Սուրեն Պարթևյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Պարթևյան
Ծնվել է1876
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1921
Վախճանի վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան և Կեդրոնական վարժարան
Ուշագրավ աշխատանքներ«Ձայն հայրենյաց» «Ազգ» «Անապատին հուշարձանը» «Դաշինք» «Անապատին հուշարձանը»

Պարթևյան Սուրեն (Պարտիզպանյան Սիսակ, 1876, Կ․ Պոլիս—1921, Ալեքսանդրիա), հայ գրող, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կ․ Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ 1895 թվականին անցել է Եվրոպա, 1903 թվականին՝ ԱՄՆ, 1908 թվականին՝ Թուրքիա, ապա՝ Եգիպտոս։ Այդ տարիներին խմբագրել է հայ գրող, հրապարակախոս (1898, Մանչեստր), (Լոնդոն),, «Ազգ», «Դաշինք», «Անապատին հուշարձանը» և այլ պարբերականներ։ Հրապարակախոսական երկերում արծարծել է ազգային-ազատագրական շարժման հարցեր։ Գրել է տպավորությունների մի շարք՝ կապված Ադանայի կոտորածի հետ («Կիլիկյան արհավիրքը», 1909)։ Պարթևյանի պատմվածքների, նովելների ու վիպակների թեման 1894—1896 թվականների կոտորածների, Մեծ եղեռնի իրադարձությունների, հայ ժողովրդի ընդվզումի ու պայքարի դրվագներն են։ Պարթևյանը գործածել է Տերտունի, Մ․ Պարթեյանի գրական ծածկանունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png