Գառնիկ Սվազլյան
Գառնիկ Սվազլյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1904 |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Վախճանվել է | մարտի 3, 1948 (44 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և ծաղրանկարիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մեսրոպյան վարժարան |
Անդամակցություն | Սևան մշակութային-հասարակական միություն և ԽՍՀՄ Գրողների միություն |
Գառնիկ Սվազլյան Վիքիքաղվածքում | |
Գառնիկ Սվազլյան Վիքիդարանում |
Գառնիկ Մարկոսի Սվազլյան (հունվարի 4, 1904, Կեսարիա, Թուրքիա - մարտի 3, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, ծաղրանկարիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից: Սվազլյանի ծածկանուններն են՝ Պահակ, Մտրակ, Վիշապորդի, Հօկյան, Խարազյան Երևանցի, Գործազուրկ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում և Մխիթարյան կրթարանում։ 1922 թ. անցել է Հունաստան, ապա բնակություն հաստատել Ալեքսանդրիայում։ Եղել է ՀՕԿ-ի եգիպտահայ մասնաճյուղի հիմնադիրներից և փոխնախագահը։ Մարքսիստական գաղափարներ տարածելու համար բանտարկվել է (1934, 1936, 1942)։ 1943 թ. Ալեքսանդրիայում հիմնել և գլխավորել է «Սևան» մշակութային միությունը։ 1945 թ. ընտրվել է եգիպտահայ Ազգային խորհրդի կազմում։ 1947 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Գրել է «Ներգաղթը» (1936) պիեսը, որի գլխավոր հերոսը սփյուռքի հայության միակ փրկությունը համարում է հայրենադարձությունը։
Գառնիկ Սվազլյանը Խորհրդային Հայաստանը համարել է «ամենայն հայոց պետություն», ինչպես նաև տվյալ պահին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանման երաշխիքըՙ «ամենանպաստավորն ու տրամաբանականը», քանի որ ամեն ինչից առաջ և ամեն ինչից վեր է երկրի խաղաղությունն ու բարօրությունը: Նա Հայաստանի զարգացումն ու ամրապնդումը համարել է նաև արևմտահայության դատի լուծման գրավականըՙ «միակ կռվանը», որը կարող էր, «երբ պայմանները ներեն, առանց նոր արյունահեղությանց տեր դարձնել հայ ազգը իր պատմական անժխտելի իրավունքներուն», ուստի և սփյուռքահայությանը կոչ էր անում «ոչ մեկ պայքար մղել խորհրդային իշխանության դեմ», այլ` «կարելի ամեն միջոցներով ուժ տալ» Հայրենիքին և Ներգաղթին[1]: Սվազլյանի բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ նրա կողմից բանախոսվել են հայաշատ տարբեր բեմերից և տպագրվել սփյուռքահայ մամուլում (Եգիպտոս՝ «Արև», «Արաքս», «Աշխատանք», «Սավառնակ», «Զէբլին», Ֆրանսիաՙ «Զանգու», Ռումինիա՝ «Պահակ», Հունաստան՝ «Վերածնունդ» և այլն):
Հրապարակախոսական հոդվածներով ու ծաղրանկարներով Սվազլյանը հանդես է եկել սփյուռքահայ պարբերականներում (Պահակ, Մտրակ, Վիշապորդի, Հօկյան, Խարազան, Երևանցի, Գործազուրկ ծածկանուններով):
2004[2] և 2015[3] թվականներին հետմահու անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սվազլյան Գ., Հայրենիքիս համար, «Հայաստան» հրատ., Երևան, 1965 թ.:
- Սվազլյան Գ., Ներգաղթը, Տպագր. Ա. Գասապեան, Աղեկսանդրիա, 1936 թ.:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Daily A. Z. G.։ «ԳԱՌՆԻԿ ՍՎԱԶԼՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԴԱՍԵՐԸ»։ AZG Daily։ Վերցված է 2019-01-04
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
- ↑ «Գառնիկ Սվազլյան. ներգաղթի մեջ է սփյուռքահայության փրկությունը, ինչպես հայրենիքի մեջ է հայության ապագան»։ armedia.am (հայերեն)։ Վերցված է 2019-01-04
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 88)։ ![]() |
- Հունվարի 4 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Կեսարիա քաղաքում ծնվածներ
- Մարտի 3 մահեր
- 1948 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ արձակագիրներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ ծաղրանկարիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ