Jump to content

Թոմաս Հոդսկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Հոդսկին
անգլ.՝ Thomas Hodgskin
Ծնվել էդեկտեմբերի 12, 1787(1787-12-12)[1][2]
ԾննդավայրՉաթհեմ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 21, 1869(1869-08-21)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրFeltham, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Անգլիա
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, լրագրող, գրող և ռազմածովային սպա

Թոմաս Հոդսկին ( անգլ.՝ Thomas Hodgskin; դեկտեմբերի 12, 1787(1787-12-12)[1][2], Չաթհեմ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 21, 1869(1869-08-21)[1][2], Feltham, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Անգլիացի սոցիալիստ հրապարակախոս, քաղաքական տնտեսության հիմնադիր, կապիտալիզմի քննադատ, ազատ առևտրի և վաղ արհմիությունների կողմնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդսկինի հայրն աշխատում էր Չեթհեմի Ռազմական նավահանգստում. ինքը՝ Հոդսկինը, ռազմա-ծովային ծառայության է անցել 12 տարեկանում։ Ֆրանս-բրիտանական ռազմածովային հակամարտության ընթացքում նա արագորեն լեյտենանտի կոչման հասավ։ Ռազմական պարտությանը հաջորդած բարդությունները սրեցին կոնֆլիկտը նրա և ծառայակից վերադասների միջև, ավարտվելով ռազմական դատարանով և պաշտոնանկությամբ 1812 թվականին։ Սա դրդեց նրան գրելու առաջին գիրքը՝ «Էսսե ռազմա-ծովային կարգապահության մասին» («An Essay on Naval Discipline» 1813[3]), որը լի էր նավատորմում առկա կառավարման բռնակալական ոճի խիստ քննադատությամբ։

Ընդունվելով Էդինբուրգի համալսարան, նա Լոնդոն ժամանեց 1815 թվականին և հայտնվեց պրագմատիկ այնպիսի մտածողների շրջանակներում, ինչպիսիք են Ֆրենսիս Փլեյսը, Ջերեմի Բենթամը և Ջեյմս Միլլը։ Նրանց օգնությամբ Հոդսկինը հաջորդ հինգ տարին անցկացրեց Եվրոպայում ճանապարհորդելով և ուսանելով, ինչի արդյունքը, դարձավ իր հաջորդ գիրքը՝ «Ճանապարհորդություններ Հյուսիսային Գերմանիայում» («Travels in North Germany» 1820[4]):

Էդինբուրգում երեք տարի մնալուց հետո Հոդսկինը 1823 թվականին վերադարձավ Լոնդոն՝ լրագրող աշխատելու։ Ի թիվս այլոց, ազդեցություն կրելով նաև Ժան Բատիստ Սեյից, քաղաքական տնտեսության վերաբերյալ նրա տեսակետները շեղվում են կանոնական այնպիսի պրագմատիկներից, ինչպիսիք են Դեյվիդ Ռիկարդոն և Ջեյմս Միլլը։ Բանվորական միավորումները թույլատրելու կամ արգելելու մասին խորհրդարանական քննարկումների ընթացքում Միլլն ու Ռիկարդոն կողմ էին արգելքին, մինչդեռ Հոդսկինը սատարում էր հավաքների իրավունքը։ Հաշվի առնելով Ռիկարդոյի աշխատանքի արժեքի տեսությունը, նա այն օգտագործեց՝ աշխատողի թողարկած արժեքի մեծ մասի անիրավ յուրացումը դատապարտելու համար։ Հոդսկինն այս տեսակետները ներկայացրեց Լոնդոնի Մեխանիկայի ինստիտուտում դասախոսությունների շարքում՝ Ուիլյամ Թոմփսոնի հետ բանավեճում։ Նա համակիր էր աշխատանքի արդյունքի օտարացման վերջինիս կապիտալիստական քննադատությանը, բայց համաձայն չէր առաջարկվող լուծումների հարցում։

Այս դասախոսությունների և բանավեճերի արդյունքները Հոդսկինը հրապարակեց «Աշխատողների պաշտպանություն կապիտալի պահանջներից» («Labour Defended against the Claims of Capital» 1825[5]), «Հանրամատչելի քաղաքատնտեսություն» («Popular Political Economy» 1827[6]), և «Սեփականության բնական և դրական իրավունքի հակադրություններ» «Natural and Artificial Right of Property Contrasted» 1832[7]) գործերում։ «Աշխատողների պաշտպանություն...» անվանումը ծաղր էր Ջեյմս Միլլի վաղ՝ «Կոմերցիայի պաշտպանություն» աշխատության նկատմամբ և մատնանշում էր Հոդսկինի հակադրությունը աշխատողներին դեմ կապիտալիստների կողմն անցնողներին։

Չնայած կապիտալիստի կողմից աշխատողի թողարկած արժեքի առյուծի բաժինը յուրացնելու Հոդսկինի քննադատությունն ազդեցություն է թողել սոցիալիստների հաջորդ սերունդների վրա, ներառյալ Կարլ Մարքսին, նրա հիմնարար դեիստական համոզմունքները սահմանել են արժեքի աշխատանքային տեսության վրա հիմնված արտադրանքը և փոխանակումը (ազատված իբր անարդար վարձավճարից և սեփականատիրոջ շահույթից) որպես «բնական իրավունքի» սոցիալական հարաբերություններին բնորոշ աստվածային նախասահմանության մաս, որոնց հակադրվում էին արհեստական մեքենայությունները՝ անհամաձայնության և բախումների աղբյուր լինելով։ Նա հերքեց Ուիլյամ Թոմփսոնի և Ռոբերտ Օուենի նախակոմունիզմը՝ դիմելով նույն «բնական իրավունքին»։

1823 թվականին Հոդսկինն ուժերը միաձուլեց Ջոզեֆ Քլինթոն Ռոբինսոնի հետ և հիմնեց «Մեխանիկայի ամսագիր»ը («Mechanics Magazine»[8]): 1823 թվականին «Godskin and Francis Place» հրատարակչությունը թողարկեց Մեխանիկայի ինստիտուտի մանիֆեստը։ Ըստ Հոդսկինի, ինստիտուտը պետք է լիներ ավելին, քան պարզապես տեխնիկական ուսումնարանն է, մի վայր, որտեղ գործնական տեխնիկական դասընթացները զուգորդվում են սոցիալական երևույթների գործնական քննարկումների հետ։ Ինստիտուտի բացման հանդիսությունը տեղի ունեցավ 1823 թվականին, բայց գաղափարը որդեգրեցին սակավ արմատական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք մտահոգված էին Հոդսկինի ոչ ավանդական տնտեսական համոզմունքներով, ինչպես, օրինակ, Գլազգոյի հայտնի մանկավարժ Ջորջ Բիրկբեկը։

Չնայած 1820-ական թվականներին հեղափոխական ագիտացիայի մեջ իր նշանակալի դերին, 1832-ի բարեփոխումից հետո նա նահանջեց ազատական լրագրության տիրույթ։ Հոդսկինը դարձավ ազատ առևտրի ջատագով և 15 տարի շարունակ գրում էր «The Economist» - ի համար։

Նա թերթում աշխատել է դրա հիմնադիր Ջեյմս Ուիլսոնի և երիտասարդ Հերբերտ Սփենսերի հետ։ «Հացի օրենքներ»ի վերացման մեջ Հոդսկինը տեսնում էր կառավարության անկման առաջին նշանը, և նրա լիբերալ անարխիզմ դիտվում էր «հացի օրենքներ»ի Լիգայի հակառակորդ շատ լիբերալների կողմից։ Հոդսկինը թողեց «The Economist»-ը 1857 թվականին։ Նա իր կյանքի մնացած մասը շարունակեց աշխատել որպես լրագրող։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]