերանշանն ամեն տարի Նյու Յորք նահանգին 30 միլիոն դոլար եկամուտ է բերում, այն փոփ մշակույթի մի մասն է կազմում, տպագրվում է շապիկների, գլխարկների վրա և Նյու Յորքում ամենուրեք կարող եք հանդիպել այդ նշանին[24]։ Նմանակումներ են արվել, օրինակ՝ "Ես ❤ Ռադիո"-ն։ Նահանգը մոտ 3000 առարկություն է ներկայացրել նրանց դեմ[25]։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո պատկերանշանը ավելի խորհրդանշական է դարձավ՝ հասարակության մեջ միասնություն ստեղծելով։ Ի պատասխան ահաբեկչությանը՝ Գլեյզերը նույնիսկ նախագծեց պատկերանշանի փոփոխված տարբերակը, որտեղ ասվում էր «Ես սիրում եմ Նյու Յորքն ավելի շատ, քան երբևէ»։ Կարմիր սրտի մի անկյունը սև և վառված տեսք ունի, որը խորհրդանշում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը Աշխարհի առևտրի կենտրոն կառույցի վրա։.
«Նյու Յորք» Ամսագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին Գլեյզերը և Քլեյ Ֆելքերը միավորցեցին և սկսեցին աշխատել Նյու Յորք ամսագրի վրա[26]։ Այս ամսագրի շնորհիվ Գլեյզերը նորովի ներկայացրեց լրագրության գաղափարը։ Ամսագիրն ընթերցողի կողքին լինելու մասին էր․ «պատմում էր Նյու Յորքի անցուդարձի մասին»[27]։ Դրա վառ օրինակն է՝ «Ստորգետնյա Գուրման»ը։ Այդ հոդվածը Նյու Յորքի էժան ռեստորանների մասին էր։ Գլեյզերը Ժերոմ Սնայդերի հետ միասին 7 տարի աշխատել են այդ հոդվածի վրա։. Դա ամսագրի ամենաճանաչված մասերից է։ Նյու Յորք ամսագիրը «լավ օրինակ դարձավ քաղաքային ամսագրերի համար և բազմաթիվ ամսագրերի հեղինակներ նմանակեցին նրան»[26]։ Գլեյզերը 1977 թվականից այլևս ամսագրով չզբաղվեց։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Գլեյզերը Կուպեր Հյուիթի դիզայնի թանգարանից ստացել է Դիզայնի ազգային մրցանակ մրցանակը՝ ժամանակակից դիզայնի պրակտիկայում իր երկարաժամկետ, խորը և նշանակալի փորձի ներդրման համար[16]։
2009 թվականին նա Սպիտակ Տանը Բարաք Օբամայի և տիկին Միշել Օբամայի կողմից պարգևատրվել է Արվեստի ազգային մեդալով։ Մրցանակի հեղինակն է Արվեստի ազգային հիմնադրամը կամ NEA (ԱԱՀ)։ Ամեն տարի ԱԱՀ-ն մրցանակ է շնորհում 10 դափնեկիրների՝ իրենց ակնառու նվաճումերի և արվեստը զարգացնելու համար։ «Այս անհատների և կազմակերպությունների շնորհիվ ականատես ենք լինում, թե ինչպես է արվեստն ամեն օր զարգանում։ Նրանք ներկայացնում են ամերիկյան ճարտարապետության, դիզայնի, ֆիլմի, երաժշտության, ներկայացման, թատրոնի և տեսողական արվեստի խորությունն ու հարստությունը»[26]։ Գլեյզերն առաջին գրաֆիկական դիզայներն է, որ ստացել է այս մրցանակը[26]։
Ընտրված գործերից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրուքլին Բրուերիի պատկերանշանը
- DC կոմիքս պատկերանշանը, 1977–2005
- Սթոնի Բրուք համալսարանի պատկերանշանը
- «Սթոնի Բրուք Սաութհեմփթոն» պատկերանշանը
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Glaser, Milton (2020). Sketch and Finish: The Journey from Here to There. Hudson, N.Y.: Princeton Architectural Press. ISBN 9781616899615.(չաշխատող հղում)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Introducing Hedzoleh Soundz, հարավաֆրիկացի շեփորահար Մասկելայի 1973-ի ալբոմը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 5 6 Grimes W. Milton Glaser, Master Designer of ‘I ♥ NY’ Logo, Is Dead at 91 — The New York Times, 2020.
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ SVA Archive : Printed material : Columbia Records. Bob Dylan [MG.04.1797]
- ↑ Milton Glaser. Dylan. 1966 | MoMA
- ↑ Milton Glaser’s I ♥ NY sketch among design icons in MoMA show (բրիտ․ անգլ.) — 2025.
- ↑ Baker R. C. Pirouette: From Paper Bags to Digital Ashes — 2025.
- ↑ https://new.mta.info/agency/arts-design/collection/untitled-glaser-astor
- ↑ http://www.pushpininc.com/about/pushpin/
- 1 2 Leland, John (2016 թ․ հուլիսի 29). «The Master Designer: Milton Glaser Still Hearts New York». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ McGookin, Steve (2007 թ․ սեպտեմբերի 28). «Fifty Years Of Loss». Forbes. Forbes.com LLC. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Brooklyn Brewery logo». miltonglaser.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
- 1 2 3 4 5 «Biography». miltonglaser.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Wack, Arianne (2014 թ․ ապրիլի 2). «Getting to Know Milton Glaser, the Godfather of Modern Design». hzperallergic.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Pushpin Group website,
- ↑ Holden, Stephen (2008 թ․ մայիսի 22). «Movie Review: "To Inform and Delight: The World of Milton Glaser"; Artist With His Signature on the City». New York Times.
- ↑ Leland, John (2019 թ․ հուլիսի 4). «Why This Famous Graphic Designer, at 90, Still ♥ NY». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
- 1 2 «Pushpin Gallery». pushpininc.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- 1 2 Edwards, Owen. «Sign of the Times: Bob Dylan». Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Holden, Stephen (2009 թ․ մայիսի 21). «Wendy Keys's Documentary on Creator of 'I ♥ New York' Logo». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- 1 2 3 Gary (2015 թ․ մարտի 19). «The Story Behind I Heart New York». Buy T-Shirts Online. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «List of Cease and Desist Letters Regarding the I ♥ NY® logo». MuckRock.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- 1 2 3 4 «History». miltonglaser.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Layoura Layoura (2015 թ․ նոյեմբերի 25). «Milton Glaser - To Inform and Delight». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին – via YouTube.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլթոն Գլեյզեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 26 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 2020 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի գրաֆիկական դիզայներներ
- Ամերիկացի դիզայներներ
- Հրեա արվեստագետներ
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի պատկերազարդողներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի գրաֆիկներ
