Օննիկ Վոլտեր
![]() | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1891 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1952 (61 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | դերասան ռեժիսոր թատերական գործիչ |
Ամուսին(ներ) | Պեատրիս Վոլտեր |
Օննիկ Վոլտեր (Օննիկ Գալֆայան ապրիլի 9, 1891, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 7, 1952, Կահիրե, Եգիպտոս), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
Պեատրիս Վոլտերի ամուսինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օննիկ Վոլտերը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1895 թվականից բնակվել է Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի Գալուստյան վարժարանում։ 1907-1908 թվականներին Եգիպտոսում մասնակցել է Սիրանույշի, 1909-1914 թվականներին՝ Կոստանդնուպոլսում տեղի թատերախմբերի ներկայացումներին։ 1914 թվականից եղել է Կահիրեի «Արծիվ» թատերախմբի դերասան, ապա՝ ռեժիսոր։ 1923 թվականին կազմակերպել է «Եգիպտահայ դրամատիկ» խումբը, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ 1928 թվականին Կահիրեում և Ալեքսանդրիայում կազմակերպել է Հովհաննես Զարիֆյանի ելույթները։ 1931 թվականին, կնոջ՝ Պեատրիսի հետ հանդես է եկել Հալեպում, որտեղ բեմադրել է Սուրեն Պարթևյանի «Անմահ բոցը», Վիկտոր Հյուգոյի «Թշվառները», Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» (խաղացել է գլխավոր դերերը) ստեղծագործությունները։ 1947 թվականին, բեմադրելով Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» հայրենասիրական դրաման, նպաստել է եգիպտահայերի հայրենադարձությանը[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007